Ծառայություններ

Ըստ վիճակագրական վերջին տվյալների՝ ՀՀ-ում ծայառայությունների ոլորտի շրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 27.1%-ով, որը բավականին բարձր է։
Ոլորտում ամենամեծ տեսակարար կշիռն ունի ֆինանսական գործունեությունը՝ 30.3%, որից 24.2 տոկոսային կետը միայն բանկերի ծավալն է։ Հաջորդում է տեղեկատվության և կապի ոլորտը, որի մեջ մտնում է ինչպես ՏՏ ոլորտը, այնպես էլ հեռահաղորդակցությունը՝ բջջային և ինտերնետ կապը։
Խոշորների առաջին հնգյակում են մշակույթ, զվարճություններ և հանգիստ ենթաճյուղը, որի ներքո, պետք է հասկանալ վիճակախաղերի ոլորտը՝ բուքմեյքերական խաղերն ու խաղատները։
Տրանսպորտը ևս էական կշիռ ունի։ Ընդ որում՝ օդային ու ցամաքային տրանսպորտային ծառայությունները գրեթե հավասար շրջանառություն ունեն։
Եվ մյուս խոշոր ճյուղը կացության և հանրային սննդի ծառայությունների մատուցումն է՝ հյուրանոցներ, ռեստորաններ, հանրային սննդի այլ կետեր։
Միայն այս հինգ ճյուղերը ապահովել են ծառայությունների ոլորտի ամբողջ ծավալի 80%-ը։  

Փոփոխություններ օտարերկրացու հետ աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման կարգում

Հարգելի գործընկերներ․
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ օտարերկրացու հետ աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան տրված կացության կարգավիճակի, աշխատանքային վիզայի կամ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու թույլտվության իրավունքի առկայության հիմքով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Միաժամանակ, 2026 թվականի նոյեմբերի 1-ից օտարերկրացիներին ժամանակավոր կամ մշտական կարգավիճակի տրամադրումը իրականացվելու է միայն էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով, որը վարելու է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը։

Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

30.03.2026

Գույքի գնահատման գործունեության իրականացման կարգում կատարված փոփոխությունների մասին

Հարգելի գործընկերներ.
Փոփոխություններ են կատարվել «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում, որով, մասնավորապես սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գույքի գնահատման ծառայություններ կարող են մատուցել նաև օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում փոխադարձության սկզբունքով կարող են կամ մտադիր են մատուցել նման ծառայություններ Հայաստանի Հանրապետության տարածքում։
Այդ հնարավորությունից բացառություն են կազմում, սակայն, պետության կամ համայնքի պատվիրած գնահատման ծառայությունները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

24.02.2026

Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ տեղեկատվության ներկայացման մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում տեղեկատվության ներկայացման և վարման կարգը, ինչպես նաև տեղեկատվության բովանդակությունը։
Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձինք գործունեության իրականացման ծանուցումը և որոշմամբ սահմանված լրացուցիչ տեղեկատվությունը լիազոր մարմին են ներկայացնելու Զբոսաշրջության կոմիտեի հարթակի` notify.tourism.gov.am ինտերնետային հասցեի միջոցով։
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հուլիսի 1-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

24.02.2026

Կրիպտոակտիվներով կնքված գործարքների գրանցումների վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգի մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ սահմանվել է կրիպտոակտիվներով կնքված գործարքների վերաբերյալ գրանցումների կամ գրառումների կատարման, պահպանման կարգը, դրանց բովանդակության, պայմանների, ժամկետների վերաբերյալ պահանջները, ինչպես նաև Կենտրոնական բանկ այդ գրանցված կամ գրառված տեղեկությունների վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

10.02.2026

Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշումներով սահմանվել են կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գրանցման ու լիցենզավորման, այդ անձանց ղեկավարների գրանցման, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար նախնական համաձայնություն ստանալու, կրիպտոակտիվների առաջարկի փաստաթուղթը կենտրոնական բանկ ներկայացնելու կարգերը, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափերը, դրա հաշվարկման կարգը։
Որոշումներն ուժի մեջ են մտել 2026 թվականի հունվարի 31-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

03.02.2026

Փոփոխություններ կրիպտոակտիվներով գործարքների դիմաց վճարման իրականացման կարգում

Հարգելի գործընկերներ.
«Կրիպտոակտիվների մասին» օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն՝ փոփոխություններով ՀՀ տարածքում կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձանց թույլատրվել է մինչև 2028 թվականի հունվարի 1-ը կրիպտոակտիվներով գործարքների դիմաց վճարումներն իրականացնել նաև կանխիկ եղանակով: Սահմանվել է նաև կանխիկ եղանակով իրականացվող գործարքների սահմանաչափն ու կարգը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

14.01.2026

Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերի գործունեության կարգավորումների մասին

Հարգելի գործընկերներ.
2025 թվականի դեկտեմբերի 30-ից ուժի մեջ մտած՝ «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով սահմանվել է, որ անհատ ձեռնարկատերերը, որոնք «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցում են կրիպտոակտիվներով ծառայություններ, կարող են շարունակել այդ ծառայությունների մատուցումը լիցենզավորման կարգի վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարի, որից հետո պետք է դադարեցնեն կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը կամ դրանց առաջարկը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

13.01.2026

Հիփոթեքի պայմանագրի կնքման կարգի փոփոխության մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված լրացումների համաձայն` 2025 թվականի դեկտեմբերի 24-ից բանկի կամ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպության մասնակցությամբ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի և հիփոթեքի խառը պայմանագրերը կամ անշարժ գույքի առք ու վաճառքի և հիփոթեքի խառը պայմանագրերը կարող են կնքվել առանց նոտարական վավերացման, եթե դրանք շարադրված են Կառավարության հաստատած՝ նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերին համապատասխան, չեն պարունակում այլ պայմաններ և կնքվել են Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

13.01.2026

Մշակութային աճուրդների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգի մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է մշակութային աճուրդների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը, սահմանվել են լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը, լիցենզավորման պարտադիր պահանջները և պայմանները։
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հուլիսի 1-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

13.01.2026

Ուղևորափոխադրումներ I Tax Code Amendment

Փոփոխություններ ֆիզիկական անձանց կողմից ուղևորափոխադրումների գործունեությույնից ստացվող եկամուտների հարկման կարգավորումներում

Հարգելի գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում նաև «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու գործունեությունից ստացվող եկամուտները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

19.02.2024

Իրազեկոմ նախադպրոցական ծառայությունների վերաբերյալ

Իրազեկոմ լիցենզավորման ոչ ենթակա նախադպրոցական ծառայությունների վերաբերյալ

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 20 դեկտեմբերի 2023 թվականի N 3 պաշտոնական պարզաբանմամբ հստակեցվել են նախադպրոցական այն ծառայությունների տեսակներն ու դրանց շրջանակները, որոնք լիցենզավորման ենթակա չեն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

05.01.2024