Իրազեկումներ
Ասոցիացիան իր անդամներին և գործընկերներին իրավական ակտերով և մասնագիտական գրականությամբ ապահովման գործընթացն իրականացնում է` պարբերաբար կազմակերպելով հաշվապահական և հարկային հաշվառմանը, ինչպես նաև ձեռնարկատիրական և աշխատանքային հարաբերություններին վերաբերող իրավական ակտերի, դրանց նախագծերի վերլուծության, ինչպես նաև դրանց ազդեցության օբյեկտների գնահատման մասնագիտական քննարկումներ՝ համապատասխան աշխատանքային խմբերով։ Յուրաքանչյուր քննարկման ավարտից հետո մշակվում և Ասոցիացիայի անդամներին ու գործընկերներին ուղարկվում են իրազեկումներ, որոնք ըստ բովանդակության և ակտուալության կարող են լինել մեկանգամյա և պարբերաբար ուղարկվող։ Իրազեկումները մշակվում և մատուցվում են ինչպես գրավոր, այնպես էլ տեսաիրազեկման (Video) տարբերակով։
Ասոցիացիայի անդամները և գործընկերները իրազեկումները ստանում են իրենց աշխատանքային էլ. հասցեների, ինչպես նաև Ասոցիացիայի և անդամ կազմակերպությունների սոցիալական ցանցերում տեղադրվող հրապարակումների միջոցով։ Գործառույթի իրականացման նպատակը ոլորտի իրավական ակտերի փոփոխությունների մասին Ասոցիացիայի անդամներին և գործընկերներին ժամանակին և պատշաճ տեղեկացնելն է։
Զբաղվածության ապահովման նոր ծրագրի մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2027 թվականի հունվարի 1-ից կմեկնարկի զբաղվածության ապահովման նոր ծրագիր՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկների, Ղարաբաղից տեղահանվածների, ինչպես նաև անապահովության համակարգում ընդգրկված ընտանիքների աշխատունակ անձանց համար։
Ծրագրի շրջանակում շահառուին կտրամադրվի մինչև 250 000 դրամ արժողությամբ էլեկտրոնային վաուչեր՝ 6 ամսվա ընթացքում ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում ուսուցում անցնելու համար։
Ուսուցումն ավարտելուց և աշխատանքի ընդունվելուց հետո՝ գործատուին կտրամադրվի շահառուի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի փոխհատուցում, իսկ շահառու աշխատողին՝ միանվագ աջակցություն։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
13.11.2026
Ներմուծվող ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի պայմանական բացթողման կարգի մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 31-ը գրանցված մաքսային հայտարարագրերով հայտարարագրված՝ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերին դասվող ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի՝ ՀՀ տարածք ներմուծման նկատմամբ սահմանվել է պայմանական բացթողման կարգ։
Մասնավորապես, ներմուծվող նշված ապրանքների՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողումը կարող է իրականացվել առանց Մաքսային միության հանձնաժողովի համապատասխան որոշմամբ նախատեսված պահանջներին համապատասխանության գնահատման փաստաթղթի նախնական ներկայացման։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
13.11.2026
Երևան համայնքում հանրային սննդի գործունեության թույլտվության 2026 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերի փոփոխության մասին
Հարգելի՛ գործընկերներ.
Համաձայն ՀՀ Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշումներով՝ փոփոխություններ են կատարվել Երևան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար 2026 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերում։ Դրույքաչափերի մեծությունը սահմանվել է ըստ գործունեության իրականացման սեզոնների, ինչպես նաև սահմանվել են ամառային և ձմեռային սեզոնների ժամկետները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
12.11.2026
Երևան համայնքում տեղական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին
Հարգելի՛ գործընկերներ.
Երևան քաղաքի ավագանու որոշմամբ Երևան համայնքի վարչական տարածքում սնանկ ճանաչված կառուցապատողների համար բազմաբնակարան շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետը 2026 թվականի ընթացքում մինչև 12 ամիս ժամկետով երկարաձգելու համար սահմանվել է տեղական տուրքի արտոնություն՝ 2026 թվականի տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
10.11.2026
ՀՀ և օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների միջև ֆինանսական տեղեկատվության փոխանակման մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ ՝ սահմանվել են օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին ֆինանսական հաշիվների մասին տեղեկության փոխանցման, հարկային մարմնի կողմից այդպիսի իրավասու մարմիններից տեղեկության ստացման կարգերը, ինչպես նաև փոխանցված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների պահպանության պահանջները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
10.11.2026
Փոփոխություններ` տնտեսության արդիականացման նպատակային ծրագրում
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել տնտեսության արդիականացման ծրագրերից արտադրողականության խթանման նպատակային ծրագրում։ Մասնավորապես սահմանվել է, որ ծրագրով նախատեսված աջակցությունը տրամադրվելու է նաև արևային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին, վերանայվել են վարկային պարտավորությունների վերաֆինանսավորման պայմանները, որոշ ապրանքատեսակների ձեռքբերման նպատակով վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման չափերը և ժամկետները, ինչպես նաև նախատեսվել են մի շարք նոր սահմանափակումներ ծրագրից օգտվող տնտեսվարողների համար։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
03.11.2026
Փոփոխություններ` ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության ծրագրում
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության ծրագրում։ Մասնավորապես, սահմանվել է, որ աջակցությունը տրամադրվելու է նաև հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարված արտահանումների համար։
Միաժամանակ, վերանայվել են նաև աջակցության ենթակա ապրանքների ցանկը և դրանց արտահանման համար տրամադրվող փոխհատուցման չափերը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
29.10.2026
Թարմ պտղի որոշ տեսակների մթերման աջակցության մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման կամ վերամշակման նպատակով մթերման աջակցության ծրագրում։ Մասնավորապես, սահմանվել է, որ աջակցությունը տրամադրվելու է նաև 2026 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը կատարված արտահանումների համար։
Սահմանվել են նաև նշված ժամանակահատվածում կատարված արտահանումների համար աջակցության տրամադրման չափերը և աջակցություն ստանալու համար դիմումի ներկայացման ժամկետը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
29.10.2026
Փոփոխություններ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառներում իրականացվող ստուգումների վերաբերյալ ստուգաթերթերում
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի հոկտեմբերի 13-ից փոփոխություններ են կատարվել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառներում իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մի շարք ստուգաթերթերում, որոնք վերաբերվում են անվտանգությանը ներկայացվող պահանջների պահպանման ստուգմանը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
27.10.2026
Առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին տեղեկատվության ներկայացման նոր կարգի մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկատվության շրջանակը, տեղեկատվության ներկայացման և այդ տեղեկատվության հասանելիության կարգը։ Տեղեկատվությունը առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողը հարկային մարմնին ներկայացնելու է այն դեպքերում, երբ առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով կազմակերպությունների և ԱՁ-ների կողմից ՀՀ-ից ԵՏՄ անդամ այլ պետություններ արտահանվում և այդ պետությունների ԱՁ կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատակարարվում են ապրանքներ: Նշված կարգավորումները ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
21.10.2026
Սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգավորումների մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ՝ սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն ունեցող անձինք ևս կարող են օգտվել վճարված եկամտային հարկի հաշվին կատարված սոցիալական ծախսերի գծով փոխհատուցում ստանալու հնարավորությունից՝ սկսած 2025 թվականի հաշվետու տարուց։ Նոր կարգավորման համաձայն՝ գործատուն մինչև հաջորդող տարվա մարտի 1-ը ներառյալ հարկային մարմին է ներկայացնում անհրաժեշտ տեղեկատվությունը։ Փոխհատուցումը կատարում է հարկային գործակալը՝ հայտարարատուի լրացրած դիմում-հայտարարության հիման վրա, որը վճարվում է առաջիկա աշխատավարձի հետ միասին։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
15.10.2026
ՀՀ տարածք տոմատի մածուկի ներմուծման արգելքի փոփոխության մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի հոկտեմբերի 2-ից փոփոխություն է կատարվել ՀՀ տարածք տոմատի ներմուծման (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներից տեղափոխման) ժամանակավոր արգելքի իրավակարգավորումներում: Եթե մինչև փոփոխությունը ժամանակավոր արգելքը գործում էր ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող (տոմատի մածուկ) բոլոր ապրանքատեսակների համար, ապա փոփոխությունից հետո այն վերաբերվում է միայն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 310 0, 2002 90 390 0, 2002 90 910 0, 2002 90 990 0 ծածկագրերին դասվող (տոմատի մածուկ) ապրանքատեսակներին:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
13.10.2026
ՀՀ տարածք ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումների վերացման մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2026թ-ի հոկտեմբերի 2-ից Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծումը իրականացվելու է առանց լիցենզիայի։ Մինչև նշված ժամկետը ՀՀ տարածք ցեմենտի ներմուծումը լիցենզավորված էր և լիցենզիայի տրամադրման համար սահմանված էր պետական տուրք։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
13.10.2026
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ստուգաթերթում կատարված փոփոխությունների մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի հոկտեմբերի 2-ից ուժի մեջ են մտել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող՝ ծխախոտային արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթում կատարված փոփոխությունները։ Միաժամանակ, սահմանվել է նոր ստուգաթերթ նիկոտին պարունակող և չպարունակող արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
13.10.2026
Բերքատվության մասին վիճակագրական հաշվետվության ձևերում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի որոշումներով փոփոխություններ են կատարվել գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների, բազմամյա տնկարկների տարածությունների և դրանցից ստացված համախառն բերքի ու միջին բերքատվության մասին տարեկան վիճակագրական հաշվետվությունների ձևերում և լրացման կարգերում, որոնց համաձայն նշված հաշվետվությունների մեջ բերքատվության մասին տեղեկատվությունը պետք է նշվի նաև առանձին՝ ըստ պտղի, հատապտղի կամ տնկարկի տեսակների:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
08.10.2026
Փոփոխություններ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի ստուգումների ստուգաթերթերում
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026թ-ի սեպտեմբերի 19-ից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների հետ կապված ստուգաթերթերում կատարվել են փոփոխություններ: Փոփոխությունները վերաբերում են ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, ախտաբանաանատոմիական և լաբորատոր-ախտորոշիչ՝ հյուսվածքաբանական տեսակներով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, ինչպես նաև վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայությունների հաստատություններում իրականացվող վերահսկողությանը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
07.10.2026
Սնդիկի հավելիչով արտադրանքի արտահանման և ներմուծման արգելքի մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի սեպտեմբերի 26-ից սահմանվել է սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը, որոնց համար գործում է ժամանակավոր արգելք Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքերում։ Որոշմամբ սահմանված են նաև բացառություններ, որոնց նկատմամբ սահմանված արգելքը չի տարածվում: Արգելքը գործում է վեց ամիս ժամկետով։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
06.10.2026
Փոփոխություններ` գյուղատնտեսական հումքի մթերումների աջակցության ծրագրում
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշումներով գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում նախատեսվել է վարկերի ներգրավման նպատակով բյուջետային երաշխիքիների տրամադրման հնարավորություն և սահմանվել է 2026 թվականին կատարված մթերումների համար բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը։ Բացի այդ 2024 և 2025 թվականներին տրամադրված վարկերի համար սահմանվել են նաև վարկի մայր գումարի մարման լրացուցիչ ժամկետներ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
01.10.2026
Խաղային գործունեության կազմակերպիչների կողմից ներկայացվող հաշվետվությունների մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են խաղային ոլորտում գործունեություն իրականացնողների կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը։ Հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե պետք է ներկայացվեն յուրաքանչյուր ամիս` մինչև հաշվետու յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։
Որոշումն ուժի մեջ է մտնելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից` 2027 թվականի փետրվարի 8-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
29.09.2026
ՀԴՄ կտրոնի վրա տպագրման ենթակա տեղեկատվության մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները սահմանող ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ, որով, մասնավորապես, սահմանվել է նաև հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա տպագրման ենթակա տեղեկատվությունը։ ՀՀ կառավարության որոշմամբ նշված տեղեկատվության սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ հարկային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխություններով:
Որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի սեպտեմբերի 4-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
29.09.2026
Փոփոխություններ օտարերկրյա քաղաքացիներին ԱԱՀ-ի գումարների փոխհատուցման կարգում
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և ՀՀ տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն այդ անձանց փոխհատուցելու կարգում: Մասնավորապես, սահմանվել է, որ ԱԱՀ-ի գումարների փոխհատուցումը օտարերկրյա անձին, վերջինիս նախաձեռնությամբ, կարող է իրականացվել ՀՀ կառավարության կողմից լիազորված օպերատորի միջոցով։
Սահմանվել է նաև օպերատորի ընտրության կարգը և ժամկետները, ինչպես նաև օպերատորի միջոցով ԱԱՀ-ի վերադարձի համար գնումների նվազագույն չափը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
17.09.2026
Թարմ պտղի որոշ տեսակների արտահանման և մթերման աջակցության մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման կամ վերամշակման նպատակով մթերման աջակցության ծրագրում։
Մասնավորապես, սահմանվել է, որ աջակցությունը տրամադրվելու է նաև սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարված արտահանումների և վերամշակման նպատակով մթերումների համար։ Միաժամանակ, վերանայվել է ապրանքատեսակների ցանկը, որոնց արտահանման դեպում տրամադրվում է փոխհատուցում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
17.09.2026
Փոփոխություններ` ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության ծրագրում
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության ծրագրում։ Մասնավորապես, սահմանվել է, որ աջակցությունը տրամադրվելու է նաև սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարված արտահանումների համար։
Միաժամանակ, վերանայվել է ծաղիկի արտահանման համար տրամադրվող փոխհատուցման չափը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
15.09.2026
Էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից մաքսային մարմնին տրամադրվող ծանուցման ձևի մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է ֆիզիկական անձանց առաքման նպատակով էլեկտրոնային առևտրի օպերատորի տարածքներից կամ շինություններից ապրանքների դուրսբերման դեպքում էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից մաքսային մարմնին տրամադրվող ծանուցման ձևը։ Հրամանն ուժի մեջ է մտնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի մարտի 4-ի ՀՕ-84-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
10.09.2026
Տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային արտոնությունների նոր սահմանաչափերի մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի օգոստոսի 21-ից էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման ընթացակարգում կատարվել է փոփոխություն: Մասնավորապես, ավելացել են 2026 թվականի ընթացքում որոշմամբ սահմանված ներմուծման սահմանաչափերը, որի շրջանակներում կատարվող ներմուծումների նկատմամբ կիրառվում է ներմուծման մաքսատուրքի զրո տոկոս դրույքաչափի սակագնային արտոնություն։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
10.09.2026
ԵԱՏՄ տարածքում կաբոտաժային փոխադրումների մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2026 թվականի օգոստոսի 17-ի N 11-Ն հրամանով սահմանվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու պահանջները։ Բացի այդ, սահմանվել է նաև, որ ՀՀ փոխադրողները կարող են ԵԱՏՄ այլ անդամ պետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնել, եթե հաշվառված լինեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից վարվող փոխադրողների միասնական էլեկտրոնային ռեեստրում։
Հրամանն ուժի մեջ է մտել 2026 թվականի սեպտեմբերի 3-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
09.09.2026
Մաքսային անձնական հաշվի քարտի ստեղծման և վարման կարգի մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով սահմանվել է մաքսային անձնական հաշվի քարտի ստեղծման և վարման կարգը, որը ներառում է նաև մաքսային փաստաթղթերի ճշգրտման դեպքում մաքսային պարտավորությունների և տույժերի հաշվառման ու վերահաշվարկման կարգավորումները։ Մասնավորապես, մաքսային փաստաթղթերի ճշգրտման արդյունքում պարտավորության նվազման դեպքում առաջացած դրական տարբերությունը, ներառյալ նաև դրան համապատասխան վերահաշվարկված տույժի գումարն ինքնաշխատ փոխանցվում է մաքսային միասնական հաշվին՝ որպես կանխավճար։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
09.09.2026
Փոփոխություններ` ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում ջերմատան կառուցման աշխատանքների ավարտման առավելագույն ժամկետը 1.5 տարվա փոխարեն սահմանվել է 2 տարի՝ հաշված վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից։
Սահմանվել է նաև, որ ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառու իրավունք ունի մեկ անգամ սուբսիդավորվող վարկը մեկ ֆինանսական կառույցից տեղափոխելու այլ ֆինանսական կառույց:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
08.09.2026
Թարմ պտղի որոշ տեսակների մթերման աջակցության մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի հունիսի 12-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառումը։
Միջոցառման նպատակը ՀՀ տարածքից արտահանվող թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի համար փոխհատուցում տրամադրելն է։
Որոշմամբ սահմանվել են նաև փոխհատուցման տրամադրման չափերը, կարգը, շահառուների շրջանակը և դիմումների ներկայացման ժամկետները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
07.09.2026
Բանկից ստացվող շահաբաժիններից շահութահարկի հաշվարկման կարգում կատարված փոփոխությունների մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն սահմանվել է, որ բանկերի թողարկած և ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ստացվող շահաբաժիններից 2027 թվականի փետրվարի 1-ից հաշվարկվելու է շահութահարկ՝ 15 տոկոսի չափով, որը հաշվարկելու և պահելու է հարկային գործակալը` բանկը։ Միաժամանակ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության համաձայն 2026 թվականի հուլիսի 30-ից և մինչև 2027 թվականի հունվարի 31-ը ներառյալ շահաբաժին վճարելու կամ շահաբաժնի բաշխման որոշում ընդունելու համար սահմանվել է պետական տուրք։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
07.09.2026
Փոփոխություններ առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողների հաշվառման և ԱԱՀ-ի գումարների վճարման կարգերում
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշումներով փոփոխություններ են կատարվել առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հարկային մարմնում հաշվառման և ավելացված արժեքի հարկի գումարների պետական բյուջե վճարման կարգում։
Մասնավորապես, նշված կարգերը համապատասխանեցվել են ՀՀ հարկային օրենսգրքի դրույթների, վերանայվել են ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հարկային մարմնում հաշվառման պարզեցված ընթացակարգի (e-VAT համակարգով) կիրառության դեպքերը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի շրջանակներում մատակարարված ապրանքների մասով ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե վճարման ժամկետները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
07.09.2026
Գնումների գործընթացի օրենսդրական կարգավորումներում կատարված փոփոխությունների մասին
Հարգելի՛ գործընկերներ.
«Գնումների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով վերանայվել են գնում կատարելու ընթացակարգերի տեսակները, այդ ընթացակարգերի կիրառման դեպքերն ու կանոնները, գնումը պետական համարվելու դեպքերը, ինչպես նաև վերանայվել են օրենքում կիրառվող մի շարք հասկացություններ։
Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2027 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
04.09.2026
Փոփոխություններ` ջերմատնային տնտեսություններին աջակցության ծրագրում
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում։ Մասնավորապես, երկարաձգվել է ֆինանսական կառույցին դիմում ներկայացնելու վերջնաժամկետը, ընդլայնվել է վարկային միջոցների ծախսման թույլատրելի ուղղությունների ցանկը, հստակեցվել են ծրագրի մի շարք այլ դրույթներ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
04.09.2026
ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության աջակցության ծրագրում կատարված փոփոխությունների մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2026 թվականների ծրագրում։
Մասնավորապես, սահմանվել է ֆինանսական կառույցի կողմից վարկի մարման ժամկետի երկարաձգման և վարկի մայր գումարի մարման լրացուցիչ արտոնյալ ժամկետ տրամադրելու հնարավորություն։ Երկարաձգվել է նաև նշված արտոնությունից օգտվելու նպատակով ֆինանսական կառույցին դիմելու վերջնաժամկետը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
04.09.2026
Կակաո-փոշու ներմուծման սակագնային արտոնություն կիրառելու մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ-ում արդյունաբերական վերամշակման համար ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1805 00 000 0 ծածկագրին դասվող կակաո-փոշու՝ համապատասխան չափաքանակը չգերազանցող ծավալով ՀՀ տարածք ներմուծման դեպքում կիրառվելու է սակագնային արտոնություն՝ 0 տոկոս մաքսատուրքի դրույքաչափի կիրառմամբ:
Սակագնային արտոնությունը կիրառվում է «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների նկատմամբ՝ սահմանափակ ժամկետով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
01.09.2026
Մաքսային միասնական հաշվի կանխավճարների օգտագործման վերաբերյալ
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է մաքսային միասնական հաշվում կանխավճարների օգտագործման վերաբերյալ հաշվետվության կազմման և ներկայացման կարգը, ինչպես նաև հաշվետվությունում արտացոլվող տվյալների շրջանակը։ Միաժամանակ, կանոնակարգվել է նաև մաքսային միասնական հաշվում առկա՝ չօգտագործված կանխավճարների վերադարձի գործընթացը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
25.08.2026
ՀՀ տարածք պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2026թ-ի օգոստոսի 11-ից մինչև 2027 թ-ի փետրվարի 11-ը «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով պողպատե ամրանների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն իրականացվում է հիմնական լիցենզիաների հիման վրա։ Լիզենզիայի տրամադրման համար ենթակա է վճարման նաև պետական տուրք՝ յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի համար:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
19.08.2026
Փոփոխություններ եկամտային հարկի դրույքաչափերում և վերադարձման կարգում
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2027 թվականի փետրվարի 1-ից՝ բանկերի թողարկած և Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվելու է 15 տոկոս դրույքաչափով, որը տարածվում է նաև մինչև 2027 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների գործունեության արդյունքներով բաշխվող կամ վճարվող շահաբաժինների վրա։ Բանկի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցությունից շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում՝ եկամտային հարկը չի վերադարձվելու։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
18.08.2026
Փոփոխություն պաշտոնական պարզաբանում տվող պետական մարմինների և համապատասխան բնագավառների ցանկում
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի օգոստոսի 8-ից խաղային գործունեության կարգավորման և կազմակերպման, ինչպես նաև թանկարժեք մետաղների շրջանառության բնագավառները կարգավորող oրենսդրական ակտերի (բացառությամբ ՀՀ Սահմանադրության) և ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տվող պետական կառավարման մարմին է համարվում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ ՀՀ ֆինանսների նախարարության փոխարեն։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
18.08.2026
Փոփոխություններ՝ աղբահանության վճարի չափի սահմանման կարգում
Հարգելի՛ գործընկերներ.
«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում կատարված փոփոխություններով սահմանվել է, որ աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար սահմանվում են համայնքի ավագանու որոշմամբ՝ օրենքով նախատեսված սահմաններում։ Միաժամանակ նախատեսվել է, որ որոշ դեպքերում՝ մասնավորապես մեծ մակերես զբաղեցնող առևտրի, հանրային սննդի օբյեկտների և ծառայությունների մատուցման վայրերի համար, համայնքի ավագանին կարող է սահմանել ավելի նվազ դրույքաչափեր։
Օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի օգոստոսի 30-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
18.08.2026
Մաքսային պարտավորությունների վերաբերյալ ծանուցագրի ձևը սահմանելու մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2026 թվականի հուլիսի 24-ի N 802-Ն հրամանով սահմանվել են մաքսային մարմնի կողմից մաքսային պարտավորություններ վճարողին ուղարկվող ծանուցագրի ձևը և դրանում ներառվող տեղեկությունները։ Ծանուցագիրը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով, իսկ էլեկտրոնային համակարգի խափանման դեպքում՝ թղթային եղանակով՝ հետագայում այն մուտքագրելով էլեկտրոնային համակարգ։ Ծանուցագիրը ներառում է մաքսային պարտավորության, վճարման ժամկետի, վճարողի և պարտավորության առաջացման հիմքի վերաբերյալ հիմնական տեղեկությունները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
18.08.2026
ՀՀ տարածք տոմատի մածուկի ներմուծման արգելքի մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի օգոստոսի 3-ից սահմանվել է ժամանակավոր արգելք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող (տոմատի մածուկ) ապրանքատեսակների ՀՀ տարածք ներմուծման (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներից տեղափոխման) համար։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
18.08.2026
Գովազդային վիճակախաղերի կազմակերպման նոր կարգավորումների մասին
Հարգելի՛ գործընկերներ.
«Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով վերանայվել են գովազդային վիճակախաղի կազմակերպչին ներկայացվող պահանջները։ Միաժամանակ, գովազդատուի և գովազդակրի համար սահմանվել է վարչական պատասխանատվություն՝ գովազդային վիճակախաղի կազմակերպման և իրականացման գործընթացը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չստացած անձանց պատվիրելու դեպքերի համար։
Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքը գործողության մեջ դրվելու օրվանից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
17.08.2026
Համայնքի վարչական տարածքում ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման կարգի մասին
Հարգելի՛ գործընկերներ.
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումներով սահմանվել է, որ համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտրի իրականացման կամ ծառայությունների մատուցման իրավունք ունեն միայն օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած տնտեսավարող սուբյեկտները։
Նշված սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանվում են համայնքի ավագանու որոշմամբ: Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2026 թվականի օգոստոսի 30-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
12.08.2026
Փոփոխություններ օրինապահ հարկ վճարողների կարգում
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն` 2027 թվականի հունվարի 1-ից նոր կանոններ են սահմանվել օրինապահ հարկ վճարողների համար։ Մասնավորապես, օրինապահ հարկ վճարողի հավաստագիրն այսուհետ տրամադրվելու է անժամկետ, իսկ օրինապահ հարկ վճարողների սպասարկումը հարկային մարմնում իրականացվելու է առաջնահերթ և արտոնյալ պայմաններով` անհատական սպասարկման մասնագետի միջոցով:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
12.08.2026
Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարուցված վարչական վարույթների քննության ընթացակարգերի մասին
Հարգելի՛ գործընկերներ.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով սահմանվել են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկային և ոչ հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով հարուցված վարչական վարույթների քննությունը գրավոր և բանավոր ընթացակարգերով անցկացնելու դեպքերը, ինչպես նաև քննության իրականացման ժամկետները` սահմանելով առավելագույն 60-օրյա ժամկետ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
11.08.2026
Փոփոխություններ տեղական տուրքերի սահմանման կարգում
Հարգելի՛ գործընկերներ.
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով համայնքի վարչական տարածքում շենքերից և շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու համար սահմանվել է տեղական տուրքի նոր տեսակ։
Միաժամանակ վերանայվել են համայնքային անվանումների և խորհրդանիշների օգտագործման, ինչպես նաև տեղական տուրքերի դրույքաչափերի սահմանման վերաբերյալ կարգավորումները։
Օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի օգոստոսի 30-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
11.08.2026
Փոփոխություններ` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկում և ակցիզային հարկի դրույքաչափերում
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն սահմանվել է, որ 2027 թվականի փետրվարի 1-ից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ են համարվում նաև ԱՏԳ ԱԱ 2404 11 000 1 և ԱՏԳ ԱԱ 2404 91 000 ծածկագրերին դասվող ապրանքները, որոնք օրենսգրքի կիրառության իմաստով համարվելու են ծխախոտային արտադրանք։ Սահմանվել է նաև 2027, 2028 թվականների, ինչպես նաև 2029 թվականի և դրան հաջորդող տարիների համար ակցիզային հարկի դրույքաչափերը և ակցիզային հարկի հաշվարկման գործակիցները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
06.08.2026
Ձկան կամ ձկնամթերքի արտահանման համար սահմանված պահանջներում փոփոխությունների մասին
Հարգելի՛ գործընկերներ.
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումներով սահմանվել են ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում տնտեսավարող սուբյեկտի գրանցման, գրանցման դադարեցման և առողջության սերտիֆիկատի տրամադրման կարգավորումներ, համաձայն որոնց ՀՀ-ից Եվրոպական միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով ձկնաբուծական տնտեսությունները կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունները կամ ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունները պետք է գրանցված լինեն Եվրոպական միության առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում և ապահովեն մի շարք այլ պահանջների իրականացումը։
Կարգավորումներն ուժի մեջ են մտել 2026 թվականի հուլիսի 15-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
06.08.2026
Դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում կատարված փոփոխությունների մասին
Հարգելի՛ գործընկերներ.
«Դեղերի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն` ի թիվս այլ տեղեկությունների, այսուհետ պետական գրանցման ենթակա են նաև դեղեր արտադրողների արտադրատարածքները։ Միաժամանակ, սահմանվել է, որ «Պատշաճ արտադրական գործունեության» հավաստագիր ստացած դեղ արտադրողի արտադրատարածքում իրականացվելու են ընթացիկ դիտարկումներ և առանց այդ հավաստագրի դեղերի արտադրություն իրականացնելու կամ լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կիրականացնելու դեպքում լիցենզավորող մարմինը դադարեցնում է դեղերի արտադրության լիցենզիայի գործողությունը։
Փոփոխություններն ուժի մեջ են մտել 2026 թվականի հուլիսի 18-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
06.08.2026
Կուտակային կայանատեղիներում հերթագրման կարգը սահմանելու մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով Հայաստանի Հանրապետությունից բեռնատար տրանսպորտային միջոցների՝ առանց կուտակային կայանատեղի մուտք գործելու մեկնման դեպքերը և առանձին բեռնատար տրանսպորտային միջոցների՝ կուտակային կայանատեղիներից բացթողնման առաջնահերթությունները, կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողների՝ հերթերի կառավարման համակարգին միանալու կարգը և կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեության իրականացման պահանջները:
Որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի օգոստոսի 3-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
06.08.2026
Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառության ոլորտների ընդլայնման մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվել է, որ կառավարության սահմանած դեպքերում և ժամկետներում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վաճառքի իրականացման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դեպքերում։ Միաժամանակ սահմանվել է, որ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնները չպահպանելու համար սահմանված տուգանքները կիրառվում են նաև էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման դեպքերում:
Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
06.08.2026
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դիմումների ներկայացման կարգում կատարված փոփոխությունների մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի հուլիսի 23-ից փոփոխություններ են կատարվել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դիմումների ներկայացման կարգում: Մասնավորապես, սահմանվել է, որ ներկայացման ենթակա փաստաթղթերը, տրամադրողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված լինելու դեպքում, դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգ են մուտքագրվում էլեկտրոնային բնօրինակի ձևով, իսկ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված չլինելու դեպքում՝ փաստաթղթերի բնօրինակների տեսաներածված պատճենների ձևով։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
05.08.2026
Ձկնամթերքի շրջանառության ոլորտի կազմակերպություններին ներկայացվող պահանջների մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են Եվրոպական միության առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցման համար ձկնաբուծական տնտեսություններին կամ ձկնամթերքի արտադրական կամ պահպանման գործունեություն իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները: Միաժամանակ, սահմանվել է, որ այդպիսի կազմակերպությունները պետք է մշակեն, իրականացնեն և պահպանեն վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի (ՎՎՀԿԿ) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգեր և ընդգրկված լինեն սննդի շղթայի օպերատորների համար նախատեսված տվյալների բազայում:
Որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի հուլիսի 21-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
05.08.2026
Դեղերի ոչնչացման կարգում կատարված փոփոխությունների մասին
Հարգելի՛ գործընկերներ.
«Դեղերի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն` 2026 թվականի հուլիսի 27-ից դեղերը ոչնչացնող տնտեսավարող սուբյեկտների համար սահմանվել է ՀՀ կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին ոչնչացվող դեղերի և ոչնչացման վայրի մասին նախապես տեղեկություն տրամադրելու, ինչպես նաև դեղերի ոչնչացման գործընթացի տեսաձայնագրման պահանջ։ Միաժամանակ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարված լրացումներով վարչական պատասխանատվություն է սահմանվել վերը նշված պարտավորությունները չկատարելու համար։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
05.08.2026
Փոփոխություն եկամտային հարկով չհարկվող եկամուտներում
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն՝ 2027 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով չհարկվող եկամուտ է համարվում նաև hետադարձ հիպոտեկի պայմանագրի շրջանակներում ստացվող պարբերական ամենամսյա վճարումները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
29.07.2026
Տեղական տուրքի նոր տեսակ սահմանելու մասին
Հարգելի՛ գործընկերներ.
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում կատարված լրացումներով սահմանվել է տեղական տուրքի նոր տեսակ՝ ՀՀ համայնքների վարչական տարածքներում ինքնակամ կառույցների օրինականացման համար։ Տեղական տուրքի սահմանված չափերը զգալի բարձր են, դրանք տարբերակված են ըստ անշարժ գույքի գտնվելու վայրի և գործում են 2026 թվականի հուլիսի 18-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
27.07.2026
Մաքսային վճարների ուշացման դեպքում գանձվող տույժի դրույքաչափի և ստուգման ընթացակարգի փոփոխության մասին
Հարգելի՛ գործընկերներ.
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում կատարված փոփոխություններով բարձրացվել է մաքսային վճարների ուշացման դեպքում գանձվող տույժի դրույքաչափը և, միաժամանակ, փոփոխություններ են կատարվել մաքսային հսկողության ձևերում և մաքսային ստուգումների իրականացման կարգում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
27.07.2026
Ծնողական ժամի սահմանման մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2026 թվականի հուլիսի 10-ից կիրառելի է «ծնողական ժամը»։ Այն տրամադրվում է աշխատողի դիմումի հիման վրա՝ երեխայի խնամքի, դաստիարակության կամ այլ պարտականությունների իրականացման համար։ Իրավունքից կարող են օգտվել մինչև 12 տարեկան երեխա (իսկ ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակումով երեխաների դեպքում՝ մինչև 18 տարեկան) ունեցող աշխատողները։
Ծնողական ժամը ներառվում է աշխատաժամանակում (ամբողջությամբ վարձատրվում է) և, կախված երեխաների թվից ու կարգավիճակից, կազմում է օրական 30 րոպեից մինչև 1 ժամ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
22.07.2026
Փոփոխություններ գնահատման գործունեության ոլորտում
Հարգելի՛ գործընկերներ.
«Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես, սահմանվել է, որ գնահատման գործունեության իրականացնողները փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո գնահատման հաշվետվությունների հաշվառման ծրագիր մուտք են գործելու «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով և ծրագրում մուտքագրելու են անշարժ գույքի գնահատման հաշվետվությունների վերաբերյալ օրենքով սահմանված տվյալները։ Իսկ անշարժ գույքի գնահատման` օրենքով սահմանված պարտադիր դեպքերում ծրագրում մուտքագրվելու են նաև անշարժ գույքի գնահատման հաշվետվությունները։
Միաժամանակ, սահմանվել են նաև գնահատողների որակավորման նոր պահանջներ և կանոններ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
21.07.2026
Հարկային պարտավորությունների դադարման սահմանաչափերի փոփոխության մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ բարձրացվել է հարկային պարտավորության դադարման համար սահմանված շեմը, որը չգերազանցող գումարներով չկատարված հարկային պարտավորությունները դրանց կատարման վերջնաժամկետից որոշակի ժամանակ անց դադարում են։ Փոփոխությունը չի կիրառվում օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սնանկության վարույթում գտնվող հարկ վճարողների նկատմամբ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
21.07.2026
Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների մասին նոր վիճակագրական հաշվետվության վերաբերյալ
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի որոշմամբ հաստատվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների մասին» Ձև 1-ՏՏ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման կարգը։
Հաշվետվությունը ներկայացնելու են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը: Սահմանվել են նաև հաշվետվության ներկայացման պարբերականությունը և լրացման առանձնահատկությունները։ Որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի հուլիսի 3-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
21.07.2026
Ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նոր ծրագրի մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը։ Միջոցառման նպատակն է ֆինանսական ռեսուրսների հասանելիության միջոցով ապահովել ջերմատնային տնտեսություններում բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությունը։ Որոշմամբ սահմանվել են փոխհատուցման տրամադրման չափերը, կարգը, շահառուների շրջանակը և դիմումների ներկայացման ժամկետները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
21.07.2026
Փոփոխություններ` առանձին ապրանքների արտահանման աջակցության ծրագրում
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության ծրագրում։ Մասնավորապես, սահմանվել է, որ աջակցությունը տրամադրվելու է նաև հուլիս ամսվա ընթացքում կատարված արտահանումների համար։ Միաժամանակ, ընդլայնվել է ապրանքատեսակների ցանկը, որոնց արտահանման դեպքում տնտեսվարողներն ունեն ծրագրից օգտվելու հնարավորություններ։ Հստակեցվել է նաև սահմանված պահանջների խախտումներով ստացված փոխհատուցումը տնտեսվարողի կողմից չվերադարձվելու դեպքում, դրա վերադարձման կարգը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
20.07.2026
Փոփոխություններ` ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության ծրագրում
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության ծրագրում։ Մասնավորապես, սահմանվել է, որ աջակցությունը տրամադրվելու է նաև հուլիս ամսվա ընթացքում կատարված արտահանումների համար։ Միաժամանակ, ընդլայնվել է ապրանքատեսակների ցանկը, որոնց արտահանման դեպքում տնտեսվարողները ունեն ծրագրից օգտվելու հնարավորություններ։ Վերանայվել են նաև աջակցություն ստանալու համար դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը և դիմումի մերժման հիմքերը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
20.07.2026
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ստուգաթերթում կատարված փոփոխությունների մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի հուլիսի 3-ից ուժի մեջ են մտել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող՝ չափումների միասնականության ապահովման ստուգման վերաբերյալ ստուգաթերթում կատարված փոփոխությունները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
20.07.2026
Նոր ստուգաթերթ՝ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026թ-ի հուլիսի 4-ից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների հետ կապված ավելացել է նոր ստուգաթերթ, որը վերաբերում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակի կանխարգելմանը և հսկողությանը ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությանը։ Բացի այդ, փոխվել է որոշ հիվանդությունների համաճարակաբանական դիտարկման և կանխարգելման նկատմամբ վերահսկողության ստուգաթերթը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
14.07.2026
Գլուխ սոխի ներմուծման սակագնային արտոնություն կիրառելու մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0703 10 190 0 ծածկագրին դասվող գլուխ սոխի ՀՀ տարածք ներմուծման դեպքում կիրառվելու է սակագնային արտոնություն՝ ներմուծման մաքսատուրքի ազատման պայմանով:
Սակագնային արտոնությունը կիրառվում է «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող այն ապրանքների նկատմամբ, որոնց համար մաքսային հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման համար դիմումը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գրանցվել են 2026 թվականի ապրիլի 18-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
10.07.2026
Փոփոխություն ագրոպարենային ոլորտի աջակցության ծրագրում
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն Է կատարվել ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրում։
Մասնավորապես, նախատեսվել է լիզինգի մայր գումարի մարման և տոկոսադրույքի մարման ժամկետի երկարաձգման հնարավորություն։ Սահմանվել են նաև նոր արտոնությունից օգտվելու համար դիմելու ժամկետն ու արտոնության կիրառման պայմանները:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
09.07.2026
Փոփոխություն ինտենսիվ այգեգործության զարգացման աջակցության ծրագրում
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն Է կատարվել ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրում։ Մասնավորապես, սահմանվել է, որ աջակցությունից օգտվելու համար շահառուն կարող է ծրագիրն իրականացնել նաև առանց կապալառուի ներգրավման՝ որոշմամբ նախատեսված պայմաններով։ Ընդլայնվել են նաև ծրագրից օգտվելու մի շարք այլ հնարավորություններ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
09.07.2026
Ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգում կատարված փոփոխությունների մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի հունիսի 26-ից ուժի մեջ են մտել ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերում կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, սահմանվել է, որ ջրօգտագործողի կողմից թույլտվության տրամադրման համար անհրաժեշտ տեղեկատվության ներկայացումը, լիազոր մարմնի կողմից թույլտվության տրամադրումը և այլ տեղեկությունների փոխանցումն իրականացվում է շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների https://nature.e-gov.am/ էլեկտրոնային հարթակի միջոցով։
Ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից այդ թույլտվությամբ իրեն տրված իրավունքը երրորդ անձի փոխանցելու դեպքում ջրօգտագործողը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից հետո հարթակի միջոցով դիմել լիազոր մարմին ջրօգտագործման թույլտվության վերաձևակերպման համար։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
07.07.2026
Հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման ծրագրի մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2027 թվականի հունվարի 1-ից կմեկնարկի հաշմանդամություն ունեցող և 63 տարին լրացած անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը։ Այն կտարածվի մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30−ը կնքվող աշխատանքային պայմանագրերի վրա։ Ծրագրից կարող են օգտվել որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանող այն գործատուները, ովքեր 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև 63 տարեկանից բարձր անձանց հետ կնքել են 3-6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր։ Գործատուին կտրամադրվի նշված անձանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 50-100 տոկոսի չափով փոխհատուցում, ինչպես նաև միանվագ աջակցություն՝ 100 000 դրամի չափով՝ փոխհատուցման տրամադրումից հետո աշխատանքային հարաբերությունները ևս մեկ տարի շարունակվելու դեպքում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
07.07.2026
Մաքսային միասնական հաշվին կանխավճարների մուտքագրման կարգի մասին
Հարգելի՛ գործընկերներ.
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել են մաքսային միասնական հաշվին կանխավճարների մուտքագրման եղանակներն ու կարգը, ինչպես նաև վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից մաքսային մարմիններին ներկայացվող տեղեկությունների կազմը, ներկայացման ժամկետներն ու կարգը։
Որոշմամբ սահմանվել են նաև մաքսային միասնական հաշվում կանխավճարների հաշվառման մեխանիզմները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
06.07.2026
Կանխավճարների վերադարձի մերժման դեպքերը սահմանելու մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարների վերադարձի համար ներկայացված դիմումի մերժման և կանխավճարների վերադարձի մերժման դեպքերը։
Կարգավորման համաձայն՝ կանխավճարի վերադարձի համար ներկայացված դիմումը կարող է մերժվել, եթե այն ներկայացվել է լիազորություն չունեցող անձի կողմից կամ չի պարունակում մաքսային մարմնի կողմից սահմանված անհրաժեշտ տեղեկությունները։ Սահմանվել են նաև կանխավճարի վերադարձի մերժման դեպքերը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
06.07.2026
ՀՀ տարածք ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2026թ-ի հուլիսի 23-ից մինչև 2027թ-ի հունվարի 23-ը ցեմենտի ներմուծումը, Հայաստանի Հանրապետություն շարունակվելու է իրականացվել լիցենզիաների հիման վրա, բացառությամբ որոշմամբ սահմանված առանձին ապրանքների։ Լիզենզիան տրամադրվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
06.07.2026
Փոփոխություններ` դեղերի և դեղանյութերի ներմուծման և արտահանման կարգերում
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել դեղերի և դեղանյութերի ՀՀ տարածք ներմուծման, ՀՀ տարածքից արտահանման, ինչպես նաև այդ նպատակներով փորձաքննության իրականացման կարգերում։
Փոփոխվել է նաև դեղերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի, դեղանյութերի և դեղաբուսական հումքի ներմուծման (համապատասխանության) կամ արտահանման հավաստագիր տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
06.07.2026
Փոփոխություն` արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի ձևերում
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի հունիսի 6-ից փոփոխվել են արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի ձևերը։
Մասնավորապես, մեկից ավելի անուն արտահանվող կամ վերաարտահանվող արտադրանքի արտահանման վերաբերյալ տեղեկատվությունը լրացվելու է արտահանման բուսասանիտարական հավաստագրի կամ վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրի հավելվածում:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
03.07.2026
ԱԱՀ-ից ազատման արտոնությունների կիրառության շրջանակների որոշման կարգում փոփոխությունների մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակների որոշման կարգում։ Մասնավորապես, հանվել է մանկական գրականության, դպրոցական և ուսումնական հրատարակությունների, ինչպես նաև միաժամանակ որպես գիտական կամ ուսումնական և այլ հրատարակություն համարվող գրականության օտարման գործարքներն ԱԱՀ-ից ազատվելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորության տրամադրման պահանջը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
03.07.2026
Մի շարք ապրանքների արտահանման լիցենզավորման մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, այլ պողպատի, զտված պղնձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների արտահանումը դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ իրականացվում է հիմնական լիցենզիաների հիման վրա։
Սահմանվել է նաև այդ լիցենզիայի ձևը և տրամադրման կարգը։
Արտահանման՝ նշված ժամանակավոր սահմանափակումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 4-ից և գործում է մինչև 2027 թվականի հունվարի 4-ը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
02.07.2026
Ցորենի արտահանման ժամանակավոր արգելքի մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի հուլիսի 7-ից սահմանվել է ժամանակավոր արգելք Հայաստանի Հանրապետությունից դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0 ծածկագրին դասվող ցորենի արտահանման համար։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
02.07.2026
Առանձին ապրանքների արտահանման աջակցության նոր ծրագրի մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի հունիսի 12-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառումը։
Միջոցառման նպատակը ՀՀ տարածքից արտահանվող թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի համար փոխհատուցում տրամադրելն է։
Որոշմամբ սահմանվել են նաև փոխհատուցման տրամադրման չափերը, կարգը, շահառուների շրջանակը և դիմումների ներկայացման ժամկետները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
02.07.2026
Գնումների գործընթացին մասնակցության նոր սահմանափակումներ
Հարգելի՛ գործընկերներ.
«Գնումների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով սահմանվել է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հետ շահերի բախում ունեցող տնտեսավարողները չեն կարող մասնակցել գնումների գործընթացին:
Սահմանվել են նաև հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կամ հանրային ծառայողների ազդեցության մակարդակները, հստակեցվել են օրենքում կիրառվող «շահերի բախում» եւ «փոխկապակցված մասնակից» հասկացությունները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
01.07.2026
Ավտոմեքենաների կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելքի մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի հուլիսի 6-ից սահմանվել է Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման) ժամանակավոր արգելք՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վրա։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
01.07.2026
Մաքսային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով կանխավճարների օգտագործման ընթացակարգի վերաբերյալ
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն՝ մաքսային պարտավորությունների կատարման ապահովումը կարող է իրականացվել կանխավճարների հաշվին՝ հայտարարատուի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա՝ էլեկտրոնային համակարգով։ Կանխավճարը կարող է օգտագործվել, եթե այն բավարար է մաքսային պարտավորությունների կատարումն ապահովելու համար: Սահմանվել են նաև որպես մաքսային պարտավորությունների կատարման ապահովում՝ կանխավճարների օգտագործման դեպքերն ու պայմանները:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
30.06.2026
Մաքսային պարտավորությունների կանխավճարներից մարման եղանակները և հերթականությունը սահմանելու մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարներից մաքսային պարտավորությունների մարման կարգը։ Կարգավորման համաձայն՝ վճարողը կարող է մաքսային մարմինների էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնուրույն սահմանել մաքսային պարտավորությունների մարման առաջնահերթությունը։ Եթե առաջնահերթություն չի ընտրվում, ապա մաքսային պարտավորությունները մարվում են ինքնաշխատ եղանակով՝ ըստ ավելի վաղ ծագած պարտավորության կատարման սկզբունքի:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
30.06.2026
Փոփոխություններ որոշ գործարքների ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման և ԱԱՀ-ի հաշվանցումների կարգում
Հարգելի՛ գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման նոր առանձնահատկություններ են սահմանվել ոսկուց պատրաստված իրեր արտադրողի կողմից արտադրված իրերի օտարման գործարքների, ինչպես նաև ոսկուց պատրաստված իրերի առևտրական գործունեությամբ զբաղվող անձանց կողմից այդ իրերի օտարման դեպքերում: ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման նոր կարգավորումներ են սահմանվել նաև ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման թրեյդ-ին առևտրի իրականացման լիցենզիա ունեցողների կողմից ավտոտրանսպորտային միջոցի անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ օտարման գործարքների համար։ Միաժամանակ, ոսկուց պատրաստված իրերի առևտրական գործունեությամբ զբաղվող անձանց համար նախատեսվել է ԱԱՀ հաշվանցումների կատարման սահմանափակում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
29.06.2026
Փոփոխություններ` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հաշվարկման և վճարման
Հարգելի՛ գործընկերներ․
2027 թվականի հունվարի 1−ից ուժի մեջ կմտնեն ԱԱՀ−ի և ակցիզային հարկի հաշվարկմանն ու վճարմանը վերաբերող՝ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված մի շարք փոփոխություններ: Փոփոխությունները, վերաբերվում են, մասնավորապես, ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ավելացված արժեքի հարկի ինքնուրույն հաշվարկմանն ու վճարմանը, դրանց ժամկետներին, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ դրոշմավորման ենթակա ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար ակցիզային հարկի վճարման կարգին և ժամկետներին։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
29.06.2026
Արտահանման խթանման նպատակով օժանդակության ծրագրում փոփոխության մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն Է կատարվել արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագրում։
Մասնավորապես, սահմանվել է, որ արտահանման խթանման նպատակով ներմուծվող երկրի օրենսդրությամբ այդ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափին համապատասխան հաշվարկված գումարի չափով օժանդակության տրամադրման ծրագրից կարող են օգտվել նաև գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության տեսակների մի շարք արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
29.06.2026
Փոփոխություն` խաղող վերամշակող տնտեսավարողների աջակցության ծրագրում
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել խաղող վերամշակող տնտեսավարողների աջակցության ծրագրի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգում։ Մասնավորապես, սահմանվել է, որ բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ կարող է ներկայացվել վարկի գծով 90 օր և ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում՝ մինչև բյուջետային երաշխիքի ժամկետի լրանալը։ Վերանայվել են նաև գրավադրված գույքի իրացման արդյունքում առաջացող գումարից վարկի բյուջետային երաշխիքով ապահովված մասի մարման կարգը և բյուջետային երաշխիքի տրամադրման որոշման կայացման ժամկետները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
29.06.2026
ՀՀ-ից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի հունիսի 5-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառումը:
Միջոցառման նպատակը ՀՀ տարածքից արտահանվող ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների՝ արտահանված արտադրանքի համար փոխհատուցում տրամադրելն է։ Որոշմամբ սահմանվել են նաև փոխհատուցման տրամադրման չափերը, կարգը, շահառուների շրջանակը և դիմումների ներկայացման ժամկետները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
29.06.2026
Փոփոխություններ գործարքի ճշգրտման և չեղարկման հիմքերում
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվել է, որ ապրանքների մատակարարման գործարքները 2026 թվականի հուլիսի 1−ից սկսած կարող են ճշգրտվել գործարքի առարկա համարվող ապրանքի վերադարձման ենթակա լինելու բոլոր դեպքերում` անկախ գործարքի առարկա ապրանքը պիտանիության ժամկետ ունենալու հանգամանքից: Հստակեցվել են նաև գործարքի ճշգրտման արդյունքները հարկային հաշվարկներում արտացոլման կարգավորումներին առնչվող դրույթները։ Միաժամանակ, սահմանվել է նաև գործարքների չեղարկման նոր հիմք։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
29.06.2026
Մի շարք հարկատեսակների հարկման օբյեկտների և հարկման բազաների որոշման կարգում կատարված փոփոխությունների մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով վերանայվել են ԱԱՀ-ի, շրջանառության հարկի հարկման օբյեկտի, ԱԱՀ-ով հարկման բազայի և շահութահարկով հարկման բազայի որոշման մի շարք առանձնահատկություններ։
Մասնավորապես վերանայվել են կառուցապատողի կողմից կառուցապատման իրավունքով կառուցված անավարտ, կիսակառույց շինությունների օտարման գործարքների դեպքում հարկման բազայի և եկամտի որոշման կանոնները, հստակեցվել են ԱԱՀ-ից ազատված որոշ գործարքների շրջանակները, ուժը կորցրած են ճանաչվել ակցիզային հարկով հարկվող ապրանքների նվազագույն գների սահմանմանն առնչվող դրույթները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
29.06.2026
Փոփոխություններ արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների հաշվառման կանոններում
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվել է արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների շրջանակներում ապրանքների ներմուծման կամ արտահանման գործառնությունների, ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման, արտարժույթի փոխանակման և այլ գործարքների մասով հարկման բազաների, եկամուտների և ձեռքբերման արժեքների որոշման նոր կանոններ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
26.06.2026
Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրում կատարված փոփոխության մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն Է կատարվել կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրում։ Մասնավորապես, սահմանվել են, ծրագրի շրջանակներում 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 1-ը իրականացված արտահանումների համար աջակցության տրամադրման չափը, կարգը և պայմանները։ Հստակեցվել են նաև դիմումների ներկայացման և խաղողի մթերումների գործընթացի մշտադիտարկման կարգը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
26.06.2026
Փոփոխություններ` շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամուտից կատարվող նվազեցումներում
Հարգելի գործընկերներ.
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով վերանայվել են ծախսերի որոշ տեսակների համախառն եկամտից նվազեցման մոտեցումները: Մասնավորապես վերանայվել են վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրաէներգիայի արտադրության գծով չնվազեցվող ծախսերի օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև կաթնամթերքի արտադրության ոլորտում որակական կորուստների նվազեցվող թույլատրելի սահմանաչափը։
Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2026 թվականի հուլիսի 1-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
26.06.2026
ՉԺՀ ծագում ունեցող կայծից բացավառումով վառքի մոմերի ՀՀ տարածք ներմուծման ընթացակարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2026թ-ի մայիսի 10-ից մինչև 2031թ-ի մայիսի 10-ը «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8511 10 000 1 և 8511 10 000 9 ծածկագրերին դասվող կայծից բոցավառումով վառքի մոմերի ՀՀ տարածք ներմուծումն ազատվում է հակագնագցման տուրքի վճարումից։ Որոշման կիրարկման իմաստով լիազոր մարմին է սահմանվել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
26.06.2026
Հողամասերի նշանակության փոփոխության փաստաթղթերի նախապատրաստման համար տեղական վճարի արտոնություն սահմանելու մասին
Հարգելի՛ գործընկերներ.
Երևան քաղաքի ավագանու որոշմամբ՝ Երևանի վարչական տարածքում գտնվող հողամասերի նպատակային և (կամ) գործառնական նշանակության փոփոխության նպատակով փաստաթղթերի նախապատրաստման համար 2026 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ սահմանվել է տեղական վճարի զրոյական դրույքաչափի կիրառման արտոնություն, եթե այդ հողամասերի նպատակային և (կամ) գործառնական նշանակությունները համապատասխանեցվում են սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում ամրագրված նշանակություններին։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
