Կորպորատիվ միջոցառումներ

Կորպորատիվ միջոցառումների կազմակերպումը թիմակառուցման (TeamBuilding) ամենաարդյունավետ եղանակն է, դա թույլ է տալիս գործընկերներին շփվել միմյանց հետ աշխատանքից դուրս` մեկ այլ միջավայրում։

TeamBuilding-ի կարևորությունն ու հիմնական նպատակը ուժեղ թիմ և միջանձնային կապեր ստեղծելն է, այն բարելավում է թիմի հաղորդակցությունը, պլանավորման հմտությունները, աշխատակիցների մոտիվացիան և ամենակարևորը՝ թիմային աշխատանքը։

Յուրաքանչյուր տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ, որոնք նպատակ են հետապնդում Ասոցիացիայի ներսում աշխատակիցների միջև թիմային ոգու ամրապնդմանը, թիմի անդամների միջև արդյունավետ հաղորդակցմանը, արժեքավոր աշխատանքային փորձի փոխանակմանը, աշխատակիցների մասնագիտական ստեղծարարության խթանմանը: Դրանցից են` Ամանորյա կորպորատիվ միջոցառումը, անտառային խոհանոցները, խմբային էքսկուրսիաները` ուղղված թիմի անդամների զարգացմանն ու ժամանցի կազմակերպմանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամների միջև կազմակեպվող խաղերը։

Ամանորը՝ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում I New Year at the Association of Accountants of Armenia

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 2022Թ. ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

2023 թվականի հունվարի 7-ին ՌԵՆԵՍԱՆՍ ռեստորանային համալիրում տեղի ունեցավ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Ամանորյա կորպորատիվ միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին Ասոցիացիայի անդամները, գործընկերները և հրավիրված այլ հյուրեր:

07.01.2023

Կապանի հաշվապահական հաշվառման գրասենյակ I Kapan accountancy office

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆ 2022Թ․

2022 թվականի օգոստոսի 19-ից մինչև 21-ը Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անդամներն (Սյունիքի մարզի գործընկեր գրասենյակների աշխատակիցների հետ) իրենց հանգստյան օրերն անցկացրին Կապան քաղաքում: Հիմնական նպատակը արդեն ավանդույթ դարձած «Խուստուփ» լեռան արշավն էր, որը զուգորդվեց նաև տեսարժան ու պատմական վայրեր այցելությամբ, ինչպես նաև Կապան քաղաքի 84-ամյակի միջոցառման մասնակցությամբ:

19.08.2022

Ամանորը՝ Հայաստանի Հաշվապաների Ասոցիացիայում 2021 I New Year at the Association of Accountants of Armenia 2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 2021Թ. ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

2022 թվականի հունվարի 8-ին ՌԵՆԵՍԱՆՍ ռեստորանային համալիրում տեղի ունեցավ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Ամանորյա կորպորատիվ միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին Ասոցիացիայի անդամները, գործընկերները և հրավիրված այլ հյուրեր։

08.01.2022

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան՝ Գառնիում I Association of Accountants of Armenia in Garni

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԳԱՌՆԻ ԳԵՂԱՐԴ 2021Թ․

2021 թվականի հուլիսի 4-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի խորհրդատուները Երևանի և Կոտայքի մարզի գործընկեր գրասենյակների (Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Եղվարդ) աշխատակիցների հետ միասին այցելեցին Գառնու հեթանոսական տաճար և Գեղարդի վանք: Ասոցիացիան իր առաքելության իրականացման գործընթացում շատ կարևոր է համարում թիմի անդամների միջանձնային հարաբերությունների բարելավումն ու թիմակառուցման կատարելագործումը: Միաժամանակ հաճելին օգտակար դարձավ նաև այն անդամների համար, ովքեր առաջին անգամն էին այցելում Գառնի և Գեղարդ:

04.07.2021

Կապան, Խուստուփի գագաթին I Kapan, on top of Khustup

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆ 2020Թ․

2020 թվականի օգոստոսի 8-ից 10-ը Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անդամ հաշվապահները, այդ թվում՝ Կապանի և Մեղրիի գործընկերները, չխախտելով ավանդույթները, կազմակերպել էին հերթական անտառային խոհանոցը Կապանում: Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան իր հաղթանակների թվին ավելացրեց ևս մեկը՝ այս անգամ հաղթահարելով Խուստուփի բարձունքը։

08.08.2020

Ամանորյա միջոցառում՝ 2019թ I New Year event: 2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 2019Թ. ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

2020 թվականի հունվարի 11-ին ՌԵՆԵՍԱՆՍ ռեստորանային համալիրում տեղի ունեցավ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Ամանորյա կորպորատիվ միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին Ասոցիացիայի անդամները, գործընկերները և հրավիրված այլ հյուրեր։

11.01.2020