Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներից մեկն է, որն ապահովում է ՀՆԱ-ի շուրջ 12 %-ը։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի 97 %-ն ապահովում են շուրջ 317 հազար գյուղացիական տնտեսություններ, որոնցից յուրաքանչյուրին բաժին է ընկնում 1.48 հա հողատարածք։ Հայաստանի Հանրապետության զբաղվածների 24․3 %-ն ընդգրկված է գյուղատնտեսության ոլորտում։ Ագրարային քաղաքականության ուղենշային փաստաթղթերից է 2019 թվականի դեկտեմբերի 19֊ի կառավարության N 1886-Լ որոշմամբ հաստատված ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը, որի առաջիկա տասը տարիների տեսլականն է ունենալ կայուն զարգացող, նորարարական, բարձր արժեք ստեղծող, բնական պաշարների նկատմամբ հոգատար և շրջակա միջավայրի հետ ներդաշնակ, էկոլոգիապես մաքուր արտադրանք ստեղծող և գյուղում բնակվող մարդու բարեկեցությունը երաշխավորող գյուղատնտեսություն։

Փոփոխություններ՝ անասնաբուծության ճյուղի աջակցության ծրագրում

Հարգելի՛ գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրում։
Մասնավորապես, նախատեսվել է շահառուների կողմից առավել շատ գլխաքանակ ձեռք բերելու հնարավորություն, հստակեցվել է ծրագրին մասնակցության համար ներկայացվող փաստաթղթերի շրջանակը, ինչպես նաև վերանայվել են աջակցության ծրագրի մի շարք այլ դրույթներ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

29.05.2026

Տեղական տուրքի նոր դրույքաչափեր` գյուղատնտեսական նշանակության շինությունների շինարարության թույլտվության համար

Հարգելի գործընկերներ.
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության ջերմոցների (ջերմատների) և գյուղատնտեսական նպատակով կառուցվող ջրավազանների շինարարության թույլտվությունների մասով սահմանվել են տեղական տուրքերի ավելի ցածր դրույքաչափեր։ Վերջիններիս մեծությունը կախված է շինությունների ընդհանուր մակերեսից և շինությունների տարածագնահատման գոտիականությանը համապատասխանող գործակիցներից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

12.05.2026

Փոփոխություն՝ անասնաբուծության ճյուղում աջակցության ծրագրում

Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրում։
Մասնավորապես, երկարաձգվել է ծրագրի գործողության ժամկետը և նոր ժամկետ է սահմանվել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ, ինչպես նաև վերանայվել են աջակցության ծրագրի մի շարք այլ դրույթներ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

08.05.2026

Փոփոխություն՝ բուսաբուծության աջակցության ծրագրում

Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագրում։ Մասնավորապես, հնարավորություն է ընձեռվել, որպեսզի շահառուի կողմից ծրագրի մասնակցության դիմումին կից ներկայացվող գյուղատնտեսական նշանակության հողը փաստացի օգտագործվելու վերաբերյալ համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանքում կադաստրային քարտեզագրման բացակայության դեպքում կադաստրային ծածկագրի փոխարեն նշում կատարվի հողի գտնվելու վայրի նկարագրի վերաբերյալ:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

08.05.2026

Իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծման սակագնային քվոտա սահմանելու մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2026 թվականի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ տարածք իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծման համար սահմանվել է սակագնային քվոտա, որի շրջանակներում սահմանված ծավալից ոչ ավել քանակով՝ ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված ցանկում ներառված ապրանքներն Իրանի Իսլանական Հանրապետությունից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծման դեպքում կիրառվելու է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ` լիցենզիայի առկայության դեպքում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

26.04.2026

Փոփոխություն առանձին տեսակների գյուղատնտեսական ապրանքների ներմուծման սակագնային քվոտա կիրառելու կարգում

Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2026 թվականի հունվարի 1-ից 2026 թվականի համար հատկացված սակագնային քվոտայի շրջանակներում տարբեր տեսակի մսամթերքի արտադրության համար նախատեսված մսի ներմուծումն ազատվում է ներմուծման մաքսատուրքից։ Սահմանվել են նաև մաքսատուրքի սակագնային արտոնությունից օգտվելու համար մսամթերքի արտադրական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

14.04.2026

Խաղող վերամշակող տնտեսավարողների աջակցության նոր ծրագրի մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի մարտի 31-ից ուժի մեջ է մտել խաղող վերամշակող տնտեսավարողների աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է 2025 թվականին առնվազն 10000 տոննա խաղողի մթերումներ իրականացրած կազմակերպություններին տրամադրել նպատակային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում: Ընդ որում, սուբսիդավորվում են այն վարկերի տոկոսադրույքները, որոնք տրամադրվում են շահառուներին աշխատակիցներին աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումների և պետական կամ համայնքի բյուջե հարկեր և պարտադիր վճարումների հետ կապված ծախսերի իրականացման նպատակով։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

07.04.2026

Գյուղատնտեսական ոլորտի աջակցության նոր ծրագրի մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի մարտի 31-ից ուժի մեջ է մտել բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը, որով նախատեսվում է 2026 թվականին փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային, հատիկաընդեղեն և բազմամյա խոտաբույսերի մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

07.04.2026

Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված գումարների հարկային հաշվառման կարգի փոփոխության մասին

Հարգելի գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվել է, որ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվելու նաև պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված` վարկերի և դրանց գծով հաշվարկվող տոկոսադրույքների, այդ թվում՝ նաև լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորման գումարները։ Այդ գումարների հաշվին կատարված ծախսերն էլ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով ծախս չեն համարվելու։
Փոփոխությանը տրվել է հետադարձ ուժ՝ այն կիրառվում է 2021 թվականի հունվարի 1−ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

07.04.2026

Փոփոխություններ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերում

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի փետրվարի 20-ից ուժի մեջ են մտել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերում կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բժշկական արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման նկատմամբ վերահսկողության մասով սահմանվել է նոր ստուգաթերթ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

03.03.2026

Փոփոխություն՝ գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրում

Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման աջակցության ծրագրում։
Մասնավորապես սահմանվել է, որ աջակցություն կտրամադրվի նաև այն դեպքերում, երբ մթերատվության բարձրացման փորձնական ծրագիրը կիրականացվի Վայոց ձորի և Լոռու մարզերում, ինչպես նաև հստակեցվել են աջակցության ծրագրի մի շարք դրույթներ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

16.02.2026

Փոփոխություն՝ գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրում

Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրում։ Սահմանվել է, որ 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար տնտեսավարողներին կտրամադրվի ապահովագրավճարի 40-60 տոկոսի չափով սուբսիդավորում։ Միաժամանակ, սահմանվել է, որ ծրագրի շրջանակում աջակցութուն կտրամադրվի նաև ապահովագրական ընկերություններին՝ փոխհատուցելով ապահովագրական հատուցումների այն մասը, որը գերազանցում է հավաքագրված ապահովագրավճարի 80 տոկոսը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

03.02.2026

Փոփոխություններ՝ ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում

Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Մասնավորապես տրամադրվող վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը ավելացվել է 1 տոկոսային կետով՝ երիտասարդ (18-ից 35 տարեկանը չլրացած) և 63 տարեկանը լրացած ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի և այն առևտրային իրավաբանական անձանց համար, որոնք ունեն մեկ հիմնադիր (մասնակից), բաժնետեր, որը հանդիսանում է նաև նշված առևտրային իրավաբանական անձի տնօրեն, և իր տարիքը համապատասխանում է ֆիզիկական անձանց համար սահմանված տարիքին։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