26.06.2026
Ֆիթնես կենտրոնների մարզիչների հավաստագրման մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգը և պայմանները։ Մասնավորապես, սահմանվել են անձանց կրթությանը, աշխատանքային փորձին և որակավորմանը ներկայացվող պահանջները, որոնց բավարարելու դեպքում միայն այդ անձինք կարող են դիմել hավաստագրման համար։ Հավաստագիր ստանալու դիմումները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով:
Հրամանն ուժի մեջ է մտել 2026 թվականի մայիսի 7-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
26.06.2026
Փոփոխություններ ՀՀ կրթության տեսչական մարմնի՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերում
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի մայիսի 6-ից փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերում։
Մասնավորապես, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում անցկացվող ստուգումներն իրականացվելու են նոր ստուգաթերթերով։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
26.06.2026
Ֆիթնես կենտրեններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչների մասին
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները։
Մասնավորապես, սահմանվել է, որ ֆիթնես կենտրոնները և մարզասրահները պետք է ունենան բժշկական ծառայություն մատուցող որևէ կազմակերպության հետ կնքված պայմանագիր՝ ֆիթնես կենտրոնում կամ մարզասրահում մարզման ժամանակ առողջական խնդիրներ ծագելու դեպքում բժշկական օգնություն և համապատասխան ծառայություններ մատուցելու մասին:
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2027 թվականի հունիսի 6-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
23.06.2026
Ճանապարհային հարկի վճարումից ազատման արտոնության կիրառման մասին
Հարգելի՛ գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է բեռնատար տրասպորտային միջոցների գրանցման այն երկրները և տեսակները, որոնց մասով փոխադարձության սկզբունքով կիրառվելու է ճանապարհային հարկից ազատման արտոնություն: Սահմանվել է, որ արտոնությունը կիրառվելու է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) և Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) անդամ պետություններում գրանցված՝ մինչև 44 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող այն բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների համար, որոնք «BSEC Permit» կամ «CEMT» թույլտվություններով իրականացնում են միջազգային բեռնափոխադրումներ և մուտք են գործում ՀՀ տարածք։
Արտոնությունը կիրառվում է առանց քանակական սահմանափակման։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
23.06.2026
Փոփոխություններ բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության տրամադրման կարգում
Հարգելի՛ գործընկերներ․
2026 թվականի մայիսի 30−ից ուժի մեջ են մտել բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության տրամադրման կարգում կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, փոփոխությունների համաձայն՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտին աջակցություն այլևս չի տրամադրվելու քաղաքացիարավական պայմանագրով աշխատանք կատարող աշխատողների, ինչպես նաև վարձու աշխատող աշխատանքային միգրանտի համար։ Բացի այդ եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափով հարկման առանձնահատկություն ունեցող աշխատողների մասով փոփոխվել է նաև պետական աջակցության չափի հաշվարկման մոտեցումը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
16.06.2026
Փոփոխություններ ավելացված արժեքի հարկի հաշվարկման կարգում
Հարգելի՛ գործընկերներ․
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնց իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 մլն. ՀՀ դրամի շեմը, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքներ իրականացվելու դեպքում փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո պարտավոր են հաշվարկել և պետական բյուջե վճարել այդ գործարքներից և (կամ) գործառնություններից առաջացող ԱԱՀ-ի գումարները։ Միաժամանակ, 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ներառող հարկային տարիների ընթացքում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարած և հարկային մարմնին ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն չներկայացրած տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն է ընձեռվել ներկայացնելու նշված հայտարարությունը և օգտվելու ավելացված արժեքի հարկի գումարների հաշվանցման հնարավորությունից։
Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2026 թվականի հուլիսի 1-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
16.06.2026
Լիցենզավորման ենթակա նոր գործունեության տեսակի մասին
Հարգելի՛ գործընկերներ․
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումների համաձայն` էներգետիկայի բնագավառում իրականացվող էներգիայի պահեստավորումը սահմանվել է որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ: Համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, որով նշված գործունեության իրականացման լիցենզիայի տրամադրման համար սահմանվել են պետական տուրքի դրույքաչափեր:
Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2026 թվականի դեկտեմբերի 4-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
16.06.2026
Վիճակախաղերի գործունեության վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգի մասին
Հարգելի՛ գործընկերներ․
ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողների կողմից «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղեկությունների ներկայացման կարգը և ձևը։
Հրամանն ուժի մեջ է մտնելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
09.06.2026
Հարկերը չվճարելու դեպքերում քրեական պատասխանատվության համար հիմք հանդիսացող չափերի փոփոխության մասին
Հարգելի՛ գործընկերներ․
Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու համար քրեական պատասխանատվության շեմերի փոփոխության մասին ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությամբ բարձրացվել են հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու համար քրեական պատասխանատվության կիրառման համար հիմք հանդիսացող՝ «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» համարվող գումարների մեծությունները։ Բացի այդ իրար հաջորդող երկու հարկային տարիների համար սահմանվել են նշված չափերի տարբերակված՝ ավելի բարձր մեծություններ:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
09.06.2026
Փոփոխություններ որոշ գործարքների ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման և ԱԱՀ-ի հաշվանցումների կարգում
Հարգելի՛ գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման նոր առանձնահատկություններ են սահմանվել ոսկուց պատրաստված իրեր արտադրողի կողմից արտադրված իրերի օտարման գործարքների, ինչպես նաև ոսկուց պատրաստված իրերի առևտրական գործունեությամբ զբաղվող անձանց կողմից այդ իրերի օտարման դեպքերում: ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման նոր կարգավորումներ են սահմանվել նաև ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման թրեյդ-ին առևտրի իրականացման լիցենզիա ունեցողների կողմից ավտոտրանսպորտային միջոցի անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ օտարման գործարքների համար։ Միաժամանակ, ոսկուց պատրաստված իրերի առևտրական գործունեությամբ զբաղվող անձանց համար նախատեսվել է ԱԱՀ հաշվանցումների կատարման սահմանափակում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
09.06.2026
Փոփոխություններ` ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներում
Հարգելի՛ գործընկերներ․
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2026 թվականի մայիսի 31-ից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների համար գործելու են ակնհայտ առևտրային նոր չափաքանակներ, որոնք գերազանցող ներմուծում իրականացնելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք կրելու են ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկեր վճարելու պարտավորություն:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
09.06.2026
Մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման ժամանակավոր արգելքի երկարաձգման մասին
Հարգելի՛ գործընկերներ․
ՀՀ Կառավարության որոշմամբ՝ մի շարք ապրանքների, մասնավորապես, օգտագործված ռելսերի, սալիկների, աղացագնդերի, թուջե ռադիատորների, պղնձե անոդների, սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի, Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվել է վեց ամիս ժամկետով՝ մինչև 2027 թվականի փետրվարի 3-ը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
02.06.2026
ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքի մասին
Հարգելի՛ գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի հուլիսի 2-ից սահմանվել է ժամանակավոր արգելք ՀՀ տարածքից Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող սաղմոնազգիներից սիգի ձկնկիթի արտահանման, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման համար։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
02.06.2026
Փոփոխություններ՝ անասնաբուծության ճյուղի աջակցության ծրագրում
Հարգելի՛ գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրում։
Մասնավորապես, նախատեսվել է շահառուների կողմից առավել շատ գլխաքանակ ձեռք բերելու հնարավորություն, հստակեցվել է ծրագրին մասնակցության համար ներկայացվող փաստաթղթերի շրջանակը, ինչպես նաև վերանայվել են աջակցության ծրագրի մի շարք այլ դրույթներ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
29.05.2026
Փոփոխություններ բաժնետոմսերի հետգնման կարգում
Հարգելի՛ գործընկերներ.
2026 թվականի մայիսի 15-ից ուժի մեջ են մտել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները։
Մասնավորապես, ընդլայնվել է այն հիմքերի շրջանակը, որոնց առկայությունը ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերին իրավունք է վերապահում ընկերությունից պահանջել իրականացնել բաժնետոմսերի հետգնման գնի որոշում և իրենց պատկանող բաժնետոմսերի կամ դրանց մի մասի հետգնում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
26.05.2026
Փոփոխություններ՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի մայիսի 1-ից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության տրամադրման ընթացակարգում կատարվել է որոշակի փոփոխություններ։
Մասնավորապես գերակա համարվող ոլորտների ցանկը համալրվել է նոր ոլորտով` թափոնների մշակում և ոչնչացում, նյութերի վերականգնում, ինչպես նաև սահմանվել է արտոնության տրամադրման հայտի մերժման հիմքի վերացման նոր ժամկետ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
21.05.2026
Կաթի արտադրության սուբսիդավորման միջոցառման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի մայիսի 9-ից ուժի մեջ է մտել 2026 թվականին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառումը, որի նպատակն է սուբսիդավորել ՀՀ մարզերում կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին։ Որոշմամբ սահմանվել են նաև ծրագրի շահառուներին ներկայացվող պահանջները, սուբսիդավորման չափը, ծրագրին մասնակցելու նպատակով դիմումների ներկայացման ընթացակարգը և ժամկետները:
Սուբսիդավորում ստանալու նպատակով շահառուները դիմումները պետք է ներկայացնեն 2026 թվականի մայիսի 10-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
21.05.2026
Մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելքի փոփոխության մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի մայիսի 6-ից փոփոխություններ են կատարվել ՀՀ-ից մի շարք ապրանքների՝ դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշման մեջ։ Մասնավորապես, արտահանման ժամանակավոր արգելքի շրջանակում ներառվել են նաև ԱՏԳ ԱԱ 7402 ծածկագրին դասվող պղնձե անոդները։ Վերանայվել է նաև որոշմամբ սահմանված արտահանման արգելքի բացառությունների ցանկը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
21.05.2026
Փոփոխություններ Երևան քաղաքում ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման կանոններում
Հարգելի գործընկերներ.
Երևան քաղաքի ավագանու որոշմամբ փոփոխություններ են կատարվել Երևան քաղաքի վարչական տարածքում ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման կանոններում։ Մասնավորապես, սահմանվել է, որ մի շարք վայրերում փողոցներին հարող բակային տարածքներում այսուհետ արգելվում է ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրումը։ Շենքերից, շինություններից դուրս անիվների վրա գտնվող շարժական վճարային տերմինալների տեղադրման մասով սահմանվել են որոշակի բացառություններ:
Որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի մայիսի 1-ից։ Գործող թույլտվությունների մասով որոշման դրույթները կիրառվելու են 2027 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
19.05.2026
Երևան համայնքում տեղական վճարների նվազեցման արտոնություններ սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
Երևան քաղաքի ավագանու որոշմամբ Երևան համայնքի վարչական տարածքում շինությունների արտաքին պատերին ամրացված շարժական վճարային տերմինալների տեղադրման թույտվության համար 2026 թվականի համար սահմանվել է տեղական վճարների դրույքաչափերի նվազեցման արտոնություններ։ Նվազեցված դրույքաչափերի մեծությունները տարբերակվել են` ըստ Երևանի համայնքի վարչական շրջանների։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
19.05.2026
Երևան համայնքում շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման համար տեղական տուրքի արտոնություն սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
Երևան քաղաքի ավագանու որոշմամբ` Երևան համայնքում շինարարության թույլտվության ժամկետը մինչև 1 ամիս երկարաձգելու համար 2026 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ սահմանվել է զրոյական դրույքաչափի կիրառման արտոնություն, եթե դիմումատուն Երևան համայնքի հանդեպ թույլտվության ժամկետի երկարաձգման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ։ Սահմանվել է նաև արտոնության տրամադրման կարգը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
18.05.2026
Պետական տուրքի նոր դրույքաչափեր` մշակութային արժեքների արտահանման դեպքում
Հարգելի գործընկերներ.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններ մշակութային արժեքների, այդ թվում` հանքագիտության ու հնէաբանության հավաքածուների արտահանման լիցենզիաների (եզրակացությունների) տրամադրման համար սահմանվել են պետական տուրքի նոր դրույքաչափեր։
Սահմանվել են նաև մշակութային արժեքների արտահանման իրավունքի տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատման դեպքեր։
Օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
18.05.2026
Տեղական տուրքի նոր դրույքաչափեր` գյուղատնտեսական նշանակության շինությունների շինարարության թույլտվության համար
Հարգելի գործընկերներ.
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության ջերմոցների (ջերմատների) և գյուղատնտեսական նպատակով կառուցվող ջրավազանների շինարարության թույլտվությունների մասով սահմանվել են տեղական տուրքերի ավելի ցածր դրույքաչափեր։ Վերջիններիս մեծությունը կախված է շինությունների ընդհանուր մակերեսից և շինությունների տարածագնահատման գոտիականությանը համապատասխանող գործակիցներից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
12.05.2026
Նոր վարչական պատասխանատվություն բժշկական օգնության և սպասարկման ոլորտում
Հարգելի գործընկերներ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված լրացումներով` սահմանվել է նոր վարչական պատասխանատվություն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի առկայության դեպքում բժշկական օգնության և սպասարկման համար նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելու կամ այդ ծառայությունների տրամադրումը մերժելու համար։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
12.05.2026
Փոփոխություններ առողջության համընդհանուր ապահովագրության ենթակա անձանց խմբերում
Հարգելի գործընկերներ.
Փոփոխություններ են կատարվել առողջության համընդհանուր ապահովագրության ենթակա անձանց խմբերում։ Մասնավորապես, 2027 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության ենթակա են լինելու նաև հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին միացած մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձինք (վարորդներ), օրենքով սահմանված խմբերում ընդգրկված ապաստան հայցողներն ու Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականները։
Հստակեցվել են նաև անհատ ձեռնարկատերերի և նոտարների ապահովագրավճար վճարող հանդիասանալու վերաբերյալ կարգավորումները՝ կապված գործելու կարգավիճակի, ինչպես նաև 65 տարին լրանալու հետ։ Բացի այդ վերանայվել են նաև գործատուների կողմից աշխատողների համար ապահովագրավճարների կատարման կարգավորումները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
12.05.2026
Ծանուցման ենթակա նոր գործունեության տեսակ սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում կատարված լրացմամբ՝ ապրանքի ծագման երկրի որոշման փորձաքննության գործունեությունը սահմանվել է որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակ:
Միաժամանակ, նշված գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանվել է պետական տուրք:
Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2027 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
12.05.2026
Փոփոխություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքային միգրանտներին պետական աջակցության տրամադրման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատող հանդիսացող աշխատանքային միգրանտին պետական աջակցություն տրամադրելու համար դիմումների ներկայացման ժամկետներում։ Մասնավորապես, պետական աջակցությունից օգտվելու համար աշխատանքային միգրանտը 2026 թվականի առաջին եռամսյակի համար դիմում կարող է ներկայացնել 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ՝ ապրիլի 21-ից հետո մինչև մայիսի 20-ի փոխարեն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
11.05.2026
Փոփոխություն՝ անասնաբուծության ճյուղում աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրում։
Մասնավորապես, երկարաձգվել է ծրագրի գործողության ժամկետը և նոր ժամկետ է սահմանվել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ, ինչպես նաև վերանայվել են աջակցության ծրագրի մի շարք այլ դրույթներ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
08.05.2026
Փոփոխություն՝ արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2029 թվականների աջակցության ծրագրում։ Մասնավորապես, երկարաձգվել է ծրագրից օգտվելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետը և նոր ժամկետ է սահմանվել՝ մինչև 2028 թվականի դեկտեմբերի 1-ը, ինչպես նաև վերանայվել են աջակցության ծրագրի մի շարք դրույթներ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
08.05.2026
Փոփոխություն՝ բուսաբուծության աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագրում։ Մասնավորապես, հնարավորություն է ընձեռվել, որպեսզի շահառուի կողմից ծրագրի մասնակցության դիմումին կից ներկայացվող գյուղատնտեսական նշանակության հողը փաստացի օգտագործվելու վերաբերյալ համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանքում կադաստրային քարտեզագրման բացակայության դեպքում կադաստրային ծածկագրի փոխարեն նշում կատարվի հողի գտնվելու վայրի նկարագրի վերաբերյալ:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
08.05.2026
Փոփոխություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքային միգրանտներին պետական աջակցության տրամադրման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատող հանդիսացող աշխատանքային միգրանտին պետական աջակցություն տրամադրելու համար դիմումների ներկայացման ժամկետներում։ Մասնավորապես, պետական աջակցությունից օգտվելու համար աշխատանքային միգրանտը 2026 թվականի առաջին եռամսյակի համար դիմում կարող է ներկայացնել 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ՝ ապրիլի 21-ից հետո մինչև մայիսի 20-ի փոխարեն։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
08.05.2026
Պլաստիկ արտադրանքի շրջանառության նոր սահմանափակումների մասին
Հարգելի գործընկերներ.
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխության համաձայն 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում պլաստիկ արտադրանքի շրջանառության նոր սահմանափակումներ։ Մասնավորապես, արգելվում է առևտրի և հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման վայրերում՝ պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանք հանդիսացող տարաների, ափսեների, բաժակների, և սպասքի այլ պարագաների առկայությունը կամ օտարումը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Միաժամանակ, վերոնշյալ ապրանքների առկայության կամ օտարման համար սահմանվել է վարչական պատասխանատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
28.04.2026
ՀՀ-ում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի ապրիլի 19-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետությունում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը, որի նպատակը հողօգտագործողների համար գնաճի պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորության ստեղծումն է: Որոշմամբ սահմանվել են նաև ծրագրի շահառուներին և որպես մատակարար՝ ծրագրի մասնակիցներին ներկայացվող պահանջները:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
28.04.2026
Փոփոխություն բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի լրացման կարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարի համատեղ հրամանով փոփոխություն է կատարվել բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի ձևի լրացման կարգում։ Մասնավորապես, լրացման կարգը համապատասխանեցվել է ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններին:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
28.04.2026
Փոփոխություններ ՀՀ տարածք սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման լիցենզավորման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ՝ փոփոխություններ են կատարվել ՀՀ տարածք սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների տրամադրման կարգում և լիցենզիաների ձևերում:
Մասնավորապես, համաձայն նոր կարգի՝ սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 75%-ը բաշխվելու է պատմական գնորդներին, իսկ 25%-ը՝ ոչ պատմական գնորդներին: Հստակեցվել և վերանայվել են նաև հայտի ներկայացման պահանջները խախտելու և պայմանները չապահովելու համար հայտերի մերժման, ինչպես նաև ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումից հետո առաջացած նոր ծավալի բաշխման ժամկետները:
Որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի ապրիլի 14-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
28.04.2026
Իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծման սակագնային քվոտա սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2026 թվականի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ տարածք իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծման համար սահմանվել է սակագնային քվոտա, որի շրջանակներում սահմանված ծավալից ոչ ավել քանակով՝ ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված ցանկում ներառված ապրանքներն Իրանի Իսլանական Հանրապետությունից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծման դեպքում կիրառվելու է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ` լիցենզիայի առկայության դեպքում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
26.04.2026
Փոփոխություններ՝ արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագրում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագրում։ Մասնավորապես հստակեցվել են աջակցության տրամադրման ժամկետները, ինչպես նաև վերանայվել են մշակող արդյունաբերության ոլորտի այն տնտեսական գործունեության տեսակները, որոնց արտադրանքի արտահանման դեպքում ներմուծվող երկրի օրենսդրությանը համապատասխան այդ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափով հաշվարկված գումարին համարժեք օժանդակություն չի տրամադրվում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
21.04.2026
Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի ապրիլի 10-ից ուժի մեջ է մտել ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, որի նպատակն է` 2026-2027 թվականներին ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել մատչելի պայմաններով ագրոպարենային ոլորտում ներդրումների ներգրավմանը, գյուղատնտեսական ու ագրովերամշակված արտադրանքի արտադրության կազմակերպմանը և արտադրանքի ծավալների ավելացմանը:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
21.04.2026
Նոտարների կողմից տեղեկացման ենթակա գործարքների վերաբերյալ հաշվետվության տրամադրման նոր կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ 2026 թվականի ապրիլի 20−ից ուժի մեջ են մտել նոտարների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության նոր ձևը, տրամադրման նոր կարգը և ժամկետները։ Մասնավորապես, նոր կարգի համաձայն՝ նշված հաշվետվությունները ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնին են տրամադրվում կենտրոնի հաշվետվությունների ներկայացման առցանց համակարգի միջոցով։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
21.04.2026
Եղեգնաշաքարի ներմուծման սակագնային արտոնություն կիրառելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ-ում արդյունաբերական վերամշակման համար ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրին դասվող եղեգնաշաքարի՝ համապատասխան չափաքանակը չգերազանցող ծավալով ՀՀ տարածք ներմուծման դեպքում կիրառվելու է սակագնային արտոնություն՝ 0 տոկոս մաքսատուրքի դրույքաչափի կիրառմամբ:
Սակագնային արտոնությունը կիրառվում է «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող այն ապրանքների նկատմամբ, որոնց համար մաքսային հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման համար դիմումը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գրանցվել են 2026թ-ի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
19.04.2026
Փոփոխություններ՝ վարչական վերաքննիչ բողոքներ բերելու կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ վարչական մարմինն այլևս չի կարող գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերել վերաքննիչ բողոք, եթե վիճարկման հայցով ներկայացվող հանրային դրամական պահանջը չի գերազանցում 300 հազար դրամը:
Փոփոխությունն ուժի մեջ է մտնում 01.07.2026թ., բացառությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության և Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը չգերազանցող հանրային իրավական դրամական պահանջով վիճարկման հայցի հիման վրա կայացված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի, որոնց մասով օրենքն ուժի մեջ է մտել 10.04.2026թ.-ից: Վերոնշյալ կարգավորումը տարածվում են նաև մինչև օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված գործերի քննության արդյունքով կայացված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի վրա:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
18.04.2026
Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման նոր հաշվային պլանի հաստատելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով 26.03.2026թ.ից ուժի մեջ է մտել Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի նոր հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը: Նոր կարգավորումներով կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը համապատասխանեցվել է գործող ՖՀՄՍ-ներին:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
18.04.2026
Մանածագործական նյութերի, մորթիների և այլ նյութերի մշակման համար նախատեսված միջոցների ներմուծման սակագնային արտոնություն կիրառելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3403 91 000 9 ծածկագրին դասվող մանածագործական նյութերի, կաշիների, մորթիների և այլ նյութերի մշակման համար նախատեսված միջոցների ՀՀ տարածք ներմուծման դեպքում կիրառվելու է սակագնային արտոնություն՝ 0 տոկոս մաքսատուրքի դրույքաչափի կիրառմամբ:
Սակագնային արտոնությունը կիրառվում է «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող այն ապրանքների նկատմամբ, որոնց համար մաքսային հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման համար դիմումը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գրանցվել են 2026թ-ի ապրիլի 3-ից մինչև 2028թ-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
18.04.2026
ՀՀ տարածք ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 10 000 0 ծածկագրին դասվող կակաո-մածուկի՝ յուղազերծված և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1804 00 000 0 ծածկագրին դասվող կակաո-յուղի և կակաո-ճարպի՝ համապատասխան չափաքանակները չգերազանցող ծավալներով ՀՀ տարածք ներմուծման դեպքում կիրառվելու է սակագնային արտոնություն՝ 0 տոկոս մաքսատուրքի դրույքաչափի կիրառմամբ: Սակագնային արտոնությունը կիրառվում է «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող այն ապրանքների նկատմամբ, որոնց համար մաքսային հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման համար դիմումը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գրանցվել են 2026թ-ի մարտի 8-ից մինչև 2027թ-ի ապրիլի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
14.04.2026
Գրաֆիտացված էլեկտրոդների՝ առանց հակագնացման տուրքի ներմուծման ընթացակարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ հակագնագցման տուրքի վճարումից ազատված՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող գրաֆիտացված էլեկտրոդների ՀՀ տարածք ներմուծման ընթացակարգը: Որոշման գործողությունը տարածվում է 2026թ-ի հունվարի 18-ից մինչև 2031թ-ի հունվարի 18-ը «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով գրանցված մաքսային հայտարարագրերի նկատմամբ: Որոշման կիրարկման իմաստով լիազոր մարմին է սահմանվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
14.04.2026
Փոփոխություն առանձին տեսակների գյուղատնտեսական ապրանքների ներմուծման սակագնային քվոտա կիրառելու կարգում
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2026 թվականի հունվարի 1-ից 2026 թվականի համար հատկացված սակագնային քվոտայի շրջանակներում տարբեր տեսակի մսամթերքի արտադրության համար նախատեսված մսի ներմուծումն ազատվում է ներմուծման մաքսատուրքից։ Սահմանվել են նաև մաքսատուրքի սակագնային արտոնությունից օգտվելու համար մսամթերքի արտադրական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
14.04.2026
Ապրանքների էլեկտրոնային առևտրի ոլորտում նոր օրենսդրական կարգավորումների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով վերանայվել են առևտրի էլեկտրոնային հարթակի և դրա շահագործողի, ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքի մատակարարման վայրի և պահի սահմանումները, ինչպես նաև սահմանվել են առևտրի էլեկտրոնային հարթակների միջոցով ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման գործարքների մասով ԱԱՀ-ի հաշվարկման ու վճարման, հարկային հաշվարկների ներկայացման և ապրանքների վերադարձի հետ կապված նոր իրավակարգավորումներ:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
14.04.2026
Նոր օրենսդրական կարգավորումներ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցողների համար
Հարգելի գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվել է, որ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման համար դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2026 թվականի ապրիլի 1-ից պարտադիր ներառվելու են նաև յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված՝ համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը:
Սահմանվել է նաև բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցողների կողմից վճարային գործիքների միջոցով վճարումներ ընդունելու դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության պարտադիր պահանջ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
14.04.2026
Նիկոտին պարունակող և չպարունակող արտադրանքի նոր տեխնիկական կանոնակարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի սեպտեմբերի 26-ից ՀՀ-ում կիրառվելու է նիկոտին պարունակող և չպարունակող արտադրանքի նոր տեխնիկական կանոնակարգը։ Միաժամանակ, նույն ամսաթվից ուժը կորցրած են ճանաչվել ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության գործող տեխնիկական կանոնակարգերը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
13.04.2026
Լիցենզավորման ենթակա գործունեության նոր տեսակներ սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումների համաձայն` որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ են սահմանվել բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծումը, պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրությունը, պեստիցիդների կամ ագրոքիմիկատների վաճառքը, անասնաբուժական դեղատնային գործունեությունը։ Համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, որով վերը նշված գործունեությունների համար սահմանվել են պետական տուրքի դրույքաչափեր:
Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2027 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
13.04.2026
Զբոսավարների և ուղեկցորդների որակավորման պահանջներն ու կարգը սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է զբոսավարների և ուղեկցորդների որակավորման պահանջները և կարգը։
Մասնավորապես, սահմանվել է, որ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով գործունեությունը ծանուցած զբոսավարները և ուղեկցորդները կարող են մասնագիտական որակավորման և վերապատրաստման դասընթացներին մասնակցել և որակավորվել կամավորության սկզբունքով, իսկ 2028 թվականի մարտի 1-ից հետո նշված զբոսավարները և ուղեկցորդները պետք է պարտադիր որակավորված լինեն։
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
13.04.2026
ՀՀ սահմանային անցման կետերում կուտակային կայանատեղիների միջոցով հերթերի կառավարման համակարգի մասին
Հարգելի գործընկերներ.
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում կազմակերպվում է հերթերի կառավարման համակարգ՝ ՀՀ-ից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Համակարգի կազմակերպիչներ կարող են հանդիսանալ կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնող` ՀՀ Կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող և ավելացված արժեքի հարկ վճարող համարվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը։
Փոփոխություններն ուժի մեջ են մտել 2026 թվականի ապրիլի 10-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
13.04.2026
Բնական մորթուց հագուստի առարկաների՝ նոր նույնականացման միջոցներով դրոշմավորման մասին
Հարգելի գործընկերներ.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ սահմանվել է բնական մորթուց հագուստի առարկաների, հագուստի պարագաների և այլ արտադրատեսակների՝ նոր նույնականացման միջոցներով դրոշմավորման պահանջ: Սահմանվել է նաև նշված ապրանքների` հսկիչ նշաններով դրոշմավորվան շրջանառության արգելքի վերջնաժամկետները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում այդ ժամկետների սահմանման առանձնահատկությունները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
13.04.2026
Փոփոխություններ անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար տրամադրվող աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագրում: Որոշման համաձայն՝ 2026 թվականի ապրիլի 5-ից հանվել են ծրագրից օգտվելու համար սահմանված որոշ սահմանափակումներ: Մասնավորապես, այսուհետ գործատուները ծրագրին մասնակցելու իրավունք կունենան՝ անկախ կառավարության սահմանած ոլորտներում գործունեության իրականացման նվազագույն տևողությունից և աշխատողների նվազագույն թվաքանակից: Բացի այդ, բարձրացվել է նաև շահառուին վճարելու համար գործատուին տրամադրվող աջակցության գումարի չափը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
07.04.2026
Խաղող վերամշակող տնտեսավարողների աջակցության նոր ծրագրի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի մարտի 31-ից ուժի մեջ է մտել խաղող վերամշակող տնտեսավարողների աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է 2025 թվականին առնվազն 10000 տոննա խաղողի մթերումներ իրականացրած կազմակերպություններին տրամադրել նպատակային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում: Ընդ որում, սուբսիդավորվում են այն վարկերի տոկոսադրույքները, որոնք տրամադրվում են շահառուներին աշխատակիցներին աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումների և պետական կամ համայնքի բյուջե հարկեր և պարտադիր վճարումների հետ կապված ծախսերի իրականացման նպատակով։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
07.04.2026
Գյուղատնտեսական ոլորտի աջակցության նոր ծրագրի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի մարտի 31-ից ուժի մեջ է մտել բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը, որով նախատեսվում է 2026 թվականին փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային, հատիկաընդեղեն և բազմամյա խոտաբույսերի մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
07.04.2026
Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված գումարների հարկային հաշվառման կարգի փոփոխության մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվել է, որ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվելու նաև պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված` վարկերի և դրանց գծով հաշվարկվող տոկոսադրույքների, այդ թվում՝ նաև լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորման գումարները։ Այդ գումարների հաշվին կատարված ծախսերն էլ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով ծախս չեն համարվելու։
Փոփոխությանը տրվել է հետադարձ ուժ՝ այն կիրառվում է 2021 թվականի հունվարի 1−ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
07.04.2026
Ապրանքների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմնի կողմից որոշման ընդունման կարգի փոփոխության մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմնի կողմից որոշման ընդունման, դրա գործողության դադարեցման կարգում:
Մասնավորապես սահմանվել է, որ դիմումը և փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացվում են, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից որոշումները կայացվում և դիմումատուին են ուղարկվում մաքսային մարմինների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով, իսկ մինչև նշված համակարգում համապատասխան փոփոխությունների գործարկումը՝ էլեկտրոնային կամ թղթային եղանակով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
06.04.2026
Նոր ստուգաթերթ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների բնագավառոմ
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի մարտի 21-ից ուժի մեջ է մտել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների նոր ստուգաթերթ, որը վերաբերվում է աղմուկի, թրթռման, ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթումների նորմերի պահանջների կատարման նկատմամբ իրականացվող վերահսկողությանը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
06.04.2026
Որոշ ապրանքների արտահանման արգելքը վերացնելու մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի մարտի 20-ից մի շարք ապրանքների՝ մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ, ՀՀ-ից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ արտահանման արգելքը վերացվել է։ Միաժամանակ, ցորենի նշված երկրներ արտահանման ժամանակավոր արգելքը շարունակում է գործել մինչև 2026 թվականի հուլիսի 6-ը ներառյալ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
06.04.2026
Մաքսային ռեեստրում գրանցման ենթակա մտավոր սեփականության օբյեկտների տեսակների, ռեեստրի վարման և հրապարակման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
2026 թվականի ապրիլի 3-ից ուժի մեջ մտած՝ ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրում գրանցման ենթակա մտավոր սեփականության օբյեկտների տեսակները, այդպիսի ռեեստրի վարման և հրապարակման նոր կարգը, մտավոր սեփականության օբյեկտների իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից մաքսային մարմին ներկայացվող դիմումների, ինչպես նաև մաքսային մարմնի կողմից կայացվող որոշումների և ուղարկվող ծանուցման նոր ձևերը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
30.03.2026
Փոփոխություն Եվրասիական տնեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագման հավաստագրի ներկայացման կարգում
Հարգելի գործընկերներ.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններին համապատասխան՝ ապրանքների ծագումը հաստատելու համար կարող է ներկայացվել ապրանքի ծագման հավաստագրի էլեկտրոնային կամ թղթային պատճենը՝ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվանից ոչ ուշ, քան 6 ամիս ժամկետում, նշված հավաստագրի բնօրինակը հետագայում պարտադիր ներկայացնելու պայմանով։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
30.03.2026
Որոշ ապրանքների` նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորման կանոնների փոփոխության մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ ԱՏԳ ԱԱ 2402, 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքները կարող են չդրոշմավորվել նույնականացման միջոցներով, եթե դրանք դրոշմավորված են ՀՀ կառավարության սահմանված ժամկետում ներկայացված հայտերի հիման վրա ստացված ակցիզային դրոշմանիշերով։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
30.03.2026
Փոփոխություններ օտարերկրացու հետ աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման կարգում
Հարգելի գործընկերներ․
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ օտարերկրացու հետ աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան տրված կացության կարգավիճակի, աշխատանքային վիզայի կամ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու թույլտվության իրավունքի առկայության հիմքով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Միաժամանակ, 2026 թվականի նոյեմբերի 1-ից օտարերկրացիներին ժամանակավոր կամ մշտական կարգավիճակի տրամադրումը իրականացվելու է միայն էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով, որը վարելու է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
30.03.2026
Առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի տրամարման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի ձևը և տրամադրման կարգը։
Համաձայն հրամանով սահմանված կարգի՝ վկայագիրը վարվում է Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում՝ էլեկտրոնային եղանակով, բայց կարող է տրամադրվել նաև պլաստիկ քարտի ձևով` Հիմնադրամին դիմում ներկայացնելու դեպքում։ Պլաստիկ քարտի ձևով վկայագրի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում դրա կրկնօրինակը տրամադրվելու է համապատասխան վճարման դեպքում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
10.03.2026
Փոփոխություններ Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման կարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների նոր տեսակներ ու շեմեր։
Եկամտային հարկով չհարկվող եկամտի որոշ տեսակներ սահմանվել են որպես հայտարարագրման ոչ ենթակա՝ անկախ եկամտի մեծությունից, իսկ որոշ տեսակներ սահմանվել են հայտարարագրման ոչ ենթակա՝ դրանց մեծությունները սահմանված շեմերը չգերազանցելու դեպքում։ Ընդ որում, չհարկվող եկամուտները սահմանված շեմը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են ամբողջ գումարի չափով։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
10.03.2026
Փոփոխություններ ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնների տեղադրման և վկայագրման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման կարգում։
Մասնավորապես, ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող կազմակերպությունների համար սահմանվել է գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացը տեսագրելու պարտադիր պահանջ:
Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2026 թվականի մարտի 28-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
10.03.2026
Փոփոխություն՝ միասնական հաշվում կամ վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարների վերադարձի կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ՝ փոփոխություններ են կատարվել միասնական հաշվում կամ վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված իր բանկային հաշվից տարբերվող այլ հաշվին իրականացնելու դեպքերում: Մասնավորապես, սահմանվել է, որ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց այդ գումարների վերադարձը կատարվում է նաև նրանց անձնագրային տվյալներով բացված՝ բանկային այլ հաշիվներին:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
10.03.2026
Սնդիկի հավելիչով արտադրանքի արտահանման և ներմուծման արգելքի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի փետրվարի 23-ից սահմանվել է սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը, որոնց համար գործում է ժամանակավոր արգելք Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում։ Որոշմամբ սահմանված են նաև բացառություններ, որոնց նկատմամբ սահմանված արգելքը չի տարածվում:
Արգելքը գործում է վեց ամիս ժամկետով։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
03.03.2026
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների բնապահպանական հարկի և ճանապարհային հարկի վճարման կարգում և ժամկետներում
Հարգելի գործընկերներ.
Փոփոխություններ են կատարվել ՀՀ տարածք մուտք գործող ՀՀ-ում չգրանցված տրանսպորտային միջոցների բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի վճարման կարգում և ժամկետներում։ Այսուհետ ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական և ճանապարհային հարկերի վճարման ժամկետը սահմանվում է մինչև ՀՀ մուտք գործելու օրվան հաջորդող 15-րդ օրը ներառյալ, իսկ այդ ժամկետից շուտ ՀՀ տարածքից դուրս գալու դեպքում՝ մինչև ելքի պահը։
Միաժամանակ, այն անձինք, ովքեր ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) տրանսպորտային միջոցներով ՀՀ սահմանով մուտք գործելուց հետո վերադառնում են՝ ՀՀ տարածքում գտնվելու ժամանակահատվածում չլքելով սահմանային անցման կետում տեղակայված մաքսային հսկողության գոտու տարածքը, չեն վճարի ճանապարհային հարկ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
03.03.2026
Փոփոխություններ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի փետրվարի 20-ից ուժի մեջ են մտել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերում կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բժշկական արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման նկատմամբ վերահսկողության մասով սահմանվել է նոր ստուգաթերթ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
03.03.2026
Փոփոխություններ հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ներկայացվող պահանջներում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով 2026 թվականի փետրվարի 21-ից փոփոխվել են հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ներկայացվող պահանջները, ինչպես նաև սահմանվել է այդ անձանց և հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների` լիազոր մարմնում հաշվառման նոր կարգ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
03.03.2026
Աշխատանքային պայմանագրի կնքման կարգում կատարված փոփոխությունների մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը միայն թվային համակարգի միջոցով իրականացնելու ժամկետը տեղափոխվել է 2027թ-ի հուլիսի 1, իսկ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերը թվային համակարգ մուտքագրելու վերջնաժամկետը տեղափոխվել է 2028 թվականի հունիսի 30։
Փոփոխություններ են կատարվել նաև աշխատանքային պայմանագրում ներառվող պարտադիր պայմաններում, ինչպես նաև սահմանվել են որոշակի առանձնահատկություններ՝ օտարերկրացիների հետ աշխատանքային պայմանագրեր կնքելիս։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
03.03.2026
Գույքի գնահատման գործունեության իրականացման կարգում կատարված փոփոխությունների մասին
Հարգելի գործընկերներ.
Փոփոխություններ են կատարվել «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում, որով, մասնավորապես սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գույքի գնահատման ծառայություններ կարող են մատուցել նաև օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում փոխադարձության սկզբունքով կարող են կամ մտադիր են մատուցել նման ծառայություններ Հայաստանի Հանրապետության տարածքում։
Այդ հնարավորությունից բացառություն են կազմում, սակայն, պետության կամ համայնքի պատվիրած գնահատման ծառայությունները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
24.02.2026
Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ տեղեկատվության ներկայացման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում տեղեկատվության ներկայացման և վարման կարգը, ինչպես նաև տեղեկատվության բովանդակությունը։
Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձինք գործունեության իրականացման ծանուցումը և որոշմամբ սահմանված լրացուցիչ տեղեկատվությունը լիազոր մարմին են ներկայացնելու Զբոսաշրջության կոմիտեի հարթակի` notify.tourism.gov.am ինտերնետային հասցեի միջոցով։
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հուլիսի 1-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
24.02.2026
Փոփոխություն՝ գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման աջակցության ծրագրում։
Մասնավորապես սահմանվել է, որ աջակցություն կտրամադրվի նաև այն դեպքերում, երբ մթերատվության բարձրացման փորձնական ծրագիրը կիրականացվի Վայոց ձորի և Լոռու մարզերում, ինչպես նաև հստակեցվել են աջակցության ծրագրի մի շարք դրույթներ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
16.02.2026
ՀՀ տարածք պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2026թ-ի փետրվարի 11-ից մինչև 2026թ.-ի օգոստոսի 11-ը «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով պողպատե ամրանների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն իրականացվում է հիմնական լիցենզիաների հիման վրա։
Լիզենզիայի տրամադրման համար ենթակա է վճարման նաև պետական տուրք՝ յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի համար:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
16.02.2026
Փոփոխություններ վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման կարգում
Հարգելի գործընկերներ.
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման կարգում։ Մասնավորապես, սահմանվել է, որ տնտեսավարող սուբյեկտները լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին են ներկայացնում, իսկ լիազոր մարմինը լիցենզիա և լիցենզիայի ներդիր է տրամադրում բացառապես էլեկտրոնային եղանակով շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակի միջոցով։
Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2026 թվականի հուլիսի 9-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
10.02.2026
Կրիպտոակտիվներով կնքված գործարքների գրանցումների վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ սահմանվել է կրիպտոակտիվներով կնքված գործարքների վերաբերյալ գրանցումների կամ գրառումների կատարման, պահպանման կարգը, դրանց բովանդակության, պայմանների, ժամկետների վերաբերյալ պահանջները, ինչպես նաև Կենտրոնական բանկ այդ գրանցված կամ գրառված տեղեկությունների վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
10.02.2026
Փոփոխություն ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետներում
Հարգելի գործընկերներ.
2025 թվականի դեկտեմբերի 30-ից ուժի մեջ են մտել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված լրացումները, որոնցով, մասնավորապես, ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացի համար գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետը մեկ անգամ ևս երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Միաժամանակ, հնարավորություն է ստեղծվել օրինականացնելու նաև պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա առկա ինքնակամ շինությունները:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
06.02.2026
Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշումներով սահմանվել են կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գրանցման ու լիցենզավորման, այդ անձանց ղեկավարների գրանցման, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար նախնական համաձայնություն ստանալու, կրիպտոակտիվների առաջարկի փաստաթուղթը կենտրոնական բանկ ներկայացնելու կարգերը, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափերը, դրա հաշվարկման կարգը։
Որոշումներն ուժի մեջ են մտել 2026 թվականի հունվարի 31-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
03.02.2026
Փոփոխություններ անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի և ջրօգտագործման մասով տարեկան վիճակագրական հաշվետվությունների ներկայացման կարգում
Հարգելի գործընկերներ.
Փոփոխություններ են կատարվել անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի, թափոնների առաջացման, պահման, օգտագործման և հեռացման, ջրօգտագործման մասով տարեկան վիճակագրական հաշվետվությունների ներկայացման կարգում։
Այսուհետ նշված վիճակագրական հաշվետվությունները ներկայացվելու են էլեկտրոնային եղանակով: Առաջին անգամ ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 25-ն է։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
03.02.2026
Փոփոխություն՝ գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրում։ Սահմանվել է, որ 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար տնտեսավարողներին կտրամադրվի ապահովագրավճարի 40-60 տոկոսի չափով սուբսիդավորում։ Միաժամանակ, սահմանվել է, որ ծրագրի շրջանակում աջակցութուն կտրամադրվի նաև ապահովագրական ընկերություններին՝ փոխհատուցելով ապահովագրական հատուցումների այն մասը, որը գերազանցում է հավաքագրված ապահովագրավճարի 80 տոկոսը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
03.02.2026
Փոփոխություններ՝ ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Մասնավորապես տրամադրվող վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը ավելացվել է 1 տոկոսային կետով՝ երիտասարդ (18-ից 35 տարեկանը չլրացած) և 63 տարեկանը լրացած ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի և այն առևտրային իրավաբանական անձանց համար, որոնք ունեն մեկ հիմնադիր (մասնակից), բաժնետեր, որը հանդիսանում է նաև նշված առևտրային իրավաբանական անձի տնօրեն, և իր տարիքը համապատասխանում է ֆիզիկական անձանց համար սահմանված տարիքին։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
03.02.2026
Պետական տուրքի միասնական հաշվի գործարկման ժամկետների փոփոխության մասին
Հարգելի գործընկերներ.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ՝ պետական տուրքի միասնական հաշիվը, որը հերթական տարեկան (օրենքով սահմանված դեպքերում՝ ամսական և եռամսյակային) պետական տուրքի գծով պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջետային հաշիվ է, կգործարկվի 2026 թվականի հուլիսի 1-ից (մինչև փոփոխությունը սահմանված՝ 2026 թվականի հունվարի 1-ի փոխարեն):
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
20.01.2026
Ապահովագրական փաթեթի ձևավորման կարգի և հատուցման ենթակա ծառայությունների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում առողջության ապահովագրական փաթեթը, որը ներառում է բժշկական օգնություն և սպասարկում համարվող խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերման, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական սուր և ենթասուր բուժման ծառայությունները: Հաստատվել են նաև ապահովագրական փաթեթում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու կարգը, դրանում ընդգրկված հատուցման ենթակա (այդ թվում՝ համավճարով) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկերը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
20.01.2026
Ապահովագրված անձին իր իրավունքների և պարտականությունների մասին իրազեկելու կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է ապահովագրված անձին իր իրավունքների և պարտականությունների մասին իրազեկելու կարգը։
Կարգի համաձայն՝ ապահովագրված անձն իր իրավունքների և պարտականությունների մասին իրազեկվում է, մասնավորապես, (QR) կոդի միջոցով կամ էլեկտրոնային առողջապահության Արմեդ համակարգի սեփական օգտահաշիվ մուտք գործելու միջոցով կամ առողջության առաջնային պահպանման ծառայություն մատուցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին առաջին այցի ժամանակ՝ այն բժշկի կողմից, ում մոտ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովագրված անձը գրանցված է։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
20.01.2026
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ կնքվող պայմանագրերի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգը։ Կարգի համաձայն՝ ռեգիստրը որպես առանձնացված շտեմարան գործում է էլեկտրոնային առողջապահության համակարգում և վարվում է էլեկտրոնային եղանակով՝ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից։ Պետական կառավարման համակարգի մարմիններն իրենց էլեկտրոնային համակարգերում առկա տվյալները ռեգիստրին են փոխանցում ՀՀ կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով, իսկ էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալները ռեգիստրին են փոխանցվում ուղղակիորեն՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների բազայից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
20.01.2026
Առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու պահանջը անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամի վրա տարածելու դեպքերի ու կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու պահանջը տարածվում է, մասնավորապես, սոցիալապես անապահով այն ընտանիքի՝ ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ անդամի վրա, որը հանդիսանում է ընտանիքի անապահովության գնահատման համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառու։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
20.01.2026
Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագրի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի դեկտեմբերի 26-ից գործում է Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը։ Ծրագրի շրջանակում տրամադրվում է ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցություն (այդ թվում՝ խորհրդատվություն, բիզնես ուսուցում) և գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհներ։
Շահառու դառնալու համար դիմումներ կարող են ներկայացվել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
20.01.2026
Փոփոխություններ՝ տնտեսության աջակցության նպատակային ծրագրերում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշումներով ՀՀ-ից արտահանման սահմանափակման ներքո գտնվող ՀՀ ծագման որոշ ապրանքների՝ ՀՀ-ում իրացման աջակցության, ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության, ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության և արտադրողականության խթանման նպատակային ծրագրերից օգտվելու համար դիմումների ներկայացման ժամկետները երկարաձգվել են։ Վերանայվել են նաև նշված ծրագրերի շրջանակներում աջակցության տրամադրման մի շարք դրույթներ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
20.01.2026
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ կնքվող պայմանագրերի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում «Առողջության համընդհանուր ապահովագրության» հիմնադրամի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, ինչպես նաև հիմնադրամի և դեղատների միջև պայմանագիր կնքելու ընթացակարգը և դրա համար նախատեսված նվազագույն պահանջները։ Միաժամանակ ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ հաստատվել են նշված պայմանագրի օրինակելի ձևերը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
20.01.2026
Արհեստական բանականության ոլորտում ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագրի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի դեկտեմբերի 27-ից ուժի մեջ է մտել արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության փորձնական ծրագիրը: Ծրագրի իրականացման նպատակով աջակցությունը տրամադրվում է սուբսիդիայի հատկացման եղանակով։ Սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրվում է ծրագրով սահմանված պահանջներին համապատասխան հասանելիություն ստացած յուրաքանչյուր դիմողի օգտագործած ռեսուրսի արժեքի 100 տոկոսի չափով փոխհատուցում հատկացնելու մոտեցումը: Սահմանվել են նաև սուբսիդավորման տրամադրման այլ պայմաններ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
20.01.2026
Դրոշմավորման ծածկագրերի տրամադրման գների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն 2026 թվականի հունվարի 1-ից դրոշմավորման յուրաքանչյուր ծածկագրի գինը կազմում է 2.5 դրամ (առանց ԱԱՀ)` նախկին 3.5 դրամի (առանց ԱԱՀ) փոխարեն: Դրոշմավորման ծածկագրի տրամադրման գինը կիրառվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներկայացված՝ դրոշմավորման ծածկագրեր ստանալու հայտերի հիման վրա տրամադրվող դրոշմավորման ծածկագրերի նկատմամբ։ Նշված ժամկետի ավարտից հետո, եթե նոր գին չսահմանվի, կշարունակի գործել նույն՝ 2.5 դրամ արժեքը։ Միաժամանակ, նույն որոշմամբ սահմանված կարգով հաշվարկվող՝ դրոշմավորման ծածկագրերի որոշակի քանակի համար գինը սահմանվել է 0.01 դրամ (առանց ԱԱՀ)։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
19.01.2026
Մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելքի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի հունվարի 6-ից սահմանվել է ժամանակավոր արգելք մի շարք ապրանքների՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ Հայաստանի Հանրապետությունից դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ արտահանման համար։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
19.01.2026
ՀՀ տարածք սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի հունվարի 2-ից սահմանվել է ժամանակավոր արգելք ՀՀ տարածքից Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող սաղմոնազգիներից սիգի ձկնկիթի արտահանման համար։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
19.01.2026
Փոփոխություններ կրիպտոակտիվներով գործարքների դիմաց վճարման իրականացման կարգում
Հարգելի գործընկերներ.
«Կրիպտոակտիվների մասին» օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն՝ փոփոխություններով ՀՀ տարածքում կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձանց թույլատրվել է մինչև 2028 թվականի հունվարի 1-ը կրիպտոակտիվներով գործարքների դիմաց վճարումներն իրականացնել նաև կանխիկ եղանակով: Սահմանվել է նաև կանխիկ եղանակով իրականացվող գործարքների սահմանաչափն ու կարգը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
14.01.2026
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից ծանուցումների ուղարկման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են ապահովագրված անձի կարգավիճակի ձեռքբերման կամ դադարեցման, ապահովագրավճար վճարողի կամ ապահովագրավճար չվճարողի կարգավիճակ ստանալու, ապահովագրավճար վճարելու պարտականության, ինչպես նաև դրա չափի, վճարման ժամկետների, վճարման կատարման կարգի, վճարման ուշացման կամ չվճարման և այդ հիմքով կարգավիճակի դադարեցման մասին ծանուցման կարգը, ըստ որի ծանուցումները ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերին և նոտարներին) ուղարկվում են առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից՝ անհատական ծանուցման և հրապարակային ծանուցման ձևով՝ համապատասխան հիմքերն առաջանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
