Կորպորատիվ միջոցառումներ

Կորպորատիվ միջոցառումներ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆ 2026Թ․

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆ 2026Թ․

Օգոստոսի 14-16-ը Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անդամներն ու Սյունիքի մարզի գործընկեր գրասենյակների աշխատակիցները հանգստյան օրերն անցկացրին Կապան քաղաքում՝ համատեղելով ակտիվ հանգիստը, թիմային շփումն ու գեղեցիկ վայրերի բացահայտումը։
Այցի գլխավոր և արդեն ավանդույթ դարձած նպատակը «Խուստուփ» լեռան արշավն էր։
Արշավը ոչ միայն ֆիզիկական փորձառություն էր, այլև թիմային ոգու, փոխօգնության և միասնականության ևս մեկ հնարավորություն․ ճանապարհը հաղթահարեցինք միասին՝ միմյանց աջակցելով, ոգևորելով և կիսելով ամեն պահի ուրախությունն ու տպավորությունները։
Թիմակառուցումը մեզ համար միայն աշխատանքային միջավայրում համագործակցությունը չէ։ Այն նաև միասին ժամանակ անցկացնելու, միմյանց ավելի լավ ճանաչելու, նոր կապեր ստեղծելու և թիմային վստահությունն ամրապնդելու հնարավորությունն է։ Այս օրերին աշխատանքային առօրյային փոխարինեցին ընկերական զրույցները, համատեղ արկածները, հումորը և անմոռանալի պահերը։
Ծրագրի շրջանակում այցելեցինք նաև Կապանի տեսարժան ու պատմական վայրեր՝ բացահայտելով քաղաքի մշակութային և պատմական ժառանգությունը, իսկ այցը եզրափակվեց Կապան քաղաքի 88-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցությամբ։
Երեք օր՝ լի արկածներով, նոր տպավորություններով, ջերմ շփումներով ու թիմային ոգով։
Այսպիսի հանդիպումները ևս մեկ անգամ հիշեցնում են՝ ուժեղ թիմը ձևավորվում է ոչ միայն միասին աշխատելով, այլև միասին ապրելով, հաղթահարելով ու ստեղծելով հիշողություններ։

14.08.2026

ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԹԻՄԱՅԻՆ ԴԻՏՈՒՄ

ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԹԻՄԱՅԻՆ ԴԻՏՈՒՄ

Ամուր և համախմբված թիմ ունենալու համար Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան շատ է կարևորում թիմակառուցման բազմատեսակ միջոցառումները, որոնցից մեկն էլ ներկայացումների թիմային դիտումն է:
Մարտի 10-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Ասոցիացիայի անդամները միասին դիտեցին Արամ Մելիքյանի «Օրինակելի» մոնո-ներկայացումը։
Ներկայացումը համադրված էր կենդանի երաժշտությամբ, ինտերակտիվ հատվածներով և անակնկալ բեմական պահերով՝ ստեղծելով յուրահատուկ մթնոլորտ և հանդիսատեսին ներգրավելով բեմական գործողությունների մեջ։
Այսպիսի մշակութային հանդիպումները ոչ միայն հարստացնում են մասնակիցների տպավորությունները, այլև ավելի են ամրապնդում թիմային կապերը՝ ստեղծելով միասնական հիշողություններ և դրական էներգիա, որն էլ հետագայում փոխանցվում է թիմային աշխատանքի արդյունավետությանը։
Շնորհավորում ենք մեր թիմի լավ բարեկամ Արամ Մելիքյանին նման գեղեցիկ ներկայացման նախաձեռնության և հաջող իրականացման համար։

