Շինարարություն

Շինարարությունը ՀՀ տնտեսության կարևոր ճյուղերից է, կառուցում և վերակառուցում է տարբեր նշանակության շենքեր ու կառույցներ։ Այն որոշիչ դեր ունի երկրի տնտեսության զարգացման գործում։ Ճյուղի արտադրանքն արտադրական ձեռնարկությունների, տրանսպորտային ճանապարհների, էներգետիկ համակարգի, ջրատեխնիկական կառույցների, բնակելի տների, հանրակրթական դպրոցների, նախադպրոցական, գիտական, մշակութային և այլ հաստատությունների, օբյեկտների ավարտված և գործարկված շենքերն ու շինություններն են։ Հայաստանի շինարարության ոլորտը 2000-2008 թթ.-ը ցուցադրել է կայուն և դինամիկ աճ, միաժամանակ 2008 թ.–ին շինարարության ծավալները հասել են ռեկորդային մակարդակի` մոտ 858.7 մլրդ. դրամ։ Սակայն 2008 թ.–ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Հայաստանի շինարարության ոլորտը տարեցտարի անկում է գրանցել՝ հասնելով 442.3 մլրդ. դրամի: Մինչև 2018 ‎թվականը անկման այդ միտումը պահպանվում էր, իսկ 2018-2019 ‎թվականներից ոլորտը վերջապես սկսեց աճ գրանցել։ Վերջին շրջանում պետական միջոցներով կատարված ‎շինարարական ծավալները նախորդող տարիների ‎համեմատ աճել են 8.9 %-ով, մասնավոր կազմակերպությունների կողմից ‎իրականացվող աշխատաքների ծավալները՝ 1.4 %-ով, իսկ բնակչության ‎կողմից կատարված շինարարական աշխատանքները՝ 6.1 %-ով։

Փոփոխություններ կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգում

Փոփոխություններ կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգում

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի ապրիլի 15-ից մի շարք փոփոխություններ և լրացումներ են կատարվել կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգում։
Մասնավորապես, սահմանվել է նոր` միջինից բարձր ռիսկայնության աստիճանի (III կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների ցանկը և դրանց նախագծային փաստաթղթերի փորձաքննության առանձնահատկությունները, հստակեցվել է էլեկտրամատակարարման և կապի վերգետնյա համակարգերի ընթացիկ նորոգման, միջին նորոգման, ընթացիկ պահպանման և ներքին հարդարման աշխատանքների ցանկը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

21.04.2025

Հարկային խորհրդատվություն

Պետական տուրք` գեոդեզիական և քարտեզագրման գործունեության ոլորտում

Հարգելի գործընկերներ.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումների համաձայն՝ 2024 թվականի օգոստոսի 4-ից պետական տուրք է սահմանվել գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայականները վերաձևակերպելու կամ դրանց կրկնօրինակները տրամադրելու համար։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

02.08.2024

Կառուցապատման ոլորտ, կառուցապատող I Հարկային խորհրդատվություն

Նոր վարչական պատասխանատվություն կառուցապատման ոլորտում

Հարգելի գործընկերներ․
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված լրացումների համաձայն՝ 2026թ․-ի հունվարի 1-ից սահմանվել է տուգանք՝ նոր կառուցված և շահագործման հանձնված բազմաբնակարան շենքի նախագծային փաստաթղթերը կառուցապատողի կողմից օրենքով սահմանված կազմով կամ ժամկետում բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին չփոխանցելու, ինչպես նաև այդ փաստաթղթերի հանձնման-ընդունման ակտի օրինակը օրենքով սահմանված ժամկետում համայնքի ղեկավարին չներկայացնելու համար:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

14.05.2024

Քաղաքաշինության բնագավառ I Հարկային խորհրդատվություն

Քաղաքաշինության բնագավառում վերաորակավորման կարգի սահմանման մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի ապրիլի 5-ից սահմանվել է քաղաքաշինության բնագավառում բազային մասնագիտական կրթություն ունեցող անձանց վերաորակավորման կարգը:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

11.04.2024

Կառուցապատողի հատուկ հաշիվ I special account of a constructor

Կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի մուտքագրած դրամական միջոցների օգտագործման սահմանափակումների մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 15-ից ուժի մեջ են մտել նոր օրենսդրական կարգավորումներ, որոնցով նոր սահմանափակումներ են սահմանվել կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի մուտքագրած դրամական միջոցները կառուցապատողի կողմից լրիվ կամ մասնակի օգտագործելու կարգում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

17.10.2023