Առևտուր

Մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտը Հայաստանի տնտեսության կարևոր ոլորտներից մեկն է․ այն ապահովում է ՀՀ ՀՆԱ 11․2%-ը և զբաղվածության 12%-ը։ Առևտրի ոլորտը նաև այն ոլորտներից մեկն է, որտեղ հիմնականում կենտրոնացված են Հայաստանի ձեռնարկությունները:
Հայաստանը հանդիսանում է ներմուծող երկիր․ Հայաստանի ներմուծումը շուրջ երկու անգամ ավել է, քան արտահանումը։ Երկիրը հիմնականում ներմուծում է բնական գազ (9%), նավթ և նավթամթերք (7%), դեղամիջոցներ, մեքենաներ ու սարքավորումներ։ Հայաստանը արտահանում է հիմնականում տնտեսապես ոչ բարդ, ցածր ավելացված արժեք ունեցող ապրանքներ, մասնավորապես հանքահումքային արտադրանք (ապրանքային արտահանման 32%-ը), այլ արտահանվող հիմնական ապրանքներից են ալկոհոլային խմիչքները, ծխախոտը, ոսկու փոշին և այլն։

Մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելքի փոփոխության մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի մայիսի 6-ից փոփոխություններ են կատարվել ՀՀ-ից մի շարք ապրանքների՝ դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշման մեջ։ Մասնավորապես, արտահանման ժամանակավոր արգելքի շրջանակում ներառվել են նաև ԱՏԳ ԱԱ 7402 ծածկագրին դասվող պղնձե անոդները։ Վերանայվել է նաև որոշմամբ սահմանված արտահանման արգելքի բացառությունների ցանկը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

21.05.2026

Փոփոխություններ ՀՀ տարածք սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման լիցենզավորման կարգում

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ՝ փոփոխություններ են կատարվել ՀՀ տարածք սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների տրամադրման կարգում և լիցենզիաների ձևերում:
Մասնավորապես, համաձայն նոր կարգի՝ սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 75%-ը բաշխվելու է պատմական գնորդներին, իսկ 25%-ը՝ ոչ պատմական գնորդներին: Հստակեցվել և վերանայվել են նաև հայտի ներկայացման պահանջները խախտելու և պայմանները չապահովելու համար հայտերի մերժման, ինչպես նաև ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումից հետո առաջացած նոր ծավալի բաշխման ժամկետները:
Որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի ապրիլի 14-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

28.04.2026

Փոփոխություններ՝ արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագրում

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագրում։ Մասնավորապես հստակեցվել են աջակցության տրամադրման ժամկետները, ինչպես նաև վերանայվել են մշակող արդյունաբերության ոլորտի այն տնտեսական գործունեության տեսակները, որոնց արտադրանքի արտահանման դեպքում ներմուծվող երկրի օրենսդրությանը համապատասխան այդ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափով հաշվարկված գումարին համարժեք օժանդակություն չի տրամադրվում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

21.04.2026

Եղեգնաշաքարի ներմուծման սակագնային արտոնություն կիրառելու մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ-ում արդյունաբերական վերամշակման համար ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրին դասվող եղեգնաշաքարի՝ համապատասխան չափաքանակը չգերազանցող ծավալով ՀՀ տարածք ներմուծման դեպքում կիրառվելու է սակագնային արտոնություն՝ 0 տոկոս մաքսատուրքի դրույքաչափի կիրառմամբ:
Սակագնային արտոնությունը կիրառվում է «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող այն ապրանքների նկատմամբ, որոնց համար մաքսային հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման համար դիմումը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գրանցվել են 2026թ-ի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

19.04.2026

Մանածագործական նյութերի, մորթիների և այլ նյութերի մշակման համար նախատեսված միջոցների ներմուծման սակագնային արտոնություն կիրառելու մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3403 91 000 9 ծածկագրին դասվող մանածագործական նյութերի, կաշիների, մորթիների և այլ նյութերի մշակման համար նախատեսված միջոցների ՀՀ տարածք ներմուծման դեպքում կիրառվելու է սակագնային արտոնություն՝ 0 տոկոս մաքսատուրքի դրույքաչափի կիրառմամբ:
Սակագնային արտոնությունը կիրառվում է «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող այն ապրանքների նկատմամբ, որոնց համար մաքսային հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման համար դիմումը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գրանցվել են 2026թ-ի ապրիլի 3-ից մինչև 2028թ-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

