Խորհրդի նիստեր

Ասոցիացիայի կառավարման մարմիններն են համաժողովը և խորհուրդը:
Խորհուրդն ընտրվում է համաժողովի կողմից 4 (չորս) տարի ժամկետով: Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են ոչ պակաս քան յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ:
Խորհրդի անդամների մեկ երրորդի կամ Ասոցիացիայի նախագահի պահանջով կարող են հրավիրվել նաև Խորհրդի արտահերթ նիստեր:
Խորհուրդը՝

  • առաջարկություններ է ներկայացնում համաժողովին` նրա բացառիկ իրավասությանն առնչվող հարցերի լուծման վերաբերյալ,
  • ընդունում է Ասոցիացիայի անդամ, եթե այդ գործառույթը չի լիազորված մասնագիտական հանձնաժողովին կամ Ասոցիացիայի սկզբնական կազմակերպությանը, հեռացնում է Ասոցիացիայի անդամությունից,
  • իր կազմից ընտրում է Ասոցիացիայի Նախագահ, վաղաժամկետ ազատում է նրան զբաղեցրած պաշտոնից,
  • Ասոցիացիայի անդամների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և տույժի միջոցներ,
  • վարում է Ասոցիացիայի ընթացիկ գործունեությունը համաժողովների միջև ընկած ժամանակաշրջանում,
  • սահմանում է Ասոցիացիայի մուտքավճարի և անդամավճարի չափը,
  • ստեղծում է մասնագիտական հանձնաժողովներ, հաստատում է հանձնաժողովների գործունեության մասին հիմնական դրույթները, ինչպես նաև դրանց կանոնադրությունները, ստեղծում և լուծարում է առանձնացված ստորաբաժանումներ, հիմնարկներ, մասնագիտական հանձնաժողովներ, սկզբնական կազմակերպություններ (որոնք ստեղծվում են հանրապետության համայնքներում և Երևան քաղաքի վարչական շրջաններում) հաստատում է դրանց կանոնադրությունները, նշանակում է դրանց ղեկավարներին,
  • ընդունում է որոշումներ Ասոցիացիայի պաշտոնատար անձանց գույքային պատասխանատվության ենթարկելու մասին,
  • որոշում է ընդունում 1.000.000 (մեկ միլիոն) դրամը գերազանցող արժողությամբ ցանկացած տեսակի գույք, այդ թվում՝ ֆինանսական միջոցներ տնօրինելու և կառավարելու, ինչպես նաև 1.000.000 (մեկ միլիոն) դրամը գերազանցող դրամական գործարքներ իրականացնելու վերաբերյալ:

Խորհուրդը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են Խորհրդի անդամների կեսից ավելին:
Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի նիստին մասնակցող Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
Խորհրդի անդամի լիազորությունները ժամկետից շուտ համարվում են դադարած Խորհրդին անդամությունը դադարեցնելու իր դիմումի հիման վրա, օրենքով կամ սույն կանոնադրության հիման վրա Ասոցիացիային անդամակցությունը դադարելու, ինչպես նաև Խորհրդի նիստերին մեկ տարվա ընթացքում երկու անգամ անհարգելի` առանց պատշաճ ձևով նախօրոք տեղյակ պահելու, բացակայության դեպքում:

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 2024-11-15

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 2024-11-15

Ս.թ. նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) Խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգային հարցերն էին.

  1. Ասոցիացիային անդամագրվելու համար դիմած անձանց անդամ դառնալու պահանջների բավարարման քննարկում և անդամագրման հաստատում,
  2. Ասոցիացիայի անդամների անդամության դադարեցման հարցի քննարկում և հաստատում,
  3. Ասոցիացիայի անդամների անդամությունից հեռացման հարցի քննարկում և հաստատում։