13.01.2026
Հարկային մարմնի և առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի միջև տեղեկատվության փոխանակման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է հարկային մարմնի և առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի միջև տեղեկատվության փոխանակման կարգը։ Համաձայն կարգի՝ եթե ապահովագրավճար վճարող բոլոր վարձու աշխատողների ապահովագրավճարների գումարն ամբողջությամբ փոխանցված է համապատասխան գանձապետական հաշվեհամարին, ապա հարկային մարմինը նշված վարձու աշխատողների ցուցակը, ինչպես նաև ապահովագրավճարների գումարն ամբողջությամբ փոխանցած անհատ ձեռնարկատերերի ու նոտարների ցուցակը՝ այդ գումարներիի վճարման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հիմնադրամին:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
13.01.2026
Աշխատանքային պայմանագրերի թվային հարթակ մուտքագրելու նոր կարգավորումներ
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև մինչև 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված և գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի՝ թվային համակարգ մուտքագրելու կարգը։
Կարգի համաձայն՝ 2026 թվականի հունվարի 1-ից հետո՝ տասներկուամսյա ժամկետում, գործատուները թվային համակարգ են մուտքագրելու իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների աշխատանքային պայմանագրերը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
13.01.2026
Էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի հունվարի 1-ից սահմանվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ սակագնային արտոնություն, որի շրջանակներում նշված ապրանքները «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծման դեպքում կիրառվելու է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ՝ քանի դեռ չի լրացել նշված որոշմամբ սահմանված ներմուծման սահմանաչափը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
13.01.2026
Առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը՝ բացառությամբ ԱՊՀ անդամ պետությունների ծագում ունեցող և ներմուծվող ապրանքների, թույլատրվում է սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում։ Լիցենզիա տրամադրող լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
13.01.2026
Սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծման սակագնային քվոտա սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2026 թվականի հունվարի 1-ից սահմանվել է սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծման սակագնային քվոտա, որի շրջանակներում նշված ապրանքները Սերբիայի Հանրապետությունից «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծման դեպքում կիրառվելու է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ` որոշմամբ սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում։ Լիցենզիա տրամադրող լիազոր մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
13.01.2026
Նոր հարկային արտոնություն էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար
Հարգելի գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն 2026 թվականի հունվարի 1-ից ավելացված արժեքի հարկից ազատելու արտոնություն է սահմանվել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000, 8704 60 000 և 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ՀՀ տարածք ներմուծման կամ ՀՀ տարածքում օտարման գործարքների համար: Ընդ որում, 2026 թվականի փետրվարի 1-ից այդ արտոնությունը կիրառվելու է միայն 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
13.01.2026
Փոփոխություններ անհատական և հրապարակային ծանուցումների ներկայացման կարգում
Հարգելի գործընկերներ.
2026 թվականի հունվարի 1-ից փոփոխություններ են կատարվել ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցումների ներկայացման կարգում։
Մասնավորապես սահմանվել է, որ անձանց ծանուցումներն իրականացվում են էլեկտրոնային եղանակով` հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրելու միջոցով կամ անձի պաշտոնական էլեկտրոնային փոստում տեղադրելու միջոցով: Եթե իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջն ուղարկված ծանուցումը տեղադրվելուց երեք օր հետո բացակայում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու վերաբերյալ էլեկտրոնային հավաստումը, ապա ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
13.01.2026
Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերի գործունեության կարգավորումների մասին
Հարգելի գործընկերներ.
2025 թվականի դեկտեմբերի 30-ից ուժի մեջ մտած՝ «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով սահմանվել է, որ անհատ ձեռնարկատերերը, որոնք «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցում են կրիպտոակտիվներով ծառայություններ, կարող են շարունակել այդ ծառայությունների մատուցումը լիցենզավորման կարգի վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարի, որից հետո պետք է դադարեցնեն կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը կամ դրանց առաջարկը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
13.01.2026
Հիփոթեքի պայմանագրի կնքման կարգի փոփոխության մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված լրացումների համաձայն` 2025 թվականի դեկտեմբերի 24-ից բանկի կամ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպության մասնակցությամբ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի և հիփոթեքի խառը պայմանագրերը կամ անշարժ գույքի առք ու վաճառքի և հիփոթեքի խառը պայմանագրերը կարող են կնքվել առանց նոտարական վավերացման, եթե դրանք շարադրված են Կառավարության հաստատած՝ նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերին համապատասխան, չեն պարունակում այլ պայմաններ և կնքվել են Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
13.01.2026
Մշակութային աճուրդների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է մշակութային աճուրդների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը, սահմանվել են լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը, լիցենզավորման պարտադիր պահանջները և պայմանները։
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հուլիսի 1-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
13.01.2026
Փոփոխություն էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային արտոնությունների տրամադրման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների չձևակերպված քանակի չափով ֆիզիկական անձանց համար կատարվելու է սակագնային արտոնության վերականգնում։ Արտոնության վերականգնումը չձևակերպված քանակի չափով իրականացվելու է ըստ ժամանակագրական սկզբունքի հաջորդականության (սկսած առավել վաղ ձևակերպվածից)՝ մաքսային հայտարարագրի և (կամ) մաքսային մուտքի օրդերի գրանցման օրվա, ժամի, րոպեի հերթականությամբ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
30.12.2025
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի ներմուծման սակագնային քվոտա սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2026 թվականի հունվարի 1-ից սահմանվել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների ներմուծման սակագնային քվոտա, որի շրջանակներում սահմանված ծավալից ոչ ավել քանակով նշված ապրանքը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծման դեպքում կիրառվելու է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
30.12.2025
ՉԺՀ ծագում ունեցող գունանյութերի և պատրաստուկների ՀՀ տարածք ներմուծման ընթացակարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2025թ-ի դեկտեմբերի 20-ից մինչև 2030թ.-ի դեկտեմբերի 20-ը «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3206 11 000 0 ծածկագրին դասվող չոր նյութի վերահաշվարկով 80 զանգվածային տոկոս կամ ավելի տիտանի երկօքսիդ պարունակող գունանյութերի և պատրաստուկների ՀՀ տարածք ներմուծումն ազատվում է հակագնագցման տուրքի վճարումից։ Որոշման կիրարկման իմաստով լիազոր մարմին է սահմանվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
30.12.2025
Փոփոխություններ հսկվող ապրանքների վերաբերյալ փորձագիտական եզրակացության կազմման և ՊԵԿ ներկայացման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի դեկտեմբերի 20-ից փոփոխություններ են կատարվել հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների, ռազմական նշանակության արտադրանքի մասնագիտական փորձաքննության անցկացման և փորձագիտական եզրակացության կազմման և ներկայացման կարգում։ Մասնավորապես, սահմանվել է, որ փորձաքննություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունները փորձաքննության արդյունքում որպես երկակի կամ ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքներ որակված ապրանքների մասով փորձագիտական եզրակացությունները Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում վերջինիս պահանջի առկայության դեպքում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
30.12.2025
Թանկարժեք մետաղների արտահանման քվոտա սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2025 թվականի դեկտեմբերի 9-ից սահմանվել է թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների արտահանման քվոտա, որի շրջանակներում նշված ապրանքների «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանումը թույլատրվում է սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով`վերամշակման թույլտվության առկայության դեպքում։ Որոշումը գործում է 6 ամիս ժամկետով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
22.12.2025
Ավտոմեքենաների կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելքի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի հունվարի 5-ից սահմանվել է Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման ժամանակավոր արգելք՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վրա։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
22.12.2025
ՀՀ տարածք պողպատե ամրանների ներմուծման լիցենզիաների տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափի փոփոխության մասին
Հարգելի գործընկերներ.
Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության՝ ՀՀ տարածք պողպատե ամրանների յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի ներմուծման լիցենզիայի տրամադրման համար սահմանվել է պետական տուրք՝ 45.000 դրամի չափով, նախկին 29.000 դրամի փոխարեն։ Օրենքն ուժի մեջ է մտել 2025թ-ի դեկտեմբերի 19-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
22.12.2025
Փոփոխություն` հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվող որոշ նվազեցումների դրույքաչափում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով ՀՀ-ում կրթական ծրագրեր իրականացվող ոչ առևտրային կազմակերպություններին և պետության կամ համայնքի կողմից ստեղծված հիմնադրամներին, ինչպես նաև զինծառայողների ապահովագրության հիմնադրամին տրամադրված ակտիվների, դրանց համար կատարված աշխատանքների և (կամ) դրանց մատուցված ծառայությունների արժեքը համախառն եկամտից նվազեցնելու առավելագույն սահմանաչափը սահմանվել է հարկային տարվա համախառն եկամտի 2.5 տոկոսը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
22.12.2025
Փոփոխություն՝ անասնաբուժական հսկողության ենթակա առանձին ապրանքների ներմուծման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետություն անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների ներմուծման կարգում։ Մասնավորապես, վերանայվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծումը թույլատրվող՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների ցանկը՝ ըստ դրանք արտադրող երկրների։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
22.12.2025
Մաքսային միասնական հաշվի գործարկման մասին
Հարգելի գործընկերներ.
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն՝ միասնական հաշվից և վարչական ակտի միասնական հաշվից բացի 2026 թվականի հուլիսի 1-ից գործելու է նաև մաքսային միասնական հաշիվ, որը մաքսային պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող՝ մաքսային մարմնի կողմից տնօրինվող պետական արտաբյուջետային միջոցների ավանդային ենթահաշիվ է։ Սահմանվել են նաև մաքսային միասնական հաշվում մաքսային պարտավորությունների հաշվառման ընթացակարգերը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
22.12.2025
Նոր վարչական պատասխանատվություն հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների օտարման համար
Հարգելի գործընկերներ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխություններով 2026 թվականի հունվարի 1-ից հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ օտարելու, իսկ ծխախոտային արտադրատեսակների և ալկոհոլային խմիչքների դեպքում՝ նաև օտարման նպատակով այդ արտադրատեսակները պահելու, տեղափոխելու, ձեռք բերելու համար կիրառվելու է վարչական պատասխանատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
16.12.2025
ՀՀ տարածք ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2026թ-ի հունվարի 22-ից մինչև 2026թ-ի հուլիսի 22-ը ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ 2523100000, 2523210000 ծածկագրերին դասվող ցեմենտի) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն իրականացվում է լիցենզիաների հիման վրա։ Լիզենզիան տրամադրվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
16.12.2025
Փոփոխություններ՝ տնտեսության արդիականացման նպատակային ծրագրում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիայի ապահովմանն ուղղված պետական աջակցության նպատակային ծրագրում։
Մասնավորապես սահմանվել է, որ աջակցությունը տրամադրվելու է նաև որոշմամբ սահմանված ապրանքները ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանելու դեպքում։
Ընդլայնվել է նաև հումքի ներմուծման աշխարհագրությունը՝ ընդգրկելով ԵԱՏՄ անդամ պետությունները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
16.12.2025
Փոփոխություններ՝ արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագրում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի դեկտեմբերի 6-ից ուժի մեջ են մտել արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագրում կատարված փոփոխությունները, որով մասնավորապես սահմանվել է, որ արտադրվող սննդամթերքի որոշ տեսակների արտահանման համար այլևս աջակցություն չի տրամադրվի։ Փոփոխվել են նաև հայտի ուսումնասիրության և օժանդակության տրամադրման ժամկետները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
16.12.2025
Լրացումներ՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ֆիզիկական անձանց ստացվող եկամուտների կազմում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբերի 4-ից ոչ ռեզիդենտ կազմակերպության վարձած աշխատողներին Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող աշխատանքների և (կամ) մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող եկամուտները նույնպես համարվելու են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ և ևս հարկվելու են եկամտային հարկով, եթե այդ եկամուտները ոչ ռեզիդենտ կազմակերպության՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատության համար համարվում են ծախս՝ անկախ այդ ծախսը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից, և (կամ) ոչ ռեզիդենտ կազմակերպության վարձած աշխատողները ներգրավված են մշտական հաստատության գործունեության մեջ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
16.12.2025
Մասնավոր պահնորդական կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվության մասին
Հարգելի գործընկերներ.
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2025 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 7-Ն հրամանով սահմանվել է մասնավոր պահնորդական կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվության ձևը և այդ հաշվետվության մեջ ներառվող տեղեկությունների ցանկը։ Հրամանն ուժի մեջ է մտել 2025 թվականի նոյեմբերի 29-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
09.12.2025
Փոփոխություններ զգայուն ապրանքների ցանկում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ-ից արտահանվող և ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկում։ Սահմանվել է, որ որոշումը չի տարածվում դրանով հաստատված թույլտվության հիման վրա ՀՀ-ից նախկինում արտահանված կամ տարանցիկ եղանակով փոխադրված, սակայն հետագայում ներմուծված կամ տարանցիկ եղանակով փոխադրված, այն զգայուն ապրանքների վրա, որոնք արտահանման կամ տարանցիկ եղանակով փոխադրման գործարքի պայմանները չկատարելու պատճառով ՀՀ ներմուծումից կամ տարանցիկ եղանակով փոխադրումից հետո վերադարձվում են այն երկրի նույն վերջնական օգտագործողին, ում նախկինում առաքվել էր այդ ապրանքը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
02.12.2025
Բժշկական օգնության և դեղերի շրջանառության ոլորտի լիցենզիաների տրամադրման եղանակների մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ դեղերի արտադրության, դեղատնային գործունեության իրականացման, բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության լիցենզիաները, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության լիցենզիաների հետ տրամադրվող ներդիրներն այսուհետ տրվում են նաև էլեկտրոնային եղանակով։
Էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիաները (դրանց ներդիրները) պարունակում են նաև արագ արձագանքման ծածկագիր (QR Code), որը տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են փակցնել իրենց գործունեության իրականացման վայրերի տեսանելի հատվածում։
Փոփոխություններն ուժի մեջ են մտել 2025 թվականի դեկտեմբերի 1-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
02.12.2025
Փոփոխություններ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի նոյեմբերի 22-ից ուժի մեջ են մտել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերում կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ իրականացվող վերահսկողության մասով սահմանվել է նոր ստուգաթերթ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
02.12.2025
ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում
Դեկտեմբերի 2-ին ժամը 10:00-13:00 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի Խորհրդի անդամ Գոհար Փարսադանյանը։
Սեմինարին մասնակցեցին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Գոհար Փարսադանյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց մի շարք իրավական ակտեր և իրավական ակտերի նախագծեր, ինչպես նաև ՀՀ ՊԵԿ ուղղված պաշտոնական հարցումները (նկարները` հրապարակմանը կից), գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։
02.12.2025
Մի շարք ապրանքների արտահանման լիցենզավորման մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, այլ պողպատի, զտված պղնձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների արտահանումը դեպի երրորդ երկրներ իրականացվում է հիմնական լիցենզիաների հիման վրա։ Սահմանվել է նաև այդ լիցենզիայի ձևը և տրամադրման կարգը։
Արտահանման՝ նշված ժամանակավոր սահմանափակումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 3-ից և գործում է մինչև 2026 թվականի հուլիսի 3-ը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
01.12.2025
Կադաստրային գործի փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու և պահելու մասին
Հարգելի գործընկերներ.
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն` 2026 թվականի հունվարի 1-ից սկսած` անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման դիմումները ներկայացվում են անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով՝ հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Նույն ժամկետից սկսած` ներկայացված կամ կազմված կադաստրային գործի բոլոր փաստաթղթերը պահվում են միայն էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործերում:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
25.11.2025
Էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չլինելու մասին
Հարգելի գործընկերներ.
«էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով սահմանվել է, որ էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն կարող է մատուցել յուրաքանչյուր անձ, և այդ ծառայության մատուցումը չի հանդիսանում էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
25.11.2025
Փոփոխություն՝ անասնաբուծության խթանման ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագրում։
Մասնավորապես սահմանվել է, որ նշված նպատակով վարկերի տրամադրումը պետք է իրականացվի փուլային եղանակով՝ ըստ ավարտական 1-ին, 2-րդ և 3-րդ փուլերում իրականացված ծախսերի։ Հստակեցվել է ծրագրին մասնակցության համար տնտեսավարողի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող փաստաթղթերի ցանկը և պայմանագրում պարտադիր ամրագրման ենթակա դրույթները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
18.11.2025
Խաղողի մթերումների կազմակերպման նոր միջոցառման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել 2025 թվականի Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման նոր միջոցառումը, որի նպատակն է ՀՀ Վայոց ձորի մարզում 2025 թվականին տնտեսությունների կողմից արտադրված Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի իրացման գործընթացին աջակցելու նպատակով սուբսիդավորել առնվազն 700 տոննա և ավելի քանակությամբ Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին։ Սահմանվել են սուբսիդավորման տրամադրման ընթացակարգը, շահառուների շրջանակը և աջակցության տրամադրման այլ պայմաններ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
18.11.2025
Փոփոխություններ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, բժշկական օգնության և սպասարկման բնագավառների ստուգումների ստուգաթերթերում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերում, ըստ որի սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում տուբերկուլոզի համաճարակաբանական վերահսկողության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման բնագավառում գովազդի թույլտվության նորմերի նվազագույն պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ստուգաթերթերը շարադրվել են նոր բովանդակությամբ:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.11.2025
Փոփոխություն` անհաղթահարելի ուժով պայմանավորված հարկային նվազեցումներից օգտվելու ժամկետում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն` անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված հարկի կամ հարկման բազայի նվազեցման կարգի, չափերի, ժամանակահատվածի մասով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու, ինչպես նաև ակտիվի սկզբնական արժեքի որոշման և ծախսերի փաստաթղթավորման կարգի գործողության ժամկետը սահմանվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի հոկտեմբերի 31-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
10.11.2025
Մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման ժամանակավոր արգելքի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ Կառավարության որոշմամբ՝ մի շարք ապրանքների, մասնավորապես, օգտագործված ռելսերի, սալիկների, աղացագնդերի, թուջե ռադիատորների, սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի, Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվել է վեց ամիս ժամկետով՝ մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
10.11.2025
Փոփոխություն՝ աղետի գոտու տարածքներում գյուղատնտեսական ոլորտի աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգում։
Մասնավորապես, նախատեսվել է թույլատրել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում՝ այս կարգով աջակցություն ստացած այն շահառուներին, որոնք աղետի հետևանքով վնասված պտղատու ծառերի դիմաց ստացել են փոխհատուցում, սակայն 2025 թվականին կատարված լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ պտղատու ծառերը վերականգնման ենթակա չեն՝ ստանալու կրած վնասի դիմաց փոխհատուցում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
04.11.2025
Փոփոխություն՝ կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրում։ Մասնավորապես, ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը և, միաժամանակ, սահմանվել է, որ 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը տրամադրվող աջակցության ընդհանուր չափը չպետք է գերազանցի 2024 և 2025 թվականներին մթերված խաղողին համարժեք քանակությամբ կոնյակի սպիրտի (100%-անոց սպիրտի հաշվարկով) և 100 դրամի արտադրյալի չափը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
04.11.2025
Փոփոխություն՝ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում
Հարգելի գործընկեր.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում։ Մասնավորապես սահմանվել է, որ խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2024 թվականին արտահանված արտադրանքի արժեքը։ Միաժամանակ, 2025 թվականին խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի համար պայմանագրերի կնքման ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
28.10.2025
Գյուղատնտեսական ոլորտի աջակցության նոր ծրագրի մասին
Հարգելի գործընկեր.
ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի հոկտեմբերի 11-ից ուժի մեջ է մտել գյուղատնտեսության ոլորտի աջակցության նոր ծրագիր, որի նպատակն է գյուղատնտեսական կոոպերատիվների համար գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի մասնակի սուբսիդավորումը։ Սահմանվել են սուբսիդավորման տրամադրման ընթացակարգը, շահառուների շրջանակը և աջակցության տրամադրման այլ պայմաններ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
28.10.2025
Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի նոր օրենսդրական կարգավորումների մասին
Հարգելի գործընկերներ.
2025 թվականի հոկտեմբերի 20-ից ուժի մեջ է մտել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական կարգավորումները։
Օրենքի ընդունմամբ պայմանավորված` համապատասխան փոփոխություններ են կատարվել «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում, որով պետական տուրքեր են սահմանվել բարձրագույն կրթության երրորդ մակարդակի (դոկտորի) կրթական ծրագրի իրականացման և բարձրագույն կրթության ծառայության իրականացման համար։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
27.10.2025
Մաքսային ներկայացուցիչների գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով 2025 թվականի հոկտեմբերի 25-ից ուժի մեջ է մտել մաքսային ներկայացուցիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը և մաքսային ներկայացուցիչների գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ձևը: Մաքսային ներկայացուցիչները յուրաքանչյուր վեց ամիսը մեկ՝ մինչև այդ ժամանակահատվածին հաջորդող ամսվա 15-րդ օրը ներառյալ, մաքսային մարմնին են ներկայացնում հաշվետվություն՝ իրենց գործունեության վերաբերյալ։ Հաշվետվությունները ներկայացվում են trade.gov.am էլեկտրոնային հարթակում գործող համապատասխան էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ մինչև համակարգի գործարկումը կամ անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանավորված՝ էլեկտրոնային համակարգի խափանումների դեպքում՝ էլեկտրոնային եղանակով` secretariat@petekamutner.am էլեկտրոնային փոստի հասցեով։ Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ներառված մաքսային ներկայացուցիչները առաջին անգամ հաշվետվությունը ներկայացնում են մինչև 2025 թվականի նոյեմբերի 15-ը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
27.10.2025
Մշակութային աճուրդների կազմակերպման օրենսդրական կարգավորումների մասին
Հարգելի գործընկերներ.
2025 թվականի հոկտեմբերի 16-ից ուժի մեջ է մտել «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» ՀՀ օրենքը, որով օրենսդրական կարգավորումներ են սահմանվել մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների աճուրդների կազմակերպման ոլորտում: Մասնավորապես, մշակութային աճուրդների կազմակերպման և մշակութային աճուրդի տների գործունեությունները սահմանվել են որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ։
Մշակութային աճուրդների կազմակերպման գործունեության լիցենզավորման պահանջը ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հուլիսի 7-ից։
Համապատասխան փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
21.10.2025
Փոփոխություն` Սևանա լճում սիգ ձկան արդյունագործական որսի չափաքանակում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ` 2025 թվականի ընթացքում սիգ ձկան արդյունագործական որսի թույլատրելի առավելագույն քանակը սահմանվել է 809 տոննա` նախկինում սահմանված 189 տոննայի փոխարեն։ Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի հոկտեմբերի 10-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
21.10.2025
Իրանական ծագում ունեցող լոլիկների` մաքսատուրքի զրո տոկոս դրույքաչափով ներմուծման լիցենզավորման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ առանց քացախի կամ քացախաթթվի հավելման պատրաստված կամ պահածոյացված Իրանական ծագում ունեցող լոլիկների` Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ տարածք մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափով ներմուծման լիցենզիայի գործողության ժամկետ է սահմանվել 2025թ.-ի հոկտեմբերի 16-ից մինչև 2025 թ.-ի դեկտեմբերի 31-ը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
21.10.2025
Փոփոխություն՝ ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում։ Մասնավորապես, 2026 թվականի հունվարի 1-ից նվազեցվել է յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման չափը և հստակեցվել է ծրագրի շրջանակներում ջերմատան շինարարության ավարտից հետո շահառուի կողմից պահանջվող փաստաթղթերի ներկայացման ժամանակահատվածը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
14.10.2025
ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում
Հոկտեմբերի 14-ին ժամը 10:00-13:00 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։ Սեմինարը վարեց Ասոցիացիայի Խորհրդի անդամ Գոհար Փարսադանյանը։
Սեմինարին մասնակցեցին հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Գոհար Փարսադանյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց մի շարք իրավական ակտեր և իրավական ակտերի նախագծեր, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ ՊԵԿ և ՀՀ քաղաքաշինության կոմիտե ուղղված պաշտոնական հարցումները (նկարները` հրապարակմանը կից), գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։
14.10.2025
Որպես մաքսային վճարումների կատարման ապահովում՝ դրամական միջոցների ներդրման հաստատման և դրանց վերադարձման կարգի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ ՊԵԿ նախագահի համապատասխան հրամանով՝ սահմանվել են մաքսային վճարումների կատարումն ապահովելու նպատակով դրամական միջոցներ ներդրած անձին որպես դրամական միջոցների՝ ՀՀ համապատասխան գանձապետական հաշվին մուտքի հաստատում՝ տրամադրվող անդորրագրի կիրառման կարգը, ինչպես նաև որպես մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովում՝ ներդրված դրամական միջոցների վերադարձման (հաշվանցման) կարգը, վերադարձման (հաշվանցման) դիմումի և մաքսային մարմնի կողմից կայացվող որոշումների ձևերը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
07.10.2025
Փոփոխություն՝ աղետի գոտիների տարածքներում տնտեսավարողներին աջակցության տրամադրման ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում տնտեսավարողներին աջակցության տրամադրման ծրագրից օգտվելու համար դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
06.10.2025
Փոփոխություն՝ դեղերի առաքմանը ներկայացվող պահանջներում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել Հայաստանի Հանրապետությունում դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջներում։ Մասնավորապես սահմանվել է, որ թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր չեն առաքվում, իսկ դեղատոմսով բացթողման ենթակա այլ դեղեր կարող են առաքվել միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության դեպքում:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
06.10.2025
Հեղուկ վառելանյութի լցավորման կայանների տեխնիկական անվտանգության կանոնների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների կառուցվածքի, հեղուկ վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և լցավորման կայանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները։ Որոշումն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայաններ շահագործող անձինք պարտավոր են շահագործվող կայանները, դրանցում կիրառվող տեխնոլոգիական սարքավորումները և պահեստարանները, ինչպես նաև իրենց գործունեությունը համապատասխանեցնել որոշմամբ սահմանված պահանջներին։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
06.10.2025
Փոփոխություններ Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղադրման կանոններում
Հարգելի գործընկերներ.
Երևան քաղաքի ավագանու որոշմամբ փոփոխություններ են կատարվել Երևան քաղաքի քաղաքային նշանակության գովազդային գոտում արտաքին գովազդ և արտաքին գովազդի միջոց տեղաբաշխելու (տեղադրելու) թույլտվություների տրամադրման կանոններում։ Մասնավորապես, սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Երևան քաղաքում գովազդ տեղադրելու (այդ թվում՝ տրանսպորտային միջոցի վրա) թույլտվություն ստանալու համար դիմումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով՝ http://www.xn--gvazd-lkg.yerevan.am/ կայքի միջոցով, ինչպես նաև սահմանվել են գովազդի տեղադրման որոշ սահմանափակումներ:
Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի սեպտեմբերի 16-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
01.10.2025
Հարկման նպատակով հիմք ընդունվող` որոշ ապրանքների բնական կորուստների չափերում կատարված փոփոխությունների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ՝ մի շարք ապրանքների (ծիրան, դեղձ, հատապտուղներ, արքայախնձոր, նարինջ, սունկ և այլն) համար սահմանվել են շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող բնական կորուստների չափեր, ինչպես նաև փոփոխվել են որոշ ապրանքների համար նախկինում սահմանված բնական կորուստների չափերը։ Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի սեպտեմբերի 19-ից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
30.09.2025
Նույնականացման միջոցների վերաբերյալ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանցման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են, նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը էլեկտրոնային եղանակով՝ «e-Mark Receipt» hավելվածի կամ «e-mark.am»-ի համակարգի միջոցով իրականացնելու դեպքերը և կարգը։ Սահմանվել են նաև արդեն իսկ շրջանառությունից հանված նույնականացման միջոցները շրջանառության մեջ վերադարձնելու դեպքերը:
Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի սեպտեմբերի 5-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
22.09.2025
Նույնականացման նշանների վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում ներառելու մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են, հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա՝ դրոշմավորված ապրանքների մատակարարման դեպքում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում ներառելու դեպքերը, կարգը և ժամկետները։ 2026 թվականի հունվարի 1-ից այդ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթերում պարտադիր ներառվելու է ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային ապրանքների մատակարարման դեպքերում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
16.09.2025
Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ գործատուների համագործակցության նոր եղանակների մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ գործատուների համագործակցության կարգում, ըստ որի 2025թ-ի սեպտեմբերի 5-ից գործատուների հետ համագործակցությունը կարող է իրականացվել նաև e-work.am հարթակի միջոցով։ Դրա համար գործատուն պետք է գրանցվի հարթակում և ստեղծի օգտահաշիվ՝ լրացնելով իր տվյալները կամ «ԵՍ ԵՄ» ազգային նույնականացման հարթակի միջոցով նույնականացում անցնի։ Գրանցվելուց հետո հարթակում պահանջվող դաշտերը լրացնելով՝ գործատուն կարող է ներգրավվել զբաղվածության պետական ծրագրերում և համալրել իր մոտ առկա թափուր աշխատատեղը, որոնել և գտնել աշխատողներ, փորձնակներ, կամավոր աշխատողներ և այլն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
16.09.2025
Լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման աջակցության ծրագրի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ ուժի մեջ է մտել աջակցության նոր ծրագիր, որի նպատակը Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականին տնտեսությունների կողմից արտադրված լոլիկի բերքի իրացման գործընթացին աջակցելն է՝ տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորելու եղանակով։
Սահմանվել են սուբսիդավորման տրամադրման ընթացակարգը, շահառուների շրջանակը և միջոցառման այլ պայմաններ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
08.09.2025
Փոփոխություններ գիտահետազոտական աշխատանքների որակման չափանիշներում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել են շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամուտը նվազեցնելու նպատակով գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները, ինչպես նաև որոշման մեջ կիրառվող ձևակերպումները համապատասխանեցվել են ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում վերանայված՝ գիտահետազոտական աշխատանքների ձևակերպումներին։
Միաժամանակ, սահմանվել են գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքներում չներառվող աշխատանքների և ծառայությունների տեսակները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
08.09.2025
Փոփոխություններ` մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման աջակցության ծրագրում։ Մասնավորապես կրկնակի փաստաթղթավորումից խուսափելու նպատակով՝ սահմանվել է, որ ՊԵԿ-ի էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգով ներկայացվող N 3 ձևով սահմանված դիմումը և վճարման հանձնարարականը համարվում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և շահառուի միջև կնքված պայմանագիր և հանդիսանում են բավարար իրավական հիմք՝ Գանձապետարանի ստորաբաժանմանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ներկայացման պահանջը իրականացնելու նպատակով։
Փոփոխությունները տարածվում են 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
08.09.2025
Փոփոխություններ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերից՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրում։ Մասնավորապես, վերանայվել են գործող կարգավորումները, որոնք վերաբերում են փոխհատուցումների տրամադրման գործընթացին և ժամկետներին։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
08.09.2025
Մինչև մաքսային ստուգման ավարտն ապրանքների բացթողման դեպքում վճարների կատարման ապահովում չներկայացնելու կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով՝ սահմանվել են մինչև մաքսային, այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ստուգման ավարտն ապրանքների բացթողման դեպքում մաքսային մարմինների կողմից վճարների կատարման ապահովումը չներկայացնելու մասին որոշման ընդունման պայմանները: Սահմանվել է նաև վճարների կատարման ապահովում չներկայացնելու մասին որոշումը ընդունելու մերժման դեպքերը, որոշման ձևը, ներկայացման և լրացման կարգերը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
08.09.2025
Կազմատված ապրանքների մասով մաքսային մարմնին ներկայացվող ծանուցման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատվել է չհավաքված, կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված տեսքով ապրանքի՝ մինչև հայտարարագրումը նախատեսվող առաքումների վերաբերյալ հայտարարատուի կողմից մաքսային մարմիններ ուղարկվող ծանուցման ձևը և լրացման կարգը: Սահմանվել է նաև ապրանքների հայտարարագրման ժամկետի երկարաձգման դիմումի ներկայացման կարգը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
03.09.2025
Պեստիցիդների և ագրոքիմիկատների առանց փորձաքննության ՀՀ տարածք ներմուծման դեպքերի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ՝ սահմանվել են պեստիցիդները և ագրոքիմիկատներն առանց փորձաքննության` ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տված եզրակացության հիման վրա ՀՀ տարածք ներմուծման դեպքերը։ Սահմանվել են նաև ներմուծման համար պահանջվող փաստաթղթերը։ Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի օգոստոսի 22-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
03.09.2025
Փոփոխություններ կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգում
Հարգելի գործընկերներ.
2025 թվականի օգոստոսի 8-ից մի շարք փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում։ Մասնավորապես, սահմանվել է, որ աուդիտորները, արվեստի գործերի դիլերները և սակարկությունների կազմակերպիչները այլևս չեն համարվում կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն տրամադրող անձինք, իսկ լիազոր մարմնում չհաշվառված իրավաբանական, հաշվապահական ծառայություններ մատուցող անձինք, թանկարժեք մետաղների դիլերները, թանկարժեք քարերի դիլերները, ինչպես նաև իրավաբանական անձանց գրանցման և կառավարման ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում հաշվառվել լիազոր մարմնում։ Հստակեցվել է նաև իրական շահառուի սահմանումը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
27.08.2025
Էներգետիկայի բնագավառում գույքի օտարման կամ ձեռքբերման նախապատվության իրավունքի իրացման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից գործարքի առարկա բաժնեմասի և լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի կամ դրանց նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման կամ դրանց նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունքի իրացնելու կարգը։
Մասնավորապես, սահմանվել է, որ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձը գրավոր ծանուցում է ՀՀ կառավարությանը՝ համապատասխան գործարք իրականացնելու մտադրության մասին: Վերջինս նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից օգտվելու կամ հրաժարվելու պարագայում կայացնում է որոշում՝ այդ մասին գրավոր ծանուցելով լիցենզիա ունեցող անձին, ինչպես նաև դիրքորոշում է ներկայացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ազգային անվտանգությանը կամ պետական շահերին վնասելու տեսանկյունից։
Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի օգոստոսի 8-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
26.08.2025
Տեքստիլ ոլորտի կազմակերպություններին աջակցության նոր ծրագրի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի օգոստոսի 9-ից ուժի մեջ է մտել աջակցության նոր ծրագիր, որի նպատակն է խթանել տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար հումքի ներմուծման դիվերսիֆիկացումը։ Աջակցությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ որոշմամբ սահմանված երկրներից հումքի ներկրման նպատակով ՀՀ բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Միջոցառման շահառու դառնալու համար դիմում-հայտերը կարող են ներկայացվել մինչև 2026 թվականի նոյեմբերի 16-ը։ Միջոցառումը գործելու է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
26.08.2025
Սնդիկի հավելիչով արտադրանքի արտահանման և ներմուծման արգելքի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի օգոստոսի 16-ից սահմանվել է
սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը, որոնց համար գործում է
ժամանակավոր արգելք Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի
Հանրապետություն ներմուծման դեպքում։ Որոշմամբ սահմանված են նաև
բացառություններ, որոնց նկատմամբ սահմանված արգելքը չի տարածվում:
Արգելքը գործում է վեց ամիս ժամկետով։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
26.08.2025
ՀՀ տարածք պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2025թ-ի օգոստոսի 11-ից մինչև 2026թ-ի փետրվարի 11-ը «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով պողպատե ամրանների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն իրականացվում է հիմնական լիցենզիաների հիման վրա։
Լիզենզիան տրամադրվում է յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի համար՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
19.08.2025
Փոփոխություններ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման մրցույթին ներկայացվող պահանջներում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի անցկացման կարգում: Մասնավորապես, գործող մրցութային կարգով երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը՝ 2025 թվականի հունիսի 1-ի փոխարեն։
Փոփոխություններն ուժի մեջ են մտել 2025 թվականի օգոստոսի 1-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
12.08.2025
Պաշտոնական պարզաբանում ծխախոտային արտադրատեսակների իրացման առնչությամբ
Հարգելի գործընկերներ.
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի կողմից տրվել է պաշտոնական պարզաբանում Հայաստանի Հանրապետության տարածքում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ իրացման նպատակով արտադրության կամ ներմուծման դեպքում սահմանված վարչական պատասխանատվության վերաբերյալ, որով պարզաբանվել են վարչական պատասխանատվության կիրառման դեպքերը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
08.08.2025
Հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոններում նոր տվյալների արտացոլման մասին
Հարգելի գործընկերներ.
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն 2025 թվականի սեպտեմբերի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա, ի թիվս այլ տվյալների, պետք է տպագրված լինի նաև նույնականացման միջոցների քանակը և նույնականացման միջոցների հիման վրա հարկային մարմնի հաստատած ալգորիթմով գեներացվող ստուգիչ համարը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների)։ Միաժամանակ, պատասխանատվություն է սահմանվել նույնականացման միջոցի վերաբերյալ տեղեկատվություն չփոխանցելու կամ յուրաքանչյուր փաստացի փոխանցման ենթակա տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն փոխանցելու համար։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
06.08.2025
Փոփոխություններ և լրացումներ` վերահսկվող գործարքների մասին ծանուցման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով տրանսֆերային գնագոյացմանը վերաբերվող` վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևում և լրացման կարգում ավելացել են նոր` պարտադիր լրացման ենթակա դաշտեր, ինչպես նաև փոփոխվել է նախկինում պարտադիր լրացման ենթակա դաշտերում տվյալների լրացման կարգը։ Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
05.08.2025
Փոփոխություններ` թեթև մարդատար ավտոմեքենաների գծով ԱԱՀ-ի գումարների հաշվանցման կարգում
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների՝ ԱԱՀ-ի հաշվանցումներ չեն կարող կատարվել ոչ իրացման նպատակով 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո թեթև մարդատար ավտոմեքենաների ձեռք բերման կամ ներմուծման դեպքերում, բացառությամբ եթե այդ մեքենաներն օգտագործվելու են վարձույթով տրամադրելու համար։ Փոփոխություններ են կատարվել նաև թեթև մարդատար ավտոմեքենաների գծով ԱԱՀ-ի հաշվանցումների արդյունքում առաջացող ԱԱՀ-ի բացասական տարբերությունները չհաշվանցելու հետ կապված մինչ այդ առկա օրենսդրական կարգավորումներում:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
05.08.2025
Մինչև տասնութ տարեկան անձանց հետ կապված նոր սահմանափակումների մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2025 թվականի օգոստոսի 2-ից արգելվում է մինչև տասնութ տարեկան անձանց, ի թիվս այլ աշխատանքների, ներգրավել նաև արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող և արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքին։ Սահմանվել են նաև վարչական տուգանքներ՝ նշված խախտումների դեպքում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
04.08.2025
Առևտրի ոլորտին ներկայացվող նոր պահանջների մասին
Հարգելի գործընկերներ.
2025 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտնելու «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որով մասնավորապես, սահմանվել է բոլոր վաճառքի կետերում և էլեկտրոնային հարթակներում ապրանքի վաճառքի և միավոր գները պարտադիր նշելու պահանջ։ Միաժամանակ, փոփոխություններ են կատարվել նաև «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում, որով պատասխանատվություն է սահմանվել ապրանքի գնի ներկայացման կանոնները խախտելու համար։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.07.2025
Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների շահութահարկի վճարումից ազատման ժամկետային սահմանափակումների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով` ժամկետային սահմանափակումներ են սահմանվել ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից ՀՀ ֆոնդային բորսայում ցուցակված արժեթղթերից ստացվող շահաբաժինների, ինչպես նաև դրանց օտարումից, փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտների շահութահարկի վճարումից ազատման մասով: Օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի հունիսի 25-ից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների նկատմամբ:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08:
29.07.2025
ՀՀ տարածք պողպատե ամրանների ներմուծման լիցենզիաների տրամադրման պետական տուրքի մասին
Հարգելի գործընկերներ.
Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված լրացման՝ ՀՀ տարածք պողպատե ամրանների յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի ներմուծման լիցենզիայի տրամադրման համար սահմանվել է պետական տուրք՝ 29.000 դրամի չափով։ Օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 16-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.07.2025
Փոփոխություններ՝ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի բյուջետային երաշխիքների տրամադրման կարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել 2023 և 2024 թվականներին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգում։
Մասնավորապես սահմանվել է, որ 2023 թվականին տրամադրված վարկերի մայր գումարի մարման ժամկետները ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվելու դեպքում նույն ժամկետով երկարաձգվում են նաև տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
25.07.2025
Փոփոխություններ՝ գյուղատնտեսական ոլորտի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում։
Մասնավորապես սահմանվել է, որ ծրագրի շրջանակներում խաղողի մթերումների նպատակով 2025 թվականին ներգրավվող վարկերի չափը հաշվարկվում է այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը։ Սահմանվել է նաև, որ 2022-2023 թվականներին խաղողի մթերման նպատակով ներգրավված վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները և վարկերի մայր գումարների մարման ժամկետները՝ ֆինանսական կառույցների համաձայնությամբ, որոշմամբ սահմանված պայմանով կարող են երկարաձգվել։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
25.07.2025
Խաղային գործունեության լիցենզավորման նոր կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում խաղային գործունեության լիցենզավորման նոր կարգը, ինչպես նաև համապատասխան լիցենզիաների ձևերը: Որոշումն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով օպերատոր սահմանելու օրվանից հետո՝ վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
24.07.2025
Խաղային ոլորտի գործունեության գովազդի նոր արգելք սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
Համաձայն «Գովազդի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության` 2025 թվականի հուլիսի 25-ից շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան, խաղասրահի, վիճակախաղի (այդ թվում՝ տոտալիզատորի) կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդն արգելվում է նաև Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
24.07.2025
Փոփոխություններ արժեթղթերից ստացվող եկամուտներից եկամտային հարկի հաշվարկման կարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ եկամտային հարկով hարկման բազան որոշելիս Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում ցուցակված բաժնետոմսերից և պարտատոմսերից ֆիզիկական անձանց ստացվող եկամուտները, որպես նվազեցվող եկամուտներ համարվելու առումով սահմանվել են ժամկետային սահմանափակումներ։ Ընդ որում՝ փոփոխությունները կիրառվում են 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների նկատմամբ:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
24.07.2025
ՀՀ տարածք ցեմենտի ներմուծման լիցենզավորման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2025թ-ի հուլիսի 21-ից մինչև 2026թ-ի հունվարի 21-ը «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ցեմենտի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն իրականացվում է հիմնական լիցենզիաների հիման վրա։ Լիզենզիան տրամադրվում է յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի համար՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
15.07.2025
Փոփոխություններ արժեթղթերից ստացվող եկամուտներից եկամտային հարկի հաշվարկման կարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ եկամտային հարկով hարկման բազան որոշելիս Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում ցուցակված բաժնետոմսերից և պարտատոմսերից ֆիզիկական անձանց ստացվող եկամուտները, որպես նվազեցվող եկամուտներ համարվելու առումով սահմանվել են ժամկետային սահմանափակումներ։ Ընդ որում՝ փոփոխությունները կիրառվում են 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների նկատմամբ:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
15.07.2025
Նոր կարգավորումներ՝ կապված տնային կալանքում գտնվող աշխատողի լիազորությունների հետ
Հարգելի գործընկերներ․
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2025 թվականի հուլիսի 25-ից աշխատողի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառվելու դեպքում աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված, եթե դատարանի որոշմամբ, բնակության տարածքը չլքելուց բացի, կիրառվել են նաև աշխատանքային պարտականությունների կատարման հետ անհամատեղելի սահմանափակումներ։ Նշված սահմանափակումները կիրառված չլինելու դեպքում տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում գործատուի և աշխատողի համաձայնությամբ աշխատողի լիազորությունները չեն կասեցվում, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել հեռավար եղանակով, իսկ վարձատրությունն ամբողջությամբ պահպանվում է։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
15.07.2025
Մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելքի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ Կառավարության որոշմամբ 2025 թվականի հուլիսի 5-ից սահմանվել է ժամանակավոր արգելք մի շարք ապրանքների՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ Հայաստանի Հանրապետությունից դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ արտահանման համար։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
15.07.2025
Մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման ժամանակավոր արգելքի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ Կառավարության որոշմամբ 2025 թվականի օգոստոսի 1-ից սահմանվել է ժամանակավոր արգելք մի շարք ապրանքների՝ մասնավորապես օգտագործված ռելսերի, սալիկների, աղացագնդերի, թուջե ռադիատորների, սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի, Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման համար։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
15.07.2025
Մշակութային արժեքների արտահանման լիցենզավորման մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն) տալու նոր կարգը և ուժը կորցրած է ճանաչվել մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն տալու նախկին կարգը։ Սահմանվել են նաև լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման և լիցենզիայի տրամադրման եղանակներն ու ժամկետները։
Նշված կարգավորումներն ուժի մեջ են մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
15.07.2025
Անապահով ճանաչած ընտանիքի աշխատունակ անձանց համար տրամադրվող նոր աջակցության ծրագրի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի հունիսի 24−ից ուժի մեջ է մտել անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման նոր ծրագիր: Ծրագրի տևողությունը 3−12 ամիս է և այն գործում է մինչև 2026 թվականի հունիսի 1−ը կնքված պայմանագրերի համար։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
15.07.2025
ՀՀ տարածք սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման լիցենզավորման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ՝ սահմանվել են ՀՀ տարածք սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների տրամադրման կարգը և լիցենզիաների ձևերը: Համաձայն կարգի՝ սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 75%-ը բաշխվելու է պատմական գնորդներին, իսկ 25%-ը՝ ոչ պատմական գնորդներին: Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 14-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
15.07.2025
Իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծման սակագնային քվոտա սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2025 թվականի ընթացքում Իրանի Իսլանական Հանրապետությունից ՀՀ տարածք իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծման համար սահմանվել է սակագնային քվոտա, որի շրջանակներում սահմանված ծավալից ոչ ավել քանակով՝ ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված ցանկում ներառված ապրանքներն Իրանի Իսլանական Հանրապետությունից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծման դեպքում կիրառվելու է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ` լիցենզիայի առկայության դեպքում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
15.07.2025
Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակների և պայմանների մասին
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2025 թվականի ընթացքում Սևանա լճում Սիգ ձկան արդյունագործական որսի թույլատրելի առավելագույն քանակը 189 տոննա է, իսկ խեցգետնի համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել: Սահմանվել են նաև որսի կազմակերպման պայմանները, ժամկետները և պահանջները: Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի հունիսի 28-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
15.07.2025
Փոփոխություններ ծանրաքաշ բեռների փոխադրումների իրականացման թույլտվությունների տրամադրման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների իրականացման թույլտվությունների տրամադրման կարգում։ Մասնավորապես, սահմանվել է, որ թույլտվություններն այսուհետ տրամադրվում են էլեկտորնային տարբերակով` տրանսպորտի ոլորտի թվային ծառայությունների հարթակի (transport.e-gov.am) միջոցով: Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
15.07.2025
Կրիպտոակտիվների ոլորտի օրենսդրական կարգավորումների մասին
Հարգելի գործընկերներ.
2025 թվականի հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքը, որով կրիպտոակտիվների ոլորտում գործունեություն ծավալող անձանց համար սահմանվել են օրենսդրական կարգավորումներ: Մասնավորապես, սահմանվել են կրիպտոակտիվներով ծառայությունների տեսակները, նշված ծառայությունների մատուցման իրավունք ունեցող անձանց շրջանակները, նշված անձանց լիցենզավորման կարգը, կրիպտոակտիվի սկզբնական արժեքի որոշման կանոնները, առանձին հարկատեսակների դեպքում կրիպտոակտիվների օտարման գործարքները հարկման օբյեկտ համարելու դեպքերը, ինչպես նաև օրենքի որոշ դրույթների գործողության անցումային ժամկետները: Օրենքի ընդունմամբ պայմանավորված, փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև գործող մի շարք օրենքներում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
15.07.2025
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևերում կատարված լրացումների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ ՊԵԿ նախագահի համապատասխան հրամաններով լրացումներ են կատարվել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության և միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարության ձևերում, որոնք նպատակ ունեն նշված փաստաթղթերի ձևերը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխված դրույթների պահանջներին` կապված հարկման հատուկ համակարգերում գործելու համար սահմանված նոր սահմանափակումների հետ: Փոփոխություններն ուժի մեջ են մտել 2025 թվականի հուլիսի 4-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
15.07.2025
Փոփոխություն գործուղման ծախսերի հատուցման կարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2025 թվականի հունիսի 28-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղումների առանձին դեպքերում, գործող միջմարզային կամ միջպետական ավտոբուսային ծառայությունների փոխարեն, գործատուի անհատական իրավական ակտի համաձայն՝ գործուղվողը կարող է օգտվել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություններից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
15.07.2025
Փոփոխություններ եկամտային հարկի հաշվարկման կարգում և դրույքաչափերում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2025 թվականի հուլիսի 4-ից եկամտային հարկով hարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում նաև ֆիզիկական անձանց կողմից կրիպտոակտիվի օտարումից ստացվող եկամուտները: Օրենսգրքով սահմանվել են նաև բացառություններ, որոնց դեպքում կրիպտոակտիվի առանձին տեսակների օտարումից ստացվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվելու է մեկ տոկոս դրույքաչափով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
15.07.2025
Փոփոխություններ` գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում։ Մասնավորապես սահմանվել է սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների մթերումների (գնումների) նպատակով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի՝ մարման ժամկետները, սուբսիդավորման չափը, շահառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդի առավելագույն չափը, բյուջետային երաշխիքի չափը և տրամադրման կարգը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
01.07.2025
Խոշոր եղջերավոր կենդանիների մթերումների նպատակով ստացվող վարկերի բյուջետային երաշխիքների տրամադրման կարգի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը։
Մասնավորապես, սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների մթերումների (գնումների) նպատակով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի մասով սահմանվել է բյուջետային երաշխիքի տրամադրման հնարավորություն՝ վարկի գումարի 70%-ի չափով: Սահմանվել է նաև, յուրաքանչյուր շահառուին բյուջետային երաշխիքի տրամադրման առավելագույն չափը, մարման ժամկետը և տրամադրման նախապայմանները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
01.07.2025
Նոր ստուգաթերթ գյուղատնտեսական կենդանիների շուկաների համար
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի հունիսի 21-ից կիրառվում է նոր ստուգաթերթ՝ գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների համար: Ստուգաթերթի հարցաշարի որոշ կետեր ուժի մեջ են մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
30.06.2025
Ավտոմեքենաների կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելքի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի հուլիսի 4-ից սահմանվել է Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման ժամանակավոր արգելք՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վրա։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
30.06.2025
ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ Կառավարության որոշմամբ 2025 թվականի հուլիսի 2-ից սահմանվել է ժամանակավոր արգելք ՀՀ տարածքից Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող սաղմոնազգիներից սիգի ձկնկիթի արտահանման համար։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
30.06.2025
Մի շարք ապրանքների արտահանման լիցենզավորման մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, այլ պողպատի, զտված պղնձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների արտահանումը դեպի երրորդ երկրներ իրականացվում է հիմնական լիցենզիաների հիման վրա։ Սահմանվել է նաև այդ լիցենզիայի ձևը և տրամադրման կարգը։
Արտահանման՝ նշված ժամանակավոր սահմանափակումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 2-ից և գործում է մինչև 2026 թվականի հունվարի 2-ը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
30.06.2025
Անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար տրամադրվող նոր աջակցության ծրագրի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի հունիսի 13-ից սահմանվել է աջակցության տրամադրման նոր ծրագիր՝ անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար ուսուցման դասընթացի կազմակերպման, աշխատանքային փորձ ձեռք բերելու և զբաղվածության ապահովման համար։ Ծրագրի շրջանակում առաջարկվում են աջակցության մի քանի ուղղություններ, որոնց դեպքերում գործատուին վճարվում է ուսման վարձի փոխհատուցում կամ տրամադրվում է փոխհատուցում՝ շահառուի աշխատավարձի վճարման կամ միայն շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում`սոցիալական վճարի վճարման համար։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
27.06.2025
Փոփոխություններ հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննության անցկացման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննության անցկացման կարգում։ Մասնավորապես սահմանվել է փորձաքննություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունների կողմից հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում ներառված ռազմական նշանակության արտադրանքի փորձագիտական եզրակացության կազմման և ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու կարգը, ներկայացվող տեղեկատվության օրինակելի ձևը։
Որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
26.06.2025
Փոխարկելի փոխառության պայմանագրով բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման պայմանների մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված լրացումներով՝ սահմանվել են փոխարկելի փոխառության պայմանագրով ներգրավված փոխառության դիմաց բաժնետոմսերի կամ բաժնեմասերի փոխարկման հնարավորությունների վերաբերյալ օրենսդրական կարգավորումներ: Մասնավորապես, փոխարկելի փոխառության պայմանագրով փոխառու հանդիսացող բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, փոխառության գումարի կամ դրա մասի վերադարձի և (կամ) տոկոսների կամ դրանց մի մասի վճարման պարտավորության փոխարեն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի և դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր։ Փոխարկելի փոխառության պայմանագրում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի փոխարկման հնարավորությունը սահմանվում է պայմանագրի կնքման պահին:
Փոփոխությունը տարածվում է 2025 թվականի հունիսի 12-ից հետո կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
23.06.2025
Պետական տուրքի դրույքաչափի բարձրացում` ՀՀ տարածք ցեմենտի ներմուծման լիցենզիաների տրամադրման համար
Հարգելի գործընկերներ.
Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների` ՀՀ տարածք ցեմենտի յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի ներմուծման պետական տուրքը բազմակի բարձրացել է։ Օրենքն ուժի մեջ է մտել 2025թ-ի հունիսի 14-ից և տարածվում է այն ուժի մեջ մտնելուց հետո լիցենզիա ստանալու նպատակով ներկայացվող հայտերի մասով ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
23.06.2025
Կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագրի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի հունիսի 7-ից գործում է կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագիրը։
Ծրագրի պահանջները բավարարող տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է աջակցություն՝ մասնակի փոխհատուցելով շահառուի կողմից սերտիֆիկացման համար կատարված ծախսը:
Հաստատվել են նաև աջակցություն ստանալու նպատակով դիմում-հայտի ձևը, ներկայացման կարգը, ժամկետները և պայմանները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
16.06.2025
Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագրի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի հունիսի 7-ից գործում է արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագիրը։
Ծրագրի պահանջները բավարարող տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է աջակցություն՝ մասնակի փոխհատուցելով շահառուի կողմից սերտիֆիկատի տրամադրման համար և մեկ տեսակի արտադրանքի լաբորատոր փորձարկման համար կատարված ծախսը՝ որոշմամբ նախատեսված չափերով: Հաստատվել են նաև փոխհատուցում ստանալու նպատակով դիմում-հայտի ձևը, ներկայացման կարգը, ժամկետները և պայմանները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
16.06.2025
Փոփոխություններ՝ արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագրում։ Մասնավորապես ներմուծվող երկրների ցանկում, որոնց դեպքում տրամադրվում է օժանդակությունը, կատարվել են լրացումներ, ինչպես նաև վերանայվել են շահառուներին ներկայացվող որոշ պահանջներ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
16.06.2025
Փոփոխություններ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար տրամադրվող աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագրում։
Մասնավորապես, 2025 թվականի հունիսի 7-ից ծրագրում կարող են ընդգրկվել այն անձինք, որոնք վերջին երեք ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող և երբևէ աշխատանքային հարաբերությունների մեջ չեն գտնվել թափուր աշխատատեղ ներկայացրած գործատուի հետ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
16.06.2025
ՀՀ-ում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման կանոնների խախտման դեպքերի սահմանման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման ծածկագրերի կարգավիճակները, ինչպես նաև նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման կանոնների խախտման դեպքերը։
Որոշումն ուժի մեջ է մտել 2025թ.-ի մայիսի 23-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
09.06.2025
Որոշ ալկոհոլային խմիչքների` նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2026թ-ի հունվարի 1-ից ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումը նույնպես իրականացվելու է նույնականացման միջոցներով։ Սահմանվել են նաև այդ ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
09.06.2025
Փոխություններ` ՀՀ-ում նույնականացման միջոցներով ապրանքների պարտադիր դրոշմավորման ժամկետներում և կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների (բացառությամբ 01.03.2025թ.-ից պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների) նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորման ժամկետները հետաձգվել են։ Սահմանվել է նաև ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման և դրոշմապիտակների վերագրման էլեկտրոնային համակարգի միջոցով գրանցումների կատարման կարգը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
09.06.2025
Ծխախոտային արտադրատեսակների շրջանառության պահանջների խախտման դեպքերում կիրառվող պատասխանատվության փոփոխության մասին
Հարգելի գործընկերներ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարված փոփոխությամբ սահմանվել է նոր պատասխանատվություն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց փոխարինիչների՝ ՀՀ տարածքում իրացման նպատակով այդ ապրանքներն արտադրողների և ներմուծողների նկատմամբ:
Փոփոխությամբ ընդլայնվել է նաև առկա պատասխանատվության կիրառության շրջանակը, որը վերաբերվում է նաև ներմուծող կամ արտադրող չհանդիսացող իրացնողներին։
Փոփոխությունը տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո արտադրված կամ ներմուծված ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վրա։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
09.06.2025
Փոփոխություններ՝ գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրում։ Մասնավորապես վերանայվել են շահառուների կողմից փոխհատուցման գործընթացի նախաձեռնման որոշ ընթացակարգային հարցեր։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
09.06.2025
Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը ներառելու կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ ապրանքների, բացառությամբ անշարժ գույքի և հետագծելիության ենթակա ապրանքների, մատակարարման գործարքների դեպքում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում պարտադիր ներառվում է նաև գործարքի առարկա հանդիսացող ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։
Որոշմամբ սահմանվել են նաև այդ ծածկագրերը ներառելու կարգն և ժամկետները։
Որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
09.06.2025
Փոփոխություններ մասնավոր պահնորդական գործունեության ոլորտում
Հարգելի գործընկերներ.
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես, սահմանվել է, որ պաշտպանվող յուրաքանչյուր անձի` տրանսպորտային միջոցով փոխադրումը կարող է իրականացվել միայն մեկ տրանսպորտային միջոցով, որի մեջ կարող է գտնվել երեքից ոչ ավելի թիկնապահ (այդ թվում` վարորդ-թիկնապահը):
Արգելվում է պաշտպանվող անձին փոխադրող տրանսպորտային միջոցի ուղեկցումը մեկ այլ տրանսպորտային միջոցով: Նշված պահանջները խախտելու համար սահմանվել է վարչական պատասխանատվություն, ինչպես նաև, օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, երկու կամ ավելի անգամ այդ պահանջները չկատարելը հանգեցնում է տվյալ կազմակերպության լիցենզիայի գործողության դադարեցման։
Միաժամանակ, 2026 թվականի հունվարի 1-ից մասնավոր պահնորդական գործունեության իրականացման լիցենզիայի համար սահմանվել է հաշվետվության պահանջ, լիցենզիա տալու համար պետական տուրքի դրույքաչափը սահմանվել է բազային տուրքի 3000-ապատիկի չափով՝ ներկայիս 500-ապատիկի փոխարեն, խստացվել է գործող վարչական պատասխանատվությունը, ինչպես նաև սահմանվել է նոր վարչական պատասխանատվություն։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
03.06.2025
Տրանսպորտային միջոցների հաշվառման էլեկտրոնային հարթակում գրանցումներ կատարելու կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է տրանսպորտային միջոցների պետական գրանցման-հաշվառման էլեկտրոնային հարթակում տրանսպորտային միջոցի օտարման հասարակ գրավոր գործարք կատարելու և դրանից ծագող սեփականության իրավունքի միաժամանակ պետական գրանցում և պետական հաշվառում կատարելու կարգը։ Միաժամանակ, սահմանվել է, որ նույն որոշման իմաստով հաշվառման վկայագիր է հանդիսանում նաև դրա թվային տարբերակը (թվային հաշվառման վկայագիր), որը հասանելի է ՀՀ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում՝ նույնականացման քարտի (ID) կամ բջջային նույնականացման քարտի (Mobile ID) միջոցով (խիստ նույնականացում)` «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակում նույնականացում անցնելուց հետո կամ ծառայությունների մատուցման համար ստեղծված պետական բջջային հավելվածի միջոցով։
Որուշումն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
03.06.2025
Նոր պահանջներ մսամթերքի արտադրության և հանրային սննդի ծառայությունների մատուցման ոլորտներում
Հարգելի գործընկերներ.
«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2025 թվականի հուլիսի 15-ից մսամթերքի մակնշումը պետք է ներառի նաև տեղեկատվություն կենդանու բուծման երկրի մասին։ Միաժամանակ, սահմանվել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից սննդամթերքի արտադրություն իրականացնող և հանրային սննդի ծառայություն մատուցող սննդի շղթայի օպերատորները սննդի շղթայի օպերատորների գրանցման և ռեեստր վարող մարմին են ներկայացնելու նաև ներդրված վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվությունը և հաստատված պլանը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
03.06.2025
Փոփոխություններ` բնօգտագործման վճարի դրույքաչափերում, հաշվարկման և վճարման կարգերում
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների՝ 2026 թվականի հունվարի 1-ից կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճար վճարողներ են համարվելու ոչ միայն ՀՀ բուսական և կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարներն օգտագործողները, այլ նաև այդ կենսապաշարների օգտագործման իրավունք ունեցողները։ Փոփոխություններ են կատարվել նաև բնօգտագործման վճարի բազայի, օբյեկտի, դրույքաչափերի հաշվարկման և վճարման կարգերում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
27.05.2025
Որոշ ապրանքների արտահանման արգելքը վերացնելու մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ մինչև 400 տոննա պղնձի, երկաթի և նիկելի (5% և ավելի) պարունակությամբ համաձուլվածքներից ջարդոնի կամ թափոնի, ինչպես նաև՝ մինչև 3 տոննա ցիրկոնիումի ջարդոնի կամ թափոնի Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման կամ երրորդ երկրներ արտահանման արգելքը վերացվել է։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
26.05.2025
Սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է սպանդանոցների կողմից մատուցվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագիրը։ Ծրագրի նպատակը սպանդանոցային սպանդը խրախուսելու նպատակով պետության կողմից ֆերմերային տնտեսությունների կողմից ձեռք բերվող սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցումն է։ Մասնավորապես, 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը շահառուներին մատուցած սպանդի ծառայության դիմաց տնտեսավարողին տրամադրվելու է մատուցված ծառայության վճարի մասնակի փոխհատուցում՝ շահառուի կողմից յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության ձեռքբերման համար տնտեսավարողի սահմանված վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 ՀՀ դրամը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
26.05.2025
Փոփոխություններ՝ գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագրում։ Մասնավորապես, սահմանվել է, որ կարկտապաշտպան ցանցերի ներդրման աջակցությունը տրամադրվելու է բոլոր բնակավայրերի համար։
Ջրավազանի կառուցման համար շահառուի կողմից անհրաժեշտ միջոցների ձեռքբերման կամ տարբեր (մեկից ավելի) կապալառուների հետ պայմանագրերի կնքման դեպքերում՝ շահառուն աշխատանքների ավարտից հետո պետք է ներկայացնի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն։ Հստակեցվել են նաև կապալառուի համար սահմանված՝ որակավորված աշխատողին ներկայացվող պահանջները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
26.05.2025
Փոփոխություն՝ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրում, որի արդյունքում բարձրացվել է ծրագրի շրջանակում նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարի առավելագույն չափը՝ այն սահմանվելով 500,0 մլն դրամ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
26.05.2025
Նոր պահանջ ձկնաբուծական տնտեսության ոլորտի շինությունների կառուցման համար
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի մայիսի 9-ից ուժի մեջ են մտել Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգում կատարված փոփոխությունները, որով, մասնավորապես, սահմանվել է, որ ձկնաբուծական տնտեսության ոլորտի շինությունների նախագծման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է վավեր ջրօգտագործման թույլտվության առկայության փաստը հավաստող փաստաթուղթը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
26.05.2025
Փոփոխություն ոչ ռեզիդենտ կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգում
Հարգելի գործընկերներ.
Փոփոխություն է կատարվել հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտ կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգում: Այսուհետ, նշված տեղեկությունները ներակայացվելու են օտարերկրյա բոլոր պետություններում գրանցված կազմակերպություններին վճարվող եկամուտների մասով՝ անկախ այդ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի կողմ հանդիսանալու հանգամանքից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
12.05.2025
Սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարված փոփոխությունների մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձանց կողմից կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում։
Մասնավորապես, 2025 թվականի հունիսի 1-ից սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե սոցիալական ծախսն անմիջականորեն կատարվել է հայտարարատու ֆիզիկական անձի կողմից, այսինքն վճարումը հիմնավորող փաստաթղթով որպես վճարող հանդիսանում է հայտարարատու ֆիզիկական անձը, բացառությամբ Կառավարության որոշմամբ սահմանված որոշ դեպքերի։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
12.05.2025
Փոփոխություններ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերում։
Մասնավորապես, ամբողջությամբ վերանայվել է ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ստուգաթերթը, փոփոխություններ են կատարվել նաև այլ ստուգաթերթերում:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
12.05.2025
Փոփոխություն` ՀՀ տարածք կարտոֆիլի սերմացուի ներմուծման արտոնության հայտերի ներկայացման ժամկետներում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն` ՀՀ տարածք զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով կարտոֆիլի սերմացուի ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակությունից նոր թույլատրելի ծավալ ստանալու համար արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները լիազոր մարմին հայտը պետք է ներկայացնեն 2025 թվականի մայիսի 10-ից մինչև մայիսի 20-ը` մինչ այդ սահմանված մարտի 1-ից մինչև մարտի 10-ի փոխարեն։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
06.05.2025
Փոփոխություններ ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման ժամկետներում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ սահմանվել են ֆիզիկական անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) ներկայացնելու նոր ժամկետներ։
Յուրաքանչյուր հարկային տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկները ներկայացվելու են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ, բացառությամբ 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների, որոնց համար սահմանվել են ներկայացման ավելի երկար ժամկետներ՝ համապատասխանաբար 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ և 2026 թվականի մարտի 2-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
06.05.2025
Փոփոխություններ նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման կարգում
Հարգելի գործընկերներ․
Փոփոխություններ են կատարվել նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման կարգում, որոնց համաձայն՝ այն դեպքերում, երբ ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է կամ դրանից հետո, նպաստը նշանակելու և հաշվարկելու է լիազոր մարմինը՝ հիմք ընդունելով՝ էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալները։
Ընդ որում, ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ վարձու աշխատողի գործատուի կողմից վճարման ենթակա գումարը գործատուն վճարելու է հարկային մարմնի միջոցով ստացված տեղեկատվության հիման վրա, իսկ մայրության նպաստը և ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը վճարելու է լիազոր մարմինը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
06.05.2025
Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերի ընդլայնման մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերում ներառվել են անասնաբուծության խթանմանն ուղղված ևս երկու ծրագրեր՝ «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագիրը և Հայաստանի Հանրապետությունում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը։
Սահմանվել են այդ ծրագրերի հիմնական նպատակն ու խնդիրները, շահառուների շրջանակը, աջակցությունների տրամադրման կարգը և չափերը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.04.2025
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման կարգի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել Է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման ընթացակարգերը, պայմանները և ժամկետները: Մասնավորապես, սահմանվել է, որ աջակցություն ստանալու համար դիմումները լիազոր մարմնին կարող են ներկայացվել համապատասխան հարթակի միջոցով՝ եռամսյակի վերջին ամսվա հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից հետո՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Ընդ որում՝ դիմումները ներկայացվելու են միայն դիմելու օրվան նախորդող եռամսյակի համար, իսկ նշված ժամկետի ավարտից հետո նախորդ եռամսյակի համար դիմումներ չեն ընդունվելու։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.04.2025
Ապրանքների մասին տեղեկատվությունը սպառողին հասցնելու կարգում փոփոխության մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունն սպառողին հասցնելու կարգում։
Փոփոխությամբ հնարավորություն է տրվել արտադրողին (ներմուծողին) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների (բացառությամբ ծխախոտային արտադրատեսակների) վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը (ապրանքի վերաբերյալ հայերեն թարգմանությունը) սպառողին ներկայացնել նույնականացման (հսկիչ) նշանների միջոցով։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.04.2025
Փոփոխություններ՝ դեղերի շրջանառության կարգավորման ոլորտի աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում փորձաքննությունների վճարների (տուրքերի) և ծախսերի փոխհատուցման ծրագրում։
Փոփոխությամբ ընդլայնվել է տրամադրվող աջակցության շրջանակը, որը այսուհետ ներառելու է նաև գրանցման հավաստագրի ժամկետի երկարաձգման, հետգրանցումային փոփոխությունների, յուրաքանչյուր հաջորդ արտադրատարածքի կամ նոր ցուցման գրանցման, ՀՀ գրանցված դեղի դոսյեի՝ ԵԱՏՄ կանոններին համապատասխանեցման կամ փոխադարձ ճանաչման նպատակով իրականացվող և հետգրանցումային փոփոխությունների փորձաքննությունների, ինչպես նաև այլ լաբորատոր փորձաքննությունների համար սահմանված վճարների (տուրքերի) գծով ծախսերի մասնակի փոխհատուցումը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.04.2025
Թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել և 2025 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու և թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը: Նոր կարգի համաձայն՝ գործատուն աշխատանքային պայմանագիրը, համաձայնագիրը, աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտը կազմելու է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի համապատասխան էջի միջոցով, իսկ աշխատանքի ընդունվող անձը այն ստորագրելու է «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով (օտարերկրացիները՝ հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող մուտքանուն-գաղտնաբառով թվային համակարգ մուտք գործելու միջոցով)։ Նոր ընդունվող աշխատողի գրանցման հայտը ձևավորվելու է ինքնաշխատ, որը գործատուի կողմից հանձնվելու է հարկային մարմին։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
21.04.2025
Փոփոխություններ՝ շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսերի հաշվարկման կարգում
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների՝ շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա են նաև վարչական ծախսերը։ Սահմանվել են նաև ծախսերի որոշ տեսակների նվազեցման սահմանափակումներ, ինչպես նաև առանձնացված հաշվառում չվարելու դեպքում շրջանառության հարկով հարկվող առանձին գործունեություններին վերագրվող ծախսերի հաշվարկման առանձնահատկություններ։
Փոփոխությունները տարածվում են 2025 թվականի հունվարի 1-ից կատարվող ծախսերի վրա։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
21.04.2025
Փոփոխություններ կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի ապրիլի 15-ից մի շարք փոփոխություններ և լրացումներ են կատարվել կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգում։
Մասնավորապես, սահմանվել է նոր` միջինից բարձր ռիսկայնության աստիճանի (III կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների ցանկը և դրանց նախագծային փաստաթղթերի փորձաքննության առանձնահատկությունները, հստակեցվել է էլեկտրամատակարարման և կապի վերգետնյա համակարգերի ընթացիկ նորոգման, միջին նորոգման, ընթացիկ պահպանման և ներքին հարդարման աշխատանքների ցանկը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
21.04.2025
Ուղևորափոխադրումների իրականացման գործունեության վերաբերյալ հայտարարության ձևում կատարված լրացումների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով լրացումներ են կատարվել հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի 283` «Հայտարարություն կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների, ինչպես նաև կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման գործունեության վերաբերյալ» հաշվետվաձևատեսակում, որոնք ուժի մեջ են մտել 2025 թվականի ապրիլի 1-ից։ Մասնավորապես ավելացվել է նոր կետ` ուղևորափոխադրում իրականացնող թեթև մարդատար ավտոմոբիլի հաշվառման համարանիշը լրացնելու համար։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
18.04.2025
Նոր սահմանափակումներ միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկով հարկման համակարգերում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն` 2025 թվականի հուլիսի 1-ից մասնագիտական բնույթ ունեցող մի շարք ծառայություններ մատուցող հարկ վճարողները չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարողներ և միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ։
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել նաև միջմարզային, ներմարզային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) միջմարզային, ներմարզային երթուղով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնողները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
18.04.2025
Նոր վարչական պատասխանատվություն կաթնամթերքի և մսամթերքի իրացման պահանջները խախտելու համար
Հարգելի գործընկերներ․
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2025 թվականի ապրիլի 27-ից վարչական տուգանք է կիրառվելու՝ առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում կաթնամթերք ապրանքախմբի որոշ կաթնամթերքների տեսակների տարանջատված մեկուսամասում առանձնացնելու և առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) ներկայացնելու օրենքով սահմանված պահանջները չկատարելու համար։ Իսկ 2025 թվականի մայիսի 27-ից վարչական տուգանք է կիրառվելու նաև մսամթերքի՝ սպանդանոցային ծագումը հիմնավորող՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթերը սպառողներին տեսանելի տեղում չփակցնելու համար։ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
15.04.2025
Անհատույց իրավաբանական օգնության հարկման առանձնահատկությունների մասին
Հարգելի գործընկերներ․
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կատարված փոփոխությամբ փաստաբանական գործունեություն իրականացնող ԱԱՀ վճարողների կողմից օրենքով սահմանված կարգով մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների (կամավոր անհատույց իրավաբանական օգնության) մատուցման դեպքերի համար սահմանվել են ավելացված արժեքի հարկով հարկման բազայի որոշման առանձնահատկություններ: Փոփոխությունը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
15.04.2025
ՀՀ տարածք ներմուծվող համապատասխանության գնահատման ենթակա պարենային արտադրանքին ներկայացվող պահանջների մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ՝ սահմանվել են ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ՀՀ տարածք ներմուծվող և ՀՀ-ում իրացվող համապատասխանության գնահատման ենթակա պարենային արտադրանքի համար անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվող պահանջները։ Սահմանվել են նաև անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխանության գնահատման փաստաթղթերի ազգային ռեեստր ներառման կարգը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
15.04.2025
Փոփոխություններ խաղային գործունեության ոլորտում խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքի հաշվարկման կարգում
Հարգելի գործընկերներ․
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2025 թվականի ապրիլի 1-ից փոփոխություն է կատարվել ինտերնետ շահումով խաղի և (կամ) տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար սահմանված պետական տուրքի հաշվարկման կարգում։ Նշված իրավունքի ձեռք բերման մասով պետական տուրքի հաշվարկման համար ըստ տարիների սահմանվել են պետական տուրքի մեծությունն ավելացնող գործակիցներ, ինչպես նաև սահմանվել են դրանց հաշվարկման առանձնահատկությունները:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
09.04.2025
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկի սահմանման մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել Է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը, որը հիմք է ընդունվելու նշված ոլորտի համար սահմանված հարկային արտոնությունների կիրառման համար:
Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի մարտի 28-ից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ նշված ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 200 տոկոսի չափով ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի նվազեցման արտոնության կիրառման առումով՝ 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
08.04.2025
Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկումը դադարելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով՝ հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի գույքահարկից: Տվյալ արտոնությունը տարածվում է 2025թ.-ի ապրիլի 6-ց հետո կատարված հանցագործությունների հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման գործընթացի վրա:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
07.04.2025
Փոփոխություններ Երևան համայնքում անշարժ գույքի հարկի արտոնություններ սահմանելու կարգում
Հարգելի գործընկերներ.
Երևան քաղաքի ավագանու որոշման մեջ կատարված փոփոխությունների համաձայն՝ 2025 թվականի մարտի 28-ից Երևան համայնքում անշարժ գույքի հարկի արտոնությունները, բացի քաղաքացիների որոշ խմբերից, կիրառելի են նաև համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը անհատույց (մշտական) օգտագործող կազմակերպությունների նկատմամբ։ Արտոնությունը չի կիրառվելու այն կազմակերպություններր նկատմամբ, որոնք նշված տարածքում իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
07.04.2025
Երևան համայնքի վարչական տարածքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների գծոով արտոնություններ սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
Երևան քաղաքի ավագանու որոշումների մեջ կատարված փոփոխությունների համաձայն՝ 2025 թվականի մարտի 28-ից Երևան համայնքի վարչական տարածքում շինարարության ոլորտում նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու, իսկ որոշ վարչական տարածքներում՝ նաև շինարարական թույլտվությունների մեկ անգամ երկարաձգման համար 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքերի և վճարների մասով սահմանվել են դրույքաչափերի նվազեցման արտոնություններ:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
07.04.2025
Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագրի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը։ Ծրագրի նպատակն է հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները:
Արտադրողականության բարձրացման նպատակով նախատեսվող աջակցության չափը կազմում է կատարված ծախսերի 50 տոկոսի չափով փոխհատուցում: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025 թվականին, և այն կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
07.04.2025
Խաղային գործունեության ոլորտում լիազոր մարմնի փոփոխության մասին
Հարգելի գործընկերներ.
2025 թվականի մարտի 28-ից ուժի մեջ են մտել խաղային գործունեության ոլորտը կարգավորող իրավական ակտերում կատարված փոփոխությունները, որով, մասնավորապես, խաղային գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող լիազոր մարմին է սահմանվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
07.04.2025
Մի շարք ապրանքների ՀՀ-ում իրացման աջակցության ծրագրի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետությունից արտահանման սահմանափակման ներքո գտնվող Հայաստանի Հանրապետության ծագման որոշ մետաղների, դրանց համաձուլվածքների, ինչպես նաև դրանց կիսապատրաստուկների՝ Հայաստանի Հանրապետությունում իրացման աջակցության ծրագիրը։ Աջակցությունը տրամադրվում է դրամական ձևով՝ Հայաստանի Հանրապետությունում նշված ապրանքատեսակների իրացման յուրաքանչյուր տոննայի հաշվով: Ընդ որում, աջակցությունը տրամադրվում է 2025 թվականի մարտի 23-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ծրագրի շահառու հանդիսացող տնտեսավարող սուբյեկտներին:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
01.04.2025
Փոփոխություններ` ՀՀ տարածք կենդանի խոզերի ներմուծման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ՝ փոփոխություններ են կատարվել ՀՀ տարածք ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակների կենդանի խոզերի ներմուծման ընթացակարգում։ Փոփոխվել են նաև ներմուծման ժամանակ անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվող պահանջները։
Փոփոխություններն ուժի մեջ են մտել 2025 թվականի մարտի 21-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
01.04.2025
Վտանգավոր արտադրանքի իրացման կասեցմանն առնչվող կարգավորումների մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքին ներկայացվող անվտանգության պահանջներին չհամապատասխանող շուկայահանված ոչ պարենային արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի, այսինքն՝ վտանգավոր արտադրանքի իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման հիմքերը, դեպքերը և կարգը, ինչպես նաև վտանգավոր արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման ենթակա ապրանքների ցանկը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
01.04.2025
Խաղային գործունեության կազմակերպման և անցկացման կանոնակարգի հաստատման ընթացակարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է խաղային գործունեության կազմակերպման և անցկացման կանոնակարգի հաստատման ընթացակարգը։ Մասնավորապես, սահմանվել է, որ խաղային գործունեության կազմակերպիչը հաստատման նպատակով կանոնակարգը էլեկտրոնային եղանակով ներկայացնում է Լիազոր մարմնին լիցենզիա ստանալու հայտի հետ միասին։
Մեկամսյա ժամկետում բացասական եզրակացություն չտրամադրվելու դեպքում կանոնակարգը համարվում է հաստատված, և 3-օրյա ժամկետում դրա հաստատված օրինակը տրամադրվում է կազմակերպչին։
Որոշումն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով խաղային գործունեության կարգավորման օպերատոր սահմանելու օրվանից հետո՝ վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
01.04.2025
Նոր պայմաններ՝ տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց ծանր և վնասակար աշխատանքներում ներգրավելու համար
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում աշխատանքային պայմանագրի հիման վրա որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, ինչպես նաև ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում ներգրավելու դեպքում նրանց առողջությունը, անվտանգությունը և բարոյականությունը պահպանելու պայմանները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
01.04.2025
Փոփոխություններ ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում։ Փոփոխությամբ շահառուներին հնարավորություն է տրվել անմիջականորեն իրենց կողմից ջերմատների կառուցման և մոնտաժման համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման դեպքում նույնպես օգտվել աջակցության ծրագրից։ Միաժամանակ, ծրագրում կատարվել են նաև սուբսիդավորման ընթացակարգերի հետ կապված որոշ հստակեցումներ:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
31.03.2025
Բարձր վարչական տուգանքներ՝ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման, ինչպես նաև կազմակերպության գլխավոր հաշվապահին ներկայացվող պահանջները խախտելու դեպքերում
Հարգելի գործընկերներ․
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2025 թվականի ապրիլի 11-ից կտրուկ բարձրացվել են ֆինանսական հաշվետվությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում կամ ժամկետներում չներկայացնելու կամ չհրապարակելու կամ ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) չտրամադրելու դեպքերի համար սահմանված վարչական պատասխանատվության չափերում: Վարչական տուգանքի առավելագույն չափ է սահմանվել 4 500 000 դրամը, նախկինում սահմանված՝ 500 000 դրամի փոխարեն: Բարձրացվել է նաև կազմակերպությունում օրենսդրությամբ սահմանված պահանջները չբավարարող գլխավոր հաշվապահի աշխատանքի ընդունելու դեպքում վարչական պատասխանատվության չափերը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
25.03.2025
Փոփոխություններ գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրում։ Մասնավորապես ավելացվել է 2025 թվականի գյուղատնտեսական տարվա համար տնտեսավարողներին տրամադրվող սուբսիդավորման չափը։
Սահմանվել է, որ ծրագրի շրջանակներում աջակցություն կտրամադրվի նաև ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
25.03.2025
Կրթաթոշակի տրամադրում՝ աշխատակիցների ուսումը օտարերկրյա հաստատություններում խթանելու նպատակով
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումը օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը։ Կրթաթոշակ կարող է տրամադրվել, եթե սովորողի ներկայիս գործատուի կողմից իրականացվում է ուսման վարձի առնվազն հիսուն տոկոսի փոխհատուցումը: Իսկ կարգի իմաստով գործատու է հանդիսանում ՀՀ ռեզիդենտ այն առևտրային կազմակերպությունը, որը վերջին հինգ տարվա ընթացքում մշտապես ունեցել է առնվազն 100 վարձու աշխատող:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
25.03.2025
Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա անվանանիշի առկայության մասին
Հարգելի գործընկերներ.
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումների ու փոփոխությունների համաձայն` 2025 թվականի օգոստոսի 14-ից թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքի իրականացման եղանակով իրացվող արտադրանքի մակերեսին պարտադիր է ոչ միայն հարգադրոշմի և տարբերանշանի, այլ նաև անվանանիշի առկայությունը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
20.03.2025
Էներգետիկ ըմպելիքների վաճառքի սահմանափակումների մասին
Հարգելի գործընկերներ.
Համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունների` մի շարք արգելքներ և սահմանափակումներ են սահմանվել էներգետիկ ըմպելիքների արտադրության և վաճառքի, ինչպես նաև գովազդի իրականացման կարգում։
Մասնավորապես, արգելվում է էներգետիկ ըմպելիքների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը 18 տարին չլրացած անձանց, դրանց վաճառքը ավտոմատ ինքնասպասարկող սարքերով: Վաճառքի ցուցադրված էներգետիկ ըմպելիքները պետք է ապահովված լինեն օրենքով սահմանված պահանջներին բավարարող առանձնացված սպառողական դարակաշարով։
Համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում, որով պատասխանատվություն է սահմանվել էներգետիկ ըմպելիքների իրացմանը և գովազդին ներկայացվող պահանջների խախտման համար։
Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2025 թվականի օգոստոսի 14-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
20.03.2025
Փոփոխություններ աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների դասակարգչում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով 2025 թվականի մարտի 16-ից աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների դասակարգիչը համալրվել է նոր պաշտոններով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի մեկ այլ հրամանով լրացումներ են կատարվել նաև զբաղմունքների դասակարգչում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
20.03.2025
Մինչև 18 տարեկան անձանց աշխատանքի ներգրավման նոր սահմանափակումների մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությամբ 2025 թվականի օգոստոսի 14-ից արգելվում է մինչև տասնութ տարեկան անձանց, ի թիվս այլ աշխատանքների, ներգրավել նաև էներգետիկ ըմպելիքների արտադրության, օգտագործման, գովազդի, առևտրի կամ ցանկացած այլ եղանակով տարածմանը կամ իրացմանն ուղղված աշխատանքներում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
20.03.2025
Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների աջակցության ծրագրի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի փետրվարի 28-ից գործում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության նոր ծրագիրը։ Ծրագրի պահանջները բավարարող տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է աջակցություն՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների մոտ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդները 2025 թվականի հունվարի 1-ից հետո իրացնելու պարագայում առաջացող շրջանառության հարկի գումարի մի մասը փոխհատուցելու նպատակով:
Աջակցությունը կիրառվում է միայն 2025 թվականի 1-ին և 2-րդ հաշվետու եռամսյակների համար։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.03.2025
Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների գծով հարկման բազայի նվազեցման արտոնությունների կիրառման ժամկետների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքներում ներգրավված հիմնական միջոցների մասով ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից իրենց հայեցողությամբ նվազագույն ամորտիզացիոն ժամկետների սահմանման, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմի համար հաշվարկված աշխատավարձի գծով համախառն եկամտից նվազեցումների կատարման արտոնության կիրառման ժամկետները` կախված աշխատանքների սկսման և հայտի ներկայացման ժամկետներից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.03.2025
Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու ընթացակարգի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը։ Որակման համար էլեկտրոնային եղանակով հանձնաժողով է ներկայացվելու հայտ, որին կից ներկայացվելու է նաև գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ծրագիրը:
Սահմանվել են նաև մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքներում ներգրավված՝ Կառավարության սահմանած բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմին հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով՝ եկամտային հարկի նվազեցված դրույքաչափի կիրառման ժամկետները՝ կախված հայտի ներկայացման ամսաթվից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.03.2025
Գիտական հետազոտությունների կամ փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու չափանիշների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումները որպես այդպիսին որակելու չափանիշները։
Գիտական հետազոտությունների կամ փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու համար հիմք են ընդունվելու նորույթի, ստեղծարարության, վերջնարդյունքների անորոշության, համակարգվածության, փոխանցելիության կամ վերարտադրելիության չափանիշները: Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի մարտի 7-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.03.2025
Նոր կարգավորումներ ոչ հրապարակային ֆոնդի կառավարման գործունեության ոլորտում
Հարգելի գործընկերներ․
«Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ոչ հրապարակային ֆոնդերի կառավարման գործունեությունը կարող է իրականացվել միայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված թույլտվության հիման վրա:
Միաժամանակ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումների համաձայն՝ ոչ հրապարակային ֆոնդի կառավարման գործունեության իրականացման համար սահմանավել է պետական տուրք:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
04.03.2025
Երևան համայնքի վարչական տարածքում 2025 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ․
Երևան քաղաքի ավագանու որոշման մեջ կատարված փոփոխությունների համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 19-ից Երևան համայնքի վարչական տարածքում բացօթյա առևտուր իրականացնելու կամ շենքերից և շինություններից դուրս, ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով գործունեություն իրականացնելու թույլտվության համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարների մասով սահմանվել են դրույքաչափերի նվազեցման արտոնություններ:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
04.03.2025
Լրացուցիչ պայմաններ և կանոններ՝ Երևան քաղաքում գործունեության որոշ տեսակներ իրականացնելու համար
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) հիման վրա կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման շրջանակը համալրվել է նոր ուղղություններով։ Մասնավորապես, փոխհատուցման ենթակա սոցիալական ծախսերում ներառվել են նաև լիազոր մարմնի կողմից երաշխավորված արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի, միջնակարգ կրթության շրջանակում դասագրքերի վարձակալության, ինչպես նաև ատամնաբուժական ծառայությունների համար կատարված ծախսերը։
Փոփոխություններ են կատարվել նաև փոխհատուցման ընթացակարգում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
03.03.2025
Փոփոխություններ գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագրում։
Մասնավորապես սահմանվել է, որ առանց այգեհիմնման կարկտապաշտպան ցանցերի ներդրման գործունեություն իրականացնելու դեպքում աջակցություն կտրամադրվի միայն խաղողի, ինտենսիվ պտղատու այգիներում կամ հատապտղանոցներում ներդրում կատարող տնտեսվարողներին։ Կարկտի առավել ակտիվ գոտիների բնակավայրերի ցանկը լրացվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրով:
Հստակեցվել են նաև ծրագրի մի շարք այլ դրույթներ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
03.03.2025
Սնդիկի և սնդիկի հավելիչով արտադրանքի արտահանման և ներմուծման կարգերի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի մարտի 18-ից սահմանվել են Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման և Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգերը, որոնց համաձայն նշված գործարքները կարող են իրականացվել լիազոր մարմի կողմից տրամադրված արտահանման համաձայնության կամ ներմուծման միանգամյա լիցենզիայի առկայության դեպքում։ Ֆիզիկական անձանց կողմից սնդիկի արտահանումը կամ ներմուծումը, որպես անձնական օգտագործման ապրանք, արգելվում է։
Միաժամանակ, ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ սահմանվել է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վեց ամիս ժամկետով։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
03.03.2025
Ռազմական նշանակության արտադրանք չհանդիսացող ապրանքների ցանկի մասին
Հարգելի գործընկերներ.
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումների համաձայն` սահմանվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի հուլիսի 1-ից վարելու և իր պաշտոնական ինտերնետային կայքում պարբերաբար աճողական եղանակով հրապարակելու է ռազմական նշանակության արտադրանք չհանդիսացող ապրանքների ցանկը: Նշված լրացմամբ պայմանավորված, նոր կարգավորումներ են սահմանվել նաև «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՀ օրենքում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
03.03.2025
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը։ Ընդ որում, ՀՀ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվող նվազեցումների կիրառման առումով նշված որոշման դրույթները տարածվելու են նաև 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
25.02.2025
ՀԴՄ կիրառության որոշ կանոնների չպահպանման համար սահմանված պատասխանատվության փոփոխության մասին
Հարգելի գործընկերներ.
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն 2025 թվականի մարտի 3-ից հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա սխալ ԱՏԳ ԱԱ ծածկագիր կամ աշխատանքի կամ ծառայության սխալ կոդ տպագրելու համար մինչ այդ սաhմանված պատասխանատվության միջոցները մեղմացվել են: Ընդ որում, մեղմացումը վերաբերվում է միայն այն դեպքերին, երբ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության համար սահմանված մյուս բոլոր կանոնները պահպանված են:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
25.02.2025
Փոփոխություններ դեբիտորական պարտքի անհուսալի ճանաչման կարգում
Հարգելի գործընկերներ.
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով վերանայվել է դեբիտորական պարտքի սահմանաչափը, որը չգերազանցող դեբիտորական պարտքի գումարը անհուսալի է ճանաչվում առանց այդ պարտքը բռնագանձելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի: Բացի այդ, սահմանվել են նաև դատական ակտից տարբերվող՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունվող այլ ակտերը, որոնց հիման վրա նույնպես օրենսգրքով սահմանված սահմանաչափը գերազանցող դեբիտորական պարտքերը կարող են ճանաչվել անհուսալի:
Փոփոխությունը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած պարտավորությունների վրա:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
25.02.2025
Ծանուցման ենթակա նոր գործունեության տեսակ սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ՝ 2026 թվականի փետրվարի 15-ից ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեությունը սահմանվել է որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակ:
Միաժամանակ, նշված գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանվել է պետական տուրք, ինչպես նաև պատասխանատվություն՝ օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտերով առաջադրված պահանջները խախտելու համար:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
24.02.2025
Անշարժ գույքի հարկով հարկման բազայի ճշգրտման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարվել են լրացումներ, որոնց համաձայն՝ կադաստրային գնահատման հարկային տարվանից հետո մինչև անշարժ գույքի հաջորդ կադաստրային գնահատման հարկային տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանում, օրենսդրությամբ սահմանված հիմքերով, անշարժ գույքի հարկման բազան կարող է ճշգրտվել։ Անշարժ գույքի հարկման ճշգրտված բազան հիմք է ընդունվում 2021 թվականի հունվարի 1-ից մինչև հաջորդ կադաստրային գնահատման տարին ներառյալ ժամանակահատվածում անշարժ գույքի հարկի գումարների որոշման համար։
Սահմանվել են նաև հարկման բազայի ճշգրտման արդյունքում անշարժ գույքի հարկի լրացուցիչ գումարների նկատմամբ տույժեր չհաշվարկելու դեպքերը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
24.02.2025
Հայաստանի Հանրապետությունում մի շարք ապրանքախմբերի նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորման կանոնները և դրոշմավորման ներդրման ժամկետները` ըստ ապրանքախմբերի։ Սահմանված ժամանակացույցի համաձայն` դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքներ (սուրճ, թեյ, ձեթ, ճարպեր և յուղեր, մսամթերք, ձկնամթերք, կակաո և դրանից պատրաստված մթերք, պատրաստի մակարոնային արտադրանք, ըմպելիք, պահածո, գարեջուր, քացախ) նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորման ենթակա են 2025 թվականի մարտի 1-ից։ Ընդ որում, սկսած 2026 թվականի հունվարի 1-ից՝ ներկայումս դրոշմավորման ենթակա բոլոր ապրանքների դրոշմավորումն իրականացվելու է նույնականացման միջոցներով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
24.02.2025
էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից հարկային մարմնին տեղեկատվության տրամադրման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է հարկային հսկողության շրջանակում օգտագործելու նպատակով էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում լիցենզիա ստացած, ինչպես նաև ջրային ոլորտում գործունեություն իրականացնող այլ անձանց կողմից հարկային մարմնին տրամադրվող տեղեկատվության ցանկը և տեղեկատվության տրամադրման կարգը: Մասնավորապես, հարկ վճարողները ամսական կամ եռամսյակային կտրվածքով էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնելու իրենց կողմից բաժանորդներին կամ սպառողներին մատուցվող ծառայությունների շրջանակում մատակարարվող ապրանքների վերաբերյալ տեղեկություններ։ Որոշումն ուժի մեջ է մտնելու հարկային մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման համակարգում վերը նշված տեղեկությունների ներկայացման հնարավորության գործարկման օրվանից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
24.02.2025
Փոփոխություններ ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում։ Սահմանվել է, որ ծրագիրը պետք է իրականացվի մեկ կապալառու կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ միջոցով, որը կարող է իր պարտավորությունների կատարմանը մասնակից դարձնել ենթակապալառուների։
Վերանայվել են նաև յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի գումարի և դրա տոկոսադրույքի սուբսիդավորման չափերը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
17.02.2025
Նոր պահանջներ զբոսաշրջային ծառայությունների մատուցման ոլորտում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի փետրվարի 8-ից ուժի մեջ են մտել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման նոր կանոնները և պահանջները։
Մասնավորապես զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների համար սահմանվել են իրենց որակավորմանը, կրթությանը, ինչպես նաև այդ սուբյեկտների կողմից վարվող ինտերնետային կայքերին վերաբերող պահանջներ, որոնց ապահովման պարագայում միայն կարող են մատուցել զբոսաշրջային ծառայություններ:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.02.2025
Փոփոխություններ ինտերնետով հրապարակային ծանուցումների հրապարակման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել ինտերնետով հրապարակային ծանուցումների հրապարակման կարգում, որով, մասնավորապես, հաստատվել է անհատի խիստ նույնականացման ծրագրային գործիքների կիրառմամբ և էլեկտրոնային թվային ստորագրությամբ հրապարակային ծանուցման հրապարակման ընթացակարգը, ինչպես նաև սահմանվել է հրապարակային ծանուցման հայտարարության նոր ձևաչափ։
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի մարտի 1-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.02.2025
Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագրի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է որոշ երկրներ Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող՝ մշակող արդյունաբերության արտադրանքի արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում արտահանողին տրամադրվում է օժանդակություն ապրանքի արտահանումից հետո ներմուծվող երկրի օրենսդրությամբ այդ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափին համապատասխան հաշվարկված գումարի չափով։
Սահմանվել են նաև ծրագրի շահառուների շրջանակը, աջակցություն ստանալու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմնին ներկայացնելու կարգը և ժամկետները:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.02.2025
Փոփոխություններ եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հայտարարագրի լրացման կարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով փոփոխություններ են կատարվել ֆիզիկական անձանց կողմից հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հայտարարագրի լրացման կարգում: Փոփոխության արդյունքում սահմանվել են եկամտային հարկով հարկման ոչ ենթակա եկամուտների մի քանի տեսակների սահմանաչափեր, որոնք չգերազանցող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
04.02.2025
Վիճակագրական հաշվետվությունների ներկայացման առցանց հարթակում տեղեկությունների լրացման մասին
Հարգելի գործընկերներ.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշմամբ սահմանվել է վիճակագրական հաշվետվությունների ներկայացման առցանց հարթակում ռեսպոնդենտի կողմից պարտադիր լրացման ենթակա տեղեկությունների ցանկը և այդ ցանկի լրացման հրահանգը։ Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի հունվարի 23-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
03.02.2025
Անասնաբուժական դեղամիջոցների գովազդի թույլտվության մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվության կարգը։ Թույլտվությունը տրամադրելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ հայտատուի կամ նրա կողմից լրազորված անձի կողմից ներկայացված հայտի և պահանջվող փաստաթղթերի հիման վրա:
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի փետրվարի 22-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
03.02.2025
Փոփոխություններ գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ լրացում է կատարվել գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում, որով նախատեսվել է ծրագրի շրջանակներում խաղողի մթերումների նպատակով 2022 թվականին տրամադրված վարկերի մարման ժամկետների երկարաձգման հնարավորություն։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
30.01.2025
Հարկային հսկողությանն առնչվող փաստաթղթեր, իրեր կամ փորձանմուշներ վերցնելու և առգրավելու կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է հարկային հսկողությանն առնչվող փաստաթղթեր, իրեր կամ փորձանմուշներ վերցնելու և առգրավելու նոր կարգ, որի դրույթները համապատասխանեցված են ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններին։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.01.2025
Լրացումներ հարկային հաշվարկների ներկայացման կարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ ՊԵԿ նախագահի համապատասխան հրամանով՝ 2025 թվականի հունվարի 9-ից ուժի մեջ են մտել հարկային մարմնի կողմից ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող՝ հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկների ներկայացման կարգում կատարված լրացումները, որով կարգի դրույթները համապատասխանեցվել են ՀՀ օրենսգրքում մինչ այդ կատարված փոփոխությունների դրույթներին։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
21.01.2025
ՀՀ տարածք սերուցքային կարագի ներմուծման սակագնային արտոնություն կիրառելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով 2024 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2025 թվականի հունիսի 15-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածք սերուցքային կարագի ներմուծումը՝ բացառությամբ ԱՊՀ անդամ պետությունների ծագում ունեցող և արտոնյալ ծագման հավաստագրով ներմուծվող ապրանքների, իրականացվելու է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափով (սահմանված ծավալից ոչ ավել քանակով)` լիցենզիայի առկայության դեպքում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
14.01.2025
Փոփոխություններ բարձր տեխնոլոգիաների ոլորտում շահութահարկի հաշվարկման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով` 2025 թվականի հունվարի 1-ից ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվելու Կառավարության սահմանած` բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակների մասով շրջանառության հարկ վճարողներից կատարված ձեռքբերումները։ Որոշ ծախսերի մասով վերանայվել է նաև շահութահարկ վճարողների համախառն եկամտից նվազեցումների կատարման կարգը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
14.01.2025
Խոշոր եղջերավոր անասունների մսի ներմուծման սակագնային արտոնություն կիրառելու մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշման համաձայն` խոշոր եղջերավոր անասունների մսի 2025 թվականի համար հատկացված 9,5 հազ․ տոննա սակագնային քվոտայի շրջանակներում ներմուծվող մսից 9,0 հազ․ տոննայից ոչ ավելի ծավալով մսամթերքի արտադրության համար նախատեսված միսն ազատվում է ներմուծման մաքսատուրքից։ Սահմանվել են նաև արտադրված մսամթերքի իրացումը հաստատող և սակագնային արտոնությունից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
14.01.2025
Սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նորմուծման սակագնային քվոտա սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2025 թվականի հունվարի 1-ից սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծման նկատմամբ կիրառվում է սակագնային քվոտա, որի շրջանակներում այդ ապրանքները սահմանված ծավալից ոչ ավել քանակով Սերբիայի Հանրապետությունից «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
14.01.2025
Լրացուցիչ պայմաններ և կանոններ՝ Երևան քաղաքում գործունեության որոշ տեսակներ իրականացնելու համար
Հարգելի գործընկերներ.
Երևան քաղաքի ավագանու որոշմամբ Երևան քաղաքի վարչական տարածքում առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտում գործունեություն իրականացնելու համար սահմանվել են լրացուցիչ պայմաններ և կանոններ, որոնք ուղղված են այդ ոլորտներում իրականացվող գործունեության կանոնակարգմանը։ Նշված պայմաններն ու կանոնները չպահպանելը կարող է հանգեցնել այդ գործունեությունների համար տրամադրված թույտվությունների դադարեցմանը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
14.01.2025
Փոփոխություններ աշխատանքային պայմանագրի կնքման կարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ փոփոխություններ են կատարվել աշխատանքային պայմանագրի կնքման կարգում։ Մասնավորապես՝ 2025 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային պայմանագրի կնքումը, փոփոխումը և դադարումը կարող են իրականացվել նաև թվային համակարգի միջոցով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից՝ թվային համակարգի միջոցով իրականացումը դառնալու է պարտադիր։
Փոփոխություններ են կատարվել նաև աշխատանքային պայմանագրում ներառվող պարտադիր պայմաններում, ինչպես նաև մինչև 16 տարեկան անձանց հետ աշխատանքային պայմանագրի կնքման կարգում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
14.01.2025
Աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևեր՝ քաղաքաշինության բնագավառում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատվել են քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված անձանց մասնագետների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը, որոնք տարածվում են 2025 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
14.01.2025
Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատվել են քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների օրինակելի ձևերը: Հրամանի գործողությունը տարածվում է 2025 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
13.01.2025
Երևան համայնքում տեղական տուրքերի և վճարների 2025 թվականի դրույքաչափերի և դրանց գծով արտոնությունների սահմանման մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշումներով՝ սահմանվել են Երևան համայնքում տեղական տուրքերի և վճարների 2025 թվականի դրույքաչափերը, որոնք կիրառվում են 2025 թվականի հունվարի 1-ից։ Միաժամանակ սահմանվել են նաև Երևան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի նվազեցման արտոնությունները և դրանց կիրառման պայմանները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
13.01.2025
Հարկային մարմնի կողմից բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ստացման կարգի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել և 2024 թվականի դեկտեմբերի 28-ից ուժի մեջ է մտել հարկային մարմնի կողմից բանկային հաշվի քաղվածքը ստանալու վերաբերյալ հարկ վճարողին հարցման, ինչպես նաև հարկ վճարողի կողմից հարկային մարմնին բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
13.01.2025
ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ Կառավարության որոշմամբ 2025 թվականի հունվարի 2-ից սահմանվել է ժամանակավոր արգելք ՀՀ տարածքից Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող սաղմոնազգիներից սիգի ձկնկիթի արտահանման համար։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
13.01.2025