18.04.2026

ՀՀ տարածք ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 10 000 0 ծածկագրին դասվող կակաո-մածուկի՝ յուղազերծված և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1804 00 000 0 ծածկագրին դասվող կակաո-յուղի և կակաո-ճարպի՝ համապատասխան չափաքանակները չգերազանցող ծավալներով ՀՀ տարածք ներմուծման դեպքում կիրառվելու է սակագնային արտոնություն՝ 0 տոկոս մաքսատուրքի դրույքաչափի կիրառմամբ: Սակագնային արտոնությունը կիրառվում է «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող այն ապրանքների նկատմամբ, որոնց համար մաքսային հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման համար դիմումը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գրանցվել են 2026թ-ի մարտի 8-ից մինչև 2027թ-ի ապրիլի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

14.04.2026

Գրաֆիտացված էլեկտրոդների՝ առանց հակագնացման տուրքի ներմուծման ընթացակարգի մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ հակագնագցման տուրքի վճարումից ազատված՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող գրաֆիտացված էլեկտրոդների ՀՀ տարածք ներմուծման ընթացակարգը: Որոշման գործողությունը տարածվում է 2026թ-ի հունվարի 18-ից մինչև 2031թ-ի հունվարի 18-ը «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով գրանցված մաքսային հայտարարագրերի նկատմամբ: Որոշման կիրարկման իմաստով լիազոր մարմին է սահմանվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

14.04.2026

Փոփոխություն Եվրասիական տնեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագման հավաստագրի ներկայացման կարգում

Հարգելի գործընկերներ.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններին համապատասխան՝ ապրանքների ծագումը հաստատելու համար կարող է ներկայացվել ապրանքի ծագման հավաստագրի էլեկտրոնային կամ թղթային պատճենը՝ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվանից ոչ ուշ, քան 6 ամիս ժամկետում, նշված հավաստագրի բնօրինակը հետագայում պարտադիր ներկայացնելու պայմանով։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

30.03.2026

ՀՀ տարածք պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2026թ-ի փետրվարի 11-ից մինչև 2026թ.-ի օգոստոսի 11-ը «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով պողպատե ամրանների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն իրականացվում է հիմնական լիցենզիաների հիման վրա։
Լիզենզիայի տրամադրման համար ենթակա է վճարման նաև պետական տուրք՝ յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի համար:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

16.02.2026

Դրոշմավորման ծածկագրերի տրամադրման գների մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն 2026 թվականի հունվարի 1-ից դրոշմավորման յուրաքանչյուր ծածկագրի գինը կազմում է 2.5 դրամ (առանց ԱԱՀ)` նախկին 3.5 դրամի (առանց ԱԱՀ) փոխարեն: Դրոշմավորման ծածկագրի տրամադրման գինը կիրառվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներկայացված՝ դրոշմավորման ծածկագրեր ստանալու հայտերի հիման վրա տրամադրվող դրոշմավորման ծածկագրերի նկատմամբ։ Նշված ժամկետի ավարտից հետո, եթե նոր գին չսահմանվի, կշարունակի գործել նույն՝ 2.5 դրամ արժեքը։ Միաժամանակ, նույն որոշմամբ սահմանված կարգով հաշվարկվող՝ դրոշմավորման ծածկագրերի որոշակի քանակի համար գինը սահմանվել է 0.01 դրամ (առանց ԱԱՀ)։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

19.01.2026

Մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելքի մասին

Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի հունվարի 6-ից սահմանվել է ժամանակավոր արգելք մի շարք ապրանքների՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ Հայաստանի Հանրապետությունից դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ արտահանման համար։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

19.01.2026

ՀՀ տարածք սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքի մասին

Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի հունվարի 2-ից սահմանվել է ժամանակավոր արգելք ՀՀ տարածքից Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող սաղմոնազգիներից սիգի ձկնկիթի արտահանման համար։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

19.01.2026

Էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա սահմանելու մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի հունվարի 1-ից սահմանվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ սակագնային արտոնություն, որի շրջանակներում նշված ապրանքները «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծման դեպքում կիրառվելու է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ՝ քանի դեռ չի լրացել նշված որոշմամբ սահմանված ներմուծման սահմանաչափը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

13.01.2026

Առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին

Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը՝ բացառությամբ ԱՊՀ անդամ պետությունների ծագում ունեցող և ներմուծվող ապրանքների, թույլատրվում է սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում։ Լիցենզիա տրամադրող լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