11.03.2026

ԱՆՏԱՌԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ 2025Թ․

ԱՆՏԱՌԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ 2025Թ․

Օգոստոսի 2-ին Մուղնիում տեղի ունեցավ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի ավանդական «Անտառային խոհանոց» միջոցառումը, որն արդեն իսկ դարձել է սպասված և սիրված ընկերական հանդիպման օր: Այս տարի միջոցառումը հատուկ նշանակություն ուներ, քանի որ այն միավորել էր Ասոցիացիայի անվանական կրթաթոշակի մրցույթի հաղթող ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի (ՀՊՏՀ քոլեջ - ASUE college) ուսանողներին և Ասոցիացիայի փորձառու անդամներին:
Ամառանոցի հյուրընկալ մթնոլորտում կազմակերպված միջոցառումը դարձավ իսկական տոն, որտեղ տարբեր սերունդների մասնագետները համախմբվեցին ընդհանուր նպատակների և արժեքների շուրջ: Օրվա ծրագիրը ներառում էր բազմաբնույթ ժամանց և հանգիստ՝ մասնակիցները ակտիվորեն շփվեցին, կազմակերպվեցին խաղեր և պարային մրցույթներ, իսկ ամառային տաք օրվա համար կատարյալ լողավազանը հնարավորություն տվեց հանգստանալու և թարմանալու:
Միջոցառման եզրափակումը եղավ համատեղ ընթրիքը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ավելի մոտիկից ճանաչել իրար և փոխանակվել հետաքրքիր մտքերով:
Նման միջոցառումները չափազանց կարևոր դեր են խաղում կորպորատիվ մշակույթի ձևավորման գործում: Դրանք նպաստում են թիմակառուցմանը, ամրապնդում են մասնակիցների միջև կապերը և ստեղծում դրական աշխատանքային միջավայր:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան այս գեղեցիկ ավանդույթի շարունակությամբ ցույց է տալիս, որ մասնագիտական զարգացումը միայն տեխնիկական գիտելիքներով չի սահմանափակվում, այլ ներառում է նաև թիմային աշխատանք և սերունդների միջև փոխանցվող փորձառության արժևորում:

02.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 2024Թ. ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ I ASSOCIATION OF ACCOUNTANTS OF ARMENIA 2024 NEW YEAR'S EVENT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 2024Թ. ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

2025 թվականի հունվարի 11-ին «Հատիս» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Ամանորյա կորպորատիվ միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին Ասոցիացիայի անդամները, գործընկերները և հրավիրված այլ հյուրեր:

11.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 2023Թ. ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ I ASSOCIATION OF ACCOUNTANTS OF ARMENIA 2023 NEW YEAR'S EVENT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 2023Թ. ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

2024 թվականի հունվարի 13-ին «Նոր Դվին» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Ամանորյա կորպորատիվ միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին Ասոցիացիայի անդամները, գործընկերները և հրավիրված այլ հյուրեր:

13.01.2024

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա I Association of Accountants of Armenia

ԹԻՄԱՅԻՆ ԿԻՆՈԴԻՏՈՒՄ

Ամուր և հավատարիմ թիմ ունենալու համար Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան շատ է կարևորում թիմակառուցման բազմատեսակ միջոցառումները, որոնցից մեկն էլ թիմային կինոդիտումն է:
2023 թվականի սեպտեմբերի 1-ին Ասոցիացիան կազմակերպեց հերթական կինոդիտումը: Ասոցիացիայի անդամները այս անգամ միասին դիտեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆիզիկոս-տեսաբան Ռոբերտ Օպենհեյմերի և ատոմային ռումբի ստեղծման մասին պատմող «ՕՊԵՆՀԵՅՄԵՐ» հրաշալի ֆիլմը։ Ֆիլմի սցենարը հիմնված է «Ամերիկյան Պրոմեթևս։ Տրիումֆ և Ռոբերտ Օպենհեյմերի ողբերգությունը» գրքի վրա, որը գրել է Կայեմ Բյորդը և Մարտին Շերվինը։ Գլխավոր հերոսը ամերիկացի ֆիզիկոս է, որի ղեկավարությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ատոմային ռումբ է ստեղծվել։

02.09.2023