03.02.2026

Փոփոխություններ՝ տնտեսության աջակցության նպատակային ծրագրերում

Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշումներով ՀՀ-ից արտահանման սահմանափակման ներքո գտնվող ՀՀ ծագման որոշ ապրանքների՝ ՀՀ-ում իրացման աջակցության, ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության, ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության և արտադրողականության խթանման նպատակային ծրագրերից օգտվելու համար դիմումների ներկայացման ժամկետները երկարաձգվել են։ Վերանայվել են նաև նշված ծրագրերի շրջանակներում աջակցության տրամադրման մի շարք դրույթներ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

20.01.2026

Փոփոխություններ` գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրում

Փոփոխություններ` գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրում

Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում։ Մասնավորապես սահմանվել է սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների մթերումների (գնումների) նպատակով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի՝ մարման ժամկետները, սուբսիդավորման չափը, շահառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդի առավելագույն չափը, բյուջետային երաշխիքի չափը և տրամադրման կարգը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

01.07.2025

Խոշոր եղջերավոր կենդանիների մթերումների նպատակով ստացվող վարկերի բյուջետային երաշխիքների տրամադրման կարգի մասին

Խոշոր եղջերավոր կենդանիների մթերումների նպատակով ստացվող վարկերի բյուջետային երաշխիքների տրամադրման կարգի մասին

Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը։
Մասնավորապես, սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների մթերումների (գնումների) նպատակով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի մասով սահմանվել է բյուջետային երաշխիքի տրամադրման հնարավորություն՝ վարկի գումարի 70%-ի չափով: Սահմանվել է նաև, յուրաքանչյուր շահառուին բյուջետային երաշխիքի տրամադրման առավելագույն չափը, մարման ժամկետը և տրամադրման նախապայմանները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

01.07.2025

Նոր ստուգաթերթ գյուղատնտեսական կենդանիների շուկաների համար

Նոր ստուգաթերթ գյուղատնտեսական կենդանիների շուկաների համար

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի հունիսի 21-ից կիրառվում է նոր ստուգաթերթ՝ գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների համար: Ստուգաթերթի հարցաշարի որոշ կետեր ուժի մեջ են մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

30.06.2025

Փոփոխություններ՝ գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրում

Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրում։ Մասնավորապես վերանայվել են շահառուների կողմից փոխհատուցման գործընթացի նախաձեռնման որոշ ընթացակարգային հարցեր։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

09.06.2025

Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերի ընդլայնման մասին

Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերի ընդլայնման մասին

Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերում ներառվել են անասնաբուծության խթանմանն ուղղված ևս երկու ծրագրեր՝ «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագիրը և Հայաստանի Հանրապետությունում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը։
Սահմանվել են այդ ծրագրերի հիմնական նպատակն ու խնդիրները, շահառուների շրջանակը, աջակցությունների տրամադրման կարգը և չափերը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

29.04.2025

Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագրի մասին

Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագրի մասին

Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը։ Ծրագրի նպատակն է հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները:
Արտադրողականության բարձրացման նպատակով նախատեսվող աջակցության չափը կազմում է կատարված ծախսերի 50 տոկոսի չափով փոխհատուցում: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025 թվականին, և այն կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

07.04.2025

Հարկային խորհրդատվություն

Գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները:
Գյուղատնտեսական կենդանիների շուկաների գործունեություն կազմակերպող տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են այդ շուկաների գործունեության վայրերի մասին ծանուցել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին:
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 20-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

10.12.2024

Հարկային խորհրդատվություն

Փոփոխություններ` բուսաբուծության աջակցության ծրագրում

Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ բուսաբուծության աջակցության ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Մասնավորապես սահմանվել է, որ ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտիներ հայտարարված համայնքներում՝ ծրագրի շրջանակներում իրականացված ցանքերին հասցված վնասներից տուժած շահառուներին կտրամադրվի փոխհատուցում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