13.01.2026

Սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծման սակագնային քվոտա սահմանելու մասին

Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2026 թվականի հունվարի 1-ից սահմանվել է սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծման սակագնային քվոտա, որի շրջանակներում նշված ապրանքները Սերբիայի Հանրապետությունից «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծման դեպքում կիրառվելու է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ` որոշմամբ սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում։ Լիցենզիա տրամադրող լիազոր մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։

13.01.2026

Փոփոխություն էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային արտոնությունների տրամադրման կարգում

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների չձևակերպված քանակի չափով ֆիզիկական անձանց համար կատարվելու է սակագնային արտոնության վերականգնում։ Արտոնության վերականգնումը չձևակերպված քանակի չափով իրականացվելու է ըստ ժամանակագրական սկզբունքի հաջորդականության (սկսած առավել վաղ ձևակերպվածից)՝ մաքսային հայտարարագրի և (կամ) մաքսային մուտքի օրդերի գրանցման օրվա, ժամի, րոպեի հերթականությամբ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

30.12.2025

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի ներմուծման սակագնային քվոտա սահմանելու մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2026 թվականի հունվարի 1-ից սահմանվել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների ներմուծման սակագնային քվոտա, որի շրջանակներում սահմանված ծավալից ոչ ավել քանակով նշված ապրանքը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծման դեպքում կիրառվելու է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

30.12.2025

ՉԺՀ ծագում ունեցող գունանյութերի և պատրաստուկների ՀՀ տարածք ներմուծման ընթացակարգի մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2025թ-ի դեկտեմբերի 20-ից մինչև 2030թ.-ի դեկտեմբերի 20-ը «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3206 11 000 0 ծածկագրին դասվող չոր նյութի վերահաշվարկով 80 զանգվածային տոկոս կամ ավելի տիտանի երկօքսիդ պարունակող գունանյութերի և պատրաստուկների ՀՀ տարածք ներմուծումն ազատվում է հակագնագցման տուրքի վճարումից։ Որոշման կիրարկման իմաստով լիազոր մարմին է սահմանվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

30.12.2025

Թանկարժեք մետաղների արտահանման քվոտա սահմանելու մասին

Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2025 թվականի դեկտեմբերի 9-ից սահմանվել է թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների արտահանման քվոտա, որի շրջանակներում նշված ապրանքների «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանումը թույլատրվում է սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով`վերամշակման թույլտվության առկայության դեպքում։ Որոշումը գործում է 6 ամիս ժամկետով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

22.12.2025

ՀՀ տարածք պողպատե ամրանների ներմուծման լիցենզիաների տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափի փոփոխության մասին

Հարգելի գործընկերներ.
Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության՝ ՀՀ տարածք պողպատե ամրանների յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի ներմուծման լիցենզիայի տրամադրման համար սահմանվել է պետական տուրք՝ 45.000 դրամի չափով, նախկին 29.000 դրամի փոխարեն։ Օրենքն ուժի մեջ է մտել 2025թ-ի դեկտեմբերի 19-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

22.12.2025

Փոփոխություն՝ անասնաբուժական հսկողության ենթակա առանձին ապրանքների ներմուծման կարգում

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետություն անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների ներմուծման կարգում։ Մասնավորապես, վերանայվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծումը թույլատրվող՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների ցանկը՝ ըստ դրանք արտադրող երկրների։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

22.12.2025

ՀՀ տարածք ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2026թ-ի հունվարի 22-ից մինչև 2026թ-ի հուլիսի 22-ը ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ 2523100000, 2523210000 ծածկագրերին դասվող ցեմենտի) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն իրականացվում է լիցենզիաների հիման վրա։ Լիզենզիան տրամադրվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

16.12.2025

Առևտրի ոլորտին ներկայացվող նոր պահանջների մասին

Առևտրի ոլորտին ներկայացվող նոր պահանջների մասին

Հարգելի գործընկերներ.
2025 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտնելու «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որով մասնավորապես, սահմանվել է բոլոր վաճառքի կետերում և էլեկտրոնային հարթակներում ապրանքի վաճառքի և միավոր գները պարտադիր նշելու պահանջ։ Միաժամանակ, փոփոխություններ են կատարվել նաև «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում, որով պատասխանատվություն է սահմանվել ապրանքի գնի ներկայացման կանոնները խախտելու համար։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