Նիստին մասնակցում էին Ասոցիացիայի Խորհրդի բոլոր 15 անդամները, որից 6-ը` առկա, 9-ը` հեռավար։
Բոլոր 15 անդամները կողմ քվեարկեցին օրակարգի հարցերին և հաստատեցին Ասոցիացիայի անդամ դառնալու համար դիմած թեկնածուներից անդամության կարգին բավարարող անդամների ցանկը՝ թվով 5 անձ, Ասոցիացիային անդամակցումը դադարեցնելու մասին դիմում ներկայացրած անդամների ցանկը՝ թվով 20 անձ, Ասոցիացիայի անդամությունից հեռացվողների ցանկը՝ թվով 10 անձ։
Շնորհավորում ենք Ասոցիացիայի նոր անդամներին և մաղթում նորանոր հաջողություններ։

15.11.2024

Խորհրդի նիստ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում I Council meeting at the Association of Accountants of Armenia

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 2024-11-05

Ս.թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության Խորհրդի արտահերթ նիստ հետևյալ օրակարգային հարցերի շուրջ.

  1. Ասոցիացիային անդամագրվելու համար դիմած ֆիզիկական անձ թեկնածուների անդամ դառնալու պահանջների բավարարման քննարկում և անդամագրման հաստատում,
  2. Ասոցիացիային անդամագրվելու համար դիմած իրավաբանական անձ թեկնածուի անդամ դառնալու պահանջների բավարարման քննարկում և անդամագրման հաստատում։

Նիստին մասնակցում էին Ասոցիացիայի Խորհրդի բոլոր 13 անդամները, որից 7-ը՝ առկա, 6-ը՝ հեռավար։
Բոլոր 13 անդամները կողմ քվեարկեցին օրակարգի հարցերին և հաստատեցին Ասոցիացիայի անդամ դառնալու համար դիմած ֆիզիկական անձ թեկնածուներից անդամության կարգին բավարարող անդամների ցանկը՝ թվով 51 անձ, և Ասոցիացիայի անդամ դառնալու համար դիմած իրավաբանական անձ թեկնածուի` «ԲԻԹՈՒԲԻ» ՍՊԸ-ի անդամակցությունը Ասոցիացիային։
Շնորհավորում ենք Ասոցիացիայի նոր անդամներին և մաղթում նորանոր հաջողություններ։

05.11.2024

UNSCHEDULED SESSION OF THE ASSOCIATION COUNCIL 2024-10-11

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 2024-10-11

Ս.թ. հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության Խորհրդի արտահերթ նիստ հետևյալ օրակարգային հարցերի շուրջ.

  1. Ասոցիացիայի հիմնադրման տասնամյակի կապակցությամբ 10 և ավելի տարիներ գործունեություն իրականացնող բոլոր անդամ կազմակերպություններին 2024 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում խորհրդատվական ծառայությունների անհատույց մատուցում,
  2. 1 մլն դրամը գերազանցող գույքի օտարման հաստատում։

Խորհրդի նիստին մասնակցում էին բոլոր 13 անդամները, որից 7-ը՝ առկա, 6-ը՝ հեռավար։
Ամփոփելով օրակարգային հարցերը և միաձայն կողմ քվեարկելով բոլոր հարցերին` Խորհրդի նիստն ավարտեց իր աշխատանքները։

11.10.2024

Խորհրդի նիստ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում I Council meeting at the Association of Accountants of Armenia

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 2024-07-15

2024 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) խորհրդի հինգերորդ արտահերթ նիստը, որի օրակարգային հարցերն էին.

  1. Ասոցիացիային անդամագրվելու համար դիմած անձանց անդամ դառնալու պահանջների բավարարման քննարկում և անդամագրման հաստատում,
  2. Ասոցիացիային անդամագրվելու համար դիմած իրավաբանական անձ թեկնածուի անդամ դառնալու պահանջների բավարարման քննարկում և անդամագրման հաստատում,
  3. Ասոցիացիայի անդամների անդամության դադարեցման հարցի քննարկում և հաստատում,
  4. Ասոցիացիայի անդամների անդամությունից հեռացման հարցի քննարկում և հաստատում։

