Խորհրդի նիստեր

Ասոցիացիայի կառավարման մարմիններն են համաժողովը և խորհուրդը:
Խորհուրդն ընտրվում է համաժողովի կողմից 4 (չորս) տարի ժամկետով: Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են ոչ պակաս քան յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ:
Խորհրդի անդամների մեկ երրորդի կամ Ասոցիացիայի նախագահի պահանջով կարող են հրավիրվել նաև Խորհրդի արտահերթ նիստեր:
Խորհուրդը՝

  • առաջարկություններ է ներկայացնում համաժողովին` նրա բացառիկ իրավասությանն առնչվող հարցերի լուծման վերաբերյալ,
  • ընդունում է Ասոցիացիայի անդամ, եթե այդ գործառույթը չի լիազորված մասնագիտական հանձնաժողովին կամ Ասոցիացիայի սկզբնական կազմակերպությանը, հեռացնում է Ասոցիացիայի անդամությունից,
  • իր կազմից ընտրում է Ասոցիացիայի Նախագահ, վաղաժամկետ ազատում է նրան զբաղեցրած պաշտոնից,
  • Ասոցիացիայի անդամների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և տույժի միջոցներ,
  • վարում է Ասոցիացիայի ընթացիկ գործունեությունը համաժողովների միջև ընկած ժամանակաշրջանում,
  • սահմանում է Ասոցիացիայի մուտքավճարի և անդամավճարի չափը,
  • ստեղծում է մասնագիտական հանձնաժողովներ, հաստատում է հանձնաժողովների գործունեության մասին հիմնական դրույթները, ինչպես նաև դրանց կանոնադրությունները, ստեղծում և լուծարում է առանձնացված ստորաբաժանումներ, հիմնարկներ, մասնագիտական հանձնաժողովներ, սկզբնական կազմակերպություններ (որոնք ստեղծվում են հանրապետության համայնքներում և Երևան քաղաքի վարչական շրջաններում) հաստատում է դրանց կանոնադրությունները, նշանակում է դրանց ղեկավարներին,
  • ընդունում է որոշումներ Ասոցիացիայի պաշտոնատար անձանց գույքային պատասխանատվության ենթարկելու մասին,
  • որոշում է ընդունում 1.000.000 (մեկ միլիոն) դրամը գերազանցող արժողությամբ ցանկացած տեսակի գույք, այդ թվում՝ ֆինանսական միջոցներ տնօրինելու և կառավարելու, ինչպես նաև 1.000.000 (մեկ միլիոն) դրամը գերազանցող դրամական գործարքներ իրականացնելու վերաբերյալ:

Խորհուրդը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են Խորհրդի անդամների կեսից ավելին:
Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի նիստին մասնակցող Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
Խորհրդի անդամի լիազորությունները ժամկետից շուտ համարվում են դադարած Խորհրդին անդամությունը դադարեցնելու իր դիմումի հիման վրա, օրենքով կամ սույն կանոնադրության հիման վրա Ասոցիացիային անդամակցությունը դադարելու, ինչպես նաև Խորհրդի նիստերին մեկ տարվա ընթացքում երկու անգամ անհարգելի` առանց պատշաճ ձևով նախօրոք տեղյակ պահելու, բացակայության դեպքում:

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ I UNSCHEDULED SESSION OF THE ASSOCIATION COUNCIL 2023-12-05

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 2023-12-05

2023 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգային հարցերն էին.

  1. Ասոցիացիայի անդամների անդամության դադարեցման հարցի քննարկում և հաստատում,
  2. Ասոցիացիային անդամագրվելու համար դիմած անձանց անդամ դառնալու պահանջների բավարարաման քննարկում և անդամագրման հաստատում։

Խորհրդի նիստին մասնակցում էին 13 անդամ, որից 7-ը` առկա, 6-ը` հեռավար:
Բոլոր 13 անդամները միաձայն կողմ քվեարկեցին օրակարգի հարցերին և հաստատեցին Ասոցիացիային անդամակցումը դադարեցնելու մասին դիմում ներկայացրած անդամների ցանկը՝ թվով 2 անձ, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ դառնալու համար դիմած թեկնածուներից անդամության կարգին բավարարող անդամների ցանկը՝ թվով 2 անձ:

05.12.2023

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ 2023-07-14 I REGULAR SESSION OF THE ASSOCIATION COUNCIL 2023-07-14

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ 2023-07-14

2023 թվականի հուլիսի 14-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) խորհրդի հերթական նիստը, որի օրակարգային հարցերն էին.

