Some global site information is temporarily unavailable.

Արտադրողականության խթանման նպատակային ծրագիր

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Ծրագրի շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն։ Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի/լիզինգի (ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 619-Ն որոշմամբ հաստատված Միջազգային զարգացման կազմակերպությունների հետ գործող ծրագրերի շրջանակներում տրամադրվող վարկերի), տոկոսադրույքների սուբսիդավորման ձևով: Օժանդակությունը կիրառելի է այն վարկերի/լիզինգի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետևյալ նպատակով՝
1) նոր (չօգտագործված) մեքենասարքավորումների գնում կամ ներմուծում, որոնք օգտագործվելու են ՀՀ տարածքում։
2) ԱԱՀ վճարող կապալառու կազմակերպության կողմից կապիտալ շինարարության իրականացում՝ մեքենասարքավորման մոնտաժման և սպասարկման դեպքում, ընդ որում միայն այն դեպքում, երբ տնտեսավարողը ձեռք է բերել որոշմամբ սահմանված մեքենասարքավորումը (մեքենասարքավորումները).
3) ընկերության բիզնես գործընթացների թվայնացման նպատակով թվային ծրագրերի կամ հարթակների ձեռքբերում.
4) ընկերության արտադրողականության բարձրացման նպատակով խորհրդատվական ծառայությունների և փորձագետների ներգրավում.
5) «Զբոսաշրջության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կամ 4-րդ մասերով սահմանված հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման նպատակով ՀՀ մարզերում (բացառությամբ Երևան քաղաքի) իրականացվող կապիտալ շինարարություն՝ ավելացված արժեքի հարկ վճարող կապալառու կազմակերպության ներգրավմամբ, պայմանով, որ ներդրումային նախագիծը համապատասխանում է նշված օրենքով և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված նվազագույն պահանջներին ու չափորոշիչներին, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականության առաջնահերթություններին։

https://www.arlis.am/hy/acts/232143

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Նպատակային ծրագրի շրջանակներում ձեռք բերված մեքենասարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը սուբսիդավորման ամբողջ ժամանակահատվածում չեն կարող օտարվել, հանձնվել վարձակալության կամ որևէ այլ կերպ փոխանցվել երրորդ անձանց տիրապետմանը կամ օգտագործմանը, բացառությամբ՝
ա. նպատակային ծրագրով նախատեսված լիզինգի շրջանակներում լիզինգատուի կողմից լիզինգի առարկան լիզինգառուի տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնելու դեպքերի,
բ.  N 77 (ԷՆ) «Վարձույթ և լիզինգ» դասակարգչով տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարողի կողմից մեքենասարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերն իր հիմնական գործունեության շրջանակներում վարձակալության կամ լիզինգի տրամադրելու դեպքերի։
Սուբսիդավորման ամբողջ ժամանակահատվածում կանոնադրական կապիտալի նվազեցում չի թույլատրվում: