ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառում

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Ծրագրի շահառու են համարվում ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք ՀՀ տարածքից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը իրականացրել են ծրագրով սահմանված արտադրանքի արտահանում։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Միջոցառման նպատակը ՀՀ տարածքից արտահանվող ջերմատնային արտադրության առանձին ապրանքների մրցունակության բարձրացումն է՝ արտահանված արտադրանքի համար փոխհատուցում տրամադրելու միջոցով։ Փոխհատուցումը տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում է իրենց կողմից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ցանկում ներառված արտադրատեսակների արտահանման համար՝ որոշմամբ սահմանված չափերով։

https://www.arlis.am/hy/acts/232117

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Դիմումը մերժվում է, եթե ապրանքները հետ են վերադարձվել կամ վերաներմուծվել են կամ արտահանված ապրանքները ջերմատնային արտադրության չեն։