  • Ասոցիացիային անդամագրվելու համար դիմած ֆիզիկական անձանց անդամ դառնալու պահանջների բավարարման քննարկում և անդամագրման հաստատում,
  • Ասոցիացիայի անդամների անդամության դադարեցման հարցի քննարկում և հաստատում,
  • Ասոցիացիայի անդամների անդամությունից հեռացման հարցի քննարկում և հաստատում։

Խորհրդի նիստին մասնակցում էին 15 անդամներից 14 անդամ, որից՝ 8 առկա, 6 հեռավար:
Բոլոր 14 անդամները միաձայն կողմ քվեարկեցին օրակարգի հարցերին և հաստատեցին Ասոցիացիայի անդամ դառնալու համար դիմած ֆիզիկակական անձ թեկնածուներից անդամության կարգին բավարարող անդամների ցանկը՝ թվով 57 անձ, Ասոցիացիային անդամակցումը դադարեցնելու մասին դիմում ներկայացրած ֆիզիկական անձ անդամների ցանկը՝ թվով 24 անձ և Ասոցիացիայի անդամությունից հեռացվող ֆիզիկական անձանց ցանկը՝ թվով 2 անձ։

14.07.2023

Վահանգն Համբարձումյան I Vahagn Hambardzumyan

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 2023-05-5

2023 թվականի մայիսի 5-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) խորհրդի արտահերթ նիստը, որի օրակարգային հարցն էր.

  1. Ասոցիացիային անդամագրվելու համար դիմած իրավաբանական անձի` «Լիդեր Ըքաունթինգ» ՍՊԸ-ի անդամ դառնալու պահանջների բավարարման քննարկում և անդամագրման հաստատում։

Խորհրդի նիստին մասնակցում էին բոլոր 15 անդամները, որից՝ 10 առկա և 5 հեռավար: 
Բոլոր 15 անդամները միաձայն կողմ քվեարկեցին օրակարգի հարցին և հաստատեցին Ասոցիացիայի անդամ դառնալու համար դիմած «Լիդեր Ըքաունթինգ» ՍՊԸ-ի անդամակցությունը Ասոցիացիային։
Շնորհավորում ենք «Լիդեր Ըքաունթինգ» ՍՊԸ-ին և մաղթում նորանոր հաջողություններ։

05.05.2023

Խորհրդի նիստ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում I Council meeting at the Association of Accountants of Armenia

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ 2023-01-30

2023 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) խորհրդի հերթական նիստը, որի օրակարգային հարցերն էին.

  1. Ասոցիացիային անդամագրվելու համար դիմած անձանց անդամ դառնալու պահանջների բավարարման քննարկում և անդամագրման հաստատում,
  2. Ասոցիացիայի անդամների անդամության դադարեցման հարցի քննարկում և հաստատում,
  3. Ասոցիացիայի անդամների անդամությունից հեռացման հարցի քննարկում և հաստատում։

Խորհրդի նիստին մասնակցում էին բոլոր 15 անդամները, որից՝ 8 առկա և 7 հեռավար: 
Բոլոր 15 անդամները միաձայն կողմ քվեարկեցին օրակարգի հարցերին և հաստատեցին Ասոցիացիայի անդամ դառնալու համար դիմած թեկնածուներից անդամության կարգին բավարարող անդամների ցանկը՝ թվով 57 անձ, Ասոցիացիայի անդամակցումը դադարեցնելու մասին դիմում ներկայացրած անդամների ցանկը՝ թվով 35 անձ և Ասոցիացիայի անդամությունից հեռացվողների ցանկը՝ թվով 11 անձ։

30.01.2023

Խորհրդի նիստ՝ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում I Council meeting at the Association of Accountants of Armenia

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 2022-02-28

2022 թվականի դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) խորհրդի արտահերթ նիստը, որի օրակարգային հարցերն էին.

  1. Ֆիզիկական և իրավաբանական անձ անդամների անդամ դառնալու և անդամությունից դուրս գալու նոր ընթացակարգերի սահմանում,
  2. Ֆիզիկական և իրավաբանական անձ անդամների մուտքի վճարների և անդամավճարների նոր չափերի սահմանում,
  3. Ֆիզիկական և իրավաբանական անձ անդամներին տրվող վկայականների նոր ձևերի սահմանում:

Խորհրդի նիստին մասնակցում էին բոլոր 15 անդամները, որից՝ 7 առկա և 8 հեռավար: 
Բոլոր 15 անդամները միաձայն կողմ քվեարկեցին օրակարգի բոլոր հարցերին։

28.12.2022

Խորհրդի նիստ՝ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 2022-12-09

2022 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) խորհրդի արտահերթ նիստը, որի օրակարգային հարցն էր.

  1. Ասոցիացիայի նախագահի տեղակալների ընտրություն։

Խորհրդի նիստին մասնակցում էին բոլոր 15 անդամները՝ 8 առկա և 7 հեռավար: Խորհրդի նիստն իրավազոր էր, որի մասնակիցները բաց քվեարկությամբ հաստատեցին օրակարգը և Ասոցիացիայի նախագահի տեղակալի թեկնածուներ առաջադրեցին Տիգրան Շահբազյանին և Հակոբ Թովմասյանին: Բոլոր 15 անդամները միաձայն կողմ քվեարկեցին, որի արդյունքում վերջիններս ընտրվեցին Ասոցիացիայի նախագահի տեղակալների պաշտոնում։
Ասոցիացիայի բոլոր անդամներով շնորհավորում ենք Տիգրան Շահբազյանին և Հակոբ Թովմասյանին, մաղթում բեղմնավոր աշխատանք և նորանոր նվաճումներ։

09.12.2022