Լրացումներ հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պարտադիր պահանջներում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում, ապրանքի տեղափոխության բեռնագրում պարտադիր ներառվում են նաև գործարքի առարկա հանդիսացող ապրանքի (բացառությամբ անշարժ գույքի և հետագծելիության ենթակա ապրանքների) ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, ինչպես նաև հսկիչ նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա դրոշմավորված ապրանքների մատակարարման դեպքում հսկիչ նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը՝ ՀՀ կառավարության սահմանած դեպքերում, կարգով և ժամկետներում, որը սահմանելու է վեցամսյա ժամկետում:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
07.01.2025
Փոփոխություններ բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող գործունեությունից հարկերի հաշվարկման դրույքաչափերում և կարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով ՀՀ կառավարության սահմանած բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից շրջանառության հարկի հաշվարկման դրույքաչափը սահմանվել է 1%։
Միաժամանակ, շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով, սահմանվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներով զբաղվողների անհատույց ստացած նպատակային դրամական միջոցները եկամուտ համարելու առանձին կարգ։ Փոփոխություններն ուժի մեջ են մտել 2025 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
04.01.2025
Նոր պետական աջակցություն՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում
Հարգելի գործընկերներ․
2024 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունվել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որով 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար նոր պետական աջակցություններ են տրամադրվելու բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին: 2026 թվականի հունվարի 1-ից պետական աջակցություն է տրամադրվելու նաև վերոնշյալ տնտեսվարող սուբյեկտների մոտ աշխատանք կատարող աշխատանքային միգրանտներին։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
04.01.2025
Փոփոխություն եկամտային հարկի դրույքաչափերում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող և մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքներում ներգրավված՝ կառավարության սահմանած բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից հաշվարկվող եկամտային հարկի դրույքաչափը 2025 թվականի հունվարի 1-ից սահմանվել է 10 տոկոս, որը գործելու է մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
04.01.2025
Փոփոխություններ հարկային հաշվարկներում դրոշմանիշային վճարի արտացոլման ժամկետներում
Հարգելի գործընկերներ․
Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող՝ հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարները հաշվարկելու և արտացոլելու են համապատասխանաբար եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում), անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի հաշվարկում և (կամ) միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվությունում 2026 թվականի հունվարի 1-ից՝ 2025 թվականի հունվարի 1-ի փոխարեն։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
04.01.2025
Փոփոխություններ՝ ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկի ձևում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով փոփոխություն է կատարվել հարկային մարմին ներկայացվող «Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին» հաշվարկի ձևում:
Նոր հաշվետվաձևատեսակը՝ նախատեսում է հարկային մարմնին լրացուցիչ տվյալներ ներկայացնելու պահանջներ:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
24.12.2024
Փոփոխություններ՝ ներմուծվող որոշ մթերքների զննության և համապատասխանության որոշման համար սահմանված վճարների գանձման իրավակարգավորումներում
Հարգելի գործընկերներ․
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով՝ վերացվել են ներմուծվող որոշ մթերքների զննման ու ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար այդ օրենքով սահմանված վճարները:
Սահմանվել են նաև գանձման և մինչև այդ օրենքի ուժի մեջ մտնելը գումարների պարտավորությունից ավելի վճարված կամ ավելի գանձված վճարի գումարները վերադարձնելու նոր իրավակարգավորումներ: Փոփոխությունն ուժի մեջ է մտել 2024 թվականի նոյեմբերի 21-ին:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
24.12.2024
Լրացումներ՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն սահմանվել է, որ 2025 թվականի հուլիսի 1-ից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ են համարվում նաև հակաճայթիչները, հակաօքսիդիչները, խեժագոյացման արգելակիչները, թանձրացուցիչները, հակաքայքայիչ նյութերը, պատրաստի այլ հավելանյութերը, արգելակման, հիդրավլիկ և այլ հեղուկները։
Սահմանվել է նաև նշված ապրանքատեսակների ներմուծման կամ արտադրողի կողմից արտադրված կամ տարայավորված ապրանքի մատակարարման գործարքների հարկման բազայի նկատմամբ կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
24.12.2024
Փոփոխություններ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրում։ Մասնավորապես սահմանվել է, որ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումն սկսվում է լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից։ Հստակեցվել են նաև ծրագրի շրջանակում լիզինգի տրամադրման պայմանների և սուբսիդավորման գործընթացի վերաբերյալ մի շարք դրույթներ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
24.12.2024
Գյուղատնտեսական ոլորտի շահութահարկի վճարումից ազատման մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող շահութահարկ վճարողները կշարունակեն ազատվել շահութահարկի վճարումից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
24.12.2024
Փոփոխություններ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման պետական աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրում։ Մասնավորապես 2024 թվականի համար սահմանվել է ծրագրի ապահովագրավճարի սուբսիդավորման բյուջե, որն ամբողջությամբ կձևավորվի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
24.12.2024
Նոր պահանջ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության ոլորտում
Հարգելի գործընկերներ.
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի 14-ից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումները ենթակա են փորձաքննության՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
24.12.2024
Որոշ ապրանքների արտահանման արգելքը վերացնելու մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ քաղաքացիական օդանավերի մասերի, երկաթուղային տրանսպորտի շահագործման համար նախատեսված՝ սարքավորումների, կաշվի և մորթու մշակման համար նախատեսված հաստոցների արտահանման արգելքը վերացվել է։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
18.12.2024
Փոփոխություններ ՀՀ ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրում։ Մասնավորապես, լիզինգի աջակցության ծրագրի մասնակիցների թվում ընդգրկվել են նաև համայնքները, իսկ շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց ձեռք բերած լիզինգառուի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մոնիթորինգը վերապահվել է այդ սպանդանոցի շահագործման վայրի մարզի համայնքին։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
18.12.2024
Մի շարք ապրանքների արտահանման լիցենզավորման մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, այլ պողպատի, զտված պղնձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների արտահանումը դեպի երրորդ երկրներ իրականացվում է գլխավոր լիցենզիաների հիման վրա։
Սահմանվել է նաև այդ լիցենզիայի ձևը և տրամադրման կարգը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
18.12.2024
Փոփոխություններ փոխադրամիջոցների գույքահարկի վճարման ժամկետներում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով՝ ֆիզիկական անձանց տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար ընթացիկ հարկային տարվան նախորդող տարիների փոխադրամիջոցների գույքահարկի վճարման համար սահմանվել է նոր ժամկետ, որն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
17.12.2024
Փոփոխություններ պեստիցիդների և ագրոքիմիկատների շրջանառության ոլորտում
Հարգելի գործընկերներ.
«Բուսասանիտարիայի մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխություններով սահմանվել է, մասնավորապես, պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման եզրակացություն տալու նոր կարգ, որն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունիսի 3-ից։
Միաժամանակ, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրությունը և վաճառքը սահմանվել է որպես ծանուցման ենթակա գործունեություն և, այդ փոփոխությամբ պայմանավորված, համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում։
Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2025 թվականի օգոստոսի 3-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
17.12.2024
Փոփոխություններ՝ դեղերի և դեղանյութերի ներմուծման և արտահանման կարգերում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել դեղերի և դեղանյութերի ՀՀ տարածք ներմուծման, ՀՀ տարածքից արտահանման, ինչպես նաև այդ նպատակներով փորձաքննության իրականացման կարգերում։
Փոփոխվել են նաև փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվող պահանջները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
17.12.2024
Փոփոխություն՝ ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ներմուծված ապրանքների համար ԱԱՀ-ի գումարների հաշվանցման կարգում
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ hարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների` 2025 թվականի հունվարի 1-ից ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով և չափով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման հաշվետու ժամանակաշրջանի որոշման մասով գործելու են նոր կարգավորումներ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.12.2024
ՀՀ տարածք էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային արտոնություն կիրառելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2025 թվականի ընթացքում ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծումը 8000 հատից ոչ ավելի քանակով թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառմամբ, որից 3000 հատը թույլատրվում է բացառապես անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտներին։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.12.2024
ՀՀ տարածք կենդանի խոզերի ներմուծման քանակական սահմանափակման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2025թ.-ի հունվարի 1-ից սահմանվել է ժամանակավոր քանակական սահմանափակում ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող 50 կգ կամ ավելի զանգվածով՝ ընտանի տեսակների կենդանի խոզերի Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նկատմամբ։
Սահմանափակումը տարածվում է «Բացթողում՝ ներքին սպառման համար» կամ փոխադարձ առևտրով «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգերով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կենդանիների նկատմամբ և գործում է 6 ամիս ժամկետով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.12.2024
ՀՀ տարածք ցեմենտի ներմուծման լիցենզավորման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2025թ.-ի հունվարի 20-ից մինչև 2025թ.-ի հուլիսի 20-ը «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ցեմենտի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն իրականացվում է գլխավոր լիցենզիաների հիման վրա։
Լիզենզիան տրամադրվում է յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի համար՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.12.2024
Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով ծանուցումների նոր եղանակի մասին
Հարգելի գործընկերներ.
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում կատարված լրացումներով սահմանվել է, որ մաքսային կանոնների խախտում կատարած հարկ վճարողի աշխատակցի, հարկ վճարողի աշխատակից չհանդիսացող ֆիզիկական անձի, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի նկատմամբ հարուցված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթի փաստաթղթերը ծանուցվում են էլեկտրոնային եղանակով:
Սահմանվել է նաև մինչև էլեկտրոնային համակարգի ներդրումը ծանուցման ընթացակարգը:
Փոփոխությունն ուժի մեջ է մտել 2024 թվականի նոյեմբերի 12-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
10.12.2024
Վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին հաշվետվության վերաբերյալ
Հարգելի գործընկերներ․
ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի որոշմամբ հաստատվել է «Վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» հաշվետվության ձևն ու լրացման կարգը։
Միաժամանակ ուժը կորցրած են ճանաչվել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար սահմանված նախկին հաշվետվաձևատեսակները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
10.12.2024
Անմաքս առևտրի խանութի տիրապետողների նախաորակավորման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորման կարգը, որի համաձայն նախաորակավորման նպատակով կարող են դիմել Հայաստանի Հանրապետությունում գրանցված հարկման ընդհանուր համակարգում գործող իրավաբանական անձինք:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
10.12.2024
Ճանապարհային հարկի վճարման գծով արտոնություններ սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ՀՀ կառավարության սահմանած երկրներում հաշվառված տրանսպորտային միջոցների մասով սահմանվել են ՀՀ ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկից փոխադարձության սկզբունքով ազատվելու կամ հարկի նվազ դրույքաչափ կիրառելու արտոնություններ:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
10.12.2024
Փոփոխություններ հսկիչ գնումների ֆինանսավորման և ձեռք բերված ապրանքների տնօրինման ու վերադարձման կարգերում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի նոյեմբերի 29-ից ուժի մեջ են մտել հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգում կատարված փոփոխությունները:
Սահմանվել են նաև հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման նոր կարգն ու ժամկետները:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
10.12.2024
Գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները:
Գյուղատնտեսական կենդանիների շուկաների գործունեություն կազմակերպող տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են այդ շուկաների գործունեության վայրերի մասին ծանուցել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին:
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 20-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
10.12.2024
Փոփոխություններ ՀՀ կրթության տեսչական մարմնի՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի նոյեմբերի 11-ից փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերում։
Փոփոխության արդյունքում, մասնավորապես, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենին և կրթության կազմակերպմանը ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ իրականացվող ստուգումների մասով սահմանվել է նոր ստուգաթերթ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
10.12.2024
Մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արքելքի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ Կառավարության որոշմամբ 2025 թվականի հունվարի 4-ից սահմանվել է ժամանակավոր արգելք մի շարք ապրանքների՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ Հայաստանի Հանրապետությունից դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ արտահանման համար։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
09.12.2024
Ավտոմեքենաների կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելքի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի հունվարի 3-ից սահմանվել է Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման ժամանակավոր արգելք՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վրա։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
09.12.2024
Հարկային պարտավորությունների հաշվառման նոր կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ ՊԵԿ նախագահի համապատասխան հրամաններով սահմանվել են՝ 2025 թվականի հունվարի 1-ից հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներով (այդ թվում՝ ճշտված) առաջացող հարկային պարտավորությունները և հարկային մարմնի կողմից կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված հարկային պարտավորությունները անձնական հաշվի քարտում հաշվառելու նոր կարգը, ինչպես նաև մինչև 2025 թվականի հունվարի 1-ը հաշվառված և չկատարված (չմարված) հարկային պարտավորությունները հարկային մարմնի կողմից վարվող անձնական հաշվի քարտերում հաշվառելու կարգը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
04.12.2024
Նոր վարչական պատասխանատվություն առանց համապատասխան փաստաթղթերի ապրանքների արտահանման համար
Հարգելի գործընկերներ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված լրացումների համաձայն՝ 2024թ․-ի նոյեմբերի 18-ից սահմանվել է նոր վարչական պատասխանատվություն՝ ՀՀ տարածքից օդային տրանսպորտով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ առանց համապատասխան թույլտվության որոշ ապրանքների արտահանման համար, իսկ իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի առկայության դեպքում՝ բռնագրավում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
28.11.2024
Նոր վարչական պատասխանատվություններ սոցիալական աջակցության ոլորտում
Հարգելի գործընկերներ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված լրացումների համաձայն՝ 2026 թվականի մայիսի 14-ից տուգանք է կիրառվելու՝ առանց պետական մարմնում հավաստագրվելու սոցիալական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչները չպահպանելու համար։
Սահմանվել է նաև սոցիալական ծառայություններ տրամադրելու բնագավառում վերահսկողություն իրականացնող պետական մարմինը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
28.11.2024
Փոփոխություններ հարկային հաշվարկների ներկայացման և տույժերի հաշվարկման կարգերում
Հարգելի գործընկերներ.
Համաձայն հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների` 2025 թվականի հունվարի 1-ից հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվող տույժի չափն ավելացել է (ավելացված մեծությամբ տույժը հաշվարկվելու է նաև այն դեպքերում, երբ դրա հաշվարկն սկսվել է մինչև օրենքն ուժի մեջ մտնելը)։
Վերանայվել են նաև հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հարկային հաշվարկների (այդ թվում՝ ճշտված) ներկայացման սահմանափակումները:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
26.11.2024
Լրացումներ եկամտային հարկով չհարկվող եկամուտների կազմում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերի 11-ից եկամտային հարկով hարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում նաև պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող սոցիալական աջակցությունը, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ պայմանագիր կամ հուշագիր կնքած կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից տրամադրվող սոցիալական աջակցությունը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
26.11.2024
Փոփոխություն աշխատանքային պայմանագրի լուծման կարգավորումներում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությամբ սահմանվել է աշխատանքային պայմանագրի լուծման նոր հիմք, որը վերաբերվում է աշխատողի կողմից օրենքով սահմանված լիցենզիան կամ հավաստագիրը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելու դեպքերին։ Փոփոխությունն ուժի մեջ է մտել 2024 թվականի նոյեմբերի 14-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
26.11.2024
Օրենսդրական կարգավորումներ կրիպտոակտիվների վերաբերյալ
Հարգելի գործընկերներ․
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված լրացումների համաձայն` սահմանվել են, մասնավորապես, կրիպտոակտիվի հասկացությունը և պայմանագրով դրա ձեռք բերողի սեփականության իրավունքի ծագման պահի որոշման կարգը։ Միաժամանակ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում սահմանվել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից կրիպտոակտիվի օտարման կամ այլ հիմքով դրա նկատմամբ սեփականության ձեռքբերման դիմաց վճարումը և վճարման ստացումն իրականացվելու են անկանխիկ ձևով՝ անկախ վճարման ենթակա գումարի չափից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
26.11.2024
Փոփոխություններ շրջանառության հարկի հաշվարկի ձևում և լրացման կարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով փոփոխություններ են կատարվել շրջանառության հարկի հաշվարկի ձևում և լրացման կարգում:
Մասնավորապես, հաշվարկի ձևը և լրացման կարգը համապատասխանեցվել են ՀՀ հարկային օրենսգրքում կատարված և 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունների դրույթներին։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
19.11.2024
ՀՀ տարածքից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելքի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ Կառավարության որոշմամբ 2025 թվականի հունվարի 31-ից սահմանվել է ժամանակավոր արգելք մի շարք ապրանքների՝ մասնավորապես սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի, Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման համար։
Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
19.11.2024
Փոփոխություններ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագրի տրամադրման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի նոյեմբերի 17-ից փոփոխություններ են կատարվել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագրի տրամադրման կարգում:
Մասնավորապես, սահմանվել են օրինապահության հավաստագրի տրամադրման նոր պայմաններ, երկարացվել է մաքսային մարմնի կողմից հավաստագրի տրամադրման դիմումների ուսումնասիրության ժամկետը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
19.11.2024
Նոր կարգավորումներ՝ մաքսային հսկողության գոտիներում գործունեություն իրականացնելու համար
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեություն և անմաքս առևտրի խանութներում գործունեություն իրականացնելու թույլտվության տրամադրման մրցույթի իրականացման կարգը։
Մինչև որոշմամբ նախատեսված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելը՝ նշված գոտիներում գործունեություն իրականացնող տնտեսվարողները շարունակում են իրենց գործունեության իրականացումը։
Որոշումն ուժի մեջ է մտել 2024 թվականի նոյեմբերի 17-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
19.11.2024
Առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման սակագնային քվոտայի կիրառման մասին
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը՝ բացառությամբ ԱՊՀ անդամ պետությունների ծագում ունեցող և ներմուծվող ապրանքների, թույլատրվում է սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
19.11.2024
Փոփոխություն՝ անասնաբուժական հսկողության ենթակա առանձին ապրանքների ներմուծման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է բուծման կամ սպանդի նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխվող կենդանի կենդանիների Հայաստանի Հանրապետությունում պարտադիր կարանտինացման ժամկետները և կարգը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։|
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
19.11.2024
Նոր պահանջներ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության եզրակացության տրամադրման համար
Հարգելի գործընկերներ.
2024 թվականի նոյեմբերի 2-ից ուժի մեջ մտած ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ քաղաքաշինական փաստաթղթերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության եզրակացությունը տրվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական եզրակացության առկայությամբ։ Սահմանվել են նաև բացառությունների դեպքեր, երբ փորձաքննության եզրակացությունը տրվում է նախքան շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական եզրակացության տրամադրումը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.11.2024
Փոփոխություններ հարկային մարմին ներկայացվող որոշ հաշվետվաձևատեսակներում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով փոփոխություններ են կատարվել շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի հաշվարկի ձևում, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի հաշվարկի ձևում։
Փոփոխությունները նպատակ ունեն նշված հաշվետվությունների ձևերը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքի դրույթների պահանջներին և ուժի մեջ են մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.11.2024
Փոփոխություններ դեղերի շրջանառության ոլորտի լիցենզավորման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ Կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգերում:
Փոփոխությունները վերաբերվում են, մասնավորապես, ՀՀ օդանավակայաններում ոչ ավիացիոն ծառայությունների համար առևտրային շահագործման թույլտվության պայմանագրով (ենթակոնցեսիա) գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար նոր պահանջների սահմանմանը: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում 2024 թվականի նոյեմբերի 10-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.11.2024
Որոշ ապրանքների՝ ԵԱՏՄ շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել և 2024 թվականի նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել որոշ ապրանքների (միս, թեյ, սուրճ, ներկանյութեր և այլն)` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագիրը։
Ապրանքաշրջանառության մասնակիցները փորձնական ծրագրին մասնակցում են կամավոր հիմունքներով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.11.2024
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի ներմուծման սակագնային քվոտա սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2025 թվականի հունվարի 1-ից սահմանվել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների ներմուծման սակագնային քվոտա, որի շրջանակներում սահմանված ծավալից ոչ ավել քանակով նշված ապրանքի տեսակները Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծման դեպքում կիրառվելու է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ` լիցենզիայի առկայության դեպքում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.11.2024
Փոփոխություններ սպանդանոցներին ներկայացվող պահանջներում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի հոկտեմբերի 25-ից փոփոխություններ են կատարվել սպանդանոցներին ներկայացվող պահանջներում: Սահմանվել է նաև, որ պետական վերահսկողության շրջանակներում սպանդանոցներին ներկայացվող պահանջների խախտումներ հայտնաբերվելու դեպքում սպանդանոցների գործունեության կասեցման դեպքում՝ սպանդանոցային գործունեություն իրականացնող սննդի շղթայի օպերատորը, գործունեության կասեցված ժամանակահատվածում, չի կարող օգտվել «Սպանդանոցների կառավարում» միասնական էլեկտրոնային հարթակից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
07.11.2024
Խաղային կայքերին հասանելիության արգելափակման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների խաղային կայքերի արգելափակման կարգը, ժամկետները և արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների տրման կարգը։
Որոշումն ուժի մեջ է մտել 2024 թվականի հոկտեմբերի 26-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
07.11.2024
Փոփոխություններ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում աշխատողին հատուցումների վճարման կարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարվել է փոփոխություն, որը վերաբերվում է աշխատողի աշխատանքային պայմանների փոփոխման կամ աշխատանքային հարաբերությունների դադարեցման հիմքերով աշխատողի խախտված իրավունքների դատական կարգով վերականգնման դեպքերում հարկադիր պարապուրդի դիմաց աշխատողին կատարվող վճարումներին:
Փոփոխությունը վերաբերվում է հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում աշխատողի կողմից այլ գործատուի մոտ նոր աշխատանքի անցնելու դեպքերում հատուցումների վճարման կարգին:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
05.11.2024
Փոփոխություն «Ներմուծված» մակագրությամբ դրոշմապիտակների տրամադրման հայտի լրացման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է, որ «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտում ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարը չի լրացվում նաև ԱՏԳԱԱ 2936 ծածկագրին դասվող (պրովիտամիններ, վիտամիններ)՝ չհավաստագրվող ապրանքների համար, որոնց դեպքում լրացվում է «չհավաստագրվող» բառը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.10.2024
Փոփոխություններ բժշկական արտադրատեսակների ներմուծման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների ներմուծման կարգում: Վերանայվել են նաև բժշկական արտադրատեսակների ներմուծման (համապատասխանության) հավաստագրի տրամադրման ժամկետները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.10.2024
Փոփոխություններ առողջապահության ոլորտի ստուգումների ստուգաթերթերում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի հոկտեմբերի 19-ից ուժի մեջ են մտել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից առողջապահության ոլորտում ռիսկի վրա հիմնված ստուգումների նոր ստուգաթերթերը, որոնք հիմնականում վերաբերվում են մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման ոլորտում ծառայություններ մատուցող անձանց ստուգումներին:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
28.10.2024
Փոփոխություններ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների մի շարք ստուգաթերթերում։
Փոփոխությունները պայմանավորված են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին վերապահված վերահսկողության ոլորտներում իրականացված ստուգումների ընթացքում խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
28.10.2024
Փոփոխություններ հիպոտեկային վարկի տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման կարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգում՝ կարգի դրույթները ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։ Որոշումն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
28.10.2024
Վիճակախաղերի կազմակերպումից եկամուտների հաշվառման կարգի մասին
Հարգելի գործընկերներ․
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով պայմանավորված, որով վերանայվել են վիճակախաղերի կազմակերպման գործունեության հարկման մոտեցումները, ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը սահմանելու մասին» N 650-Ն որոշումը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
28.10.2024
Միջպետական բեռնափոխադրումներ կատարող ՀՀ կազմակերպությունների գործարար համբավի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանվել են Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ կատարող ՀՀ կազմակերպությունների գործարար համբավին ներկայացվող պահանջները և գործարար համբավի կորստին հանգեցնող փոխադրումների գործունեությանն առնչվող խախտումների ցանկը:
Որոշումներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1 ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08
21.10.2024
Խաղային ոլորտում բանկային հաշիվների պատկանելիության ստուգման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ ֆինանսների նախարարի համապատասխան հրամաններով սահմանվել են վիճակախաղի (տոտալիզատորի) կամ ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ՝ հատուկ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու հանգամանքի ստուգման կարգը:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
21.10.2024
Միջպետական փոխադրումներ կատարող վարորդների մասնագիտական վերապատրաստման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են միջպետական փոխադրումներ կատարող վարորդների մասնագիտական վերապատրաստմանը ներկայացվող պահանջները, մասնագիտական որակավորման քննությունների հանձնման կարգը և մասնագիտական որակավորման վկայականին ներկայացվող պահանջները: Որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
21.10.2024
Փոփոխություններ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարի փոխհատուցման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու կարգում՝ կարգի դրույթները ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների պահանջներին հապապատասխանեցնելու նպատակով։ Որոշումն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1−ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
21.10.2024
Հյուրանոցային ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությանը ներկայացվող չափանիշների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել և 2024 թվականի հոկտեմբերի 21-ից ուժի մեջ են մտել հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից առցանց կամ այլ հարթակներում հյուրանոցային ծառայությունների գովազդներում կամ հյուրանոցային ծառայություն մատուցելու մասին իր կողմից տարածվող հայտարարություններում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտում տեղադրվող տեղեկատվությանը ներկայացվող չափանիշները և տեղեկատվության տեղադրման կարգը:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
21.10.2024
Փոփոխություններ՝ փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի հոկտեմբերի 21-ից փոփոխություններ են կատարվել փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման կարգում։ Մասնավորապես կրճատվել է այն ապրանքների ցանկը, որոնց համար պահանջվում է ներկայացնել համապատասխանության մասին եզրակացություն, ինչպես նաև հստակեցվել է համապատասխանության մասին եզրակացության տրամադրման ընթացակարգը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
21.10.2024
Ազատ տնտեսական գոտում եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ հիմնական գործողությունների ցանկի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել և 2024 թվականի հոկտեմբերի 20-ից ուժի մեջ է մտել ազատ տնտեսական գոտում թույլատրվող գործունեություններից ծրագրային ապահովման մշակման, տվյալների հիմնապաշարների և տեղեկատվական ռեսուրսների մշակման և կիրառման, օպերատիվ ռեժիմում կրիպտոակտիվների՝ բիտկոինների և այլ ալտկոինների ստեղծման գործունեության տեսակների արդյունքներով եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ հիմնական գործողությունների ցանկը:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
21.10.2024
Նոր վարչական պատասխանատվություն՝ հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում սխալ տվյալներ լրացնելու համար
Հարգելի գործընկերներ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված լրացումների համաձայն՝ 2025թ․-ի հունվարի 1-ից սահմանվել է վարչական պատասխանատվություն՝ հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելու համար՝ անգամ այն դեպքերում, երբ հարկային հաշվարկում այդպիսի տվյալների ներառումը չի առաջացրել և չի կարող առաջացնել հարկի նվազեցում:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
16.10.2024
Կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման հետ կապված ընթացակարգերի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով սահմանվել են կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման հետ կապված ընթացակարգերը, որի համաձայն՝ 2024 թվականի հոկտեմբերի 2−ից հետո՝ երեք ամսվա ընթացքում անձը (այդ թվում՝ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված՝ փախստական ճանաչված անձը) կարող է դիմել իր կենսաթոշակային խնայողությունները Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգ տեղափոխելու համար։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
14.10.2024
Էներգետիկայի ոլորտում գաղտնի համարվող տեղեկատվության բացահայտման մասին
Հարգելի գործընկերներ.
«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումներով սահմանվել է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետության կամ համայնքի հիմնադրած, ինչպես նաև 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ կազմակերպություններին առնչվող՝ օրենքով նշված տեղեկատվությունը համարվելու է ոչ գաղտնի տեղեկատվություն:
Միաժամանակ, սահմանվել է, որ էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձինք իրավասու են օրենքով սահմանված գաղտնի պահվող տեղեկությունները, ինչպես նաև սպառողներին նույնականացնող տվյալները բացահայտելու հարկային մարմնին՝ վերջինիս կողմից հարկային հսկողության շրջանակում օգտագործելու նպատակով: Փոփոխություններն ուժի մեջ են մտել 2024 թվականի հոկտեմբերի 11-ից:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
14.10.2024
Հարկման հատուկ համակարգերին վերաբերող փաստաթղթերի ձևերում կատարված փոփոխությունների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ ՊԵԿ նախագահի համապատասխան հրամաններով փոփոխություններ են կատարվել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարության, ինչպես նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ձևերում: Փոփոխությունները նպատակ ունեն նշված փաստաթղթերի ձևերը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխված դրույթների պահանջներին և ուժի մեջ են մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
14.10.2024
Փոփոխություններ եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկի ձևում և լրացման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով փոփոխություններ են կատարվել եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական և տարեկան հաշվարկների ձևերում և լրացման կարգերում՝ հաշվարկների ձևերը և լրացման կարգերի դրույթները ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների պահանջներին հապապատասխանեցնելու նպատակով։ Փոփոխությունները վերաբերում են ստացված շահումներից եկամտային հարկի հաշվարկման կարգին և դրույքաչափերին։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
14.10.2024
Որոշ ապրանքների ներմուծման սակագնային քվոտայի կիրառման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով 2024 թվականի հոկտեմբերի 1-ից սահմանվել է մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված սինթետիկ թելերից միջուկով կարի թելերի և կայծակ-ճարմանդների և դրանց մասերի առանձին տեսակների ներմուծման սակագնային քվոտա, որի շրջանակներում սահմանված ծավալից ոչ ավել քանակով նշված ապրանքները «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։ Արտոնությունը գործելու է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
14.10.2024
Ծխախոտի արտադրանքի՝ ԵԱՏՄ շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման ժամկետների սահմանման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0, 2404 19 000 և 2404 11 000 9 ծածկագրերին դասվող ապրանքների (ծխախոտային արտադրանքի)՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման ժամկետները, ինչպես նաև 2404 11 000 9 ծածկագրին դասվող ծխախոտային արտադրանքի՝ առանց դրոշմավորման իրացման թույլատրելի ժամկետները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
14.10.2024
Նոր պահանջ՝ ֆինանսական հաստատությունների կողմից հարկային մարմնին տեղեկությունների տրամադրման վերաբերյալ
Հարգելի գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն՝ օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակումն ապահովելու նպատակով 2024 թվականի հոկտեմբերի 21-ից ուժի մեջ է մտնելու ֆինանսական հաստատությունների կողմից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հաշվետերերի և վերահսկող անձանց ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմնին ներկայացնելու օրենսդրական պահանջը: Ֆինանսական հաստատությունները նշված տեղեությունները հարկային մարմնին ներկայացնելու են 2024 թվականի և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների համար:
Սահմանվել են նաև տեղեկությունների ներկայացման դեպքերը, ինչպես նաև՝ պատասխանատվություն՝ վերը նշված տեղեկությունները օրենսգրքով սահմանված դեպքերում հարկային մարմնին չտրամադրելու կամ խախտումով տրամադրելու համար։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
08.10.2024
Զբոսաշրջության բնագավառում անվտանգության կանոնների ստուգման ստուգաթերթ սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի սեպտեմբերի 28-ից ուժի մեջ է մտել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների նոր ստուգաթերթը` զբոսաշրջության բնագավառում անվտանգության կանոնների ստուգման վերաբերյալ: Ստուգաթերթի հարցաշարում ընդգրկված որոշ կետերի համար սահմանվել են ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետներ:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
08.10.2024
Պետական տուրքի միասնական հաշվի գործարկման մասին
Հարգելի գործընկերներ.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն՝ 2026 թվականի հունվարի 1-ից միասնական հաշվից և վարչական ակտի միասնական հաշվից բացի գործելու է նաև պետական տուրքի միասնական հաշիվ, որը հերթական տարեկան (օրենքով սահմանված դեպքերում՝ ամսական և եռամսյակային) պետական տուրքի գծով պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջետային հաշիվ է: Սահմանվել են նաև պետական տուրքի միասնական հաշվում պետական տուրքի գծով պարտավորությունների հաշվառման ընթացակարգերը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
07.10.2024
Անձանց փոխկապակցված ճանաչելու մասին հարկային մարմնի ղեկավարի որոշման ծանուցման և ուժի մեջ մտնելու ընթացակարգի փոփոխության մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով փոփոխություններ են կատարվել ՀՀ ՊԵԿ նախագահի 2018 թվականի փետրվարի 15-ի N 65-Ն հրամանում, որով, մասնավորապես, սահմանվել է, որ երրորդ անձից (այդ թվում` պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա անձանց ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու մասին որոշումն ընդունվելուց հետո այն կազմող ստորաբաժանման կողմից մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում և ուժի մեջ է մտնում հարկ վճարողին հանձնված համարվելու օրվան հաջորդող օրվանից: Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
07.10.2024
Ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման թրեյդ-ին առևտրի մասին
Հարգելի գործընկերներ.
2024 թվականի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը, որով ընդլայնվել են ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի իրականացման շրջանակները:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
07.10.2024
Փոփոխություններ ծխախոտային արտադրանքի անվտանգության նկատմամբ վերահսկողության իրականացման ստուգաթերթում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի սեպտեմբերի 20-ից կիրառվում է նոր ստուգաթերթ՝ Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող՝ ծխախոտային արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
03.10.2024
Փոխադրումների մենեջերների մասնագիտական որակավորման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորմանը և մասնագիտական որակավորման քննություններին ներկայացվող պահանջները, մասնագիտական որակավորման վկայական տալու կարգը և մասնագիտական որակավորման վկայականի նկարագիրը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
03.10.2024
Նոր ստուգաթերթ՝ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2024թ.-ի սեպտեմբերի 20-ից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների հետ կապված կիրառվելու է նոր ստուգաթերթ, որը վերաբերվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջների նկատմամբ վերահսկողությանը։ Փոփոխություններ են կատարվել նաև նախադպրոցական կրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողության ստուգաթերթում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
02.10.2024
Երևան համայնքում տեղական տուրքերի և վճարների արտոնություններ սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ Երևան քաղաքի ավագանու որոշմամբ՝ Երևան համայնքում պետական ենթակայությամբ գործող սոցիալական պաշտպանության կազմակերպությունների շենքերի և շինությունների նախագծման թույլտվությունների մասով։ 2024 թվականի համար սահմանվել են տեղական տուրքի և տեղական վճարի արտոնություններ:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
01.10.2024
Ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի պահուստավորման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկում, դրանց կուտակման ծավալների նորմերում և կուտակման ժամանակացույցում։ Որոշումն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
01.10.2024
Փոփոխություններ՝ խաղողի մթերումների վարկավորման նպատակով բյուջետային երաշխիքների տրամադրման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման 2024 թվականի ժամկետները։
Սահմանվել է նաև առանց ապահովման լրացուցիչ միջոցների բյուջետային երաշխիքների տրամադրման հնարավորություն, ինչպես նաև նախատեսվել են բյուջետային երաշխիքի տրամադրման աջակցությունից օգտվելու որոշ սահմանափակումներ:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
30.09.2024
Փոփոխություններ մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ Կառավարության որոշմամբ 2024 թվականի սեպտեմբերի 13-ից փոփոխություններ են կատավել մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման կարգում, որով, մասնավորապես, լիցենզավորումն իրականացնող լիազոր մարմին է սահմանվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, հանվել է լիցենզավորման համար պահնորդի և (կամ) թիկնապահի հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները ներկայացնելու պահանջը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
25.09.2024
Տեսաձայնագրությունների պահոցին հասանելիության և պահոցի տվյալներից օգտվելու կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել են հարկային հսկողության ընթացքում իրականացվող տեսաձայնագրությունների պահոց մուտք գործելու և տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, տվյալներից օգտվելու, տվյալները պահպանելու, ոչնչացնելու կարգը, տեխնիկական միջոցների ցանկը, տեխնիկական միջոցներ օգտագործելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
24.09.2024
Փոփոխություններ՝ ագրոպարենային ոլորտի աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրում կատարվել են փոփոխություններ։
Մասնավորապես, սահմանվել է, որ շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման նպատակով 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը սուբսիդավորվում է ՀՀ դրամով տրամադրվող լիզինգի՝ 12, իսկ արտարժույթով տրամադրվող լիզինգի 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող սպանդանոցները շահագործվելու են Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից տրամադրված ցանկում ներառված բնակավայրերի տարածքներում: Բարձրացվել են նաև լիզինգով ձեռքբերվող սարքավորումների արժեքային շեմերը, սահմանվել են կանխավճարի սուբսիդավորումն իրականացնելու ընթացակարգը և սուբսիդավորված գումարների վերադարձման հիմքերը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
23.09.2024
Փոփոխություն տրանսպորտի ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ 2024 թվականի սեպտեմբերի 10-ից տրանսպորտի ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունը կիրառվում է նաև մինչև մեկ տարվա արտադրության միկրոավտոբուսների ներմուծման դեպքում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
23.09.2024
Փոփոխություններ էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2024 թվականի դեկտեմբերի 6-ից ուժի մեջ են մտնելու էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման կարգում կատարված փոփոխությունները, որոնցով, մասնավորապես, նոր ժամկետային սահմանափակումներ են սահմանվել էլեկտրոնային դրամարկղային գրքում գրանցումներ կատարելու առնչությամբ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
17.09.2024
Որոշ ապրանքների` ԵԱՏՄ շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել և 2024 թվականի սեպտեմբերի 6-ից ուժի մեջ է մտել որոշ ապրանքների (յուղեր, պահածոներ, խնամքի միջոցներ, ըմպելիքներ և այլն)` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագիրը։ Ապրանքաշրջանառության մասնակիցները փորձնական ծրագրին մասնակցում են կամավոր հիմունքներով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
16.09.2024
Ներմուծվող որոշ ապրանքների համար համապատասխանության հայտարարագրի առկայության պահանջի ժամանակավոր վերացման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով` Եվրոպական միության անդամ պետություններից, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Իսլանդիայից, Նորվեգիայից, Շվեյցարիայից, Կանադայից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից ԱՏԳ ԱԱ 2508 10 000 0, 2512 00 000 0, 2936 27 000 0, 3105 30 000 0, 3202 90 000 0, 3905 99 900 0 ծածկագրերով ապրանքների ներմուծման դեպքում բեռի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթի՝ համապատասխանության հայտարարագրի առկայության պահանջը չի տարածվում: Նշված պահանջը չտարածվելու նորմը գործում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
16.09.2024
Փոփոխություններ նպաստների հաշվարկման կարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել նպաստների հաշվարկման կարգում։ Մասնավորապես, կանոնակարգվել են նպաստի հաշվարկման ժամանակ այլ գործատուի վճարած եկամտի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հարցերն այն դեպքերում, երբ՝ վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համարվում է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն: Որոշումն ուժի մեջ է մտել 2024 թվականի օգոստոսի 30-ից և տարածվում է այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակության (այդ թվում՝ հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած) առաջին օրը 2024 թվականի հունվարի 1-ն է կամ դրանից հետո։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
10.09.2024
Ուղևորափոխադրումների, առևտրային և խաղային ավտոմատների միջոցով գործունեության մասով ներկայացվող հայտարարության նոր ձևերի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով 2024 թվականի սեպտեմբերի 1-ից լրացում է կատարվել ՀՀ ՊԵԿ նախագահի 2024 թվականի հունիսի 25-ի N 794-Ն հրամանում։ Մասնավորապես, սահմանվել է, որ «Պետական տուրքի մասին» օրենքի 19.8-րդ հոդվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հրամանով սահմանված ձևով հայտարարությունն առաջին անգամ ներկայացնում են 2024 թվականի հոկտեմբեր ամսվանից սկսած։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
10.09.2024
Ռոյալթիի բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերի նվազեցման մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է մետաղական օգտակար հանածոյի օտարումից ռոյալթիի բազայի հաշվարկման նպատակով ՀՀ հարկային օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ֆինանսական ծախսերի նվազեցման կարգը, դեպքերը և չափերը։ Որոշումն ուժի մեջ է մտել 2024 թվականի օգոստոսի 31-ից և կիրառվում է 2023 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների համար ռոյալթիի բազայի հաշվարկման նպատակով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
10.09.2024
Փոփոխություններ առողջապահական բնագավառի աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկություններում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշման համաձայն` փոփոխություններ են կատարվել առողջապահական բնագավառի աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկություններում։
Մասնավորապես, վերանայվել են աշխատաժամանակի շաբաթական նորմալ տևողությունները սահմանող ցանկերը, ուժը կորցրած է ճանաչվել շաբաթական 24 ժամ նորմալ տևողությամբ աշխատանքները սահմանող դրույթը։
Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
09.09.2024
Սնդիկի արտահանման և ներմուծման կարգերի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի սեպտեմբերի 18-ից սահմանվել են Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման և Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգերը, որոնց համաձայն նշված գործարքները կարող են իրականացվել լիազոր մարմի կողմից տրամադրված արտահանման համաձայնության կամ ներմուծման միանգամյա լիցենզիայի առկայության դեպքում։
Ֆիզիկական անձանց կողմից սնդիկի արտահանումը կամ ներմուծումը, որպես անձնական օգտագործման ապրանք, արգելվում է։
Այս նորմերը չեն տարածվում վտանգավոր թափոնների ցանկերում ներառված սնդիկի թափոնների վրա։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
09.09.2024
Ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են կատարվել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգում։ Մասնավորապես, սահմանվել է, որ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցման դեպքում ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ֆիզիկական անձինք հաշվառվում են հարկային մարմնում՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անձանց կողմից հարկային մարմին ֆիզիկական անձանց վերաբերյալ ներկայացված տեղեկատվության հիման վրա:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
03.09.2024
Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են կատարվել հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոններում։
Մասնավորապես, սահմանվել են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրումների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքերում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնները:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
03.09.2024
Oրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարությունը 2024 թվականի օգոստոսի 8-ին ընդունել է համապատասխան որոշում, որով սահմանվել են Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների կողմից Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման դեպքերը, տեղեկատվության բովանդակությունը ու տեղեկատվության տրամադրման կարգը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
02.09.2024
Միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանի և դրա կիրառման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով հաստատվել է միկրոկազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը, որի նպատակը միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարմանը և ֆինանսական հաշվետվությունների պատրաստմանն օժանդակելն է։ Նոր հաշվային պլանի կիրառումն ուժի մեջ է մտել 2024 թվականի օգոստոսի 22-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
02.09.2024
Փոփոխություններ՝ արտահանումը ժամանակավորապես արգելված ապրանքների ցանկում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի օգոստոսի 23-ից փոփոխություն է կատարվել Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշման մեջ:
Արտահանման արգելք կիրառված ապրանքների ցանկից հանվել են հեղուկային և օդային պոմպերը, տպագրության և թեթև արդյունաբերության մեջ օգտագործվող որոշ մեքենասարքավորումներ և այլ ապրանքատեսակներ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
02.09.2024
Սնդիկի հավելիչով արտադրանքի ՀՀ-ից արտահանման և ՀՀ ներմուծման արգելքի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի օգոստոսի 14-ից սահմանվել է սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը, որոնց համար գործում է ժամանակավոր արգելք Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում։ Որոշմամբ սահմանված են նաև բացառությունների դեպքեր, որոնց նկատմամբ սահմանված արգելքը չի տարածվում: Արգելքը գործում է վեց ամիս ժամկետով։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
28.08.2024
Փոփոխություններ` բուսաբուծության աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ բուսաբուծության աջակցության ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Մասնավորապես սահմանվել է, որ ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտիներ հայտարարված համայնքներում՝ ծրագրի շրջանակներում իրականացված ցանքերին հասցված վնասներից տուժած շահառուներին կտրամադրվի փոխհատուցում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
28.08.2024
Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագիրքը հաստատելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 2024 թվականի հուլիսի 30-ի N 1955-Ն հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագիրքը: Կանոնագրքին միանալը տնտեսական ընկերությունների կողմից կամավոր է:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
28.08.2024
Փոփոխություններ ՀՀ կրթության տեսչական մարմնի` ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի օգոստոսի 10-ից փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերում։ Մասնավորապես, նոր խմբագրությամբ են սահմանվել նախադպրոցական ուսումնական հաստատությունում մանկավարժական աշխատողներին ներկայացվող և հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության կազմակերպման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ իրականացվող ստուգումների ստուգաթերթերը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
28.08.2024
Երթուղիների փոխադրավարձը սահմանելու պահանջների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի օգոստոսի 19-ից հաստատվել են կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների փոխադրավարձը սահմանելու պահանջները։ Մասնավորապես սահմանվել է, որ փոխադրավարձի փոփոխությունը կարող է վերանայվել մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և հաստատվել երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ: Սահմանվել են նաև երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը օբյեկտիվ պատճառներով վերանայելու կարգավորումները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
27.08.2024
Փոփոխություններ` գնումների գործընթացի կազմակերպման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել գնումների գործընթացի կազմակերպման կարգում։ Սահմանվել է, որ ընտրված մասնակիցն իրավունք ունի գնման պայմանագրի կնքումից հետո ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կատարել գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջում` պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագրի հիման վրա: Հստակեցվել է նաև ֆակտորինգի պայմանագրի կնքման կարգը։ Լրացումները ուժի մեջ են մտնելու 2025 թվականի փետրվարի 2-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
27.08.2024
Աղետի գոտիների տարածքներում աջակցության ծրագրերի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի օգոստոսի 16-ից ուժի մեջ է մտել Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում տնտեսավարողներին աջակցության տրամադրման ծրագիրը։
Ծրագրի նպատակն է աջակցել աղետի գոտիներ հայտարարված համայնքներում գործունեություն իրականացնող և աղետից տուժած առևտրային կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին կամ ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի սեփականատերերին: Միաժամանակ 2024 թվականի օգոստոսի 16-ից ուժի մեջ է մտել նաև նշված մարզերում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգը։ Որոշմամբ սահմանված են շահառուների շրջանակը, պատճառված վնասի դիմաց փոխհատուցման չափերը, դիմումի ներկայացման ժամկետները և այլ կարգավորումներ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
27.08.2024
Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցողների կողմից ձևակերպված պատվերների մասով տվյալների բազայի հասանելիության մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ձևակերպված պատվերների մասով տվյալների բազայի հասանելիության ընթացակարգը, ինչը նշանակում է, որ նշված անձինք հարկային մարմնին և տրանսպորի բնագավառի պետական լիազոր մարմնին հասանելի պետք է դարձնեն ձևակերպված պատվերների մասով որոշմամբ սահմանված տվյալները:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
27.08.2024
Կաթնամթերքի` ԵԱՏՄ շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ԱՏԳ ԱԱ 0401, 0402, 0403, 0404, 0405, 0406, 2105 00, 2202 99 910 0, 2202 99 950 0, 2202 99 990 0 ծածկագրերին դասվող ապրանքների (կաթնամթերք)՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագիրը։ Ապրանքաշրջանառության մասնակիցները փորձնական ծրագրին մասնակցում են կամավոր հիմունքներով: Նշված ծածկագրերին դասվող ապրանքախմբերի համար փորձնական ծրագիրն ուժի մեջ է մտել 2024 թվականի օգոստոսի 9-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
27.08.2024
Նոր ստուգաթերթ անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության ստուգման վերաբերյալ
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի օգոստոսի 10-ից փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերում և, միաժամանակ, սահմանվել է նոր ստուգաթերթ` անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության ստուգման վերաբերյալ:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
27.08.2024
Գարեջրի` ԵԱՏՄ շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ԱՏԳ ԱԱ 2203 00 010 0, 2203 00 090 0, 2203 00 100 0, 2202 91 000 0 ծածկագրերին դասվող ապրանքների (գարեջուր)՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագիրը։ Ապրանքաշրջանառության մասնակիցները փորձնական ծրագրին մասնակցում են կամավոր հիմունքներով: Նշված ծածկագրերին դասվող ապրանքախմբերի համար փորձնական ծրագիրն ուժի մեջ է մտել 2024 թվականի օգոստոսի 2-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
27.08.2024
Ֆիզիկական անձանց կողմից առանց հարկերի վճարման ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների նոր չափաքանակների մասին
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման` 2024 թվականի օգոստոսի 19-ից սահմանվել են ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքները միջազգային փոստային առաքումներով կամ փոխադրողի կողմից, ինչպես նաև օդային տրանսպորտից տարբերվող՝ տրանսպորտի այլ տեսակով կամ հետիոտնային եղանակով ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով ՀՀ տարածք առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ներմուծման բնաիրային և արժեքային նոր չափաքանակները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
26.08.2024
Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրի սահմանափակումների կիրառման հիմք հանդիսացող իրավախախտումների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի օգոստոսի 19-ից սահմանվել են լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելու կամ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին չընդգրկելու, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի վկայականի գործողությունը կասեցնելու համար հիմք հանդիսացող իրավախախտումների ցանկը: Սահմանվել է նաև թուլլ տրված իրավախախտումների արդյունքում հաշվարկված կամ լրացուցիչ առաջադրված պարտավորությունների այն սահմանաչափը, որի պարագայում վերը նշված գործողությունները կատարվելու են:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
26.08.2024
Սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգի փոփոխությունների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի օգոստոսի 10-ից սահմանվել է կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակով օգտագործման համար իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից լիազորված մարմին պայմանագրի կնքման հայտի ներկայացման նոր կարգ։ Մասնավորապես՝ հայտերը ներկայացվում են առձեռն, փոստի, էլեկտրոնային փոստի միջոցով կամ «Բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի միջոցով։ Իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հայտերը ներկայացվում են միայն հարթակի միջոցով, իսկ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում՝ առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային փոստով։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