28.08.2024

Հարկային խորհրդատվություն

Փոփոխություններ ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում

Հարգելի գործընկերներ.
ՀՀ Կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում։
Մասնավորապես, մասնակիցների ցանկում ներգրավվել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը։
Սահմանվել է շահառուի և ծրագիր իրականացնող կապալառու կազմակերպության միջև կնքվող պայմանագրի ժամանակահատվածը, շահառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, հստակեցվել են նաև վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցման և սուբսիդավորված գումարի հետ վերադարձման դեպքերը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

05.08.2024

Հարկային խորհրդատվություն

Փոփոխություններ անասնաբուծության ճյուղում իրականացվող աջակցության փորձնական ծրագրում

Հարգելի գործընկերներ․
ՀՀ Կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրում։
Մասնավորապես, երկարաձգվել է ծրագրին դիմելու ժամկետը՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը, ինչպես նաև ընդլայնվել է ներդրումային ծրագրերի մոնիթորինգի, գնահատման ու աուդիտ իրականացնող ընկերությունների ցանկը, հստակեցվել են եզրակացությանը ներկայացվող պահանջները, ծրագրի իրականացման գործընթացին վերաբերող դրույթները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

16.07.2024

Բուսաբուծության աջակցության ծրագիր I Հարկային խորհրդատվություն

Բուսաբուծության աջակցության ծրագրի մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի մարտի 19-ից հաստատվել է բուսաբուծության աջակցության նոր ծրագիրը։
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին և այն կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը։
Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ մինչև 100 հա (ներառյալ) մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի վրա մշակություն իրականացնող տնտեսավարողը։
Փոխհատուցումը տրամադրվում է գարնանացան հացահատիկային մշակաբույսերի, եգիպտացորենի, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի մշակության համար՝ որոշմամբ սահմանված սահմանաչափերով։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

26.03.2024

Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցություն I Support Program

Փոփոխություններ՝ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերում

Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների ծրագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2025 թվականը։ Ծրագրի շրջանակներում 2024 թվականի փետրվարի 10-ից թույլատրվում է նաև արտարժույթով վարկերի տրամադրումը։ Ընդլայնվել է մշակաբույսերի շրջանակը և հստակեցվել է թերությունների հայտնաբերման դեպքում շահառուի իրավունքները և պարտավորությունները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

20.02.2024

գյուղատնտեսական ապրանքներ I agricultural products

Առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման նոր սակագնային քվոտայի կիրառման մասին

Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2024 թվականի հունվարի 1-ից սահմանվել է նոր սակագնային քվոտա՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման համար:
Նշված սակագնային քվոտայի շրջանակներում առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծումն ազատվում է ներմուծման մաքսատուրքից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

29.01.2024

Գյուղատնտեսական վարկավորման մասին I About agricultural lending

Գյուղատնտեսական մթերումների ոլորտում լրացուցիչ վարկավորման մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 25.08․2023թ․-ից մթերումների (գնումների) համար տրամադրվող վարկերից բացի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը շահառուներին կարող է տրամադրվել նաև լրացուցիչ վարկ՝ գյուղատնտեսական հումքի տարայավորման համար պահանջվող որոշ պարագաների ձեռքբերման համար։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

12.09.2023

Օրգանական գյուղատնտեսություն | Organic farming

Օրգանական գյուղատնտեսության ոլորտում նոր պատասխանատվություն սահմանելու մասին

Հարգելի գործընկերներ․
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարված փոփոխությամբ պատասխանատվություն է սահմանվել օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ապրանքային շարժի փուլերում ներկայացվող պահանջների խախտման համար։
Օրենքն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունիսի 14-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

18.07.2023

Անասնաբուծություն I Livestock breeding

Փոփոխություններ անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրում

Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրում: Մասնավորապես, իջեցվել է ներդրումների թույլատրելի նվազագույն շեմը, ինչպես նաև փոփոխվել է այն պահը (օրը), որի դրությամբ հաշվարկվում է չվճարված հարկային պարտավորությունների բացակայությունը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

29.05.2023