Խորհրդի նիստեր

Ասոցիացիայի կառավարման մարմիններն են համաժողովը և խորհուրդը:
Խորհուրդն ընտրվում է համաժողովի կողմից 4 (չորս) տարի ժամկետով: Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են ոչ պակաս քան յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ:
Խորհրդի անդամների մեկ երրորդի կամ Ասոցիացիայի նախագահի պահանջով կարող են հրավիրվել նաև Խորհրդի արտահերթ նիստեր:
Խորհուրդը՝

  • առաջարկություններ է ներկայացնում համաժողովին` նրա բացառիկ իրավասությանն առնչվող հարցերի լուծման վերաբերյալ,
  • ընդունում է Ասոցիացիայի անդամ, եթե այդ գործառույթը չի լիազորված մասնագիտական հանձնաժողովին կամ Ասոցիացիայի սկզբնական կազմակերպությանը, հեռացնում է Ասոցիացիայի անդամությունից,
  • իր կազմից ընտրում է Ասոցիացիայի Նախագահ, վաղաժամկետ ազատում է նրան զբաղեցրած պաշտոնից,
  • Ասոցիացիայի անդամների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և տույժի միջոցներ,
  • վարում է Ասոցիացիայի ընթացիկ գործունեությունը համաժողովների միջև ընկած ժամանակաշրջանում,
  • սահմանում է Ասոցիացիայի մուտքավճարի և անդամավճարի չափը,
  • ստեղծում է մասնագիտական հանձնաժողովներ, հաստատում է հանձնաժողովների գործունեության մասին հիմնական դրույթները, ինչպես նաև դրանց կանոնադրությունները, ստեղծում և լուծարում է առանձնացված ստորաբաժանումներ, հիմնարկներ, մասնագիտական հանձնաժողովներ, սկզբնական կազմակերպություններ (որոնք ստեղծվում են հանրապետության համայնքներում և Երևան քաղաքի վարչական շրջաններում) հաստատում է դրանց կանոնադրությունները, նշանակում է դրանց ղեկավարներին,
  • ընդունում է որոշումներ Ասոցիացիայի պաշտոնատար անձանց գույքային պատասխանատվության ենթարկելու մասին,
  • որոշում է ընդունում 1.000.000 (մեկ միլիոն) դրամը գերազանցող արժողությամբ ցանկացած տեսակի գույք, այդ թվում՝ ֆինանսական միջոցներ տնօրինելու և կառավարելու, ինչպես նաև 1.000.000 (մեկ միլիոն) դրամը գերազանցող դրամական գործարքներ իրականացնելու վերաբերյալ:

Խորհուրդը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են Խորհրդի անդամների կեսից ավելին:
Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի նիստին մասնակցող Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
Խորհրդի անդամի լիազորությունները ժամկետից շուտ համարվում են դադարած Խորհրդին անդամությունը դադարեցնելու իր դիմումի հիման վրա, օրենքով կամ սույն կանոնադրության հիման վրա Ասոցիացիային անդամակցությունը դադարելու, ինչպես նաև Խորհրդի նիստերին մեկ տարվա ընթացքում երկու անգամ անհարգելի` առանց պատշաճ ձևով նախօրոք տեղյակ պահելու, բացակայության դեպքում:

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 2026-09-22

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 2026-09-22

Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության Խորհրդի արտահերթ նիստը հետևյալ օրակարգային հարցի շուրջ.
Ասոցիացիային անդամագրվելու համար դիմած իրավաբանական անձի` «Ֆինտեքս Քընսալթինգ» ՍՊԸ-ի անդամ դառնալու պահանջների բավարարման քննարկում և անդամագրման հաստատում։
Նիստին մասնակցում էին Ասոցիացիայի Խորհրդի 15 անդամներից 13-ը, որից 4-ը առկա, 9-ը հեռավար։
Բոլոր 13 անդամները կողմ քվեարկեցին օրակարգի հարցին և հաստատեցին Ասոցիացիայի անդամ դառնալու համար դիմած «Ֆինտեքս Քընսալթինգ» ՍՊԸ-ի անդամակցությունը Ասոցիացիային։
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում նորանոր հաջողություններ։

22.09.2026

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ 2026-07-15

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ 2026-07-15

Հուլիսի 15-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության Խորհրդի հերթական նիստը հետևյալ օրակարգային հարցերի շուրջ.

  1. Ասոցիացիային անդամագրվելու համար դիմած ֆիզիկական անձանց անդամ դառնալու պահանջների բավարարման քննարկում և անդամագրման հաստատում,
  2. Ասոցիացիայի ֆիզիկական անձ անդամների անդամության դադարեցման հարցի քննարկում և հաստատում,
  3. Ասոցիացիայի ֆիզիկական անձ անդամների անդամությունից հեռացման հարցի քննարկում և հաստատում,
  4. Մեկ միլիոն դրամը գերազանցող դրամական գործարքի քննարկում և հաստատում,
  5. Անդամավճարի չափի սահմանում։

Նիստին մասնակցում էին Ասոցիացիայի Խորհրդի 15 անդամներից 13-ը, որից 4-ը` առկա, 9-ը` հեռավար։
Բոլոր 13 անդամները կողմ քվեարկեցին օրակարգի հարցերին և հաստատեցին Ասոցիացիայի անդամ դառնալու համար դիմած թեկնածուներից անդամության կարգին բավարարող անդամների ցանկը՝ թվով 55 անձ, Ասոցիացիային անդամակցումը դադարեցնելու մասին դիմում ներկայացրած անդամների ցանկը՝ թվով 28 անձ, Ասոցիացիայի անդամությունից հեռացվողների ցանկը՝ թվով 8 անձ։
Շնորհավորում ենք Ասոցիացիայի նոր անդամներին և մաղթում նորանոր հաջողություններ։