26.08.2024
Գույքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն բռնագրավելու կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2024 թվականի օգոստոսի 19-ից ուժի մեջ է մտել հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը, որի սահմանումը պայմանավորված է ՀՀ հարկային օրենսգրքի դրույթների պահանջներով։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
21.08.2024
Փոփոխություններ մայրության նպաստի նշանակման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված չաշխատող շահառուին կամ ժամանակավոր պաշտպանություն ստացած չաշխատող փախստական շահառուին նույնպես նշանակվում և վճարվում է մայրության նպաստ, եթե նրա ժամանակավոր անաշխատունակության թերթիկը բացվել է կամ երեխան ծնվել է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2024 օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում և մայրության նպաստ նշանակելու համար դիմումը ներկայացվել է մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ից հաշված՝ 140 օրվա ընթացքում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
20.08.2024
Փոփոխություններ՝ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում կատարվել են փոփոխություններ։
Մասնավորապես խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում նախատեսվել է ՀՀ կառավարության կողմից բյուջետային երաշխիքի տրամադրում։
Բացի նշված վարկերից, պահածոների արտադրության նպատակով պտուղբանջարեղենի մթերումներ իրականացնողների համար նախատեսվել է նաև լրացուցիչ վարկի տրամադրման հնարավորություն՝ պատրաստի արտադրանքի տարայավորման համար։
Երկարաձգվել են նաև ծրագից օգտվելու նպատակով պայմանագրերի կնքման ժամկետները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
20.08.2024
Փոփոխություններ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ Կառավարության որոշմամբ 2025 թվականի հունվարի 28-ից ուժի մեջ են մտնելու ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունները, որով, մասնավորապես, սահմանվել է, որ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ է նաև նիկոտին չպարունակող արտադրանքը, որը հավաստվում է համապատասխանության գնահատմամբ՝ համապատասխանության հայտարարագրման եղանակով: Սահմանվել են նաև նոր հասկացություններ և սպառողական փաթեթվածքի մակնշման նոր պահանջներ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
20.08.2024
Փոփոխություններ ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ Կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում։
Մասնավորապես, մասնակիցների ցանկում ներգրավվել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը։
Սահմանվել է շահառուի և ծրագիր իրականացնող կապալառու կազմակերպության միջև կնքվող պայմանագրի ժամանակահատվածը, շահառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, հստակեցվել են նաև վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցման և սուբսիդավորված գումարի հետ վերադարձման դեպքերը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
05.08.2024
Պետական տուրք` գեոդեզիական և քարտեզագրման գործունեության ոլորտում
Հարգելի գործընկերներ.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումների համաձայն՝ 2024 թվականի օգոստոսի 4-ից պետական տուրք է սահմանվել գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայականները վերաձևակերպելու կամ դրանց կրկնօրինակները տրամադրելու համար։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
02.08.2024
Փոփոխություն բժշկական արտադրատեսակների սպասարկման ոլորտի լիցենզավորման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ Կառավարության որոշմամբ 2024 թվականի օգոստոսի 4-ից փոփոխություն է կատավել Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգում, համաձայն որի` այդ ոլորտում լիցենզիաների կամ նոր ներդիրի տրամադրումն իրականացվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից տրված դրական փորձագիտական եզրակացության հիման վրա։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
02.08.2024
Մանվածքների որոշ տեսակների ներմուծման սակագնային քվոտա սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի հուլիսի 20-ից սահմանվել է ԱՏԳ ԱԱ 5307 10 000 0 և 5307 20 000 0 ծածկագրերին դասվող ջութե մանրաթելերից կամ 5303 ապրանքային դիրքում ընդգրկված այլ թելատուների մանածագործական մանրաթելերից մանվածքների ներմուծման սակագնային քվոտա, որի շրջանակներում նշված ապրանքները «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով՝ յուրաքանչուր տարվա համար 1 տոննայից ոչ ավելի ծավալով ՀՀ ներմուծման դեպքում, կիրառվելու է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։ Սահմանվել է նաև արտոնության կիրառման վերջնաժամկետ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.07.2024
Լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների լիցենզիաների կասեցման հիմքերի մասին
Հարգելի գործընկերներ.
2024 թվականի հուլիսի 18-ից ուժի մեջ են մտել «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունները, որոնցով սահմանվել է, որ հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորությունները նշված ոլորտներում տրված լիցենզիայի կասեցման հիմք են համարվում, եթե դրանք ժամկետանց են 10 և ավելի օր։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
24.07.2024
Պետական միասնական գրանցամատյանում չգրանցված տնտեսվարողների պետական գրանցման ճանաչման և նրանց կողմից դրամական միջոցների օգտագործման մասին
Հարգելի գործընկերներ․
2024 թվականի հունիսի 25-ից ուժի մեջ են մտել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում կատարված փոփոխությունները և լրացումները, որոնցով, մասնավորապես, գործակալության տեղեկատվական համակարգում ներառված, սակայն պետական միասնական գրանցամատյանում չգրանցված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից իրենց պետական գրանցման ճանաչման համար դիմումների ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2024 թվականի դեկտեմբերի 1-ը: Միաժամանակ, սահմանվել է, որ գործակալության տեղեկատվական համակարգում ներառված այն իրավաբանական անձանց, որոնց վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն, Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերում բացված բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները Կառավարության սահմանած կարգով և ժամկետներում կարող են ուղղվել սոցիալական բնույթի ծախսերի ֆինանսավորմանը այդ իրավաբանական անձանց՝ տեղեկատվական համակարգում արտացոլված գործադիր մարմնի ղեկավարի կողմից:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
24.07.2024
Փոփոխություններ ազատ տնտեսական գոտու շահագործման պայմաններում և շահագործողների եկամուտների հարկման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով 2024 թվականի հուլիսի 18-ից սահմանվել է, որ ազատ տնտեսական գոտու շահագործողները շահութահարկի վճարումից ազատվում են՝ ՀՀ տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտում իրականացվող գործունեությունից՝ ՀՀ աղբյուրներից կամ ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտների մասով։ Սահմանվել են նաև եկամտի այն տեսակները, որոնց մասով շահութահարկի վճարումից ազատման արտոնությունը չի կիրառվում։
Միաժամանակ «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով սահմանվել է նաև ազատ տնտեսական գոտում թույլատրվող գործունեության տեսակները, ինչպես նաև հստակեցվել են ազատ տնտեսական գոտու շահագործման պայմանները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
23.07.2024
Խաղային գործունեության ոլորտում նոր օրենսդրական կարգավորումների մասին
Հարգելի գործընկերներ.
2024 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ նոր օրենքը, որով սահմանվել են խաղային գործունեության ոլորտին առնչվող կարգավորումները։
Օրենքի ընդունմամբ պայմանավորված` համապատասխան փոփոխություններ են կատարվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, որով սահմանվել է, որ մետաղադրամով և (թղթադրամով) շահագործվող ավտոմատների միջոցով խաղային գործունեության իրականացումը պետական օրենքի 19.8-րդ հոդվածով սահմանված կարգով արտոնագրման ենթակա չէ, ինչպես նաև պետական տուրք է սահմանվել բուքմեյքերական գործունեության կազմակերպման համար։ Փոփոխություններ են կատարվել նաև ստացված շահումներից եկամտային հարկի հաշվարկման կարգում և դրույքաչափերում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
23.07.2024
QR գծիկավոր կոդի գործարկման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումների համաձայն՝ 2026 թվականի հունվարի 1-ից կիրառվելու է նոր՝ QR գծիկավոր կոդ։ Այն իրենից ներկայացնում է մեքենայական ընթերցվող պատկեր (պիտակ), որի միջոցով հավաստվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի` հարկ վճարողի անձնական էջից արտատպված կամ ներբեռնված փաստաթղթի՝ հարկային մարմնի կողմից վավերացված լինելու հանգամանքը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
23.07.2024
Նոր սահմանափակումներ հիպոտեկային վարկի տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման կարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության մի շարք վարչական տարածքներում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի ձեռք բերման համար 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով եկամտային հարկը չի վերադարձվելու, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված վարկերի մասով եկամտային հարկը կվերադարձվի միայն այն դեպքում, եթե անշաժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում։ Բացի այդ, նվազեցվել է նաև 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկի տոկոսների մասով յուրաքանչյուր եռամսյակի համար վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարի առավելագույն չափը, որը 1.5 միլիոն դրամի փոխարեն կազմելու է 750 հազար դրամ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
23.07.2024
Սահմանվել է ԵՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասով իրավասու (լիազորված) մարմին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասով իրավասու (լիազորված) մարմինը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն է։ Սահմանվել է, նաև, որ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊ ընկերության և լիազորված մարմնի միջև կնքվում է պայմանագիր, որով սահմանվում են լիազորված մարմնի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի միջև ծագող հարաբերությունները կանոնակարգող դրույթներ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
22.07.2024
Փոփոխություններ մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունների համար պետական տուրքի գանձման կարգում
Հարգելի գործընկերներ.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 1-ից փոփոխություններ են կատարվելու մաքսային մարմինների կողմից իրականացվող որոշ մաքսային գործառնությունների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերում, ինչպես նաև պետական տուրք է սահմանվել մաքսային մարմինների կողմից ապրանքների համապատասխան ապրանքագիտական փորձաքննությունների իրականացման և եզրակացության տրամադրման համար։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
22.07.2024
Փոփոխություն՝ սննդամթերքի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է այն երկրների ցանկը, որոնցից թույլատրվում է մինչև 2026 թվականի մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության տարածք՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով՝ ներմուծել անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկում ներառված որոշ ապրանքներ՝ անկախ այդ ցանկում երրորդ երկրների կազմակերպությունների ընդգրկված չլինելու հանգամանքից կամ սահմանափակված կարգավիճակից:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
22.07.2024
Նոր կարգավորումներ՝ անձի կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման առնչությամբ
Հարգելի գործընկերներ․
Օրենքում կատարված լրացումներով սահմանվել են օրենսդրական կարգավորումներ՝ կապված անձի համար Հայաստանի Հանրապետությունում գործող կուտակային կենսաթոշակային այլ ֆոնդերում կատարված կուտակային հատկացումները Հայաստանի Հանրապետությունում գործող կուտակային կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու հետ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
16.07.2024
Դեղերի գրանցումների փորձաքննությունների ծախսերի փոխհատուցման ծրագրի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել և 2024 թվականի հուլիսի 5-ից գործում է դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական միության, ռազմավարական նշանակություն ունեցող դեղերի, միայն Հայաստանում կիրառման ենթակա դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի), արտերկրում հայկական արտադրության դեղերի գրանցումների փորձաքննությունների ծախսերի 50 %-ի փոխհատուցման նոր ծրագիրը։ Ծրագրի շահառու է համարվում դեղերի արտադրության լիցենզիա ստացած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, ով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ կնքել է պայմանագիր փոխհատուցման տրամադրման մասին։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
16.07.2024
Փոփոխություններ անասնաբուծության ճյուղում իրականացվող աջակցության փորձնական ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ Կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրում։
Մասնավորապես, երկարաձգվել է ծրագրին դիմելու ժամկետը՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը, ինչպես նաև ընդլայնվել է ներդրումային ծրագրերի մոնիթորինգի, գնահատման ու աուդիտ իրականացնող ընկերությունների ցանկը, հստակեցվել են եզրակացությանը ներկայացվող պահանջները, ծրագրի իրականացման գործընթացին վերաբերող դրույթները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
16.07.2024
Փոփոխություններ գործունեության որոշ տեսակների կազմակերպման արտոնագրի տրամադրմանն առնչվող փաստաթղթերում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ ՊԵԿ նախագահի 2024 թվականի հունիսի 25-ին ընդունված N 794-Ն հրամանով սահմանվել են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներ (ուղևորափոխադրումներ, մետաղադրամով կամ թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտուր, ոչ շահումային խաղեր) իրականացնելու վերաբերյալ հայտարարության նոր ձևերը և դրանց լրացման կարգերը, ինչպես նաև արտոնագրի ձևը։
ՀՀ ՊԵԿ նախագահի 2019 թվականի հոկտեմբերի 21-ի N 686-Ն գործող հրամանն ուժը կորցրած է ճանաչվել 2024 թվականի սեպտեմբերի 1-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
15.07.2024
Երևան համայնքում տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ Երևան քաղաքի ավագանու որոշման մեջ կատարված փոփոխությունների համաձայն՝ ընդլայնվել են 2024 թվականի մայիսի 5-ից Երևան համայնքում քաղաքաշինության բնագավառի 2024 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերի մասով սահմանվածՙ զրոյական դրույքաչափի կիրառման արտոնությունների շրջանակները:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
12.07.2024
Փոփոխություններ՝ Երևան համայնքում արտաքին գովազդի և արտաքին գովազդի միջոցի տեղաբաշխման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ Երևան քաղաքի ավագանու որոշմամբ՝ 2024 թվականի հուլիսի 14-ից փոփոխություններ են կատարվել Երևան համայնքում արտաքին գովազդի և արտաքին գովազդի միջոցի տեղաբաշխման կարգում ու պայմաններում, ինչպես նաև այդ գործընթացի մասնակիցների փոխհարաբերություններում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
12.07.2024
Նոր հաշվետվություն՝ ռազմավարական պաշարներ հանդիսացող որոշ արտադրատեսակների վերաբերյալ
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ (բժշկական նշանակության գույք) ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների կողմից ներկայացվող՝ ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ հաշվետվությունների ձևն ու լրացման կարգը։
Սույն հաշվետվությունները կազմակերպությունները լիազոր մարմին են ներկայացնում ընթացիկ տարվա յուրաքանչյուր կիսամյակի ավարտին մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
12.07.2024
Նոր փոփոխություններ միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկով հարկման համակարգերում
Հարգելի գործընկերներ.
2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն՝ նոր սահմանափակումներ են սահմանվել միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկով հարկման համակարգերում իրականացվող գործունեությունների ցանկում, բարձրացվել են շրջանառության հարկի դրույքաչափերը, ինչպես նաև, առևտրական և հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից բացի, նվազեցումներ են սահմանվել նաև այլ գործունեությունների մասով:
Մասնավորապես, 2025 թվականի հունվարի 1-ից առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ՝ անկախ առևտրի ձևից (մանրածախ կամ մեծածախ) և գործունեության վայրից (Երևան քաղաք կամ Երևան քաղաքից դուրս): Փոփոխություն է կատարվել նաև հարկման հատուկ համակարգ անցնելուց ԱԱՀ-ի վերաձևակերպումների կարգում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
10.07.2024
Փոփոխություններ ծանր, վնասակար համարվող պաշտոնների ցանկում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշման համաձայն` փոփոխություններ են կատարվել ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկում։ Մասնավորապես, առողջապահության և սոցիալական ապահովության բնագավառի պաշտոններին վերաբերող մասը շարադրվել է նոր խմբագրությամբ, որն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
02.07.2024
Փոփոխություններ հիպոտեկային վարկի տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման ընթացակարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշման համաձայն` փոփոխություններ են կատարվել հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձման ընթացակարգում։ Փոփոխությունները մասնավորապես վերաբերում են հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների ու ՀՀ պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ տեղեկատվության ներկայացմանը այն դեպքում, երբ անձին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ինչպես նաև ավել վերադարձված եկամտային հարկի գումարները՝ ՀՀ պետական բյուջե վերադարձնելու կարգին։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
02.07.2024
Մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելքի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ Կառավարության որոշմամբ 2024 թվականի հուլիսի 3-ից սահմանվել է ժամանակավոր արգելք մի շարք ապրանքների՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ Հայաստանի Հանրապետությունից դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ արտահանման համար։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
01.07.2024
Նոր օրենսդրական կարգավորումներ մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության առնչությամբ
Հարգելի գործընկերներ․
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններով 2024 թվականի հունիսի 24-ից սահմանվել են մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող սովորողի հետ օրենսդրությամբ սահմանված դեպքերում աշխատանքային պայմանագրի կնքման առանձնահատկությունները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
25.06.2024
Լրացումներ կրթության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներում
Հարգելի գործընկերներ.
2025 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնելու կրթության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունության տեսակներում կատարված լրացումները, որոնց համաձայն՝ մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացումը և մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացումը սահմանվել են որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ։
Նշված գործունեություններ իրականացնելու լիցենզիայի տրամադրման համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով սահմանվել է պետական տուրք:
Որոշակի փոփոխություններ են կատարվել նաև մինչ այդ սահմանված՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներում:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
24.06.2024
Նոր օրենսդրական կարգավորում կորպորատիվ կառավարման կանոնագրքի վերաբերյալ
Հարգելի գործընկերներ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված լրացումներով նոր օրենսդրական կարգավորում է սահմանվել կորպորատիվ կառավարման կանոնագրքի վերաբերյալ: Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը ներդրումների խթանման ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականության մշակող լիազոր մարմնի կողմից հաստատվող իրավական ակտ է, որը պարունակում է տնտեսական ընկերության կառավարման արդյունավետության բարձրացմանը, մասնակիցների իրավունքների պաշտպանությանը, գործունեության թափանցիկությանը և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված սկզբունքներ և ուղենիշներ: Տնտեսական ընկերությունների կողմից կանոնագրքին միանալը կամավոր է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Լրացումն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունիսի 8-ից:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
20.06.2024
Համալիր հարկային ստուգումների ցանկը չհրապարակելու մասին
Հարգելի գործընկերներ.
Փոփոխություններ են կատարվել ՀՀ հարկային օրենսգրքում, համաձայն որոնց 2024 թվականի հունիսի մեկից համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը հաստատելիս և դրանում փոփոխություններ կատարելիս հարկային մարմինը չի հրապարակի ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
19.06.2024
Ծանուցման ենթակա նոր գործունեության տեսակ սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ․
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ՝ 2024 թվականի դեկտեմբերի 8-ից լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի հավատարմագրային կառավարման գործունեությունը նույնպես սահմանվել է որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակ: Միաժամանակ, լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերը հավատարմագրային կառավարման իրավունք ձեռք բերելու և բաժնեմասերը հավատարմագրային կառավարման հանձնումը գրանցելու համար սահմանվել է պետական տուրք:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
17.06.2024
Սահմանափակումներ՝ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարի փոխհատուցման կարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների գործունեության արդյունքներով ձևավորվող շահույթից ֆիզիկական անձանց բաշխվող շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարի պետական բյուջեից փոխհատուցման հետ կապված կիրառվելու են սահմանափակումներ:
Դա նշանակում է, որ շահաբաժին վճարող ՀՀ ռեզիդենտ կազմակերպության նկատմամբ կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված որոշակի իրավախախտումների առկայության դեպքերում շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարների մասով պետական բյուջեից փոխհատուցում չի տրամադրվելու։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
17.06.2024
ՍԵՅՖ պայմանագրով բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման պայմանների մասին
Հարգելի գործընկերներ․
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումների համաձայն՝ 2024 թվականի մայիսի 30-ից սահմանվել են ՍԵՅՖ պայմանագրով` բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման պայմանների վերաբերյալ օրենսդրական կարգավորումներ:
Մասնավորապես, ՍԵՅՖ պայմանագրով ներդրողը պարտավորվում է Ընկերության սեփական կապիտալում ներդնել դրամական միջոցներ, իսկ Ընկերությունը պարտավորվում է այդ պայմանագրով սահմանված պայմանները վրա հասնելու դեպքում թողարկել և ներդրողի օգտին տեղաբաշխել համապատասխան քանակի, տեսակի բաժնետոմսեր:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
12.06.2024
Փոփոխություններ շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման օրենսդրական կարգավորումներում
Հարգելի գործընկերներ․
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2024 թվականի հունիսի 21-ից շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեություն կարող է իրականացվել ոչ միայն Երևան քաղաքի վարչական տարածքում, այլ նաև ՀՀ մյուս համայնքների վարչական տարածքներում։
Նշված գործունեությունն իրականացվելու է սահմանված կարգով տրամադրվող թույլտվությունների հիման վրա, որոնց տրամադրման համար սահմանվել է տեղական տուրք։ Միաժամանակ, փոփոխություն է կատարվել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, որով վարչական տուգանք է սահմանվել համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեություն իրականացնելու համար թույլտվության սահմանված պայմանները չպահպանելու համար։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
12.06.2024
ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ Կառավարության որոշմամբ 2024 թվականի հուլիսի 2-ից սահմանվել է ժամանակավոր արգելք ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման համար։
Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
10.06.2024
Ավտոմեքենաների կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելքի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի հուլիսի 2-ից սահմանվել է Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման ժամանակավոր արգելք՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վրա։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
10.06.2024
Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառման ու պահման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ է մտել վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառման և պահման կարգը, որով կարգավորվում են ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վերահսկողության ընթացքում բացահայտված՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող արտադրանքի խմբաքանակի հաշվառման ու պահման իրականացման հետ կապված հարաբերությունները: Եթե տնտեսավարող սուբյեկտը պարզել է, որ ներմուծված, արտադրված, վերամշակված, պատրաստված կամ իր վաճառած արտադրանքը վտանգավոր է, ապա անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում պետք է դրա մասին սահմանված ձևով առձեռն կամ պաշտոնական էլեկտրոնային փոստով ծանուցի տվյալ արտադրանքի մատակարարին, տեսչական մարմնին, այլ պետական մարմիններին, որոնք արտադրանքից բխող վտանգը նվազեցնելու կամ զսպելու վերաբերյալ գործողություններ կատարելու լիազորություն ունեն, իսկ եթե արտադրանքը դրվել է շրջանառության մեջ՝ նաև սպառողներին։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
10.06.2024
Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագրի տրամադրման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց օրինապահության հավաստագրի տրամադրման կարգը, հավաստագրի տրամադրման համար անհրաժեշտ պահանջները, գործողության ժամկետը։ Օրինապահության հավաստագիր ունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման արագացման և պարզեցման նպատակով կարող են սահմանվել պարզեցված ընթացակարգեր, որոնց ցանկը և կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
10.06.2024
Հարկային պարտավորությունների ապահովման նպատակով գույքի արգելանքը այլ միջոցներով փոխարինելու մասին
Հարգելի գործընկերներ.
2025 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերվում են հարկային պարտավորությունների ապահովման՝ գույքի արգելանքի միջոցը Օրենսգրքով սահմանված կարգով հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով փոխարինելու գործընթացին:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
04.06.2024
Երևան համայնքում տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ Երևան քաղաքի ավագանու որոշումներում կատարված լրացումների համաձայն՝ 2024 թվականի մայիսի 23-ից Երևան համայնքում շինարարության ոլորտի, մասնավորապես, Երևան համայնքի ենթակայությամբ գործող պետական և համայնքային ուսումնական հաստատությունների կառուցման և վերակառուցման շինարարական թույլտվությունների մասով: 2024 թվականի համար սահմանվել են տեղական տուրքերի դրույքաչափերի արտոնություններ:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
04.06.2024
Փոփոխություններ դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում
Հարգելի գործընկերներ.
2024 թվականի մայիսի 8-ից մի շարք փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Դեղերի մասին» ՀՀ օրենքում, որոնցով պայմանավորված` փոփոխություններ են կատարվել նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում (պետական տուրք է սահմանվել դեղերի և բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման ոլորտում փորձաքննությունների, ԵԱՏՄ սահմանած կարգով դրանց գրանցումը գործողության մեջ պահելու և փորձաքննություն չպահանջող փոփոխության մասին ծանուցումն ընդունելու համար), ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում (պատասխանատվություն է սահմանվել նաև դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից օրենքով նախատեսված հաշվետվությունը չներկայացնելու համար)։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստ
03.06.2024
Պայթուցիկ նյութերին և հրագործական արտադրատեսակներին առնչվող գործունեության լիցենզավորման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով 2024 թվականի մայիսի 1-ից սահմանվել են պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների կիրառման կամ պայթեցման աշխատանքների կատարման, պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի, պահեստավորման կամ տեղափոխման, հրագործական արտադրատեսակների կիրառման (շահագործման) լիցենզավորման կարգերը, իսկ 2024 թվականի մայիսի 14-ից` նաև հրագործական արտադրատեսակների առևտրի (իրացման), պահեստավորման կամ տեղափոխման լիցենզավորման կարգը: Նշված որոշումներով սահմանվել են նաև բացառություններ:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
31.05.2024
Կատարողական վարույթը կանոնակարգող նոր իրավական ակտի մասին
Հարգելի գործընկերներ.
2025 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու կատարողական վարույթը կանոնակարգող նոր` «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքը` միասնական իրավաբանական հասկացություններով, նոր համակարգով, համապարփակ և ընդհանուր մոտեցումներով միավորված նորմերով, որի արդյունքում ուժը կորցնելու է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
27.05.2024
Կերային հավելումների պետական գրանցման համար պետական տուրք սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումների համաձայն՝ 2024 թվականի մայիսի 17-ից պետական տուրք է սահմանվել կերային հավելումների պետական գրանցման համար:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
20.05.2024
Կրճատվել են Կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող տնտեսվարողների համար սահմանված հարկային արտոնությունները
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների՝ 2024 թվականի մայիսի 4-ից դադարում են կիրառվել Կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների համար սահմանված՝ շահութահարկով հարկման բազայի և շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները: Սահմանվել են նաև արտոնության դադարեցմանն առնչվող անցումային կարգավորումներ:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
16.05.2024
Նոր վարչական պատասխանատվություն կառուցապատման ոլորտում
Հարգելի գործընկերներ․
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված լրացումների համաձայն՝ 2026թ․-ի հունվարի 1-ից սահմանվել է տուգանք՝ նոր կառուցված և շահագործման հանձնված բազմաբնակարան շենքի նախագծային փաստաթղթերը կառուցապատողի կողմից օրենքով սահմանված կազմով կամ ժամկետում բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին չփոխանցելու, ինչպես նաև այդ փաստաթղթերի հանձնման-ընդունման ակտի օրինակը օրենքով սահմանված ժամկետում համայնքի ղեկավարին չներկայացնելու համար:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
14.05.2024
Պետական տուրք որոշ ապրանքների արտահանման լիցենզիաներ, թույլտվություններ, հավաստագրեր տրամադրելու համար
Հարգելի գործընկերներ․
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումների համաձայն՝ 2024 թվականի մայիսի 13-ից պետական տուրք է սահմանվել ԱՏԳ ԱԱ 7108, ԱՏԳ ԱԱ 7110 ծածկագրերին դասվող ապրանքների արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար: Սահմանվել են նաև բացառությունների դեպքեր, երբ նշված գործառնությունների համար պետական տուրք չի գանձվում:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
14.05.2024
Պայթուցիկ նյութերի և հրագործական արտադրատեսակների արտադրության, ներմուծման, արտահանման լիցենզավորման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով 2024 թվականի մայիսի 4-ից սահմանվել են պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման կամ արտահանման (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի և պայթեցման սարքավորումների, ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների) և հրագործական արտադրատեսակների արտադրության, ներմուծման կամ արտահանման լիցենզավորման կարգերը:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
14.05.2024
Փոփոխություններ՝ ԵՏՄ ապրանքների արտահանման դեպքերում հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման կարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ 2024 թվականի մայիսի 5-ից Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության տարածք օդային տրանսպորտով ապրանքների արտահանման դեպքերում հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
06.05.2024
Փոփոխություն՝ պեստիցիդների ու ագրոքիմիկատների ներմուծման և արտահանման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են մի խումբ պեստիցիդներ ու ագրոքիմիկատներ, որոնք կարող են ներմուծվել և արտահանվել՝ առանց լիազորված մարմնի կողմից տրամադրված պեստիցիդների և ագրոքիմիկատների մասին եզրակացության։
Սահմանվել է նաև նշված խումբ պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման ժամանակ պահանջվող փաստաթղթերի ցանկը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
06.05.2024
Փոփոխություններ դրոշմանիշային վճարի հաշվարկման կարգում
Հարգելի գործընկերներ․
2026 թվականի հունվարի 1-ից հարկային մարմին եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված ամսական հաշվարկ ներկայացվելու դեպքում, այդ հաշվարկում ներառված՝ աշխատողներին հաշվեգրված աշխատավարձի և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման դիմաց ֆիզիկական անձանց վճարված եկամուտների նվազեցումը դրոշմանիշային վճարի հաշվարկման համար նույնպես հաշվի է առնվելու:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.04.2024
ԵԱՏՄ շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանակների ընդլայնման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ` 2024 թվականի մայիսի 1-ից ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող ապրանքների (բնական կամ արհեստական կամ հանքային ջրեր՝ առանց շաքարի) դրոշմավորումն իրականացվելու է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոններով՝ հիմնական մոդելի համաձայն։ Բացառություն են կազմում մինչև 2024թ-ի ապրիլի 30-ը ներառյալ ներկայացված դրոշմապիտակների տրամադրման հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքները, որոնք կարող են հիմնական մոդելի համաձայն չդրոշմավորվել։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.04.2024
Փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգում կատարված փոփոխությունների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի ապրիլի 28-ից փոփոխություն է կատարվել փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգում և ժամկետներում։ Այս ընթացակարգը սահմանված է կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կիրառման, ինչպես նաև տրանսֆերային գնագոյացման կարգավորումների առումով վերահսկվող գործարքների մասով առաջացած հարկային վեճերի լուծման համար:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.04.2024
Նոր վարչական պատասխանատվություն խաղային ոլորտում
Հարգելի գործընկերներ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2024թ․-ի հոկտեմբերի 10-ից սահմանվել է տուգանք՝ օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած վիճակախաղի (տոտալիզատորի) և ինտերնետ շահումով խաղերի կայքերի` օրենքով սահմանված կարգով արգելափակման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
22.04.2024
Նոր վարչական պատասխանատվություն ջրօգտագործման և կենսապաշարներից օգտվելու կարգի պահանջները խախտելու համար
Հարգելի գործընկերներ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2024թ․-ի հուլիսի 1-ից սահմանվել է տուգանք՝ ջրօգտագործման լուծարված հորատանցքեր վերաբացելու, առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու, առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքեր վերաբացելու, ինչպես նաև ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, կենդանական աշխարհից օգտվելու կարգի սահմանված պահանջները չկատարելու համար։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
22.04.2024
Սնանկության գործընթացում հարկերի, տուրքերի և այլ վճարների գծով տույժերի և տուգանքների հաշվարկման մոտեցումների վերանայման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2025թ․-ի հունվարի 1-ից վերանայվել և հստակեցվել է պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու կամ պարտապանին սնանկ ճանաչելու պահից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջաններում լրացուցիչ առաջացած հարկերի, տուրքերի և այլ վճարների պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերում տույժերի և տուգանքների հաշվեգրման կարգը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
20.04.2024
Փոփոխություն սնանկության գործընթացում գտնվող պարտապանի չապահովված պահանջների բավարարման կարգում
Հարգելի գործընկերներ.
Համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների՝ 2024թ․-ի փետրվարի 12-ից սնանկության գործընթացում գտնվող պարտապանի լուծարման վարույթում պարտատերերի չապահովված պահանջները բավարարելու հերթականության ցանկում ներառվել է նաև դրոշմանիշային վճարի գումարը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
16.04.2024
Թեմատիկ հարկային ստուգում` ռիսկային չափանիշների հիման վրա
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 29-ի N 420-Ն որոշման հաստատվել է հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
15.04.2024
Փոփոխություններ՝ դեղագործական արտադրանքի ներմուծման թույլատվական փաստաթղթերի տրամադրման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի մարտի 29-ից փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետություն դեղագործական արտադրանքի ներմուծման թույլատվական փաստաթղթերի տրամադրման ընթացակարգում։ Մասնավորապես՝ կրճատվել են թույլատվական փաստաթղթերի տրամադրման համար նախատեսված ժամկետները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
12.04.2024
Սերմացուների ներմուծման եզրակացություն ստանալու կարգում կատարված փոփոխությունների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման՝ Հայաստանի Հանրապետություն սերմացուների ներմուծման համար ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից համապատասխան եզրակացության տրամադրման կարգում: Մասնավորապես, վերանայվել և կրաճտվել են եզրակացություն ստանալու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող տվյալներն ու փաստաթղթերը։ Որոշումն ուժի մեջ է մտել 2024 թվականի ապրիլի 5-ից և տարածվում է 2023 թվականի մարտի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.04.2024
Քաղաքաշինության բնագավառում վերաորակավորման կարգի սահմանման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի ապրիլի 5-ից սահմանվել է քաղաքաշինության բնագավառում բազային մասնագիտական կրթություն ունեցող անձանց վերաորակավորման կարգը:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.04.2024
Թեմատիկ հարկային ստուգումների շրջանակների ընդլայնման և նոր գործիքակազմի կիրառման մասին
Հարգելի գործընկերներ.
Համաձայն 2024 թվականի ապրիլի 5-ին ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների՝ թեմատիկ հարկային ստուգման շրջանակում ընդլայնվել են ստուգվող հարցերը, ինչպես նաև ստուգման ժամանակ խախտման փաստը հաստատող հանգամանքները հիմնավորելու նպատակով հարկային ծառայողների կողմից օգտագործվող միջոցները։ Մասնավորապես, թեմատիկ հարկային ստուգումների ընթացքում հարկային ծառայողներին իրավունք է վերապահվել կիրառել տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ: Ինչպես նաև սահմանվել է դրանց կիրառման ընթացակարգը:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
10.04.2024
Հարկ վճարողների բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ստացման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 7-ից հարկային մարմնին իրավասություն է վերապահվել օրենսգրքով սահմանված կարգով ստանալու հարկ վճարողների բանկային հաշիվների քաղվածքները և բանկային հաշիվների ամփոփ տեղեկությունները (բանկային հաշվի, արժույթի, հարկային տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա մնացորդի, ինչպես նաև հարկային տարվա ընթացքում բանկային հաշվին մուտքագրված գումարների հանրագումարի և ելքագրված գումարների հանրագումարի վերաբերյալ տվյալները):
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
09.04.2024
Երևան համայնքում տեղական տուրքերի և վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ Երևան քաղաքի ավագանու որոշումներում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2024 թվականի մարտի 20-ից Երևան համայնքում շինարարության ոլորտի 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի մասով սահմանվել են արտոնություններ:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
02.04.2024
Հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերի դուրսգրման նոր կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում 2025 թվականի հունվարի 1-ից ֆիզիկական անձից կատարվող ձեռքբերումների մասով ձեռքբերման փաստաթուղթը դուրս է գրվելու էլեկտրոնային եղանակով՝ ապրանք ձեռք բերող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից։ Ձեռքբերման փաստաթուղթն էլեկտրոնային եղանակով դուրս է գրվելու ձեռք բերված ապրանքի ընդունման պահին:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
01.04.2024
Բուսաբուծության աջակցության ծրագրի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի մարտի 19-ից հաստատվել է բուսաբուծության աջակցության նոր ծրագիրը։
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին և այն կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը։
Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ մինչև 100 հա (ներառյալ) մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի վրա մշակություն իրականացնող տնտեսավարողը։
Փոխհատուցումը տրամադրվում է գարնանացան հացահատիկային մշակաբույսերի, եգիպտացորենի, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի մշակության համար՝ որոշմամբ սահմանված սահմանաչափերով։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
26.03.2024
Լրացումներ՝ զգայուն ապրանքների ցանկում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի մարտի 15-ից լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկում։
Մասնավորապես ավելացվել են մետաղի մշակման մշակող կենտրոնները, թվային ծրագրային կառավարմամբ խառատային և ֆրեզերային հաստոցները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
26.03.2024
Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու կարգում կատարված փոփոխությունների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի մարտի 15-ից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության տրամադրման ընթացակարգում կատարվել են որոշակի փոփոխություններ։ Մասնավորապես փոփոխվել է ներդրումային ծրագրի իրականացման նպատակով հումքի և (կամ) նյութերի ներմուծման ժամանակահատվածը, իսկ գերակա համարվող ոլորտների ցանկը համալրվել է նոր ոլորտով։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
25.03.2024
Պետական տուրք որոշ ապրանքների արտահանման լիցենզիաներ, թույլտվություններ, հավաստագրեր տրամադրելու համար
Հարգելի գործընկերներ.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումների համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից պետական տուրք է սահմանվել որոշ ապրանքների, մասնավորապես ԱՏԳ ԱԱ 7206, ԱՏԳ ԱԱ 7207, ԱՏԳ ԱԱ 7224 ծածկագրերին դասվող ապրանքների արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
20.03.2024
Փոփոխություններ ներմուծման կամ արտահանման փաստաթղթերի տրամադրման ժամկետներում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության մի շարք որոշումներում կատարված փոփոխությունների արդյունքում կրճատվել են ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող որոշ ապրանքների ներմուծման կամ արտահանման համար պահանջվող փաստաթղթերի տրամադրման ժամկետները: Մասնավորապես կրճատվել են ՀՀ տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման ժամկետները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքների արտահանման կամ ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման ժամկետները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
16.03.2024
ՀՀ գանձապետական հաշիվներին ավել վճարված դրամական միջոցների վերադարձման կամ հաշվանցման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանի՝ 2024 թվականի փետրվարի 27-ից սահմանվել է Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված կամ գանձված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձման կամ հաշվանցման կարգը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
16.03.2024
Երևան համայնքում ավտոտրանսպորտային միջոցի կայանման համար տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ Երևան քաղաքի ավագանու որոշման մեջ կատարված փոփոխության համաձայն՝ Երևան համայնքում վճարովի ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կիրակի օրերին կայանման համար սահմանվել է տեղական վճարի արտոնություն՝ 2024 թվականի համար, որը կիրառվում է 2024 թվականի փետրվարի 13-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
16.03.2024
Երևան համայնքում տեղական տուրքերի և վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ Երևան քաղաքի ավագանու որոշումներում կատարված փոփոխությունների համաձայն՝ Երևան համայնքում քաղաքաշինության բնագավառի 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի մասով սահմանվել են արտոնություններ, որոնք կիրառվում են 2024 թվականի փետրվարի 13-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
16.03.2024
Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված անձանց և հավաստագրված մասնագետների ռեգիստրի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի մարտի 8-ից սահմանվել է քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված անձանց և հավաստագրված մասնագետների ռեգիստրի ձևավորման, տվյալների փոփոխության, լրացման և գրանցամատյանի վարման կարգը:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
15.03.2024
Լիազորված տնտեսական օպերատորների ապրանքների հաշվառման համակարգին ներկայացվող պահանջների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել են լիազորված տնտեսական օպերատորների ապրանքների հաշվառման համակարգին ներկայացվող պահանջները։ Պահանջների կիրառման նպատակներով հաշվառման օբյեկտներ են համարվում ԵՏՄ մաքսային տարածք ներմուծված և հրամանով սահմանված ընթացակարգերով ձևակերպված, ինչպես նաև ԵՏՄ մաքսային տարածքից արտահանվող և հրամանով սահմանված ընթացակարգերով ձևակերպված ապրանքները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
12.03.2024
Զենքի և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզավորման կարգի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի մարտի 1-ից սահմանվել է քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզավորման կարգը, միաժամանակ, սահմանվել են համապատասխան լիցենզիաների ձևերը:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
12.03.2024
Փոփոխություն հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձևում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի փետրվարի 29-ից փոփոխություն է կատարվել հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձևում: Մասնավորապես, հաշվետվության օրինակելի ձևը համապատասխանեցվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
12.03.2024
Փոփոխություններ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նշանակման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, բայց ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ չունեցող անձանց ևս նշանակվում և վճարվում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ, եթե նրանց տվյալները առկա են ՀՀ ներքին գործերի նախարարության տվյալներում։ Նպաստը նշանակվում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
07.03.2024
Թանկարժեք մետաղների արտահանման քվոտա սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2024 թվականի մարտի 1-ից սահմանվել է թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների արտահանման քվոտա, որի շրջանակներում նշված ապրանքների «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանումը թույլատրվում է սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում։ Որոշումը գործում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
07.03.2024
Ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի առգրավման և ոչնչացման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի փետրվարի 24-ից սահմանվել է ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի առգրավման և ոչնչացման կարգը:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
05.03.2024
ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության գնահատման վերաբերյալ
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և հետագայում Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններ արտահանվող ապրանքների համար մաքսային մարմիններին ներկայացվում են Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթեր, բացառությամբ որոշման հավելվածում ներառված ցանկում ընդգրկված տեխնիկական կանոնակարգերի։ Հաստատվել է նաև Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի ցանկը, որոնց մասով առկա է համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության պարտադիր պահանջ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
04.03.2024
Սննդի արդյունաբերությունում օգտագործվող տարաների արտադրության համար նախատեսված լաքերի և ներկերի ներմուծման սակագնային քվոտա սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2024 թվականի փետրվարի 24-ից Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3208 90 190 9 և 3208 90 910 9 ծածկագրերին դասվող սննդի արդյունաբերությունում օգտագործվող պահածոյացման տարաների մետաղական կափարիչների արտադրության համար նախատեսված լաքերի և ներկերի ներմուծման դեպքում կիրառվելու է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ՝ սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով։
Որոշմամբ սահմանվել են նաև մաքսատուրքի սակագնային արտոնության կիրառման նպատակով մաքսային մարմին ներկայացվող փաստաթղթերը:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
04.03.2024
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման հետ կապված փաստաթղթերի ներկայացման էլեկտրոնային եղանակի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ 2024 թվականի մարտի 23-ից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերը, ինչպես նաև իրավունքների սահմանափակումների, դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով։ Որոշմամբ սահմանվել են նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումների, դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստա
04.03.2024
Կամավոր աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշման մեջ կատարված փոփոխությունների համաձայն՝ սահմանվել է կամավոր աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման կարգը, ըստ որի կազմակերպությունը օտարերկրացի կամավոր աշխատող ներգրավելու համար լրացնելու է որոշմամբ սահմանված հայտ՝ միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի կողմից վարվող միասնական էլեկտրոնային հարթակում։ Կարգն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 1-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
28.02.2024
Փոփոխություններ՝ քաղաքացիական և ծառայողական զենքին առնչվող օրենսդրական կարգավորումներում
Հարգելի գործընկերներ․
2024 թվականի փետրվարի 15-ից ուժի մեջ են մտել նոր օրենսդրական կարգավորումներ, որոնցով քաղաքացիական և ծառայողական զենքի հավաքածու կազմելու համար տրամադրվող թույլտվությունների համար սահմանվել են ժամկետային սահմանափակումներ:
Միաժամանակ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2024 թվականի փետրվարի 15-ից քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ ձեռք բերելու, ինչպես նաև դրանք օգտագործելու պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելու համար սահմանվել են տուգանքների նոր մեծություններ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
27.02.2024
Առևտրային ցանցի գործունեության առանձնահատկությունների սահմանման մասին
Հարգելի գործընկերներ․
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումներով՝ մի շարք առանձնահատկություններ են սահմանվել առևտրային ցանցի գործունեության մասով: Մասնավորապես, սահմանվել են առևտրային ցանցի և մատակարարների միջև արդար առևտրի կանոնները, ինչպես նաև վերջնաժամկետներ են սահմանվել առևտրային ցանցի կողմից մատակարարներին վճարումներ կատարելու համար:
Օրենքն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի մայիսի 6-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
27.02.2024
Պարտադիր հավաստագրման ենթակա բույսերի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի փետրվարի 20-ից սահմանվել է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր հավաստագրման ենթակա բույսերի տեսակների ցանկը, սերմերի և տնկանյութի հավաստագրման ժամկետները, կարգը և այդ նպատակով օգտագործվող ձևաթղթերը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
27.02.2024
Փոփոխություններ հարկերն ու վճարները սահմանված ժամկետում չվճարելու դեպքերում վարչական պատասխանատվության կիրառման առնչությամբ
Հարգելի գործընկերներ․
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2024 թվականի փետրվարի 1-ից պետական հարկերը և պետական վճարները, ինչպես նաև պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում այլևս վարչական պատասխանատվություն չի կիրառվելու:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
20.02.2024
Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության մատուցման իրավունք ձեռք բերելու համար պետական տուրք սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ․
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից պետական տուրք է սահմանվել Էլեկտրոնային հարթակով թեթև մարդատար ավտոմոբիլներով, ինչպես նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման ծառայության մատուցման իրավունք ձեռք բերելու համար:
Պետական տուրքը սահմանվում է փոխադրման ընդհանուր արժեքի նկատմամբ և տարբերակվում է կախված փոխադրման արժեքի վճարման եղանակից՝ կանխիկ կամ անկանխիկ:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
20.02.2024
Փոփոխություններ՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի փետրվարի 9-ից փոփոխություններ են կատարվել գնումների գործընթացի կազմակերպման կարգում։ Մասնավորապես սահմանվել է, որ շինարարական ծրագրերի գնման դեպքում մասնակիցը այլևս չի ներկայացնում իր կողմից լրացված ծավալաթերթ-նախահաշիվ։ Մասնակիցը ներկայացնում է իր կողմից հաստատված գրավոր հավաստում՝ հրավերին կցված նախագծային փաստաթղթերով, որը հանդիսանում է կնքվելիք պայմանագրի անբաժանելի մասը:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
20.02.2024
Փոփոխություններ՝ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների ծրագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2025 թվականը։ Ծրագրի շրջանակներում 2024 թվականի փետրվարի 10-ից թույլատրվում է նաև արտարժույթով վարկերի տրամադրումը։ Ընդլայնվել է մշակաբույսերի շրջանակը և հստակեցվել է թերությունների հայտնաբերման դեպքում շահառուի իրավունքները և պարտավորությունները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
20.02.2024
Անհաղթահարելի ուժով պայմանավորված հարկային նվազեցումների և ակտիվի սկզբնական արժեքի որոշման ու ծախսերի փաստաթղթավորման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված հարկի կամ հարկման բազայի նվազեցման կարգը, չափերը, ժամանակահատվածը և ակտիվի սկզբնական արժեքի որոշման և ծախսերի փաստաթղթավորման կարգը։
Նշված կարգը կիրառվում է ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատությունների նկատմամբ, որոնց հաշվառած հիմնադիրների գործունեությունը կասեցվել, դադարեցվել կամ անհնարին է դարձել։ Կարգով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու համար մշտական հաստատությունը մինչև 2024 թվականի հունիսի 30-ը արտոնությունից օգտվելու յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար թղթային եղանակով հարկային մարմին է ներկայացնում դիմում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
19.02.2024
Փոփոխություններ ֆիզիկական անձանց կողմից ուղևորափոխադրումների գործունեությույնից ստացվող եկամուտների հարկման կարգավորումներում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում նաև «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու գործունեությունից ստացվող եկամուտները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
19.02.2024
Հրապարակվել է 2023 թվականի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած հարկ վճարողների ցանկը
Հարգելի գործընկերներ.
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնում տեղադրվել է 2023 թվականի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած հարկ վճարողների ցանկը։ Նշված ցանկում ներառված հարկ վճարողներից կատարված ձեռքբերումների գծով ծախսերը շահութահարկով հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
14.02.2024
Հարկման բազայի որոշման նպատակով ընկուզավորների բնական կորուստների չափերի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող ընկուզավորների պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը, որոնք հետևանք են պահպանման ժամանակ դրանցում պարունակվող ջրի գոլորշիացման։ Որոշումը տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
14.02.2024
Փոփոխություն ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցը օգտագործելու համար պատասխանատվության կիրառման կարգում
Հարգելի գործընկերներ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված լրացման համաձայն՝ 2023թ․-ի փետրվարի 10-ից ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցը օգտագործելու համար վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական տուգանքի՝ օրենսգրքով սահմանված չափի վճարման պարտավորությունից, եթե լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերվելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
13.02.2024
Ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները ռիսկային համարելու չափանիշների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբՙ սահմանվել են ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները ռիսկային համարելու չափանիշները, որոնք կիրառվելու են 2024 թվականի հուլիսի 1−ից:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
13.02.2024
Պետական տուրք մաքսային մարմինների կողմից ապրանքի ժամանակավոր պահպանության համար
Հարգելի գործընկերներ.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումների համաձայն՝ 2024 թվականի օգոստոսի 1-ից պետական տուրք է սահմանվել մաքսային մարմինների կողմից ԱՏԳ ԱԱ որոշ ապրանքային դիրքերին, մասնավորապես ԱՏԳ ԱԱ 8429, ԱՏԳ ԱԱ 8701 և այլն, դասվող ապրանքների ժամանակավոր պահպանության համար:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
13.02.2024
Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ոլորտում կատարված փոփոխությունների մասին
Հարգելի գործընկերներ.
2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնելու «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերվում են մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացմանը։ Մասնավորապես, ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը թույլատրվելու է միայն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով, իսկ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք պետք է միանան հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում պատվիրատուին տրամադրեն պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն: Վերջիններս մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել նաև էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով։
Այս փոփոխություններով պայմանավորված` սահմանվել է նաև պետական տուրք, ինչպես նաև փոփոխություններ են կատարվել մի շարք այլ իրավական ակտերում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
13.02.2024
Փոփոխություններ օրինապահ հարկ վճարողների հավաստագրման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշներում և օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգում։ Մասնավորապես, հավաստագրի համար տնտեսավարողը կարող է դիմել, եթե ի թիվս այլ չափանիշների, դիտարկվող ժամանակահատվածի կեսից ավելի ամիսների համար հաշվարկել է 0-ից մեծ ԱԱՀ-ի հարկման բազա, ինչպես նաև դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ առկա չեն հարկ վճարողի առնչությամբ կամ դրա պաշտոնատար անձի նկատմամբ տնտեսական հանցագործությունների կամ մաքսանենգության դեպքերի վերաբերյալ նախաձեռնված և չավարտված քրեական վարույթներ։ Միաժամանակ, սահմանվել է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի նոր ձև` լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու համար։
Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2024 թվականի ապրիլի 1-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
13.02.2024
Փոփոխություններ՝ ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ վերահսկողության իրականացման ստուգաթերթերում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի փետրվարի 2 ից փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման վերաբերյալ ստուգաթերթերում։ Մասնավորապես խմբագրվել են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և պահանջների ստուգման վերաբերյալ ստուգաթերթերը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
13.02.2024
Փոփոխություններ ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջներում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ 2024 թվականի հունվարի 30-ից փոփոխություններ են կատարվել ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջներում, որոնցով, մասնավորապես, ուժը կորցրած են ճանաչվել ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքում կազմակերպչի կողմից ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման և արտահանման գործընթացը կազմակերպելուն ուղղված գործողություններ իրականացնելու պահանջները:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
06.02.2024
Կամավոր աշխատանքի ժամանակահատվածն աշխատանքային փորձառություն համարելու ընթացակարգի վերաբերյալ
Հարգելի գործընկերներ.
