Some global site information is temporarily unavailable.

Էներգետիկայի ոլորտում գաղտնի համարվող տեղեկատվության բացահայտման մասին

14.10.2024

Էներգետիկայի ոլորտում գաղտնի համարվող տեղեկատվության բացահայտման մասին

Հարգելի գործընկերներ.
«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումներով սահմանվել է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետության կամ համայնքի հիմնադրած, ինչպես նաև 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ կազմակերպություններին առնչվող՝ օրենքով նշված տեղեկատվությունը համարվելու է ոչ գաղտնի տեղեկատվություն:
Միաժամանակ, սահմանվել է, որ էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձինք իրավասու են օրենքով սահմանված գաղտնի պահվող տեղեկությունները, ինչպես նաև սպառողներին նույնականացնող տվյալները բացահայտելու հարկային մարմնին՝ վերջինիս կողմից հարկային հսկողության շրջանակում օգտագործելու նպատակով: Փոփոխություններն ուժի մեջ են մտել 2024 թվականի հոկտեմբերի 11-ից:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։