Some global site information is temporarily unavailable.

19.08.2025թ. վարչական ակտի բողոքարկման որոշում

12.05.2026

19.08.2025թ. վարչական ակտի բողոքարկման որոշում

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը որոշեց բավարարել մեր վստահորդի հայցը ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ակտի և դրա բողոքարկման արդյունքում հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշման։
Վարչական դատարանի որոշմամբ անվավեր է ճանաչվել հսկիչ դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) կիրառության կանոնների ճշտության ստուգման` ՀԴՄ կտրոն չտրամադրելու հիմքով հարկային մարմնի կողմից կազմված ակտը և ընդունված որոշումը:
Արդյունքում՝ մեր վստահորդներին առաջադրված պարտավորությունը ≈ 4.800.000 ՀՀ դրամ = է 0 - ի
Արդեն իսկ Դատական տեղեկատվական համակարգի դատական գործերի որոնման համակարգում տեղադրված է դատարանի որոշումը։
Վարչական մարմինների հետ իրավահարաբերություններում Ձեր իրավունքների պաշտպանության համար դիմե՛ք մեր փորձառու մասնագետներին, ովքեր բազմիցս դրական արդյունքներով են հանդես եկել՝ պաշտպանելով հարկ վճարողների օրինական շահերը։
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիային խորհրդատվության և մեթոդաբանական աջակցության համար։