15.07.2026

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ 2026-01-09

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ 2026-01-09

Հունվարի 9-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության Խորհրդի հերթական նիստը հետևյալ օրակարգային հարցերի շուրջ.
1. Ասոցիացիային անդամագրվելու համար դիմած անձանց անդամ դառնալու պահանջների բավարարման քննարկում և անդամագրման հաստատում,
2. Ասոցիացիայի անդամների անդամության դադարեցման հարցի քննարկում և հաստատում,
3. Ասոցիացիայի անդամների անդամությունից հեռացման հարցի քննարկում և հաստատում,
4. Մեկ միլիոն դրամը գերազանցող դրամական գործարքների քննարկում և հաստատում։
Նիստին մասնակցում էին Ասոցիացիայի Խորհրդի 15 անդամներ, որից 5-ը` առկա, 10-ը` հեռավար։
Բոլոր 15 անդամները կողմ քվեարկեցին օրակարգի հարցերին և հաստատեցին Ասոցիացիայի անդամ դառնալու համար դիմած թեկնածուներից անդամության կարգին բավարարող անդամների ցանկը՝ թվով 38 անձ, Ասոցիացիային անդամակցումը դադարեցնելու մասին դիմում ներկայացրած անդամների ցանկը՝ թվով 37 անձ, Ասոցիացիայի անդամությունից հեռացվողների ցանկը՝ թվով 4 անձ։
Շնորհավորում ենք Ասոցիացիայի նոր անդամներին և մաղթում նորանոր հաջողություններ։

09.01.2026

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ 2025-07-09

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ 2025-07-09

Հուլիսի 9-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության Խորհրդի հերթական նիստը հետևյալ օրակարգային հարցերի շուրջ.

  1. Ասոցիացիային անդամագրվելու համար դիմած անձանց անդամ դառնալու պահանջների բավարարման քննարկում և անդամագրման հաստատում,
  2. Ասոցիացիայի անդամների անդամության դադարեցման հարցի քննարկում և հաստատում,
  3. Ասոցիացիայի անդամների անդամությունից հեռացման հարցի քննարկում և հաստատում։

Նիստին մասնակցում էին Ասոցիացիայի Խորհրդի 12 անդամներ, որից 4-ը` առկա, 8-ը` հեռավար։
Բոլոր 12 անդամները կողմ քվեարկեցին օրակարգի հարցերին և հաստատեցին Ասոցիացիայի անդամ դառնալու համար դիմած թեկնածուներից անդամության կարգին բավարարող անդամների ցանկը՝ թվով 62 անձ, Ասոցիացիային անդամակցումը դադարեցնելու մասին դիմում ներկայացրած անդամների ցանկը՝ թվով 36 անձ, Ասոցիացիայի անդամությունից հեռացվողների ցանկը՝ թվով 4 անձ։
Շնորհավորում ենք Ասոցիացիայի նոր անդամներին և մաղթում նորանոր հաջողություններ։

09.07.2025

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 2025-02-03

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 2025-02-03

Փետրվարի 3-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության Խորհրդի արտահերթ նիստ հետևյալ օրակարգային հարցերի շուրջ.

  1. Նախագահի լիազորությունների սեփական նախաձեռնությամբ վաղաժամկետ դադարեցում,
  2. Նոր նախագահի ընտրություն:

Նիստին մասնակցում էին Ասոցիացիայի Խորհրդի բոլոր 15 անդամները, որից 8-ը` առկա, 7-ը` հեռավար։
Բոլոր 15 անդամները կողմ քվեարկեցին օրակարգի հարցերին։
Շնորհակալություն ենք հայտնում Վահագն Համբարձումյանին տարիներ շարունակ Ասոցիացիայի կայացման և առաջընթացի գործում ունեցած անգնահատելի ներդրման համար:
Շնորհավորում ենք Հերմինե Թովմասյանին՝ Ասոցիացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ ու նախաձեռնություններ՝ Ասոցիացիայի զարգացման ուղին շարունակելու նպատակով:

03.02.2025

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ 2025-01-10

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ 2025-01-10

Ս.թ. հունվարի 10-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության Խորհրդի հերթական նիստ հետևյալ օրակարգային հարցերի շուրջ.

  1. Ասոցիացիային անդամագրվելու համար դիմած անձանց անդամ դառնալու պահանջների բավարարման քննարկում և անդամագրման հաստատում,
  2. Ասոցիացիայի անդամների անդամության դադարեցման հարցի քննարկում և հաստատում,
  3. Ասոցիացիայի անդամների անդամությունից հեռացման հարցի քննարկում և հաստատում,
  4. 1.000.000 (մեկ միլիոն) դրամը գերազանցող դրամական գործարքի համաձայնություն,
  5. Անդամավճարների չափի սահմանում։

Նիստին մասնակցում էին Ասոցիացիայի Խորհրդի 15 անդամներից 14-ը, որից 5-ը` առկա, 9-ը` հեռավար։
Բոլոր 14 անդամները կողմ քվեարկեցին օրակարգի հարցերին և հաստատեցին Ասոցիացիայի անդամ դառնալու համար դիմած թեկնածուներից անդամության կարգին բավարարող անդամների ցանկը՝ թվով 14 անձ, Ասոցիացիային անդամակցումը դադարեցնելու մասին դիմում ներկայացրած անդամների ցանկը՝ թվով 6 անձ, Ասոցիացիայի անդամությունից հեռացվողների ցանկը՝ թվով 3 անձ, ինչպես նաև հաստատեցին մյուս երկու օրակարգային հարցերը։
Շնորհավորում ենք Ասոցիացիայի նոր անդամներին և մաղթում նորանոր հաջողություններ։

10.01.2025