Բանկից ստացվող շահաբաժիններից շահութահարկի հաշվարկման կարգում կատարված փոփոխությունների մասին

07.09.2026

Բանկից ստացվող շահաբաժիններից շահութահարկի հաշվարկման կարգում կատարված փոփոխությունների մասին

Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն սահմանվել է, որ բանկերի թողարկած և ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ստացվող շահաբաժիններից 2027 թվականի փետրվարի 1-ից հաշվարկվելու է շահութահարկ՝ 15 տոկոսի չափով, որը հաշվարկելու և պահելու է հարկային գործակալը` բանկը։ Միաժամանակ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության համաձայն 2026 թվականի հուլիսի 30-ից և մինչև 2027 թվականի հունվարի 31-ը ներառյալ շահաբաժին վճարելու կամ շահաբաժնի բաշխման որոշում ընդունելու համար սահմանվել է պետական տուրք։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։