Առողջապահություն և դեղագործություն

Առողջապահության համակարգն այսօր բնորոշվում է անկախ, ինքնաֆինանսավորվող (խառը ֆինանսավորվող) առողջապահական հաստատություններով, որոնք տրամադրում են ծառայություններ ինչպես վճարովի հիմունքներով, այնպես էլ պետական պատվերի շրջանակում: Այսօր Հայաստանում գործում է 129 առողջապահական հաստատություն և դեղերի ներմուծմամբ ու արտադրությամբ զբաղվող շուրջ 40 ընկերություն:
Դեղագործության ոլորտը հանդիսանում է Հայաստանի տնտեսական աճի ռազմավարական ոլորտներից մեկը՝ շնորհիվ արտահանման ծավալների մեծացման իր պոտենցիալի և ներդրումային գրավչության: Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի դեղագործական ոլորտի արտադրանքի ծավալն աճել է՝ հասնելով 12 միլիոն ԱՄՆ դոլարի: Դեղագործական ոլորտի արտադրանքի կեսից ավելին արտահանվում է, և ոլորտի շարունակական աճը ապահովվում է՝ ի հաշիվ եկամուտների աճի, պետական քաղաքականության և միջազգային ստանդարտների ներդրման:

Նոր վարչական պատասխանատվություն բժշկական օգնության և սպասարկման ոլորտում

Հարգելի գործընկերներ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված լրացումներով` սահմանվել է նոր վարչական պատասխանատվություն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի առկայության դեպքում բժշկական օգնության և սպասարկման համար նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելու կամ այդ ծառայությունների տրամադրումը մերժելու համար։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

12.05.2026

Փոփոխություններ առողջության համընդհանուր ապահովագրության ենթակա անձանց խմբերում

Հարգելի գործընկերներ.
Փոփոխություններ են կատարվել առողջության համընդհանուր ապահովագրության ենթակա անձանց խմբերում։ Մասնավորապես, 2027 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության ենթակա են լինելու նաև հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին միացած մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձինք (վարորդներ), օրենքով սահմանված խմբերում ընդգրկված ապաստան հայցողներն ու Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականները։
Հստակեցվել են նաև անհատ ձեռնարկատերերի և նոտարների ապահովագրավճար վճարող հանդիասանալու վերաբերյալ կարգավորումները՝ կապված գործելու կարգավիճակի, ինչպես նաև 65 տարին լրանալու հետ։ Բացի այդ վերանայվել են նաև գործատուների կողմից աշխատողների համար ապահովագրավճարների կատարման կարգավորումները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

12.05.2026

Նոր օրենսդրական կարգավորումներ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցողների համար

Հարգելի գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվել է, որ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման համար դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2026 թվականի ապրիլի 1-ից պարտադիր ներառվելու են նաև յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված՝ համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը:
Սահմանվել է նաև բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցողների կողմից վճարային գործիքների միջոցով վճարումներ ընդունելու դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության պարտադիր պահանջ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

14.04.2026

Ապահովագրական փաթեթի ձևավորման կարգի և հատուցման ենթակա ծառայությունների մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում առողջության ապահովագրական փաթեթը, որը ներառում է բժշկական օգնություն և սպասարկում համարվող խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերման, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական սուր և ենթասուր բուժման ծառայությունները: Հաստատվել են նաև ապահովագրական փաթեթում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու կարգը, դրանում ընդգրկված հատուցման ենթակա (այդ թվում՝ համավճարով) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկերը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

20.01.2026

Ապահովագրված անձին իր իրավունքների և պարտականությունների մասին իրազեկելու կարգի մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է ապահովագրված անձին իր իրավունքների և պարտականությունների մասին իրազեկելու կարգը։
Կարգի համաձայն՝ ապահովագրված անձն իր իրավունքների և պարտականությունների մասին իրազեկվում է, մասնավորապես, (QR) կոդի միջոցով կամ էլեկտրոնային առողջապահության Արմեդ համակարգի սեփական օգտահաշիվ մուտք գործելու միջոցով կամ առողջության առաջնային պահպանման ծառայություն մատուցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին առաջին այցի ժամանակ՝ այն բժշկի կողմից, ում մոտ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովագրված անձը գրանցված է։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