29.07.2025

Սնդիկի և սնդիկի հավելիչով արտադրանքի արտահանման և ներմուծման կարգերի մասին

Սնդիկի և սնդիկի հավելիչով արտադրանքի արտահանման և ներմուծման կարգերի մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի մարտի 18-ից սահմանվել են Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման և Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգերը, որոնց համաձայն նշված գործարքները կարող են իրականացվել լիազոր մարմի կողմից տրամադրված արտահանման համաձայնության կամ ներմուծման միանգամյա լիցենզիայի առկայության դեպքում։ Ֆիզիկական անձանց կողմից սնդիկի արտահանումը կամ ներմուծումը, որպես անձնական օգտագործման ապրանք, արգելվում է։
Միաժամանակ, ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ սահմանվել է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վեց ամիս ժամկետով։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

03.03.2025

Խոշոր եղջերավոր անասունների մսի ներմուծման սակագնային արտոնություն կիրառելու մասին

Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշման համաձայն` խոշոր եղջերավոր անասունների մսի 2025 թվականի համար հատկացված 9,5 հազ․ տոննա սակագնային քվոտայի շրջանակներում ներմուծվող մսից 9,0 հազ․ տոննայից ոչ ավելի ծավալով մսամթերքի արտադրության համար նախատեսված միսն ազատվում է ներմուծման մաքսատուրքից։ Սահմանվել են նաև արտադրված մսամթերքի իրացումը հաստատող և սակագնային արտոնությունից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

14.01.2025

Սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նորմուծման սակագնային քվոտա սահմանելու մասին

Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2025 թվականի հունվարի 1-ից սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծման նկատմամբ կիրառվում է սակագնային քվոտա, որի շրջանակներում այդ ապրանքները սահմանված ծավալից ոչ ավել քանակով Սերբիայի Հանրապետությունից «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

14.01.2025

Հարկային խորհրդատվություն

Փոփոխություններ՝ ներմուծվող որոշ մթերքների զննության և համապատասխանության որոշման համար սահմանված վճարների գանձման իրավակարգավորումներում

Հարգելի գործընկերներ․
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով՝ վերացվել են ներմուծվող որոշ մթերքների զննման ու ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար այդ օրենքով սահմանված վճարները:
Սահմանվել են նաև գանձման և մինչև այդ օրենքի ուժի մեջ մտնելը գումարների պարտավորությունից ավելի վճարված կամ ավելի գանձված վճարի գումարները վերադարձնելու նոր իրավակարգավորումներ: Փոփոխությունն ուժի մեջ է մտել 2024 թվականի նոյեմբերի 21-ին:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

24.12.2024

Հարկային խորհրդատվություն

Ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման թրեյդ-ին առևտրի մասին

Հարգելի գործընկերներ.
2024 թվականի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը, որով ընդլայնվել են ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի իրականացման շրջանակները:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

07.10.2024

Հարկային խորհրդատվություն

Ներմուծվող որոշ ապրանքների համար համապատասխանության հայտարարագրի առկայության պահանջի ժամանակավոր վերացման մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով` Եվրոպական միության անդամ պետություններից, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Իսլանդիայից, Նորվեգիայից, Շվեյցարիայից, Կանադայից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից ԱՏԳ ԱԱ 2508 10 000 0, 2512 00 000 0, 2936 27 000 0, 3105 30 000 0, 3202 90 000 0, 3905 99 900 0 ծածկագրերով ապրանքների ներմուծման դեպքում բեռի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթի՝ համապատասխանության հայտարարագրի առկայության պահանջը չի տարածվում: Նշված պահանջը չտարածվելու նորմը գործում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

16.09.2024

Հարկային խորհրդատվություն

Գարեջրի` ԵԱՏՄ շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրի մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ԱՏԳ ԱԱ 2203 00 010 0, 2203 00 090 0, 2203 00 100 0, 2202 91 000 0 ծածկագրերին դասվող ապրանքների (գարեջուր)՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագիրը։ Ապրանքաշրջանառության մասնակիցները փորձնական ծրագրին մասնակցում են կամավոր հիմունքներով: Նշված ծածկագրերին դասվող ապրանքախմբերի համար փորձնական ծրագիրն ուժի մեջ է մտել 2024 թվականի օգոստոսի 2-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

27.08.2024

Հարկային խորհրդատվություն

Փոփոխություն՝ սննդամթերքի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման կարգում

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է այն երկրների ցանկը, որոնցից թույլատրվում է մինչև 2026 թվականի մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության տարածք՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով՝ ներմուծել անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկում ներառված որոշ ապրանքներ՝ անկախ այդ ցանկում երրորդ երկրների կազմակերպությունների ընդգրկված չլինելու հանգամանքից կամ սահմանափակված կարգավիճակից:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

