«Սիրիուս Լայթ» հաշվապահական կենտրոն

Հաշվապահ I Հաշվապահական ծառայություններ Սիսիանում

Հասցե. ք․Սիսիան, Ռ․ Իսրայելյան 39-70 տարածք, Կամարների շենք
Հեռախոս. (098) 02 61 67, (094) 22 61 67
Էլ.փոստ. Siriuslight.acc@gmail.com
Աշխատանքային գրաֆիկ. Երկուշաբթի - Ուրբաթ` 09:00 - 18:00
Կարգախոս. Ձեր ուղեկիցը բիզնեսում

«Սիրիուս Լայթ» հաշվապահական կենտրոնը հիմնադրվել է 2010 թվականի ապրիլի 1-ին Սիսիան քաղաքում: Այս պահին գրասենյակն ունի շուրջ 320 հաճախորդ։ Գրասենյակը մատուցում է հաշվապահական ծառայություններ։
Գրասենյակի ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ստորև.

  • Հաշվապահական և հարկային հաշվառում
  • Հարկային խորհրդատվություն
  • Կնիքների պատրաստում
  • ՀԴՄ սարքերի վաճառք և սպասարկում
  • Գործունեությունների լիցենզավորում
  • Արտադրանքների սերտիֆիկացում
  • Պետական գնումներին մասնակցություն
  • Ակտերի բողոքարկում
  • Կադաստրային գործարքների իրականացում
  • Մաքսային ձևակերպումներ

Կիսվել սոց․ ցանցերում

Accountant I Accounting Services in Sisian

Կարծիքներ

Ա/Ձ Նարինե Խաչատրյան

Ա/Ձ Նարինե Խաչատրյան

Ես՝ որպես սպասարկման ոլորտում գործունեություն ծավալող, գիտեմ, որ ցանկացած հաճախորդի համար կարևոր է ծառայություն մատուցողի բարեհամբույր ու հոգատար վերաբերմունքը։ Հաշվապահական գրասենյակում ինձ սիրով ու ջերմությամբ են ընդունում, արագ և որակյալ են սպասարկում․ մի խոսքով՝ իրենց կարգախոսը համապատասխանում է գործին։ Իրենց հետ ես ու իմ բիզնեսը ԱՊԱՀՈՎ ու ԱՆՀՈԳ ենք։
Հարգանքով՝ անհատ ձեռնարկատեր՝ Նարինե Խաչատրյան։

«Դեկորա» ՍՊԸ

«Դեկորա» ՍՊԸ

Ներկայումս գործող օրենքներն այնքան արագ են փոփոխվում, ընդունվում են նորերը։ Ամեն ինչին հետևելը և միաժամանակ սեփական բիզնեսով զբաղվելը ֆիզիկապես անհնար է դարձել։ Լավ է ունենալ գործին և օրենսդրությանը ԼԱՎԱՏԵՂՅԱԿ գործընկեր, որը ցանկացած փոփոխության մասին  նախօրոք իրազեկում է՝ սխալներից խուսափելու և հնարավորություններից օգտվելու համար։
Հարգանքով՝ «Դեկորա» ՍՊԸ-ի տնօրեն՝ Վահան Վարդանյան։

«Կալդի դրինք» ՍՊԸ

«Կալդի դրինք» ՍՊԸ

Ինձ համար ցանկացած ոլորտում առաջնային չափանիշ է ՈՐԱԿԸ։ Ինձ մատուցվող որակյալ հաշվապահական ծառայությունը ազատում է մի շարք գործերից, խնդիրներից և խնայում է իմ ամենակարևոր ռեսուրսը՝ իմ ԺԱՄԱՆԱԿԸ։
Հարգանքով՝ «Կալդի դրինք» ՍՊԸ-ի տնօրեն՝ Արամ Բախշյան։