20.01.2026

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ կնքվող պայմանագրերի մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգը։ Կարգի համաձայն՝ ռեգիստրը որպես առանձնացված շտեմարան գործում է էլեկտրոնային առողջապահության համակարգում և վարվում է էլեկտրոնային եղանակով՝ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից։ Պետական կառավարման համակարգի մարմիններն իրենց էլեկտրոնային համակարգերում առկա տվյալները ռեգիստրին են փոխանցում ՀՀ կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով, իսկ էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալները ռեգիստրին են փոխանցվում ուղղակիորեն՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների բազայից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

20.01.2026

Առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու պահանջը անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամի վրա տարածելու դեպքերի ու կարգի մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու պահանջը տարածվում է, մասնավորապես, սոցիալապես անապահով այն ընտանիքի՝ ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ անդամի վրա, որը հանդիսանում է ընտանիքի անապահովության գնահատման համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառու։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

20.01.2026

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ կնքվող պայմանագրերի մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում «Առողջության համընդհանուր ապահովագրության» հիմնադրամի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, ինչպես նաև հիմնադրամի և դեղատների միջև պայմանագիր կնքելու ընթացակարգը և դրա համար նախատեսված նվազագույն պահանջները։ Միաժամանակ ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ հաստատվել են նշված պայմանագրի օրինակելի ձևերը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

20.01.2026

Փոփոխություններ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերում

Փոփոխություններ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերում

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերում։
Մասնավորապես, ամբողջությամբ վերանայվել է ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ստուգաթերթը, փոփոխություններ են կատարվել նաև այլ ստուգաթերթերում:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

12.05.2025

Փոփոխություններ՝ դեղերի շրջանառության կարգավորման ոլորտի աջակցության ծրագրում

Փոփոխություններ՝ դեղերի շրջանառության կարգավորման ոլորտի աջակցության ծրագրում

Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում փորձաքննությունների վճարների (տուրքերի) և ծախսերի փոխհատուցման ծրագրում։
Փոփոխությամբ ընդլայնվել է տրամադրվող աջակցության շրջանակը, որը այսուհետ ներառելու է նաև գրանցման հավաստագրի ժամկետի երկարաձգման, հետգրանցումային փոփոխությունների, յուրաքանչյուր հաջորդ արտադրատարածքի կամ նոր ցուցման գրանցման, ՀՀ գրանցված դեղի դոսյեի՝ ԵԱՏՄ կանոններին համապատասխանեցման կամ փոխադարձ ճանաչման նպատակով իրականացվող և հետգրանցումային փոփոխությունների փորձաքննությունների, ինչպես նաև այլ լաբորատոր փորձաքննությունների համար սահմանված վճարների (տուրքերի) գծով ծախսերի մասնակի փոխհատուցումը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

29.04.2025

Հարկային խորհրդատվություն

Փոփոխություն բժշկական արտադրատեսակների սպասարկման ոլորտի լիցենզավորման կարգում

Հարգելի գործընկերներ.
ՀՀ Կառավարության որոշմամբ 2024 թվականի օգոստոսի 4-ից փոփոխություն է կատավել Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգում, համաձայն որի` այդ ոլորտում լիցենզիաների կամ նոր ներդիրի տրամադրումն իրականացվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից տրված դրական փորձագիտական եզրակացության հիման վրա։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

02.08.2024

Հարկային խորհրդատվություն

Դեղերի գրանցումների փորձաքննությունների ծախսերի փոխհատուցման ծրագրի մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել և 2024 թվականի հուլիսի 5-ից գործում է դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական միության, ռազմավարական նշանակություն ունեցող դեղերի, միայն Հայաստանում կիրառման ենթակա դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի), արտերկրում հայկական արտադրության դեղերի գրանցումների փորձաքննությունների ծախսերի 50 %-ի փոխհատուցման նոր ծրագիրը։ Ծրագրի շահառու է համարվում դեղերի արտադրության լիցենզիա ստացած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, ով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ կնքել է պայմանագիր փոխհատուցման տրամադրման մասին։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

16.07.2024

Դեղերի շրջանառություն I Հարկային խորհրդատվություն

Փոփոխություններ դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում

Հարգելի գործընկերներ.
2024 թվականի մայիսի 8-ից մի շարք փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Դեղերի մասին» ՀՀ օրենքում, որոնցով պայմանավորված` փոփոխություններ են կատարվել նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում (պետական տուրք է սահմանվել դեղերի և բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման ոլորտում փորձաքննությունների, ԵԱՏՄ սահմանած կարգով դրանց գրանցումը գործողության մեջ պահելու և փորձաքննություն չպահանջող փոփոխության մասին ծանուցումն ընդունելու համար), ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում (պատասխանատվություն է սահմանվել նաև դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից օրենքով նախատեսված հաշվետվությունը չներկայացնելու համար)։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստ

03.06.2024

Դեղագործական արտադրանքի ներմուծում I Հարկային խորհրդատվություն

Փոփոխություններ՝ դեղագործական արտադրանքի ներմուծման թույլատվական փաստաթղթերի տրամադրման կարգում

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի մարտի 29-ից փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետություն դեղագործական արտադրանքի ներմուծման թույլատվական փաստաթղթերի տրամադրման ընթացակարգում։ Մասնավորապես՝ կրճատվել են թույլատվական փաստաթղթերի տրամադրման համար նախատեսված ժամկետները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

12.04.2024

բժշկական արտադրատեսակների ներմուծում I Medical Devices

Փոփոխություններ ՀՀ տարածք բժշկական արտադրատեսակների ներմուծման կարգում

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ տարածք բժշկական արտադրատեսակների ներմուծման կարգում և բժշկական արտադրատեսակների ներմուծման նպատակով իրականացվող փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում:
Փոփոխություններով մասնավորապես սահմանվել է, որ ԵԱՏՄ անդամ երկրից ՀՀ տարածք բժշկական արտադրատեսակներ ներմուծելիս՝ ներմուծողը բժշկական արտադրատեսակները պետք է տեղափոխի իր պահեստ և 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմի լիազոր մարմնին՝ ներմուծման (համապատասխանության) հավաստագիր ստանալու նպատակով, առանց որի այդ արտադրատեսակներին վերաբերվող որևէ գործարք կամ գործողություն ներմուծողը չի կարող կատարել։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

25.10.2023

Բժշկական արտադրատեսակների շրջանառություն I Circulation of medical products

Բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում իրականացվող փորձաքննությունների վճարների մասին

Հարգելի գործընկերներ.
2023 թվականի օգոստոսի 17-ին ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ-ում բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման ոլորտում իրականացվող փորձաքննությունների վճարները, որոնք կիրառվում են 2023 թվականի օգոստոսի 27-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

29.08.2023

Դեղատնային գործունեություն | Pharmacy activity

Դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար տրամադրվող լիցենզիաների ժամկետներում կատարված փոփոխությունների մասին

Հարգելի գործընկերներ.
Փոփոխություններ են կատարվել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար տրամադրվող լիցենզիաների ժամկետներում, որոնք ուժի մեջ են մտնելու 2024 թվականի հունիսի 14-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

17.07.2023

Նոր ստուգաթերթեր դեղագործության սպասարկման բնագավառում | New checklists in the field of pharmaceutical service

Նոր ստուգաթերթեր դեղերի շրջանառության, դեղագործական գործունեության և բժշկական օգնության ու սպասարկման բնագավառներում

Հարգելի գործընկերներ․
2023 թվականի հունիսի 20-ից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից դեղատնային գործունեության և դեղերի մանրածախ առևտրի վերահսկողությունը, դեղերի, դեղանյութերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի արտադրության, դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառի վերահսկողությունը, դեղերի մեծածախ իրացման վերահսկողությունը, մասնագիտացված բժշկական օգնության, պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողությունն իրականացվելու է նոր ստուգաթերթերով։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

04.07.2023

հսկիչ գնումներ իրականացնելու կարգ | control procurement procedure

Տեսչական մարմնի կողմից հսկիչ գնումներ իրականացնելու կարգ` դեղերի շրջանառության ոլորտում

Հարգելի գործընկերներ. 
Պայմանավորված այն հանգամանքով, որ դեղերի շրջանառության ոլորտում խախտումների բացահայտման նպատակով պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից կարող են իրականացվել նաև հսկիչ գնումներ, 2023 թվականի հունիսի 8-ի ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է հսկիչ գնումների իրականացման, ինչպես նաև հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

20.06.2023

Դեղերի մեծածախ իրացման  լիցենզավորում I Licensing for the wholesale sale of medicines

Փոփոխություն դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգում

Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ 2023 թվականի մայիսի 14-ից դեղերի մեծածախ իրացման գործունեություն իրականացնող լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությունն սկսելուց առաջ ՀՀ առողջապահության նախարարություն է ներկայացնում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող որևէ կազմակերպության հետ կնքված պայմանագիրը: Նշված պահանջը տարածվում է նաև մինչև փոփոխությունը դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ստացած անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց վրա, որոնց համար սահմանվել է որոշումն ուժի մեջ մտնելու այլ ժամկետ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

19.05.2023