22.07.2024

Պայթուցիկ նյութերի և հրագործական արտադրատեսակներ, ներմուծում, արտահանում

Պայթուցիկ նյութերի և հրագործական արտադրատեսակների արտադրության, ներմուծման, արտահանման լիցենզավորման կարգի մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով 2024 թվականի մայիսի 4-ից սահմանվել են պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման կամ արտահանման (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի և պայթեցման սարքավորումների, ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների) և հրագործական արտադրատեսակների արտադրության, ներմուծման կամ արտահանման լիցենզավորման կարգերը:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

14.05.2024

Ներմուծում I Արտահանում I Հարկային խորհրդատվություն

Փոփոխություն՝ պեստիցիդների ու ագրոքիմիկատների ներմուծման և արտահանման կարգում

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են մի խումբ պեստիցիդներ ու ագրոքիմիկատներ, որոնք կարող են ներմուծվել և արտահանվել՝ առանց լիազորված մարմնի կողմից տրամադրված պեստիցիդների և ագրոքիմիկատների մասին եզրակացության։
Սահմանվել է նաև նշված խումբ պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման ժամանակ պահանջվող փաստաթղթերի ցանկը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

06.05.2024

Սերմացուների ներմուծում I Հարկային խորհրդատվություն

Սերմացուների ներմուծման եզրակացություն ստանալու կարգում կատարված փոփոխությունների մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման՝ Հայաստանի Հանրապետություն սերմացուների ներմուծման համար ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից համապատասխան եզրակացության տրամադրման կարգում: Մասնավորապես, վերանայվել և կրաճտվել են եզրակացություն ստանալու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող տվյալներն ու փաստաթղթերը։ Որոշումն ուժի մեջ է մտել 2024 թվականի ապրիլի 5-ից և տարածվում է 2023 թվականի մարտի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

11.04.2024

Հարկային խորհրդատվություն

Թանկարժեք մետաղների արտահանման քվոտա սահմանելու մասին

Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2024 թվականի մարտի 1-ից սահմանվել է թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների արտահանման քվոտա, որի շրջանակներում նշված ապրանքների «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանումը թույլատրվում է սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում։ Որոշումը գործում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

07.03.2024

Արտահանման թույլտվություն I permission for the export

Պողպատի ջարդոնի և թափոնի որոշ տեսակների արտահանման թույլտվության մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի հունվարի 29-ից մինչև 2024 թվականի հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում թույլատրվել է ընդհանուր մինչև 5000 տոննա ԱՏԳ ԱԱ 7204 21 100 0 դասակարգչին համապատասխանող 8% կամ ավել նիկելի պարունակությամբ պողպատի ջարդոնի և (կամ) թափոնի Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխումը և/կամ երրորդ երկրներ արտահանումը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

05.02.2024

Ներմուծում I export

ՀՀ-ից արտահանման և ՀՀ ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկի մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ Կառավարության որոշմամբ 2024 թվականի փետրվարի 13-ից սահմանվել է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց համար գործում է ժամանակավոր արգելք Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում։
Որոշմամբ սահմանված են նաև բացառությունների դեպքեր, որոնց նկատմամբ սահմանված արգելքը չի տարածվում:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

29.01.2024

տրանսպորտային միջոցների ներմուծում I import of electric vehicles

Էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա սահմանելու մասին

Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2024 թվականի հունվարի 1-ից սահմանվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ սակագնային արտոնություն, որի շրջանակներում նշված ապրանքները «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծման դեպքում կիրառվելու է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ՝ քանի դեռ չի լրացել նշված որոշմամբ սահմանված ներմուծման սահմանաչափը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

15.01.2024

ԵԱՏՄ I ban on transportation of a number of goods from RA to EAEU

ՀՀ-ից մի շարք ապրանքների դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելքի մասին

Հարգելի գործընկերներ․
ՀՀ Կառավարության որոշմամբ 2024 թվականի հունվարի 29-ից սահմանվել է ժամանակավոր արգելք մի շարք ապրանքների՝ մասնավորապես սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի, Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման համար։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