Նիստին մասնակցում էին Ասոցիացիայի խորհրդի 14 անդամներից 12 անդամ, որից 12 առկա, 0 հեռավար։
Բոլոր 12 անդամները կողմ քվեարկեցին օրակարգի հարցերին և հաստատեցին Ասոցիացիայի անդամ դառնալու համար դիմած թեկնածուներից անդամության կարգին բավարարող անդամների ցանկը՝ թվով 59 անձ, այդ թվում Ասոցիացիայի ուսումնական կենտրոնում դասավանդող 2 դասախոսներ` Աննա Ավետիսյանը և Լուսինե Մուրադյանը, Ասոցիացիայի անդամ դառնալու համար դիմած իրավաբանական անձ թեկնածուի` «ՍՄԱՐԹ ՔԸՆՍԱԼԹ» ՍՊԸ-ի անդամակցությունը Ասոցիացիային, Ասոցիացիային անդամակցումը դադարեցնելու մասին դիմում ներկայացրած անդամների ցանկը՝ թվով 39 անձ, Ասոցիացիայի անդամությունից հեռացվողների ցանկը՝ թվով 1 անձ։
Շնորհավորում ենք Ասոցիացիայի նոր անդամներին և մաղթում նորանոր հաջողություններ։

15.07.2024

Խորհրդի նիստ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ 2024-03-13

2024 թվականի մարտի 13-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) խորհրդի արտահերթ նիստը, որի օրակարգային հարցն էր.

  1. Ասոցիացիային անդամագրվելու համար դիմած իրավաբանական անձանց` «ԸՔԱՈՒՆԹԻՆԳ ՍԸԼՅՈՒՇՆՍ» ՍՊԸ-ի և «ՍԵՅՖ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ» ՍՊԸ-ի անդամ դառնալու պահանջների բավարարման քննարկում և անդամագրման հաստատում։

Խորհրդի նիստին մասնակցում էին 13 անդամները, որից 8-ը` առկա և 5-ը` հեռավար:
Բոլոր 13 անդամները միաձայն կողմ քվեարկեցին օրակարգի հարցերին և հաստատեցին Ասոցիացիայի անդամ դառնալու համար դիմած «ԸՔԱՈՒՆԹԻՆԳ ՍԸԼՅՈՒՇՆՍ» ՍՊԸ-ի և «ՍԵՅՖ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ» ՍՊԸ-ի անդամակցությունը Ասոցիացիային։
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում նորանոր հաջողություններ։

13.03.2024

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ 2024-01-12 I REGULAR SESSION OF THE ASSOCIATION COUNCIL 2024-01-12

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ 2024-01-12

2024 թվականի հունվարի 12-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) խորհրդի հերթական նիստը, որի օրակարգային հարցերն էին.

  1. Ասոցիացիային անդամագրվելու համար դիմած անձանց անդամ դառնալու պահանջների բավարարման քննարկում և անդամագրման հաստատում,
  2. Ասոցիացիայի անդամների անդամության դադարեցման հարցի քննարկում և հաստատում,
  3. Ասոցիացիայի անդամների անդամությունից հեռացման հարցի քննարկում և հաստատում,
  4. Ասոցիացիայի նախագահի տեղակալի ընտրություն։

Խորհրդի նիստին մասնակցում էին 15 անդամներից 11 անդամ, որից 7-ը՝ առկա, 4-ը՝ հեռավար։
Բոլոր 11 անդամները կողմ քվեարկեցին օրակարգի հարցերին և հաստատեցին Ասոցիացիայի անդամ դառնալու համար դիմած թեկնածուներից անդամության կարգին բավարարող անդամների ցանկը՝ թվով 59 անձ, Ասոցիացիային անդամակցումը դադարեցնելու մասին դիմում ներկայացրած անդամների ցանկը՝ թվով 22 անձ, Ասոցիացիայի անդամությունից հեռացվողների ցանկը՝ թվով 2 անձ, ինչպես նաև Ասոցիացիայի նախագահի տեղակալի պաշտոնում խորհրդի անդամ Հերմինե Թովմասյանի թեկնածությունը։

12.01.2024