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով սահմանվել է կամավոր աշխատանքի ժամանակահատվածն աշխատանքային փորձառություն համարելու վերաբերյալ տեղեկանքի կամ երաշխավորագրի տրամադրման կարգը, որի համաձայն՝ կազմակերպության կողմից կամավորի վերաբերյալ տվյալները «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» հարթակում լրացնելուց հետո, տեղեկանքն ինքնաշխատ տարբերակով ներբեռնվելու է։
Նշված կարգն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է 2023 թվականի հոկտեմբերի 13-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
05.02.2024
Պողպատի ջարդոնի և թափոնի որոշ տեսակների արտահանման թույլտվության մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի հունվարի 29-ից մինչև 2024 թվականի հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում թույլատրվել է ընդհանուր մինչև 5000 տոննա ԱՏԳ ԱԱ 7204 21 100 0 դասակարգչին համապատասխանող 8% կամ ավել նիկելի պարունակությամբ պողպատի ջարդոնի և (կամ) թափոնի Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխումը և/կամ երրորդ երկրներ արտահանումը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
05.02.2024
Փոփոխություններ ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման վերաբերյալ ստուգաթերթերում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի հունվարի 19-ից փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման վերաբերյալ ստուգաթերթերում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
30.01.2024
Փոփոխություններ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառներում իրականացվող ստուգումների վերաբերյալ ստուգաթերթերում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի հունվարի 19-ից փոփոխություններ են կատարվել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառներում իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մի շարք ստուգաթերթերում, որոնք վերաբերվում են անվտանգությանը ներկայացվող պահանջների պահպանման ստուգմանը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
30.01.2024
Հավաստագրված սերմեր և տնկանյութ արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանի վարման կարգի և ձևի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետությունում հավաստագրված սերմեր և տնկանյութ արտադրող, ներկրող ու արտահանող ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշվառման գրանցամատյանի վարման ընթացակարգը և գրանցամատյանում հաշվառման հայտի ձևը: Սահմանվել է նաև, որ հայտատուն գրանցամատյանում հաշվառվում է 2 տարի ժամկետով։
Նշված ժամկետը երկարաձգելու համար հայտատուն մինչև դրա լրանալը՝ 15 աշխատանքային օր առաջ, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հաշվառման ժամկետը երկարաձգելու հայտ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
30.01.2024
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության տրամադրման նոր ծրագրի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի հունվարի 12-ից սահմանվել է աջակցության տրամադրման նոր ծրագիր՝
2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար։ Ծրագրի շրջանակում ուսուցման դասընթացին ընդգրկված շահառուին փոխհատուցվում է ուսման վարձը և վճարվում է կրթաթոշակ, իսկ գործատուին տրամադրվում է փոխհատուցում աշխատանքային պայմանագրի կնքման ծրագրով սահմանված ժամկետներում՝ շահառուին վճարվող աշխատավարձի և աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի ու օրենսդրությամբ սահմանված վճարների համար։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
30.01.2024
Առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման նոր սակագնային քվոտայի կիրառման մասին
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2024 թվականի հունվարի 1-ից սահմանվել է նոր սակագնային քվոտա՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման համար:
Նշված սակագնային քվոտայի շրջանակներում առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծումն ազատվում է ներմուծման մաքսատուրքից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.01.2024
ՀՀ-ից արտահանման և ՀՀ ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ Կառավարության որոշմամբ 2024 թվականի փետրվարի 13-ից սահմանվել է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց համար գործում է ժամանակավոր արգելք Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում։
Որոշմամբ սահմանված են նաև բացառությունների դեպքեր, որոնց նկատմամբ սահմանված արգելքը չի տարածվում:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.01.2024
Երևան համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ Երևան քաղաքի ավագանու որոշումների՝ Երևան համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի մասով սահմանվել են արտոնություններ, որոնք կիրառվում են 2024 թվականի հունվարի 1-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
23.01.2024
Երևան համայնքում տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի դրույքաչափերի սահմանման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշումներով՝ սահմանվել են Երևան համայնքում տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի նոր դրույքաչափերը, որոնք կիրառվում են 2024 թվականի հունվարի 1-ից:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
22.01.2024
Զբոսաշրջության ոլորտի նոր իրավական կարգավորումների մասին
Հարգելի գործընկերներ.
2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու «Զբոսաշրջության մասին» ՀՀ նոր օրենքը, որով զբոսաշրջային ոլորտում ծագող մի շարք իրավահարաբերությունների մասով սահմանված են միանգամայն նոր կարգավորումներ։
Մասնավորապես, զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը սահմանվել է որպես ծանուցման ենթակա գործունեություն, ինչպես նաև սահմանվել են ոլորտում ներգրավված անձանց որակավորման մի շարք պահանջներ։ Այս օրենքի ընդունմամբ պայմանավորված` փոփոխություններ են կատարվել նաև մի շարք այլ իրավական ակտերում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
22.01.2024
Միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված որոշ ապրանքների մաքսային հսկողության համար պետական տուրք սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումների համաձայն՝ 2024 թվականի մարտի 1-ից պետական տուրք է սահմանվել ՀՀ ներմուծված և այնուհետև ՀՀ-ից միևնույն մաքսային հայտարարագրով արտահանվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մաքսային հսկողության համար:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
16.01.2024
Վարչական պատասխանատվություն կառուցապատումը նախատեսված ժամկետներում չավարտելու համար կառուցապատումը նախատեսված ժամկետներում չավարտելու համար
Հարգելի գործընկերներ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2024թ․-ի հունվարի 4-ից սահմանվել է տուգանք՝ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
16.01.2024
Ապրանքային նշանի իրավատիրոջ իրավունքների փոխանցումը գրանցելու կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի դեկտեմբերի 29-ից սահմանվել է ապրանքային նշանի իրավատիրոջ իրավունքների փոխանցումը գրանցելու մասին դիմումի ձևը, դրա լրացման, ներկայացման և քննարկման կարգը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
15.01.2024
Էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2024 թվականի հունվարի 1-ից սահմանվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ սակագնային արտոնություն, որի շրջանակներում նշված ապրանքները «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծման դեպքում կիրառվելու է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ՝ քանի դեռ չի լրացել նշված որոշմամբ սահմանված ներմուծման սահմանաչափը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
15.01.2024
ՀՀ-ից որոշ կենդանիների չմշակված մորթերի արտահանման ժամանակավոր արգելքի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ Կառավարության որոշմամբ րերին դասվող որոշ ապրանքների՝ մասնավորապես խոշոր եղջերավոր անասունների, ձիազգի կենդանիների2024 թվականի հունվարի 22-ից սահմանվել է ԱՏԳ ԱԱ ծածկագ, ոչխարների և այլ չմշակված մորթերի Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման ժամանակավոր արգելք։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
15.01.2024
ՀՀ տարածք ցեմենտի ներմուծման լիցենզավորման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2024թ-ի հունվարի 18-ից մինչև 2024թ-ի հուլիսի 18-ը ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ 2523100000, 2523210000 ծածկագրերին դասվող ցեմենտի) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն իրականացվում է լիցենզիաների հիման վրա։ Լիզենզիան տրամադրվում է յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի համար՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
12.01.2024
Ջրօգտագործման ոլորտում օգտագործված և արդյունահանված պաշարների հաշվառման նոր կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2024թ-ի հունվարի 1-ից սահմանվել է մակերևութային ջրերի օգտագործված պաշարների և ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման նոր կարգ։ Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տեղադրված և կնքված տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը կարող են շահագործվել առանց փոխարինման և վերակնքման, իսկ տվյալների առցանց փոխանցում չապահովող ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը ենթակա են փոխարինման և վերակնքման։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
12.01.2024
Ձկնաբուծարաններում ջրօգտագործման փակ շրջանառու համակարգի ներդրման վերաբերյալ
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի դեկտեմբերի 29-ից ուժի մեջ է մտել ստորերկրյա քաղցրահամ ջրերից ջրօգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդրման կարգը:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.01.2024
Հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների շինությունների նպատակային նշանակության մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի հունվարի 7-ից լրացումներ են կատարվել նախադպրոցական կրթական ծրագրի և նախադպրոցական ծառայության իրականացման լիցենզավորման կարգում: Մասնավորապես, սահմանվել է, որ հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար տարածքի նկատմամբ իրավունքի նպատակային նշանակությունը բնակելի կարող է համարվել մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.01.2024
Նոր ստուգաթերթ մանկական խաղահրապարակների անվտանգության ստուգման վերաբերյալ
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի հունվարի 5-ից ուժի մեջ է մտել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների նոր ստուգաթերթը` մանկական խաղահրապարակների, դրանց համար նախատեսված սարքավորումների եվ ծածկույթների անվտանգության ստուգման վերաբերյալ:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.01.2024
ՏՏ ոլորտին պետական աջակցություն տրամադրելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի դեկտեմբերի 29-ից ուժի մեջ է մտել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը, որով մասնավորապես, սահմանվել են պետական աջակցություն ստացող շահառուների շրջանակը, ինչպես նաև աջակցության տրամադրման պայմանները, չափը և ժամկետները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
08.01.2024
Փոփոխություններ՝ անհատույց ստացված դրամական միջոցների հաշվառման առանձնահատկություններում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով՝ (ուժի մեջ է 2023 թվականի դեկտեմբերի 26-ից և կիրառվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների նկատմամբ) սահմանվել է շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով եկամուտների հաշվառման նոր առանձնահատկություն՝ պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում որպես արդեն իսկ կատարված ծախսերի փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցների մասով։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
08.01.2024
ՏՏ ոլորտի պետական աջակցության ժամկետի փոփոխման մասին
Հարգելի գործընկերներ.
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգվել է ևս մեկ տարով։
Հավաստագրի տրամադրման դիմումների ընդունման վերջին ժամկետ է սահմանվել 2024 թվականի նոյեմբերի 1-ը:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
08.01.2024
Իրազեկոմ լիցենզավորման ոչ ենթակա նախադպրոցական ծառայությունների վերաբերյալ
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 20 դեկտեմբերի 2023 թվականի N 3 պաշտոնական պարզաբանմամբ հստակեցվել են նախադպրոցական այն ծառայությունների տեսակներն ու դրանց շրջանակները, որոնք լիցենզավորման ենթակա չեն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
05.01.2024
Փոփոխություններ՝ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավության որոշմամբ 2024 թվականի հունիսի 26-ից ուժի մեջ են մտնելու ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունները։
Մասնավորապես, նախատեսվել են նոր պահանջներ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների սպառողական փաթեթվածքի վրա տեղադրվող տեղեկատվության համար։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
05.01.2024
Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավության որոշմամբ 2024 թվականի հունիսի 26-ից ուժի մեջ են մտնելու ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության իրավական ակտերի և ՀՀ օրենսդրության համապատասխանեցման անհրաժեշտությամբ պայմանավորված վերանայվել են ծխախոտային արտադրատեսակների՝ մարդու առողջության վրա ունեցած բացասական ազդեցության մասին նախազգուշացումներին վերաբերող պահանջները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
05.01.2024
ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ Կառավարության որոշմամբ 2024 թվականի հունվարի 2-ից սահմանվել է ժամանակավոր արգելք ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման համար։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
05.01.2024
ՀՀ-ից մի շարք ապրանքների դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելքի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ Կառավարության որոշմամբ 2024 թվականի հունվարի 29-ից սահմանվել է ժամանակավոր արգելք մի շարք ապրանքների՝ մասնավորապես սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի, Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման համար։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
04.01.2024
Թույլտվության պահանջի բացառություններ Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների համար
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ՝ սահմանվել է բացառություն Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների համար օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով տրամադրվող թույլտվությունների համար։
Մասնավորապես՝ թույլտվության պահանջ չի առաջանում ֆիզիկական անձանց կողմից ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ցանկում ներառված ապրանքների, ինչպես նաև ակնհայտ առևտրային չափաքանակները չգերազանցող անձնական օգտագործման ապրանքների՝ Հայաստանի Հանրապետությունից արտահանման կամ դրանց տարանցիկ փոխադրման դեպքերում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
26.12.2023
ՀՀ կառավարությանը ակտիվի սկզբնական արժեքի որոշման, հարկման բազայի նվազեցման և ծախսերի փաստաթղթավորման այլ կարգեր սահմանելու իրավասություն վերապահելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի դեկտեմբերի 12-ից սահմանվել են հանրապետական, ճյուղային, տարածքային և կազմակերպության կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման կարգերը։ Մինչև այդ կնքված կոլեկտիվ պայմանագրի կողմերից մեկը կարող է այն ներկայացնել հաշվառման (այդ մասին միաժամանակ գրավոր տեղեկացնելով մյուս կողմին)՝ 2023 թվականի դեկտեմբերի 12-ից հետո եռամսյա ժամկետում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
25.12.2023
Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման նոր կարգի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի հունիսի 5-ից ուժի մեջ է մտնելու քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման նոր կարգը, որով մասնավորապես, սահմանվել են քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման, շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրման, մասնագետների թեստավորման կարգերը և լիցենզավորման ու որակավորման ձևերը։ Միաժամանակ ուժը կորցրած են ճանաչվել կառավարության մի շարք որոշումներ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
25.12.2023
Քաղաքաշինության բնագավառում գրանցված լիցենզիաները ճանաչելու մասին
Հարգելի գործընկերներ.
2023 թվականի նոյեմբերի 22-ին լրացումներ են կատարվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում։
Մասնավորապես սահմանվել է, որ պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական համակարգում ներառված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնց վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն, քաղաքաշինության բնագավառում իրենց անվամբ գրանցված լիցենզիաները ճանաչելու համար պետք է դիմեն լիցենզավորող մարմին։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
21.12.2023
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման ճանաչման մասին
Հարգելի գործընկերներ․
2023 թվականի դեկտեմբերի 17-ից ուժի մեջ են մտել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումները, որոնցով, մասնավորապես, սահմանվել է, որ գործակալության տեղեկատվական համակարգում ներառված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնց վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն, կարող են դիմել գործակալություն՝ իրենց պետական հաշվառումը ճանաչելու համար:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
21.12.2023
Նոր վարչական պատասխանատվություն ձկնաբուծարանների կողմից ջրօգտագործման կարգի պահանջները խախտելու համար
Հարգելի գործընկերներ․
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2023թ․-ի դեկտեմբերի 8-ից սահմանվել է տուգանք՝ ձկնաբուծարանների կողմից առանց փակ շրջանառու համակարգի հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերից ջրօգտագործում իրականացնելու, ինչպես նաև ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման և կիրառման սահմանված պահանջները չկատարելու համար։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
19.12.2023
Մի շարք ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման նոր կարգ
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ՀՀ մշակաբույսերի սերմերի և տնկանյութի ներմուծման և ՀՀ տարածքից դրանց արտահանման նոր կարգ։
Մասնավորապես, մշակաբույսերի սերմերի և տնկանյութի ներմուծումը ՀՀ արգելվում է, եթե ներմուծվող մշակաբույսերի սերմերն ու տնկանյութերը մշակված են ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված քիմիական նյութերով։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
19.12.2023
Փոփոխություն՝ անշարժ գույքի նվիրատվության գործարքների կնքման կարգում
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխության` 2023 թվականի դեկտեմբերի 17-ից անշարժ գույքի նվիրատվության գործարքների վերաբերյալ պայմանագրերը ենթակա են պարտադիր նոտարական վավերացման:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
19.12.2023
Լրացում ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ցանկում
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխության, 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը և (կամ) օտարումը ազատվում է ԱԱՀ-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
18.12.2023
Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով եկամտի հաշվառման նոր առանձնահատկությունների վերաբերյալ
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների (ուժի մեջ է 2023 թվականի դեկտեմբերի 1-ից)՝ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով ՀՀ ներմուծված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի ներմուծողի կողմից օտարման գործարքների համար սահմանվել է եկամտի մեծության հաշվարկման նվազագույն չափ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
18.12.2023
Աշխատողների ներգրավման աջակցություն մշակող արդյունաբերության ոլորտում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման աջակցության նոր միջոցառում։ Միջոցառման շրջանակներում շահառուին աջակցությունը տրամադրվում է շահառուի և աշխատողի միջև աշխատանքային հարաբերությունների առաջին տասներկու ամիսների համար աշխատողների մասով հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի չափով, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր շահառուին մեկ աշխատողի մասով տասներկու ամիսների հաշվարկով 500.000 դրամ: Սահմանվել են նաև միջոցառման շահառուների շրջանակը, աջակցություն ստանալու նպատակով դիմումը լիազոր մարմնին ներկայացնելու կարգը և ժամկետները:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
18.12.2023
Փոփոխություններ եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկի ձևում և լրացման կարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով փոփոխություններ են կատարվել ֆիզիկական անձանց կողմից հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկի ձևում և լրացման կարգում, որի անհրաժեշտությունը բխում է ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման օրենսդրական պահանջներից: Մասնավորապես, հաշվարկի ձևում նախատեսվել են լրացուցիչ տվյալներ ներկայացնելու պահանջներ, ընդ որում, դրանց մի մասը հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա լինելու դեպքում լրացվելու են ինքնաշխատ եղանակով։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
18.12.2023
Անշարժ գույքի վարձակալության առնչությամբ ներկայացվող հայտարարության մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով սահմանվել է քաղաքացիների կողմից անշարժ գույքը վարձակալության հանձնելու հետ կապված եկամտի ստացման իրավունքի և դրա դադարեցման վերաբերյալ հայտարարության ձևը և ներկայացման կարգը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
18.12.2023
Սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծման սակագնային քվոտա սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2024 թվականի հունվարի 1-ից սահմանվել է սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծման սակագնային քվոտա, որի շրջանակներում նշված ապրանքները սահմանված ծավալից ոչ ավել քանակով Սերբիայի Հանրապետությունից «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում կիրառվելու է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
18.12.2023
ՀՀ կառավարությանը ակտիվի սկզբնական արժեքի որոշման, հարկման բազայի նվազեցման և ծախսերի փաստաթղթավորման այլ կարգեր սահմանելու իրավասություն վերապահելու մասին
Հարգելի գործընկերներ.
Փոփոխություններ են կատարվել ՀՀ հարկային օրենսգրքում, որոնց համաձայն՝ անհաղթահարելի ուժով՝ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված Կառավարությունը սահմանում է (կարող է սահմանել) ակտիվի սկզբնական արժեքի որոշման, հարկման բազայի նվազեցման և ծախսերի փաստաթղթավորման այլ կարգեր։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
18.12.2023
Փոփոխություն ռազմավարական պաշարների կուտակում իրականացնող կազմակերպությունների կողմից հաշվետվությունների ներկայացման կարգում
Հարգելի գործընկերներ.
Համաձայն «Նյութական պահուստի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների՝ ռազմավարական պաշարների կուտակում իրականացնող կազմակերպություններն իրենց կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ հաշվետվությունները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով։ Նշված հաշվետվությունները սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելու դեպքում 2023 թվականի դեկտեմբերի 9-ից սահմանվել է վարչական պատասխանատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
18.12.2023
Թեթև մարդատար ավտոմեքենաներին առնչվող հարկային նոր իրավակարգավորումներ
Հարգելի գործընկերներ.
Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ հարկային օրենսգրքում, որոնց համաձայն՝ 2023 թվականի դեկտեմբերի 1-ից ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի Հայաստանի Հանրապետությունում մատակարարման մասով հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարի և այդ տրանսպորտային միջոցի համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարի միջև առաջացող ԱԱՀ-ի բացասական տարբերությունը ենթակա չէ հաշվանցման (պակասեցման)։
Բացի այդ, 2024 թվականի հունիսի 1-ից 8702, 8703, 8704, 8705 ծածկագրերին դասվող ավտոմեքենաների համար բնապահպանական հարկը հաշվարկվելու է նոր՝ ավելի բարձր դրույքաչափերով։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
18.12.2023
Փոփոխություններ դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա համարվելու օրենսդրական կարգավորումներում
Հարգելի գործընկերներ.
«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ (ուժի մեջ է մտել 2023 թվականի նոյեմբերի 18-ից)՝ շրջանառության հարկի համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա համարվելու կարգավորումներում կատարվել են փոփոխություններ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
12.12.2023
Վարչական պատասխանատվություն աշխատանքի վայրում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ
Հարգելի գործընկերներ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2023թ․-ի դեկտեմբերի 1-ից սահմանվել է տուգանք՝ գործատուի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետում աշխատանքի վայրում տեղի ունեցած դժբախտ դեպքերի կամ մասնագիտական հիվանդությունների առնչությամբ ծառայողական քննություն չիրականացնելու կամ դժբախտ դեպքը կամ մասնագիտական հիվանդությունը չհաշվառելու համար:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
12.12.2023
Նոր սահմանափակում օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից ՀՀ-ում իրականացվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներում
Հարգելի գործընկերներ.
2023 թվականի դեկտեմբերի 1-ից փոփոխություններ են կատարվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, որոնց համաձայն` օտարերկրյա իրավաբանական անձինք իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան ստացած լիցենզիայի առկայության դեպքում, ի թիվս գործունեության մի շարք այլ տեսակների, չեն կարող ՀՀ-ում իրականացնել նաև միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի և ռադիոակտիվ թափոնների ներմուծման և արտահանման գործունեություն:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
08.12.2023
Լրացում ծանուցման ենթակա գործունեության տեսակներում
Հարգելի գործընկերներ․
2023 թվականի դեկտեմբերի 1-ից լրացումներ են կատարվել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում։ Մասնավորապես, սահմանվել է, որ միջպետական փոխադրողը պետք է նշանակի փոխադրումների կազմակերպման և անվտանգության գծով պատասխանատու անձ՝ փոխադրումների մենեջեր, իսկ փոխադրումների մենեջերների մասնագիտական վերապատրաստման գործունեություն կարող են իրականացնել ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ստացած կազմակերպությունները։ Այդ փոփոխություններով պայմանավորված լրացումներ են կատարվել նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, որոնց համաձայն՝ 2024թ․-ի դեկտեմբերի 1-ից պետական տուրք է սահմանվել փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորմանը առնչվող որոշ գործառնությունների համար:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
05.12.2023
Փոփոխություններ ցեմենտների, ցեմենտային կլինկերի ստուգման վերաբերյալ ստուգաթերթում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի նոյեմբերի 24-ից փոփոխություններ են կատարվել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող՝ ցեմենտների, ցեմենտային կլինկերի ստուգման վերաբերյալ ստուգաթերթում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
05.12.2023
Փոփոխություններ դրամարկղային գիրք վարելու ընթացակարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2024թ․-ի հունվարի 1-ից դրամարկղային գրքեր վարելու պարտավորություն ունեցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար սահմանվել է դրամարկղային գործառնությունների գրանցման նոր ընթացակարգ:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
05.12.2023
Ավտոմեքենաների կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելքի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի հունվարի 1-ից սահմանվել է Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման ժամանակավոր արգելք՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վրա։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
05.12.2023
Անշարժ գույքը վարձակալության հանձնելը ձեռնարկատիրական գործունեություն համարվելու մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2023 թվականի դեկտեմբերի 1-ից քաղաքացիների կողմից անշարժ գույքի վարձակալության հանձնումը չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն, եթե անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքներն ստացել են պետական գրանցում, կամ հարկ վճարողն Օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտներից հաշվարկել է եկամտային հարկը, կամ անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ այդ իրավունքի փաստացի ծագման օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում հարկային մարմին է ներկայացվել հայտարարություն: Անշարժ գույքը վարձակալության հանձնելը ձեռնարկատիրական գործունեություն համարվելու դեպքում վարձատուից գանձվելու է տուգանք։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
01.12.2023
Փոփոխություններ հարկային պարտավորությունը դադարած համարվելու օրենսդրական կարգավորումներում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությամբ՝ 2023 թվականի նոյեմբերի 18-ից ուժի մեջ են մտել նոր օրենսդրական կարգավորումներ, որոնցով սահմանվում են հարկային պարտավորությունը դադարած համարվելու դեպքերը՝ ըստ հարկ վճարողների տարբեր խմբերի։ Նոր կարգավորումները տարածվում են նաև մինչև փոփոխությունն առկա հարկային պարտավորությունների վրա:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
28.11.2023
Շուկայի վերահսկողության մասին
Հարգելի գործընկերներ․
2023 թվականի նոյեմբերի 27-ին ուժի մեջ է մտել «Շուկայի վերահսկողության մասին» ՀՀ օրենքը, որով կարգավորվում են տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայահանված՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ոչ պարենային արտադրանքի՝ անվտանգության պահանջների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման և առք ու վաճառքի, արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի ոլորտներում իրականացվող վերահսկողության հիմնական սկզբունքները և առանձնահատկությունները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
28.11.2023
Նվիրատվության գործարքների վերաբերյալ հաշվետվություն տրամադրելու մասին
Հարգելի գործընկերներ․
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում կատարված լրացման համաձայն՝ սկսած 2023 թվականի նոյեմբերի 27-ից նոտարները և անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազոր մարմինը ՀՀ կենտրոնական բանկին տրամադրելու են հաշվետվություն նվիրատվության գործարքների վերաբերյալ՝ անկախ նշված օրենքով նախատեսված չափերից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
28.11.2023
Նոր սահմանափակումներ միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկով հարկման համակարգերում
Հարգելի գործընկերներ․
Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ Հարկային օրենսգրքում, որով սահմանափակումներ են սահմանվել թե՛ միկրոձեռնարկատիրության և թե՛ շրջանառության հարկման համակարգերում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների շրջանակում։
Սահմանափակումները վերաբերվում են ապահովագրական գործակալներին և ապահովագրական բրոկերներին:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
27.11.2023
Փոփոխություններ Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդի տեղադրման կանոններում
Հարգելի գործընկերներ․
Երևան քաղաքի ավագանու որոշմամբ փոփոխություններ են կատարվել Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդի և արտաքին գովազդի միջոցի տեղաբաշխման կանոններում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
27.11.2023
Հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերի դուրս գրման և հաշվարկային փաստաթղթերի բացակայության դեպքում եկամտային հարկի հաշվարկման նոր կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ հարկային օրենսգրքում, որոնց համաձայն՝ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերը դուրս են գրվելու բացառապես էլեկտրոնային եղանակով՝ նշված փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության կողմից դրա կիրառման դեպքերը, կարգը և ժամկետները սահմանելուց հետո: Միաժամանակ, 2025 թվականի հունվարի 1-ից՝ շրջանառության հարկ վճարողների կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի ձեռքբերումների համար հաշվարկվելու է եկամտային հարկ՝ բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի և Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի ձեռքբերման դեպքերի։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
27.11.2023
Խաղային ոլորտում դրամական միջոցներով իրականացվող գործառնությունների մասին
Հարգելի գործընկերներ.
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությամբ՝ 2024 թվականի ապրիլի 1-ից՝ խաղացողների կողմից, խաղադրույքների կատարումը կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրումն իրականացվում է բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
27.11.2023
Փոփոխություններ միասնական հաշվից գումարների վերադարձման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2023 թվականի նոյեմբերի 18-ից միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հաշվառումից հանված՝ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների դեպքում՝ կարող է իրականացվել դրանց հիմնադրի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի բանկային հաշվին՝ մյուս հիմնադիրների համաձայնությամբ (եթե առկա են մեկից ավելի հիմնադիրներ)։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
27.11.2023
Փոփոխություններ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի ստուգումների ստուգաթերթերում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ, 2023թ.-ի նոյեմբերի 18-ից, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող՝ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերում կատարվել են փոփոխություններ։ Փոփոխությունները մասնավորապես վերաբերվում են նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև մանկաբարձական և գինեկոլոգիական կաբինետներում ու բաժանմունքներում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողությանը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
27.11.2023
Հեռավար աշխատանքի մասին
Հարգելի գործընկերներ․
2023 թվականի նոյեբերի 25-ից փոփոխություններ են կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ աշխատանքը հեռավար իրականացնելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումներում, որի համաձայն՝ աշխատանքը կարող է հեռավար իրականացվել ոչ միայն արտակարգ բնույթ կրող դեպքերում, այլ, առհասարակ, աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել նաև հեռավար եղանակով: Միաժամանակ, օրենսգիրքը լրացվել է նաև նշված հարաբերություններին առնչվող մի շարք այլ իրավական կարգավորումներով: Կատարված փոփոխությունները տարածվում են նաև մինչև փոփոխություններն ուժի մեջ մտնելը կնքված աշխատանքային պայմանագրերով ծագած և ուժի մեջ մտնելու պահին շարունակվող աշխատանքային հարաբերությունների վրա:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
27.11.2023
ՀՀ տարածքից դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելքի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ Կառավարության որոշմամբ 2024 թվականի հունվարի 3-ից սահմանվել է ժամանակավոր արգելք մի շարք ապրանքների՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ Հայաստանի Հանրապետությունից դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ արտահանման համար։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
20.11.2023
Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծման, արտահանման և ոչնչացման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2023 թվականի նոյեմբերի 11 ից սահմանվել է գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների համար գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանման և ոչնչացման կարգը։ Հայաստանի Հանրապետություն ԳՁՕ-ների ներմուծումը, արտահանումը հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
20.11.2023
Առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման սակագնային քվոտայի կիրառման մասին
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը՝ բացառությամբ ԱՊՀ անդամ պետություններից ծագող կամ ներմուծվող ապրանքների, թույլատրվում է սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
20.11.2023
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի ներմուծման սակագնային քվոտա սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2024 թվականի հունվարի 1−ից սահմանվել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների ներմուծման սակագնային քվոտա, որի շրջանակներում սահմանված ծավալից ոչ ավել քանակով նշված ապրանքը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծման դեպքում կիրառվելու է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
20.11.2023
Փոփոխություններ ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ժամանակավոր հյուրընկալող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի սոցիալական աջակցության ծրագրում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ Կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ժամանակավոր հյուրընկալող՝ կացության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ծախսերի փոխհատուցման սոցիալական աջակցության տրամադրման կարգում։ Մասնավորապես, երկարաձգվել է աջակցության տրամադրման ժամկետը և սահմանվել է աջակցություն ստանալու նպատակով դիմումը լիազոր մարմնին ներկայացնելու նոր ժամկետներ:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
20.11.2023
Մաքսային արժեքի որոշման մեթոդների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաև որոշումների կիրառության կարգն ու ժամկետները։ Նախնական որոշումն ընդունում է մաքսային մարմինը՝ հայտարարատուի կամ նրա լիազորած անձի կողմից մաքսային մարմին ներկայացվող դիմումի հիման վրա՝ եթե առկա են որոշմամբ սահմանված դեպքերը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
13.11.2023
Տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագիր ձևակերպելու կարգավորումների մասին
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ Էկոնոմիկայի նախարարի հրամանով` 2023 թվականի հոկտեմբերի 25-ից սահմանվել են տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագիր ձևակերպելու լիազորություն ունեցող անձանց շրջանակները, էլեկտրոնային անձնագիր ձևակերպելու և դրանցում փոփոխություններ կատարելու կարգը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
13.11.2023
Տնտեսապես բարդ ապրանքների արտադրությանն ուղղված ներդրումային ծրագրի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած որոշմամբ՝ հաստատվել է ՀՀ տնտեսապես բարդ ապրանքների արտադրությանն ուղղված ներդրումային ծրագրեր իրականացնող առևտրային ընկերություններին պետական աջակցության տրամադրման ծրագիրը։
Տնտեսապես բարդ ապրանքների ցանկը հաստատվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
07.11.2023
Լրացումներ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկում
Հարգելի գործընկերներ.
2023 թվականի հոկտեմբերի 3-ից լրացում է կատարվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, որի համաձայն վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեության կազմակերպումը սահմանվել է որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ։
Պայմանավորված այդ փոփոխութամբ՝ համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, որի համաձայն՝ 01.04․2024թ․-ից նշված գործունեության տեսակի լիցենզիայի տրամադրման համար սահմանվել է պետական տուրք։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
07.11.2023
Փոփոխություն՝ սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու և ներմուծելու համար լիցենզիաների, թույլտվությունների և հավաստագրերի տրամադրման կարգում
Հարգելի գործընկերներ.
Փոփոխություն է կատարվել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում, որի համաձայն 2024 թվականի ապրիլի 25-ից գործելու է արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու համար լիցենզիաների, թույլտվությունների և հավաստագրերի տրամադրման նոր կարգ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
06.11.2023
Լրացումներ՝ զգայուն ապրանքների ցանկում
Հարգելի գործընկերներ.
«Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումների համաձայն՝ սկսած 2023 թվականի նոյեմբերի 23-ից ՀՀ կառավարությունը կարող է սահմանել զգայուն ապրանքների ցանկեր, որոնցում ներառված ապրանքները վերափոխման արդյունքով կարող են հանդիսանալ hսկվող ապրանքներ։ Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննության անցկացման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
06.11.2023
Փոփոխություն՝ ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ներմուծված ապրանքների համար հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման կարգում
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ hարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների և լրացումների՝ 2024 թվականի հուլիսի 1-ից ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով և չափով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման հաշվետու ժամանակաշրջանի որոշման մասով գործելու են նոր կարգավորումներ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
31.10.2023
Առանձին մաքսային ընթացակարգերի՝ առանց այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպելու գործողությունն ավարտելու կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է «Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի՝ առանց այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպելու գործողությունն ավարտելու կարգը։
Օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու նպատակով «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի հայտարարատուի կողմից մաքսային մարմին է ներկայացվում դիմում և դիմումի մեջ պարունակվող տեղեկությունները հաստատող փաստաթղթերը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
31.10.2023
Լրացումներ՝ ներմուծման ավելացված արժեքի հարկից ազատված ապրանքների ցանկում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ լրացումներ են կատարվել կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ՀՀ կառավարության սահմանած կարգով ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկում, որոնց ներմուծումն օրենքով ազատված է ավելացված արժեքի հարկից։ Մասնավորապես ցանկում ներառվել են աշորայի, վարսակի և տրիտիկալեի (ցորեն−աշորա) սերմնացուները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
31.10.2023
Մաքսային արժեքի որոշման նպատակով մաքսային մարմինների և հայտարարատուների միջև խորհրդակցությունների իրականացման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է նույն ապրանքների գործարքի արժեքի և համանման ապրանքների գործարքի արժեքի մեթոդներով մաքսային արժեքի որոշման նպատակով մաքսային մարմինների և հայտարարատուների միջև խորհրդակցությունների իրականացման կարգը։ Խորհրդակցություններն իրականացվում են որպես հայտարարատու հանդես գալու լիազորություն ունեցող անձանց և այն մաքսային մարմինների միջև, որոնք իրավասու են ընդունելու այդպիսի ապրանքների համար ներկայացվող մաքսային հայտարարագրերը:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
31.10.2023
Վարչական ակտի միասնական հաշվի գործարկման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 1-ից միասնական հաշվից բացի գործելու է նաև վարչական ակտի միասնական հաշիվ, որը ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված հարկային պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական արտաբյուջետային միջոցների ավանդային ենթահաշիվ է: Սահմանվել են նաև վարչական ակտի միասնական հաշվին գումարների մուտքագրման կարգը, այդ հաշվից պարտավորությունների մարման հերթականությունը և վարչական ակտի միասնական հաշվից գումարների վերադարձման առանձնահատկությունները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
26.10.2023
Հարկային պարտավորությունների մարման կարգի փոփոխությունների վերաբերյալ
Հարգելի գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 1-ից սահմանվել է միասնական հաշվից և վարչական ակտի միասնական հաշվից հարկային պարտավորությունների մարման նոր կարգ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
26.10.2023
Փոփոխություններ ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և շահութահարկի փոխատուցվող գումարները միասնական հաշիվ փոխանցելու կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքի նոր կարգավորումների համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 1-ից փոփոխվելու է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացած ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և շահութահարկի փոխատուցվող գումարները միասնական հաշիվ փոխանցելու կարգը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
26.10.2023
Մաքսային գործի բնագավառում ապրանքների հաշվառման համակարգի համապատասխանության ստուգման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակին հավակնող և լիազորված տնտեսական օպերատոր հանդիսացող անձանց, ինչպես նաև ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում ներառվելուն հավակնող և ազատ պահեստի տիրապետող հանդիսացող անձանց ապրանքների հաշվառման համակարգի՝ սահմանված պահանջներին համապատասխանության ստուգման կարգը: Ապրանքների հաշվառման համակարգի՝ սահմանված պահանջների համապատասխանության ստուգումն իրականացվում է տվյալ անձանց կողմից սահմանված հաշվառման քաղաքականությանը համապատասխան՝ հաշվապահական հաշվառման վարման և օրենսդրությամբ սահմանված պահանջներին ապրանքների հաշվառման համակարգի համապատասխանությունը գնահատելու նպատակով:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
25.10.2023
Փոփոխություններ ՀՀ տարածք բժշկական արտադրատեսակների ներմուծման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ տարածք բժշկական արտադրատեսակների ներմուծման կարգում և բժշկական արտադրատեսակների ներմուծման նպատակով իրականացվող փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում:
Փոփոխություններով մասնավորապես սահմանվել է, որ ԵԱՏՄ անդամ երկրից ՀՀ տարածք բժշկական արտադրատեսակներ ներմուծելիս՝ ներմուծողը բժշկական արտադրատեսակները պետք է տեղափոխի իր պահեստ և 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմի լիազոր մարմնին՝ ներմուծման (համապատասխանության) հավաստագիր ստանալու նպատակով, առանց որի այդ արտադրատեսակներին վերաբերվող որևէ գործարք կամ գործողություն ներմուծողը չի կարող կատարել։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
25.10.2023
Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձանց ֆինանսական կայունության որոշման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու համար հավակնող իրավաբանական անձանց ֆինանսական կայունության որոշման կարգը։ Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառման նպատակով իրավաբանական անձանց ֆինանսական կայունությունը որոշող ցուցանիշների հաշվարկի և դրա համար հիմք հանդիսացած տեղեկությունների արժանահավատությունը կարող է հաստատվել աուդիտորական կազմակերպությունների կամ վարկային բյուրոների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
25.10.2023
Առանձին մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների հաշվառման և մաքսային մարմին հաշվետվության ներկայացման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է «Ազատ մաքսային գոտի», «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների և այդ մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառման վարման, ինչպես նաև այդպիսի ապրանքների մասին մաքսային մարմին հաշվետվության ներկայացման կարգը։ Հաշվետվությունը ներկայացվում է այն մաքսային մարմին, որի կողմից բաց են թողնվել այդպիսի մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
25.10.2023
Փոփոխություններ դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել շահութահարկ վճարողների դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման կարգում։ Մասնավորապես սահմանվել է, որ պարտապանի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչվելու վերաբերյալ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից դեբիտորական պարտքը ճանաչվում է անհուսալի, եթե այն առաջացել է մինչև նշված դատական ակտն ուժի մեջ մտնելու օրը ներառյալ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
25.10.2023
Փոփոխություններ սննդի շղթայի փուլերի վերահսկողության կարգում
Հարգելի գործընկերներ.
«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով ընդլայնվել են սննդի շղթայի փուլերի վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինների և պաշտոնատար անձանց իրավասությունների շրջանակները: Մասնավորապես սահմանվել է, որ պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք, իսկ պետական սահմանի անցման կետերում սահմանային պետական վերահսկողություն իրականացնող մաքսային մարմիններն իրավունք ունեն պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կասեցնել ամբողջ խմբաքանակի իրացումը՝ միաժամանակ կայացնելով առգրավման և ոչնչացման որոշում:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
17.10.2023
Փոփոխություններ աուդիտորական ծառայությունների որակի հսկողության ընթացակարգերում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով փոփոխություններ և լրացումներ են կատարվել աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման ընթացակարգերում, որոնք ուժի մեջ են մտել 2023 թվականի հոկտեմբերի 5-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
17.10.2023
Փոփոխություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների շահույթի բաշխման կարգում
Հարգելի գործընկերներ.
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ 2023 թվականի հոկտեմբերի 15-ից ուժի մեջ է մտել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների շահույթի բաշխման նոր կարգ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
17.10.2023
Կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի մուտքագրած դրամական միջոցների օգտագործման սահմանափակումների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 15-ից ուժի մեջ են մտել նոր օրենսդրական կարգավորումներ, որոնցով նոր սահմանափակումներ են սահմանվել կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի մուտքագրած դրամական միջոցները կառուցապատողի կողմից լրիվ կամ մասնակի օգտագործելու կարգում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
17.10.2023
Ալկոհոլային արտադրանքի համար նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնների սահմանման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների (ալկոհոլային արտադրանքի)՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները, գրանցման ժամանակ լրացվող տեղեկատվության ձևաչափը, կազմը և կառուցվածքը, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետները։ Դրոշմավորման նոր կանոնները կիրառվում են 2023 թվականի հոկտեմբերի 15-ից:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
17.10.2023
Փոփոխություններ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերում
Հարգելի գործընկերներ.
Փոփոխություններ են կատարվել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերում, որոնք ուժի մեջ են մտել 2023 թվականի հոկտեմբերի 6-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
17.10.2023
Լրացումներ ՀՀ-ից արտահանվող և ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն ապրանքների ցանկում, որոնց տարանցիկ փոխադրումը կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանումը պետք է իրականացվի համապատասխան թույլտվության հիման վրա։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.10.2023
Մաքսային մարմնի կողմից իրականացվող դրամական միջոցների գանձման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի սեպտեմբերի 23-ից սահմանվել է որպես վճարման ապահովում տրամադրված դրամական միջոցների հաշվին մաքսատուրքի, հարկերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների՝ մաքսային մարմինների կողմից գանձման կարգը:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
03.10.2023
Անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերում կատարված փոփոխությունների և լրացումների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերում։ Մասնավորապես սահմանվել է, որ տարբեր խմբաքանակներով իրացվող յուրաքանչյուր խմբաքանակի համար լրացվում է պիտակի պիտակ, որը տրամադրվում է մատակարարների և իրացման կազմակերպությունների կողմից։ Պիտակի պիտակը նույնականացվում է պիտակի հերթական համարակալման և յուրաքանչյուր պիտակի պիտակին լրացնողի կողմից տրվող հերթական համարով և արագ արձագանքման կոդի (Quick Response (QR) code) միջոցով։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
03.10.2023
Առանձին մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներից ստացված ապրանքներում օտարերկրյա ապրանքների և ազատ տնտեսական գոտիների տարածք ներմուծվող ապրանքների նույնականացման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է «Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներից ստացված (արտադրված) ապրանքներում օտարերկրյա ապրանքների, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների տարածք ներմուծվող ապրանքների նույնականացման կարգը։ Պատրաստի արտադրանքի մեջ օտարերկրյա ապրանքների նույնականացումն իրականացվում է հայտարարատուի կամ նրա հանձնարարությամբ գործող անձանց կողմից այն մաքսային մարմին ներկայացվող դիմումի հիման վրա, որն իրականացնում է «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների նկատմամբ հսկողությունը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
03.10.2023
Առանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման ապրանքների տեղափոխման դեպքերի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են այն դեպքերը, երբ առանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման՝ ապրանքները տեղափոխվում են պետական սահմանի անցման կետում տեղակայված ժամանման վայրից մինչև ժամանակավոր պահպանման վայր, ինչպես նաև մաքսային սահմանին չտեղակայված ժամանակավոր պահպանման մեկ վայրից մաքսային սահմանին չտեղակայված ժամանակավոր պահպանման մեկ այլ վայր։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
03.10.2023
Հայտարարատուի դիմումի հիման վրա ապրանքների բացթողումն առանց արգելքների և սահմանափակումների պահպանումը հավաստող փաստաթղթերի առկայության իրականացնելու դեպքերի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծման դեպքում արգելքների և սահմանափակումների պահպանումը հավաստող՝ Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից տրամադրվող թույլատվական փաստաթղթերն ապրանքների հայտարարատուի դիմումի հիման վրա կարող են ներկայացվել մաքսային մարմիններին։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
02.10.2023
Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի սեպտեմբերի 22-ից փոփոխություն է կատարվել սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգում և սահմանվել է սպանդից գոյացած մթերքի անասնաբուժական դրոշմման կարգը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
02.10.2023
Քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի սեպտեմբերի 22-ից հաստատվել է քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
02.10.2023
Վերամշակման մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների հաշվառման նոր կարգ
Հարգելի գործընկերներ․
ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանվել է «Վերամշակում՝ մաքսային տարածքում», «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների հաշվառման կարգը:
Մասնավորապես սահմանվել է, որ հայտարարատուները ապրանքների վերամշակման համար սահմանված ժամկետների սահմաններում վերամշակման մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների և այդպիսի ապրանքների վերամշակման արդյունքների վերաբերյալ էլեկտրոնային եղանակով հաշվետվություն են ներկայացնելու այն մաքսային մարմին, որը տրամադրել է վերամշակման թույլտվությունը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
26.09.2023
Մաքսային ապահովման նվազ չափ ներկայացնելու դեպքերի ու պայմանների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են այն դեպքերն ու պայմանները, որոնց պարագայում մաքսատուրքերի, հարկերի ընդհանուր չափը, որոնք վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է բազմակի ապահովմամբ, գերազանցում է դրանով ներկայացվող ապահովման չափը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
26.09.2023
Փոփոխություն՝ մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները մաքսատուրքի առավելագույն դրույքաչափ ունեցող ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասելու եղանակով հայտարարագրման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել 2015 թվականի մարտի 5-ի «Մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները Հայաստանի Հանրապետության կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ սահմանված` մաքսատուրքի առավելագույն դրույքաչափ ունեցող ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասելու դեպքերը, հայտարարագրվող ապրանքների տեսակները և բնաիրային չափերը սահմանելու մասին» N 208-Ն որոշման մեջ։ Մասնավորապես ավելացել է մաքսային ընթացակարգերի ցանկը, որոնց նկատմամբ կիրառելի են սույն որոշման դրույթները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
26.09.2023
Լաբորատոր փորձաքննության ենթակա բույսերի տեսակների ցանկի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի սեպտեմբերի 14-ից սահմանվել է լաբորատոր փորձաքննության ենթակա բույսերի տեսակների ցանկը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
25.09.2023
Խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի սեպտեմբերի 9-ից սահմանվել է 2023 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
19.09.2023
Փոփոխություններ լրացուցիչ և երկարացված արձակուրդի իրավունք ունեցող աշխատողների, ինչպես նաև ծանր, վնասակար համարվող պաշտոնների ցանկերում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշման համաձայն լրացումներ են կատարվել ամենամյա լրացուցիչ արձակուրդի, երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների, ինչպես նաև ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկերում։ Նշված ցանկերում ներառվել են մասնավորապես տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների, սոցիալական հոգածության հատուկ (մասնագիտացված) ցերեկային կենտրոնների, տնային պայմաններում հատուկ (մասնագիտացված) խնամք տրամադրող կազմակերպությունների մի շարք պաշտոններ։ Փոփոխությունները տարածվում են 2024 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
19.09.2023
Փոփոխություններ վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանի համաձայն՝ 2023 թվականի դեկտեմբերի 1-ից վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտում ներառվելու են նաև աշխատանքային պրակտիկայի և մասնագիտական ուսուցման հարաբերությունների հետ կապված տվյալները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
18.09.2023
Սնդիկի արտահանման և ներմուծման ընթացակարգերի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի սեպտեմբերի 17-ից սահմանվել են Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման և Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգերը, որոնց համաձայն նշված գործարքները կարող են իրականացվել լիազոր մարմի կողմից տրամադրված համաձայնության կամ լիցենզիայի առկայության դեպքում։ Այս նորմերը չեն տարածվում, սակայն, Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ սնդիկի արտահանման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման վրա։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
18.09.2023
Փոփոխություն հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման, անվավեր ճանաչման և չեղարկման կարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել «Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, անվավեր ճանաչման, չեղարկման կարգը և ոչ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դեպքերը սահմանելու մասին» N1257-Ն որոշման մեջ:
Մասնավորապես, հաշվարկային փաստաթղթերի համակարգի «վեբ» տարբերակի ներդրմամբ պայմանավորված սահմանվել են համապատասխան իրավական հիմքեր՝ հաշվարկային փաստաթղթերի համակարգի «վեբ» տարբերակի ներդրման շրջանակներում էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման գործընթացի իրականացման համար։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
13.09.2023
Գյուղատնտեսական մթերումների ոլորտում լրացուցիչ վարկավորման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 25.08․2023թ․-ից մթերումների (գնումների) համար տրամադրվող վարկերից բացի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը շահառուներին կարող է տրամադրվել նաև լրացուցիչ վարկ՝ գյուղատնտեսական հումքի տարայավորման համար պահանջվող որոշ պարագաների ձեռքբերման համար։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
12.09.2023
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում՝ աշխատողի աշխատանքի ընդունումը չձևակերպելու փաստերի արձանագրման վերաբերյալ
ՀՀ Վճռաբեկ դատարանը 2023 թվականի փետրվարի 23-ին կայացրել է համապատասխան որոշում, որը վերաբերվում է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստն արձանագրելիս ստուգում իրականացնող անձանց կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը պարտադիր պահպանելու անհրաժեշտությանը: Արդյունքում անվավեր է ճանաչվել ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ակտն ու որպես հետևանք՝ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի որոշումը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.09.2023
ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող ապրանքների՝ ԵԱՏՄ նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագիրը։ Ծրագրի իրականացման լիազոր մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.09.2023
ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 8471 30 000 0, 8517 11 000 0, 8517 13 000 0, 8517 14 000 0 և 8517 18 000 0 ծածկագրերին դասվող ապրանքների՝ ԵԱՏՄ նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագիրը։ Ծրագրի իրականացման լիազոր մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.09.2023
Փոփոխություններ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի օգոստոսի 31-ից փոփոխություններ են կատարվել օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշներում և օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգում, որոնք վերաբերվում են լիազորված տնտեսական օպերատորներին։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.09.2023
Մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակների մասով պարտավորությունների կատարման ապահովումների վերադարձման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 25.08․2023թ․-ից սահմանվել է մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով (մասնավորապես, մաքսային ներկայացուցիչների, մաքսային փոխադրողների, ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների, մաքսային պահեստների տիրապետողների գործունեություններ) զբաղվող իրավաբանական անձանց պարտավորությունների կատարման ապահովումների վերադարձման կարգը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
05.09.2023
Փոփոխություններ՝ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունները մաքսային մարմիններին տրամադրելու կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկերում և դրանք մաքսային մարմիններին տրամադրելու կարգում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
05.09.2023
Մաքսային մարմնից ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու գործընթացին վերաբերող փաստաթղթերի ձևերը սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով 2023 թվականի օգոստոսի 31-ից սահմանվել են մաքսային տարածքից դուրս, մաքսային տարածքում կամ ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու համար ներկայացվող դիմումի ձևը, թույլտվության մերժման վերաբերյալ որոշման ձևը, թույլտվության մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար ներկայացվող դիմումի ձևը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
05.09.2023
Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները։ Նշված համակարգը Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման միջոցով հետագծելիության ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկություններ ձևավորող կենտրոնացված տեղեկատվական ռեսուրս է:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
05.09.2023
Փոփոխություն հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոններում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ Կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ փոփոխություն է կատարվել հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնոներում: Մասնավորապես, սահմանվել է, որ ՀԴՄ կիրառողները հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում ՀԴՄ-ի միջոցով կամ ՀԴՄ-ին միացված ծրագրային և (կամ) տեխնիկական միջոցներով ապահովում են այդ հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան և այդ տեղեկատվության հարկային մարմնի միասնական շտեմարան չփոխանցելը նույնպես դիտվելու է ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
05.09.2023
Սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման և օգտագործման մասին պայմանագրեր կնքելու նոր կարգ, որը գործում է 2023 թվականի օգոստոսի 25-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
05.09.2023
Ժամանակավոր ներմուծման կամ ժամանակավոր արտահանման ժամկետի երկարաձգման դիմումի ձևի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ Կառավարության 2023 թվականի օգոստոսի 17-ի որոշմամբ սահմանվել է, որ որպես ժամանակավոր ներմուծման կամ ժամանակավոր արտահանման ժամկետի երկարաձգման դիմումի ձև մաքսային մարմինների կողմից հիմք է ընդունվելու ապրանքների մասին հայտարարագրի ճշգրտման ձևը: Հայտարարագրի գրանցումը կամ գրանցման մերժումը համարվելու են, համապատասխանաբար, երկարաձգման կամ երկարաձգումը մերժելու վերաբերյալ մաքսային մարմնի կողմից կայացված որոշումներ:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.08.2023
Պայթուցիկ նյութերին և հրագործական արտադրատեսակներին առնչվող գործառնությունների համար պետական տուրք սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն՝ 08.02․2024թ․-ից պետական տուրք է սահմանվել պայթուցիկ նյութերին, պայթեցման սարքավորումներին և հրագործական արտադրատեսակներին առնչվող որոշ գործառնությունների համար:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.08.2023
Փոփոխություն որոշ ապրանքների ՀՀ տարածք ներմուծման, տարանցման և ՀՀ-ից արտահանման ուղեկցող փաստաթղթերի տրամադրման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով հաստատվել է միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկը, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։ Նոր ձեռնարկով հաշվապահական հաշվառումը վարելու և ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու պահանջը վերաբերվում է այն կազմակերպություններին, որոնք բավարարում են հետևյալ պայմաններից առնվազն որևէ երկուսին՝
ա) ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը չի գերազանցել 175 միլիոն ՀՀ դրամը,
բ) գործունեությունից հասույթը չի գերազանցել 350 միլիոն ՀՀ դրամը,
գ) վիճակագրական կոմիտեի սահմանած կարգով հաշվարկված աշխատողների միջին տարեկան թիվը չի գերազանցել 10-ը:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.08.2023
Փոփոխություններ հարկ վճարողի իրավահաջորդին միասնական հաշվից գումարները վերադարձնելու կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ ՊԵԿ նախագահի համապատասխան հրամանով՝ 01․09.2023թ․-ից գործելու է կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի իրավահաջորդին միասնական հաշվում առկա գումարների վերադարձնելու նպատակով հարկային մարմին ներկայացվող դիմումի նոր՝ փոփոխված ձևատեսք: Համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև դիմումի լրացման կարգում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.08.2023
Քաղաքացիական և ծառայողական զենք, զինամթերք ձեռք բերելու թույլտվությունների համար պետական տուրք սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումների համաձայն՝ 08.08․2023թ․-ից պետական տուրք է սահմանվել քաղաքացիական և ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ ձեռք բերելու, ինչպես նաև դրանք ներկրելու, արտահանելու և տարանցիկ տեղափոխելու թույլտվությունների համար։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.08.2023
Փոփոխություններ խաղային ոլորտի գործունեությունների լիցենզավորման պայմանների ու պահանջների կատարման ստուգաթերթերում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի օգոստոսի 17-ից փոփոխություններ են կատարվել վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինտերնետ շահումով խաղերի լիցենզավորման պայմանների ու պահանջների կատարման ստուգաթերթերում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.08.2023
2023-2024 թվականների որսի կենդանիների ցանկի, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետների մասին
Հարգելի գործընկերներ.
2023 թվականի օգոստոսի 16-ին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի կողմից սահմանվել է 2023-2024 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.08.2023
Բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում իրականացվող փորձաքննությունների վճարների մասին
Հարգելի գործընկերներ.
2023 թվականի օգոստոսի 17-ին ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ-ում բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման ոլորտում իրականացվող փորձաքննությունների վճարները, որոնք կիրառվում են 2023 թվականի օգոստոսի 27-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.08.2023
Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներում կատարված փոփոխությունների մասին
Հարգելի գործընկերներ.
2023 թվականի հուլիսի 13-ից փոփոխություններ են կատարվել լիցենզավորման ենթակա գործունության տեսակներում: Մասնավորապես անվտանգության բնագավառում ծանուցման ենթակա գործունեության որոշ տեսակներ (hրագործական արտադրատեսակների արտադրություն, ներմուծում կամ արտահանում) դադարել են համարվել ծանուցման ենթակա լինելուց և սահմանվել են որպես լիցենզավորման ենթակա գործունեության առանձին տեսակներ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.08.2023
Ժամանակավոր ներմուծված ապրանքների՝ այլ անձի փոխանցման թույլտվության տրամադրման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի օգոստոսի 18-ից սահմանվել են «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների՝ այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը փոխանցման համար մաքսային մարմինների կողմից թույլտվության տրամադրման կարգը և դիմումի ձևը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.08.2023
Ժամանակավոր ներմուծման հավաստագրերի տրամադրման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի օգոստոսի 21-ից հաստատվել է ԱՏԱ Կառնետ (ժամանակավոր ներմուծման գրքույկ) ժամանակավոր ներմուծման հավաստագրերի տրամադրման կարգը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.08.2023
Լիազորված տնտեսական օպերատորի տարածքներում ապրանքների պահպանության առանձնահատկությունների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի օգոստոսի 12-ից սահմանվել են լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, տարածքներում կամ բաց հրապարակներում ժամանակավոր պահպանվող ապրանքների և այլ ապրանքների պահպանության առանձնահատկությունները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
28.08.2023
Վերամշակման գործառնությունների հետևանքով առաջացած թափոնների՝ առևտրային նպատակներով օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ Կառավարության որոշմամբ 2023 թվականի օգոստոսի 4-ից սահմանվել է վերամշակման տարբեր ընթացակարգերով ձևակերպված՝ ՀՀ ներմուծված ապրանքների վերամշակման գործառնությունների հետևանքով առաջացած թափոնների՝ առևտրային նպատակներով օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը։ Այն դեպքում, երբ թափոնները վերամշակման արդյունքներով հետագա առևտրային նպատակներով օգտագործման համար կճանաչվեն ոչ պիտանի, ապա հայտարարատուի կողմից իրականացվելու են սույն որոշմամբ նախատեսված գործողությունները, իսկ եթե թափոնները պիտանի են առևտրային նպատակներով օգտագործման համար, ապա վերջիններս ենթակա են ձևակերպման հայտարարատուի ընտրությամբ համապատասխան մաքսային ընթացակարգերով։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
24.08.2023
ՀՀ-ից արտահանման և ՀՀ ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ Կառավարության որոշմամբ 2023 թվականի օգոստոսի 12-ից սահմանվել է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց համար գործում է ժամանակավոր արգելք Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում։ Որոշմամբ սահմանված են նաև բացառությունների դեպքեր, որոնց նկատմամբ սահմանված արգելքը չի տարածվում:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
23.08.2023
Անհատ ձեռնարկատերերի կողմից ակտիվների և պարտավորությունների հաշվառման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է անհատ ձեռնարկատերերի կողմից ակտիվների և պարտավորությունների հաշվառման կարգը։ Նշված կարգով ակտիվների և պարտավորությունների հաշվառումը պարտադիր է հարկման ընդհանուր համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի համար:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
23.08.2023
Փոփոխություններ օտարերկրյա քաղաքացիներին ԱԱՀ−ի գումարների փոխհատուցման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և ՀՀ տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն այդ անձանց փոխհատուցելու կարգում:
Մասնավորապես, սահմանվել են այդ գումարների փոխհատուցման որոշ սահմանափակումներ: Որոշումն ուժի մեջ է մտել 2023 թվականի օգոստոսի 14-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
23.08.2023
Փոփոխություններ՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի ձևում
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի համատեղ հրամանի՝ փոփոխվել է բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի ձևը՝ պայմանավորված ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում բնօգտագործման վճարի նոր օբյեկտի սահմանման հանգամանքով։ Հաշվարկի փոփոխված ձևը կիրառվելու է 2024 թվականի հունվարի 1-ից:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
15.08.2023
Փոփոխություններ՝ դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում և դրոշմավորման կարգում
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը փոփոխվել է։ Սահմանվել է նաև, որ որոշ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների դեպքում դրոշմանիշերի տրամադրման համար պարտադիր պայման է հանդիսանում նաև ներմուծման (համապատասխանության) հավաստագրի առկայությունը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
15.08.2023
Ջրօգտագործման թույլտվության տրամադրման նոր կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ջրօգտագործման թույլտվության տրամադրման նոր կարգը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
14.08.2023
Կամավոր աշխատանքի առանձնահատկությունների մասին
Հարգելի գործընկերներ․
2023 թվականի հունիսի 14-ին ընդունվել է «Կամավոր աշխատանքի մասին» ՀՕ-202-Ն օրենքը, որով սահմանվում են կամավոր աշխատանքի հետ կապված առանձնահատկությունները։ Մասնավորապես սահմանվել են կամավոր աշխատանքի սուբյեկտները, ըստ որի ընդլայնվել է կամավոր աշխատանքներում ներգրավելու հնարավորություն ունեցող կազմակերպությունների շրջանակը։ Սահմանվել է նաև կամավոր աշխատանքի մասին պայմանագրի կնքման կարգը, բովանդակությունը, պայմանագրի լուծման հիմքերն ու կարգը։ Կամավոր աշխատանքի հետ կապված՝ փոփոխություններ են կատարվել նաև մի շարք իրավական ակտերում։ Կամավոր աշխատանքի հետ կապված կարգավորումներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հոկտեմբերի 13-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
14.08.2023
ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ժամանակավոր հյուրընկալող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի սոցիալական աջակցության ծրագրի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատվել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ժամանակավոր հյուրընկալող կացության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ծախսերի փոխհատուցման սոցիալական աջակցության տրամադրման կարգը։ Սահմանվել են նաև սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմումը և պահանջվող այլ փաստաթղթերը լիազոր մարմնին ներկայացնելու ժամկետները:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
07.08.2023
Գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման և օգտագործման մասին պայմանագրեր կնքելու կարգը և պայմանները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
07.08.2023
ՀՀ տարածք պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման սահմանափակումներին վերաբերվող որոշ կարգավորումներ չկիրառելու մասին
Հարգելի գործընկերներ.
«Բուսասանիտարիայի մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքներում կատարվել են լրացումներ, որոնց համաձայն 2023թ-ի հուլիսի 12-ից հրատապ կամ հատուկ դեպքերում, քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունված իրավական ակտի հիման վրա, կիրառելի չեն լինելու ՀՀ տարածք պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման սահմանափակումներին վերաբերվող կարգավորումները:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
07.08.2023
Ակցիզային հարկի դրույքաչափերում կատարված փոփոխությունների և նոր վարչական պատասխանատվություն սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն` ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների համար բարձրացվել են 2024, 2025 և 2026 թվականներին կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերը։ Փոփոխություն է կատարվել նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, որի համաձայն պատասխանատվություն է սահմանվել որոշակի ապրանքատեսակների համար սահմանված առավելագույն մանրածախ գնից բարձր գնով ապրանքների օտարման համար։ Օրենքներն ուժի մեջ են մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
02.08.2023
ՀՀ-ից որոշ կենդանիների չմշակված մորթերի արտահանման ժամանակավոր արգելքի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ Կառավարության որոշմամբ 2023 թվականի հուլիսի 21-ից սահմանվել է ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող որոշ ապրանքների՝ մասնավորապես խոշոր եղջերավոր անասունների, ձիազգի կենդանիների, ոչխարների և այլ չմշակված մորթերի Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման ժամանակավոր արգելք։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
01.08.2023
Փոփոխություն որոշ ապրանքների ՀՀ տարածք ներմուծման, տարանցման և ՀՀ-ից արտահանման ուղեկցող փաստաթղթերի տրամադրման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ տարածք ապրանքների ներմուծման, տարանցման և ՀՀ-ից արտահանման դեպքերում անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը, անվտանգության սերտիֆիկատները, համապատասխանության տեղեկանքը տրամադրվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության և արտահանվող երկրի պահանջի դեպքերի։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
01.08.2023
ՀՀ տարածք ցեմենտի ներմուծման լիցենզավորման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2023թ-ի հուլիսի 17-ից մինչև 2024թ-ի հունվարի 17-ը ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ 2523100000, 2523210000 ծածկագրերին դասվող ցեմենտի) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն իրականացվում է լիցենզիաների հիման վրա։ Լիզենզիան տրամադրվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
01.08.2023
Ներմուծման հարկերի և տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում մաքսային մարմիններին չներկայացնելու դեպքերի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2023թ-ի հուլիսի 21-ից սահմանվել է մինչև մաքսային, այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ստուգման ավարտն ապրանքների բացթողման դեպքում մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում մաքսային մարմիններին չներկայացնելու դեպքերը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
31.07.2023
Փոփոխություններ նախադպրոցական կրթության լիցենզիայի ստացման ժամկետներում
Հարգելի գործընկերներ.
2023 թվականի հունիսի 14-ից փոփոխություններ են կատարվել նախադպրոցական կրթության մասին օրենքում, որոնք վերաբերվում են նախադպրոցական ծառայությունների իրականացման լիցենզիայի ստացման ժամկետներին։
Կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտել 2023 թվականի հուլիսի 21-ից
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
31.07.2023
Տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագիր ձևակերպելու կարգավորումների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են կազմակերպությունների կողմից տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագիր ձևակերպելու կարգը, պայմանները, ինչպես նաև նման ձևակերպումների լիազորություն ունեցող անձանց շրջանակները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
31.07.2023
Փոփոխություն՝ անշարժ գույքի վրա արգելանք դնելու մասին փաստաթղթերը անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնելու ընթացակարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ փոփոխվել է անշարժ գույքի վրա արգելանք դնելու մասին փաստաթղթերը հարկային մարմնի կողմից անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնելու ընթացակարգը՝ կապված այդ փաստաթղթերի ներկայացման էլեկտրոնային եղանակի ներդրման հետ:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
19.07.2023
Պաշտոնական պարզաբանում օտարերկրյա պետություններում արտադրված ու փորձարկված պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ
Հարգելի գործընկերներ.
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել է պաշտոնական պարզաբանում օտարերկրյա պետություններում արտադրված ու փորձարկված պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
19.07.2023
Փոփոխություններ աշխատանքային պայմանագրում ներառվող պայմաններում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2023 թվականի հուլիսի 31-ից աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում, աշխատանքային պայմանագրում պետք է ներառվեն նաև աշխատանքային պայմանների հետ կապված նոր նշումներ, որոնք վերաբերվում են, մասնավորապես աշխատողի աշխատանքի վայրին, աշխատաժամանակի շաբաթական տևողությանը, աշխատանքային հարաբերությունների հետ կապված՝ գործատուի և աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակներին։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
19.07.2023
Փոփոխություններ արձակուրդների տրամադրման կարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն` փոփոխություններ են կատարվել ամենամյա վճարովի արձակուրդի, չվճարվող արձակուրդի, ուսումնական արձակուրդի տրամադրման կարգում և ժամկետներում։ Գործատուի համար սահմանվել է նաև աշխատողին տուժանքի վճարման պարտավորություն՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետում աշխատողին ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի տեղափոխված մասը չտրամադրելու դեպքում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
19.07.2023
Մասնագիտական ուսուցման և աշխատանքային պրակտիկայի կազմակերպման օրենսդրական կարգավորումների մասին
Հարգելի գործընկեր․
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված լրացումներով սահմանվել են նոր դրույթներ, որոնք կարգավորում են գործատուի և աշխատանքի ընդունվող անձի միջև մասնագիտական ուսուցման կամ աշխատանքային պրակտիկայի կազմակերպման հետ կապված հարաբերությունները։ Դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի դեկտեմբերի 1-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
18.07.2023
Փոփոխություններ աշխատանքային պայմանագրի լուծման կարգում
Հարգելի գործընկեր․
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2023 թվականի հուլիսի 31-ից թե՛ գործատուի և թե՛ աշխատողի համար սահմանվել են աշխատանքային պայմանագրերի լուծման նոր կարգավորումներ, որոնք վերաբերվում են, մասնավորապես, օրենքի ուժով աշխատանքային պայմանագրերը լուծելու դեպքերին: Միաժամանակ, աշխատողի համար սահմանվել է նաև գործատուին տուժանքի վճարման պարտավորություն՝ աշխատողի կողմից իր նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման օրենսդրությամբ սահմանված ժամկետները չպահպանելու և ծանուցման մեջ նշված այլ ժամկետում աշխատանքային պայմանագրի լուծելու դեպքում, եթե առկա է պայմանագիրն այլ ժամկետում լուծելու վերաբերյալ գործատուի առարկությունը:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
18.07.2023
Օրգանական գյուղատնտեսության ոլորտում նոր պատասխանատվություն սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ․
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարված փոփոխությամբ պատասխանատվություն է սահմանվել օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ապրանքային շարժի փուլերում ներկայացվող պահանջների խախտման համար։
Օրենքն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունիսի 14-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
18.07.2023
Անավարտ շինությունների ավարտվածության աստիճանների սահմանաչափերի փոփոխության մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 07.07․2023թ․-ից վերաձևակերպվել են անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անավարտ, կիսակառույց շինությունների ավարտվածության աստիճանների սահմանաչափերը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
18.07.2023
Դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար տրամադրվող լիցենզիաների ժամկետներում կատարված փոփոխությունների մասին
Հարգելի գործընկերներ.
Փոփոխություններ են կատարվել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար տրամադրվող լիցենզիաների ժամկետներում, որոնք ուժի մեջ են մտնելու 2024 թվականի հունիսի 14-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
17.07.2023
Դրոշմանիշային վճարների վերադարձման համար հարկային մարմնից տեղեկանք ստանալու ընթացակարգի փոփոխության մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 23.06․2023թ․-ից փոփոխություններ են կատարվել դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման համար հարկային մարմնից տեղեկանք ստանալու ընթացակարգում և տեղեկանք ստանալու համար ներկայացվող դիմումին կցվող փաստաթղթերի ցանկում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.07.2023
Եկամտային հարկից փոխհատուցվող՝ սոցիալական ծախսերի տեսակների և փոխհատուցման առավելագույն չափերի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են տարեկան եկամտային հարկից փոխհատուցվող սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը, ինչպես նաև ընտանիքի անդամների շրջանակը, որոնց համար կատարված սոցիալական ծախսերը նույնպես ենթակա են փոխհատուցման: Որոշման դրույթները կիրառվում են 2023 թվականի հունվարի 1−ից հետո ընկած ժամանակահատվածում մատուցված՝ առողջապահության և կրթության ծառայությունների համար 2023 թվականի հունվարի 1−ից հետո դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված՝ առողջապահության և կրթության ծառայությունների գծով կատարված ծախսերի մասով:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.07.2023
ՀՀ տարածքից դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելքի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ Կառավարության որոշմամբ 2023 թվականի հուլիսի 2-ից սահմանվել է ժամանակավոր արգելք մի շարք ապրանքների՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ Հայաստանի Հանրապետությունից դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ արտահանման համար։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.07.2023
Պայմանագրի ընդհանուր պայմաններին, ձևին և առանձին տեսակներին վերաբերող փոփոխությունների մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխություններ և լրացումների համաձայն վերանայվել են պայմանագրի ընդհանուր պայմանները, ձևը և առանձին տեսակների համար սահմանված պահանջները։ Փոփոխությունները վերաբերվում են, մասնավորապես, էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրի ձևին:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.07.2023
Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների անվտանգության տեխնիկական նոր կանոնակարգերի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների անվտանգության տեխնիկական նոր կանոնակարգեր, որոնք ուժի մեջ են մտնելու 2023 թվականի դեկտեմբերի 13-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
10.07.2023
ԵԱՏՄ ապրանքային նշաններին առնչվող գործառնությունների համար պետական տուրք սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ․
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն՝ 14.07․2023թ․-ից պետական տուրք է սահմանվել Միության ապրանքային նշաններին և Միության կոլեկտիվ ապրանքային նշաններին առնչվող որոշ գործառնությունների համար:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
06.07.2023
Օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից ՀՀ-ում ինկասացիոն ծառայությունների մատուցման թույլտվություն ստանալու կարգի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից ՀՀ-ում ինկասացիոն ծառայությունների մատուցման թույլտվության տրամադրման կարգը։
Թույլտվություն տրամադրելու համար գանձվելու է նաև պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
06.07.2023
Փոփոխություններ ռազմական նշանակության արտադրանքին վերաբերվող գործունեության լիցենզիաների տրամադրման կարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի հուլիսի 2−ից փոփոխություններ են կատարվել ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության լիցենզիաների տրամադրման կարգում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
04.07.2023
ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ Կառավարության որոշմամբ 2023 թվականի հուլիսի 2-ից սահմանվել է ժամանակավոր արգելք ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման համար։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
04.07.2023
ՀՀ տարածքից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելքի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ Կառավարության որոշմամբ 2023 թվականի հուլիսի 28-ից սահմանվել է ժամանակավոր արգելք մի շարք ապրանքների՝ մասնավորապես սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի, Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման համար։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
04.07.2023
Կարուսելների (զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման նոր կանոնների մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են կարուսելների (զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության նոր կանոնները, որոնք ուժի մեջ են մտնելու 2023 թվականի դեկտեմբերի 5-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
04.07.2023
Նոր ստուգաթերթեր դեղերի շրջանառության, դեղագործական գործունեության և բժշկական օգնության ու սպասարկման բնագավառներում
Հարգելի գործընկերներ․
2023 թվականի հունիսի 20-ից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից դեղատնային գործունեության և դեղերի մանրածախ առևտրի վերահսկողությունը, դեղերի, դեղանյութերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի արտադրության, դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառի վերահսկողությունը, դեղերի մեծածախ իրացման վերահսկողությունը, մասնագիտացված բժշկական օգնության, պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողությունն իրականացվելու է նոր ստուգաթերթերով։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
04.07.2023
Ապրանքները և տրանսպորտային միջոցները ժամանակավոր պահպանման վայրեր և ստացողի պահեստ հանձնելու կարգի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ապրանքները և տրանսպորտային միջոցները ժամանակավոր պահպանման պահեստ և ապրանքների ժամանակավոր պահպանման այլ վայրեր և ստացողի պահեստ հանձնելու ժամանակ մաքսային մարմին փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելու, ապրանքները և տրանսպորտային միջոցները ժամանակավոր պահպանման վայր հանձնելու և նշված վայրից հանելու կարգը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
04.07.2023
Լուծարման գործընթացի ընթացքում ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելու մասին
Հարգելի գործընկերներ.
2023 թվականի հունիսի 14-ից լրացում է կատարվել գործող օրենսդրությունում, որի արդյունքում ավելացել են պարտապանի լուծարման գործընթացը սկսվելուց հետո ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելու թույլատրելի դեպքերը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.06.2023
Ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման կարգի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման կարգը, որը նպատակ ունի ապահովելու 2023 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների համար ֆիզիկական անձանց կողմից հարկային մարմին եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացումը:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
28.06.2023
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության համար սահմանված պետական տուրքի և վարչական պատասխանատվության մասին
Հարգելի գործընկեր․
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ՝ 2024 թվականի հունվարի 1-ից շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կամ ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակում գործունեությունը սահմանվել է որպես լիցենազվորման ենթակա գործունեության տեսակ:
Միաժամանակ, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կամ ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման լիցենզիայի տրամադրման համար սահմանվել է պետական տուրք, իսկ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության իրականացումն առանց փորձաքննական դրական եզրակացության կամ օրենքի ուժով բացասական եզրակացություն ստացած հաշվետվության կամ փորձաքննական բացասական եզրակացության առկայության համար նախատեսվել է վարչական պատասխանատվություն:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
27.06.2023
ՀՀ ներմուծված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն արտահանելու դեպքում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարի փոխհատուցման մասին
Հարգելի գործընկեր․
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 09․06․2023թ․-ից ուժի մեջ են մտել ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ՀՀ ներմուծված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն արտահանելու դեպքում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարի փոխհատուցման կարգը, չափը և ժամկետները սահմանող կարգավորումները։ Որոշումը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ՀՀ ներմուծված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
27.06.2023
Ֆիզիկական անձանց կողմից կատարված սոցիալական ծախսերի գումարների փոխհատուցման կարգի մասին
Հարգելի գործընկեր․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է եկամտային հարկի տարեկան հաշվարկի հիման վրա ֆիզիկական անձանց կողմից կատարված սոցիալական ծախսերի գումարների փոխհատուցման կարգը, որը կիրառվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված կարգով եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնող՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիների համար։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
23.06.2023
Փոփոխություն գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովման ծրագրի շահառուների շրջանակում
Հարգելի գործընկեր․
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2023 թվականի հունիսի 17-ից ընդլայնվել է գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբազվածության ապահովման ծրագրի շահառուների շրջանակը: Շահառուների թվում ավելացել են նաև Ադրբեջանի կողմից 2022 թվականին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձինք։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
23.06.2023
ՀՀ-ում զենքը կրելու պայմանների և կարգի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ՀՀ-ում քաղաքացիական և ծառայողական, այդ թվում՝ ժամանակավոր օգտագործման համար ստացված, ինչպես նաև որպես պարգև տրված զենքեր պահելու և կրելու կարգը, պահանջներն ու պայմանները:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
20.06.2023
Սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարների վերադարձման կարգի փոփոխության մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի համատեղ հրամանում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն՝ 01․07․2023թ․-ի փոփոխություն է կատարվել մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված)`սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու ընթացակարգում։ Փոփոխությունը վերաբերվում է բանկային հաշվեհամարին, որին պետք է փոխանցվեն վերադարձման ենթակա սոցիալական վճարների գումարները:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
20.06.2023
Քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորում կատարելու կարգի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, առևտրի, հրաձգարանի գործարկման լիցենզիաներ ունեցող իրավաբանական անձանց, ռազմամարզական և սպորտային հրաձգության կազմակերպությունների կողմից քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորում կատարելու կարգը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
20.06.2023
Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների արտադրության կարգի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների արտադրության կարգը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
20.06.2023
Հանքային պարարտանյութերի պահպանման և անվտանգ շահագործման կանոնների մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են հանքային պարարտանյութերի պահպանման և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
20.06.2023
Տեսչական մարմնի կողմից հսկիչ գնումներ իրականացնելու կարգ` դեղերի շրջանառության ոլորտում
Հարգելի գործընկերներ.
Պայմանավորված այն հանգամանքով, որ դեղերի շրջանառության ոլորտում խախտումների բացահայտման նպատակով պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից կարող են իրականացվել նաև հսկիչ գնումներ, 2023 թվականի հունիսի 8-ի ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է հսկիչ գնումների իրականացման, ինչպես նաև հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
20.06.2023
ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման կանոնը չկիրառելու կարգի ու ժամկետների մասին
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2023 թվականի հունիսի 18-ից սահմանվել են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների փաստաթղթավորման կարգն ու արտահանման ժամկետները, որոնք ապահովելու դեպքում այդ ապրանքները ՀՀ տարածք կարող են ներմուծվել առանց ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
19.06.2023
Փոփոխություններ համալիր հարկային ստուգումների ռիսկայնության չափանիշների ընդհանուր նկարագրերում
Հարգելի գործընկերներ.
Հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրում կատարվել են փոփոխություններ:
Մասնավորապես, ռիսկի համակարգի միջոցով ռիսկերը գնահատվելու են նաև հաշվարկային փաստաթղթերի տվյալների հիման վրա, ինչպես նաև ռիսկի համակարգի կիրառման առումով հիմք է ընդունվելու նաև արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման գործիքների կիրառմամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների բազայի վերլուծության արդյունքում արտասովոր (անոմալ) գնահատված ցուցանիշները:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
13.06.2023
Ծանուցման ենթակա գործունեության տեսակներում և պետական տուրքի դրույքաչափերում կատարված փոփոխությունների մասին
Հարգելի գործընկերներ.
2023 թվականի հունիսի 9-ից փոփոխություններ են կատարվել ծանուցման ենթակա գործունեության տեսակներում:
Մասնավորապես գյուղատնտեսության և գործունեության այլ բնագավառներում ծանուցման ենթակա մի շարք գործունեության տեսակներ դադարել են համարվել ծանուցման ենթակա լինելուց, իսկ ծանուցման ենթակա գործունեության որոշ տեսակներ, որոնք վերաբերվում են սպիրտ պարունակող ապրանքների արտադրությանը, առանձնացվել են և սահմանվել են որպես ծանուցման ենթակա գործունեության առանձին տեսակներ։
Պայմանավորված այդ փոփոխություններով՝ համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
12.06.2023
Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների հաշվառման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
2023 թվականի հունիսի 1-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի կողմից սահմանվել է անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման կարգը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
12.06.2023
Միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացնելու դեպքերի և կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 01․09․2023թ․-ից ուժի մեջ են մտնելու միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացնելու դեպքերը և կարգը սահմանող կարգավորումները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
12.06.2023
Ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու ժամկետի կրճատման վերաբերյալ
Հարգելի գործընկերներ.
2023 թվականի օգոստոսի 12-ից նվազեցվելու է ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու համար ապրանքային նշանը չօգտագործելու ժամկետը, որը տարածվում է նաև մինչև 2023 թվականի օգոստոսի 12-ը ապրանքային նշանների պետական գրանցումների վրա:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
12.06.2023
Փոփոխություններ ցեմենտներին, ցեմենտային կլինկերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավության որոշմամբ 2023 թվականի նոյեմբերի 14-ից փոփոխություններ են կատարվելու ցեմենտներին, ցեմենտային կլինկերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգում։ Մասնավորապես, փոփոխություններ են կատարվելու ցեմենտների, ցեմենտային կլինկերի արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերում, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
12.06.2023
Փոփոխություն նպաստների հաշվարկման կարգում
Հարգելի գործընկեր․
Փոփոխություն է կատարվել նպաստների հաշվարկման կարգում, որի համաձայն միկրոձեռնարկատիրության ժամանակահատվածում ներառված ամիսների համար վարձու աշխատողին վճարման ենթակա եկամտի մեծությունը նույնպես հաշվի է առնվում նպաստների մեծության որոշման ժամանակ։ Փոփոխությունն ուժի մեջ է մտնելու 2023 թվականի հուլիսի 1-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
08.06.2023
ՀՀ-ից արտահանվող և ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկ սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն ապրանքների ցանկ, որոնց տարանցիկ փոխադրումը կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանումը պետք է իրականացվի համապատասխան թույլտվության հիման վրա։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
07.06.2023
Փոփոխություններ՝ լաստանավով կամ նավով բեռների ՀՀ տարածքից արտահանման կամ ՀՀ տարածք ներմուծման ընթացակարգում
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2023 թվականի մայիսի 27-ից սահմանվել է ՀՀ տարածքից արտահանման կամ ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով կամ նավով փոխադրման նոր ուղղություն, փոխադրամիջոցների ցանկը համալրվել է նոր տեսակով՝ բեռնարկղերով (կոնտեյներներով) բեռնվող նավ։
Սահմանվել են նաև փոխադրման օպերատորին պետական աջակցության տրամադրման նոր կարգավորումներ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
05.06.2023
Փոփոխություններ՝ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներում
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2023 թվականի հունիսի 4-ից փոփոխություններ են կատարվել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները սահմանող որոշման մեջ:
Մասնավորապես, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ՀՀ տարածք թեթև մարդատար ավտոմոբիլների ներմուծման մասով սահմանվել է ակնհայտ առևտրային չափաքանակի որոշման նոր մոտեցում:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
05.06.2023
Աղբահանության և սանիտարական մաքրման կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության փոփոխության մասին
Հարգելի գործընկերներ.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ աղբահանության և սանիտարական մաքրման կանոնները խախտելու, չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելու վարչական իրավախախտումների համար սահմանվել են տուգանքների նոր մեծություններ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
01.06.2023
Նոր ստուգաթերթ՝ թռչնի մսի արտադրություն իրականացնող կազմակերպությունների համար
Հարգելի գործընկերներ.
2023 թվականի մայիսի 17-ից մի շարք փոփոխություններ են կատարվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերում։ Մասնավորապես, ստուգաթերթ է սահմանվել թռչնի մսի արտադրություն իրականացնող կազմակերպությունների համար, փոփոխություններ են կատարվել նաև իրացնող կազմակերպությունների և սպանդանոցների համար սահմանված ստուգաթերթերում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.05.2023
Փոփոխություն «Տրանսֆերային գնագոյացման արդյունքում շահութահարկի և (կամ) ռոյալթիի ճշգրտման հաշվարկ» հաշվետվաձևատեսակում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով լրացում է կատարվել հարկային մարմին ներկայացվող «Տրանսֆերային գնագոյացման արդյունքում շահութահարկի և (կամ) ռոյալթիի ճշգրտման հաշվարկ» հաշվետվաձևատեսակում՝ նախատեսելով ճշգրտման ենթակա վերահսկվող գործարքի մասին տեղեկատվության լրացման հնարավորություն: Նշված հրամանի կիրառությանը տրված է նաև հետադարձ ուժ:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.05.2023
Փոփոխություններ անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրում: Մասնավորապես, իջեցվել է ներդրումների թույլատրելի նվազագույն շեմը, ինչպես նաև փոփոխվել է այն պահը (օրը), որի դրությամբ հաշվարկվում է չվճարված հարկային պարտավորությունների բացակայությունը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.05.2023
Հրաձգարանի գործարկման լիցենզավորման կարգի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են ՀՀ-ում քաղաքացիական և ծառայողական զենքերով հրաձգարանի գործարկման լիցենզիա տալու կարգը, ժամկետները, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.05.2023
Զենքի հարդարման լիցենզավորման կարգի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են ՀՀ-ում քաղաքացիական և ծառայողական զենքերի հարդարման լիցենզիա տալու կարգը, ժամկետները, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.05.2023
Փոփոխություններ զենքի առևտրի լիցենզավորման կարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի հունիսի 1-ից փոփոխություններ են կատարվելու ՀՀ-ում քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիայի գործողության ժամկետում և լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին ներկայացվող փաստաթղթերում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.05.2023
Թանկարժեք մետաղների արտահանման քվոտա սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2023 թվականի մայիսի 13-ից սահմանվել է թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ քվոտա, որի շրջանակներում նշված ապրանքների «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանումը թույլատրվում է սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
23.05.2023
Փոփոխություններ վարժական հավաքների ներգրավված աշխատողների վարձատրության կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված լրացումների համաձայն՝ վարժական հավաքների ներգրավված աշխատողին պետական կամ տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետական կամ համայնքային կազմակերպություն կամ հիմնարկ չհանդիսացող գործատուն առաջին 30 օրացուցային օրերի ընթացքում պարտավոր է շարունակել վճարել օրենքով սահմանված չափով որոշվող գումարը, իսկ 30 օրացուցային օրը գերազանցող ժամանակահատվածի համար աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի և աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով: Կարգավորումը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
23.05.2023
Փոփոխություններ՝ ներմուծման ավելացված արժեքի հարկից ազատված ապրանքների ցանկում
Հարգելի գործընկերներ.
Փոփոխություններ են կատարվել կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների օրենքով սահմանված ցանկում, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից։ Մասնավորապես, ներմուծման ԱԱՀ-ից ազատված ապրանքների ցանկը լրացվել է հումքի և նյութերի որոշ տեսակներով:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
22.05.2023
Փոփոխություն՝ ռազմական խնդիրները լուծելու նպատակով օգտագործված գույքի համար փոխհատուցում ստանալու դիմումի ներկայացման ժամկետում
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2023 թվականի մայիսի 12-ից սահմանվել է ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության, գույքը վնասված վերադարձնելու կամ գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքերում փոխհատուցում ստանալու նպատակով դիմումի ներկայացման նոր ժամկետ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
22.05.2023
Փոփոխություն դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ 2023 թվականի մայիսի 14-ից դեղերի մեծածախ իրացման գործունեություն իրականացնող լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությունն սկսելուց առաջ ՀՀ առողջապահության նախարարություն է ներկայացնում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող որևէ կազմակերպության հետ կնքված պայմանագիրը: Նշված պահանջը տարածվում է նաև մինչև փոփոխությունը դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ստացած անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց վրա, որոնց համար սահմանվել է որոշումն ուժի մեջ մտնելու այլ ժամկետ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
19.05.2023
Խաղադրույք ընդունելու իրավունք տրամադրելու կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
Հաշվի առնելով, որ 2023 թվականի հուլիսի 1-ից ՀՀ-ում
ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեությունն իրականացվելու է խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա, ՀՀ կառավարության կողմից սահմանվել է ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույք ընդունելու իրավունք տրամադրելու կարգը։
Մասնավորապես, սահմանվել են ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացվող խաղադրույք ընդունելու իրավունքը ստանալու համար տեղեկացման ձևը, ժամկետները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
18.05.2023
Փոփոխություններ եկամտային հարկի հաշվարկման և վճարման կարգում
Հարգելի գործընկերներ․
2023 թվականի ապրիլի 14-ից փոփոխություններ են կատարվել եկամտային հարկի հաշվարկման և վճարման կարգում, մասնավորապես՝ փոխվել է այն ժամկետը, որի ընթացքում համարվում է, որ ֆիզիկական անձը եկամուտ չի ստացել, երբ բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությանն անցած՝ գրավադրված գույքը բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այնուհետև օտարվում է նախկին սեփականատիրոջը: Փոխվել է նաև ֆիզիկական անձանց կողմից հաշվետու տարվա համար հաշվարկված եկամտային հարկի գումարները պետական բյուջե վճարելու վերջնաժամկետը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
18.05.2023
Փոփոխություն անվտանգության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ սահմանելու ժամկետներում
Հարգելի գործընկերներ.
2023 թվականի ապրիլի 27-ից փոփոխվել է քաղաքացիական և ծառայողական զենքի, ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունը և զենքի հարդարումը որպես Հայաստանի Հանրապետության տարածքում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ համարելու համար օրենքով սահմանելու ժամկետները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
10.05.2023
Փոփոխություններ ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի ապրիլի 28-ից փոփոխություններ են կատարվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգում։ Մասնավորապես, փոփոխվել են պետական աջակցությունը տրամադրելու համար սահմանված պայմանները և գումարների վճարման կարգը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
10.05.2023
Նոր ստուգաթերթ՝ բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների ստուգման վերաբերյալ
Հարգելի գործընկերներ.
2023 թվականի ապրիլի 28-ից ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման մի շարք ստուգաթերթեր ուժը կորցրած են ճանաչվել, իսկ 2023 թվականի մայիսի 9-ից ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների ստուգումն իրականացվելու է նոր ստուգաթերթով։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
10.05.2023
ՀՀ տարածքում արտարժույթով կատարվող գործարքների նոր սահմանափակումների մասին
Հարգելի գործընկերներ․
«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 14.05․2023թ․-ից նոր սահմանափակումներ են մտցվել ՀՀ տարածքում արտարժույթով կատարվող որոշ գործարքների համար։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
10.05.2023
Փոփոխություններ՝ թանկարժեք մետաղների օտարման գործարքների և դրանց վերագրվող ձեռքբերումների ԱԱՀ−ի հաշվանցման կարգում
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների՝ 2023թ-ի մայիսի 1-ից թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներից պատրաստված՝ ոսկերչական նշանակության կիսապատրաստուկների օտարման և այդ գործարքներին վերագրվող ձեռքբերումների մասով առաջացած՝ ԱԱՀ-ի հաշվանցվող գումարների վերաբերյալ հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
10.05.2023
Փոփոխություն՝ երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական մասերի ու փամփուշտների ներկրման, արտահանման, տարանցիկ փոխադրման եզրակացության տրամադրման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել լիազոր մարմնի կողմից երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ներմուծման, արտահանման և (կամ) տարանցիկ փոխադրման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրման կարգում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
10.05.2023
Փոփոխություններ ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձի հետ կապված մասնագիտությունների ցանկում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոխություններ են կատարվել ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձի հետ կապված մասնագիտությունների ցանկում։ 2023/2024 և հետագա ուսումնական տարիների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի վերադարձի իրավունքից կարող են օգտվել նաև նոր ընդգրկված մասնագիտություններով սովորողները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
08.05.2023
Շինություններն առանց շահագործման թույլտվության ձևակերպման շահագործելու համար վարչական տույժ սահմանելու մասին
Հարգելի գործընկերներ․
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 14.10․2023թ․-ից վարչական տույժ է սահմանվել շինություններն առանց շահագործման թույլտվության ձևակերպման շահագործելու համար:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
03.05.2023
Անազատ և կիսաազատ պայմաններում պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկի մասին
Հարգելի գործընկերներ.
2023 թվականի ապրիլի 18-ից սահմանվել է անազատ և կիսաազատ պայմաններում պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկը։ Նշված ցանկը կարող է հետաքրքրել այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք իրենց գործունեության առանձնահատկություններով պայմանավորված պահում են վայրի կենդանիներ:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
02.05.2023
Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի մասով շահութահարկի դրույքաչափի փոփոխության մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից ՀՀ աղբյուրներից ստացած որոշ եկամուտների մասով կիրառվելու է շահութահարկի նոր դրույքաչափ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
02.05.2023
Փոփոխություններ՝ շահութահարկով հարկման նպատակով եկամուտների առանձին տեսակների հաշվառման առանձնահատկություններում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն` վերանայվել են եկամուտների առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները։ Փոփոխությունները վերաբերվում են, մասնավորապես, առանձին հարկ վճարողների կողմից անշարժ գույքի միավորների օտարման գործարքներից, ինչպես նաև շահութահարկ վճարողների՝ այլ կազմակերպությունում ունեցած բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների օտարումից ստացվող եկամուտների ճանաչման առանձնահատկություններին: Փոփոխությունները տարածվում են 2023 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
28.04.2023
Բժշկական արտադրատեսակների ներմուծման կարգի և ներմուծման նպատակով իրականացվող փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի մասին
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2023 թվականի հուլիսի 1-ից սահմանվել է Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների ներմուծման կարգը և բժշկական արտադրատեսակների ներմուծման նպատակով իրականացվող փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
27.04.2023
Փոփոխություններ՝ շահութահարկով հարկման նպատակով որոշ ծախսատեսակների հաշվառման կարգում
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների՝ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով որոշ ծախսատեսակների հաշվառման կարգում կատարվել են փոփոխություններ, որոնք տարածվում են 2022թ.-ի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։ Մասնավորապես, խոսքը վերաբերվում է շենքերը, շինությունները, բնակելի կամ այլ տարածքները, հողամասերը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով վերցնելու դեպքերում դրանց սկզբնական և հաշվեկշռային արժեքների որոշմանը, ինչպես նաև գործառնական վարձակալությամբ վերցված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի նվազեցման կարգին։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
27.04.2023
Պատասխանատվության փոփոխություն առևտրի և ծառայությունների ոլորտում իրավախախտումների համար
Հարգելի գործընկերներ.
2023 թվականի ապրիլի 23-ից փոփոխություններ են կատարվել ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու, առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելու, Երևան համայնքի վարչական տարածքում առանց թույլտվության կամ սահմանված պահանջների խախտմամբ շրջածախ առևտուր իրականացնելու դեպքերում սահմանված պատասխանատվության միջոցներում: Սահմանվել է նաև լրացուցիչ վարչական տույժ՝ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող առարկաների բռնագրավման տեսքով:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
25.04.2023
Իրավաբանական անձի հարկադիր լուծարման կարգի և ժամկետների մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի ապրիլի 14-ից սահմանվել են իրավաբանական անձի հարկադիր լուծարման նպատակով լուծարման հանձնաժողովի ձևավորման, լուծարման հանձնաժողով (լուծարող) նշանակելու կարգը, ինչպես նաև իրավաբանական անձի հարկադիր լուծարման կարգը և ժամկետները։ Սահմանվել է նաև հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետի ավարտից հետո դիմած պարտատերերի պահանջների բավարարման հնարավորություն՝ ժամանակին ներկայացված պահանջները բավարարելուց հետո:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
25.04.2023
Փոփոխութուններ գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2023 թվականի ապրիլի 1-ից փոփոխություններ են կատարվել գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգում։ Մասնավորապես՝ հանվել է գործուղվող աշխատողին գործուղման ծախսերի հատուցման գումարները գործուղում մեկնելուց առնվազն մեկ օր առաջ տալու պարտադիր պահանջը:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
21.04.2023
Հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացած ֆիզիկական անձանց կողմից վճարվող դրոշմանիշային վճարի մասին
Հարգելի գործընկերներ.
«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում 03.04․2023թ․-ից կատարվել է փոփոխություն՝ հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացած ֆիզիկական անձանց կողմից վճարվող դրոշմանիշային վճարների, դրանց ժամկետների և դրույքաչափերի վերաբերյալ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
19.04.2023
Փոփոխություն ՀՀ տարածք ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող ՀՀ լիազոր պետական կառավարման մարմինների ցանկում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող ՀՀ լիազոր պետական կառավարման մարմինների ցանկում և ՀՀ տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
17.04.2023
Փոխպատվաստման նպատակով իրականացվող ներմուծման կամ արտահանման մեկանգամյա լիցենզիա ստանալու նոր կանոնակարգ
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է փոխպատվաստման նպատակով մարդու դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման, արյան և դրա բաղադրամասերի ինչպես նաև թմրամիջոցների, հոգեմետ (հոգենեգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման կամ արտահանման մեկանգամյա լիցենզիա ստանալու նոր կանոնակարգ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
17.04.2023
Թերլիցքավորում կատարած վառելիքի մանրածախ առևտրի կետերում ցուցանակի տեղադրման կարգի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի ապրիլի 1-ից սահմանվել են թերլիցքավորում կատարած հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի կետերում տեղադրվող ցուցանակի ձևը, դրա տեղադրման և ապամոնտաժման կարգը, ինչպես նաև սահմանվել է տնտեսավարող սուբյեկտների չափագիտության բնագավառում իրենց մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների, արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող QR (արագ արձագանքման) կոդերին ներկայացվող պահանջները և դրանց միջոցով արտացոլվող տեղեկատվության ձևը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
14.04.2023
Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության սկզբնաժամկետի մասին
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2023 թվականի ապրիլի 4-ից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության տրամադրման ընթացակարգում կատարվել են որոշակի փոփոխություններ՝ կապված արտոնության կիրառման սկզբնաժամկետի սահմանման հետ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
13.04.2023
Առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման սակագնային քվոտայի կիրառման մասին
Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2023 թվականի հունվարի 1-ից սահմանվել է նոր քվոտա՝ Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով՝ մսամթերքի արտադրության համար նախատեսված խոշոր եղջերավոր անասունների մսի ներմուծման համար։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
13.04.2023
Փոփոխություններ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի ստուգաթերթերում
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2023թ.-ի մարտի 31-ից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերում կատարվել են փոփոխություններ։ Փոփոխությունները մասնավորապես վերաբերվում են ներհիվանդանոցային վարակի կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողությանը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
13.04.2023
Նոտարական նոր գործողության տեսակի սահմանման մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է նոտարական նոր՝ «Վճարման կարգադրության արձակում» գործողության տեսակ և դրա սակագինը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
11.04.2023
Բժշկական արտադրատեսակների արտադրության և սպասարկման լիցենզավորման կարգերի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի ապրիլի 2-ից սահմանվել են ՀՀ առողջապահության բնագավառում իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից լիցենզավորման ենթակա բժշկական արտադրատեսակների արտադրության և սպասարկման լիցենզավորման կարգերը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
04.02.2023
Մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի դեկտեմբերի 8-ից սահմանվել է մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգը։
Մասնավորապես, սահմանվել են մաքսային փորձաքննություններ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը և չափանիշները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
21.01.2023


























































.png)
.png)









































.jpeg)
.jpeg)


















.jpg)






































.jpg)






.jpg)













































































































































































































.png)
.png)

.png)
.png)
.png)






.png)


.png)

.png)
.png)
.png)
.png)

.png)










.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)

.png)
.png)

.png)
.png)

















.png)
.png)
.png)


























































.png)
.png)
.png)













-(574 ×-394 пикс.)-(1).jpg)
-(574 ×-394 пикс.).jpg)





-(574 ×-394 пикс.).jpg)




























































.png)















.png)










































































































































































































































-(574 ×-394 пикс.).png)


-(574 ×-394 пикс.).png)

















.png)
-(574 ×-394 пикс.).png)