04.01.2024

Ներմուծում I import and export

Մի շարք ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման նոր կարգ

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ՀՀ մշակաբույսերի սերմերի և տնկանյութի ներմուծման և ՀՀ տարածքից դրանց արտահանման նոր կարգ։
Մասնավորապես, մշակաբույսերի սերմերի և տնկանյութի ներմուծումը ՀՀ արգելվում է, եթե ներմուծվող մշակաբույսերի սերմերն ու տնկանյութերը մշակված են ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված քիմիական նյութերով։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

19.12.2023

Ներմուծում I import

Սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծման սակագնային քվոտա սահմանելու մասին

Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2024 թվականի հունվարի 1-ից սահմանվել է սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծման սակագնային քվոտա, որի շրջանակներում նշված ապրանքները սահմանված ծավալից ոչ ավել քանակով Սերբիայի Հանրապետությունից «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում կիրառվելու է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

18.12.2023

ԵԱՏՄ I Temporary Ban on Exporting Certain Products from Armenia

ՀՀ տարածքից դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելքի մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ Կառավարության որոշմամբ 2024 թվականի հունվարի 3-ից սահմանվել է ժամանակավոր արգելք մի շարք ապրանքների՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ Հայաստանի Հանրապետությունից դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ արտահանման համար։ Արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

20.11.2023

Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ I genetically modified organisms

Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծման, արտահանման և ոչնչացման կարգի մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2023 թվականի նոյեմբերի 11 ից սահմանվել է գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների համար գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանման և ոչնչացման կարգը։ Հայաստանի Հանրապետություն ԳՁՕ-ների ներմուծումը, արտահանումը հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

20.11.2023

Գյուղատնտեսական ապրանքներ I agricultural products I New Quota Regulations

Առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման սակագնային քվոտայի կիրառման մասին

Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը՝ բացառությամբ ԱՊՀ անդամ պետություններից ծագող կամ ներմուծվող ապրանքների, թույլատրվում է սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

20.11.2023

Երկարահատիկ բրնձի ներմուծում I tariff quota

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի ներմուծման սակագնային քվոտա սահմանելու մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2024 թվականի հունվարի 1−ից սահմանվել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների ներմուծման սակագնային քվոտա, որի շրջանակներում սահմանված ծավալից ոչ ավել քանակով նշված ապրանքը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծման դեպքում կիրառվելու է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

20.11.2023

Արտահանում և ներմուծում I New Licensing Procedures for Trade

Փոփոխություն՝ սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու և ներմուծելու համար լիցենզիաների, թույլտվությունների և հավաստագրերի տրամադրման կարգում

Հարգելի գործընկերներ.
Փոփոխություն է կատարվել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում, որի համաձայն 2024 թվականի ապրիլի 25-ից գործելու է արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու համար լիցենզիաների, թույլտվությունների և հավաստագրերի տրամադրման նոր կարգ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

06.11.2023

ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մասին I EAEU Imports in Armenia

Փոփոխություն՝ ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ներմուծված ապրանքների համար հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման կարգում

Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ hարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների և լրացումների՝ 2024 թվականի հուլիսի 1-ից ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով և չափով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման հաշվետու ժամանակաշրջանի որոշման մասով գործելու են նոր կարգավորումներ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

31.10.2023

ներմուծման ավելացված արժեք I tax on imports

Լրացումներ՝ ներմուծման ավելացված արժեքի հարկից ազատված ապրանքների ցանկում

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ լրացումներ են կատարվել կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ՀՀ կառավարության սահմանած կարգով ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկում, որոնց ներմուծումն օրենքով ազատված է ավելացված արժեքի հարկից։ Մասնավորապես ցանկում ներառվել են աշորայի, վարսակի և տրիտիկալեի (ցորեն−աշորա) սերմնացուները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

31.10.2023

տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքներ I Sensitive Goods

Լրացումներ ՀՀ-ից արտահանվող և ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկում

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն ապրանքների ցանկում, որոնց տարանցիկ փոխադրումը կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանումը պետք է իրականացվի համապատասխան թույլտվության հիման վրա։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

11.10.2023

Սնդիկի արտահանում և ներմուծում I Export and import of mercury

Սնդիկի արտահանման և ներմուծման ընթացակարգերի մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի սեպտեմբերի 17-ից սահմանվել են Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման և Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգերը, որոնց համաձայն նշված գործարքները կարող են իրականացվել լիազոր մարմի կողմից տրամադրված համաձայնության կամ լիցենզիայի առկայության դեպքում։ Այս նորմերը չեն տարածվում, սակայն, Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ սնդիկի արտահանման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման վրա։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։

18.09.2023