
Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Քրիստինա Համբարձումյան
Комитеты
Վերստուգիչ
Ասոցիացիայի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Ասոցիացիայի վերստուգիչ Քրիստինա Համբարձումյանը: Ասոցիացիայի վերստուգիչը ընտրվում է համաժողովի կողմից 4 (չորս) տարի ժամկետով։
Վերստուգիչը իրավասու է՝
1. տարին մեկ անցկացնել Ասոցիացիայի ֆինանսատնտեսական գործունեության ստուգում,
2. ծանոթանալ Ասոցիացիայի գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին և պարտադիր քննարկման ենթակա առաջարկություններ ներկայացնել նրա մարմիններին. առաջարկությունները ներկայացվում են գրավոր, որոնց վերաբերյալ Ասոցիացիայի մարմինները պարտավոր են 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել գրավոր պատասխաններ, պահանջել և ստանալ Ասոցիացիայի գործունեության վերաբերյալ տեղեկություններ:
3. տալ եզրակացություն Ասոցիացիայի գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների վերաբերյալ, ինչպես նաև վերահսկել Ասոցիացիայի մարմինների գործունեությունը,
4. իրականացնել Ասոցիացիայի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
Վերստուգիչը իրավասու է Ասոցիացիայի պաշտոնատար անձանցից ու աշխատողներից պահանջել և ստանալ գրավոր կամ բանավոր տեղեկատվություն:
Վերստուգիչը պարտավոր է իր հաշվետվությունը ներկայացնել համաժողով՝ Ասոցիացիայի գործունեության արդյունքների, հաշվեկշռի, գույքի պահպանման և այլ ամփոփ տվյալների մասին:
